TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+21.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանը հաջորդ տարվանից պատրաստվում է անցնել ճանապարհների ընթացիկ սպասարկման

10:08 18.05.2023

Երևանը հաջորդ տարվանից պատրաստվում է անցնել ճանապարհների ընթացիկ սպասարկման: Սա ենթադրում է, որ յուրաքանչյուր վարչական շրջան պայմանականորեն 3 կամ 5 տարով ունենալու է ճանապարհները սպասարկող «Ճանշին» ընկերություն: Երևանում նախաձեռնվող կարևոր այս նախագծով՝ հաղթող ճանաչված ճանապարհաշինական ընկերությունները տարին 12 ամիս զբաղվելու են փոսային նորոգումներով, ճանապարհների ճաքալցումներով և գծանշումներով, ճանապարհային նշանների և անվահրիչների տեղադրմամբ, պահպանմամբ ու սպասարկմամբ: […]

̰
Ելփին բնակավայրի միջնակարգ դպրոցում գործարկվելու են բնակավայրի էլեկտրական շչակները

09:42 18.05.2023

Մայիսի 19-ին Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ելփին բնակավայրի միջնակարգ դպրոցում ժամը 11:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են բնակավայրի էլեկտրական շչակները: Փրկարար ծառայությունը հորդորում է չանհանգստանալ։

̰
«Հրազդան ՋԷԿ»-ի տարածքում անցկացվելու է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն

09:30 18.05.2023

Մայիսի 18-ին՝ ժամը 11:00-ից 13:00-ն, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Գործարանային 1 հասցեում գտնվող «Հրազդան ՋԷԿ» ԲԲԸ-ի տարածքում անցկացվելու է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

̰
Կապան քաղաքի սկզբնամասում իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

08:36 18.05.2023

Մայիսի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի սկզբնամասում (քաղաքի սկզբնամասում գտնվող թունելի հարևանությամբ)` տեղանքի առավել վտանգավոր հատվածներում, Սյունիքի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ:

̰
Ռուս ոճաբանը նշել է ամառվա ամենանորաձև գլխարկները

23:12 17.05.2023

Ռուս ոճաբան Քսենյա Բոլիլայան նշել է 2023 թվականի ամառվա ամենանորաձև գլխարկները։ Համապատասխան նյութը հայտնվել է «Իսկ հիմա ուշադրություն!» կայքում։ Փորձագետի կարծիքով՝ առաջիկա թեժ սեզոնում ակտուալ կդառնան լայնեզր գլխարկները, բեյսբոլի գլխարկները, կեպիները, բանդանաներն ու պանամաները։ Զգեստապահարանի նման իր ընտրելիս պետք է կենտրոնանալ դիմագծերի վրա։ Օվալաձև դեմք ունեցողներին կհամապատասխանի ցանկացած գլխարկ: Այնուամենայնիվ, սրտաձև դեմքով աղջիկների համար ավելի […]

̰
Գրեթե 11 միլիոն բրիտանացի դժվարությամբ է վճարում վարկերը

22:21 17.05.2023

Բրիտանացիների թիվը, որոնք խնդիրներ են ունեցել կոմունալ ծառայությունների վճարման և վարկերի մարման հետ, վերջին մեկ տարվա ընթացքում աճել է 40%-ով՝ հասնելով 10,9 միլիոնի՝ 2022 թվականի մայիսի 7,8 միլիոնի համեմատ: Այս մասին ասվում է Financial Conduct Authority-ի զեկույցում։ Մոտ 5,6 միլիոն մարդ Մեծ Բրիտանիայում բաց է թողել հաշիվների և վարկերի վճարումները վերջին վեց ամիսներից առնվազն երեքում, […]

̰
Բժիշկը ցրել է սուրճի մասին տարածված միֆը

22:15 17.05.2023

Վերականգնող բժիշկ և հեռուստահաղորդավար Սերգեյ Ագապկինը ցրել է սուրճի մասին հայտնի միֆը։ «Ռոսիա 1» ալիքի «Ամենակարևորի մասին» հաղորդաշարի եթերում նա օգտակար է համարել այս ըմպելիքը դատարկ ստամոքսին խմելը՝ հակառակ այս սովորության վտանգների մասին տարածված կարծիքի: Փորձագետը հերքել է այն պնդումը, թե դատարկ ստամոքսին սուրճ խմելն անառողջ է։ «Շատերի համար, ընդհանուր առմամբ, դատարկ ստամոքսին մեկ բաժակ […]

̰
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի մի շարք հասցեների էներգամատակարարումը

22:00 17.05.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Շիրազի փ. 8, 12, 14, 20, 10 շենքերի բնակիչ-բաժանորդներ, Ռուբինյանց փ. 20, Ռայնիսի փ. 19, 125 շենքեր, Բարբյուսի փ. 2-14 առանձնատներ, Դումանի փ. 12-25/2 առանձնատներ, Քեռու փ. 1-16 առանձնատներ, Սեպուհի փ. […]

̰
Շիրակի մարզպետն ընդունել է ՀՀ ՊՆ հատուկ նշանակության ստորաբաժանման ղեկավար կազմին

20:38 17.05.2023

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանման ղեկավար կազմին։ Մարզպետը ողջունել է ներկաներին և նշել, որ պատրաստ է համագործակցության։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերի հատուկ նշանակության զորքերի նոր կազմավորվող ստորաբաժանումները համալրելուն առնչվող հարցեր: Պատասխանատուները նշել են, որ կարող են դիմել մինչև 40 […]

̰
Պն-ն հայտնել է Սոթքի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ կրակից զոհված զինծառայողի անունը

20:32 17.05.2023

Մայիսի 17-ին Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կրակի հետևանքով զոհված զինծառայողն է՝ Էդգար Վահանի Սուլեյմանյանը (2003թ.): Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

̰
Ֆրանսիական հայտնի ամսագիրը հրապարակել է Էրդողանի ծաղրանկարը

20:25 17.05.2023

Ֆրանսիական «Charlie Hebdo» ամսագիրը իր շապիկին հրապարակել  է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարը, ինչը մեծ սկանդալ է առաջացրել Թուրքիայում։ Բարձրաստիճան պաշտոնյաները մեկը մյուսի հետևից արձագանքող գրառումներ են արել Twitter-ում։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Թուրքիայի նախագահի մամլո խոսնակ Իբրահիմ Քալընը պատասխանել է ֆրանսիական Fransız «Charlie Hebdo» ամսագրի հրապարակած ծաղրանկարին՝ «Մինչ  լաթի կտորները խելքը կորցրել  են․․․ մենք […]

̰
Առողջապահության նախարարությունը դատապարտում է բուժաշխատողների և շտապօգնության մեքենայի թիրախավորման հերթական դեպքը

20:17 17.05.2023

Այսօր 16:15-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: «Առողջապահության նախարարությունը դատապարտում է մասնագիտական պարտականությունները կատարելիս բուժաշխատողների և շտապօգնության մեքենայի թիրախավորման հերթական դեպքը: Նման գործողությունները խախտում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը և պետք է խստագույնս դատապարտվեն»,-ասված է ՀՀ առողջապահության տարածած հաղորդագրությունում։

̰
«Հայփոստ» ՓԲԸ-ում ուսումնասիրության արդյունքներով արձանագրվել են շուրջ 4,1 մլրդ դրամի խախտումներ. ՊՎԾ

18:49 17.05.2023

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի Հանձնարարագրով «Հայփոստ» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա արձանագրվել են շուրջ 4,1 մլրդ դրամի խախտումներ։ Ուսումնասիրվել են 2017-2021 թվականների ընթացքում «Հայփոստ» ՓԲԸ-ի կառավարման արդյունավետության հետ կապված հարցեր, որոնց թվում եկամուտներն ու ծախսերը, դեբիտորական պարտքերը, գույքերը, վարձակալությունները, ինչպես նաև իրականացված շինարարական աշխատանքները, գնումների գործընթացները և այլն: Հատկանշական է այն հանգամանքը, որ […]

̰
Այս տարի հիմնական դպրոցը կավարտի շուրջ 35.300, ավագ դպրոցը` 19.900 սովորող

18:20 17.05.2023

Հայաստանում  2022-2023 ուսումնական տարում հիմնական դպրոցը կավարտի շուրջ 35.300 սովորող, իսկ 12-րդ դասարանը` 19.900 շրջանավարտ: 2023-2024 ուստարում 1-ին դասարան է հաճախելու  շուրջ 39.500 սովորող: Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը: Նրա տեղեկացմամբ, ուսումնական պլանով վերջին դասը կանցկացվի մայիսի 26-ին` հնգօրյա աշխատանքային ռեժիմի դեպքում և մայիսի 27-ին` վեցօրյա աշխատանքային ռեժիմի դեպքում: […]

̰
Արցախի ԱԱԾ-ն զգուշացնում է՝ կասկածելի անձանց հետ կապ չհաստատել և ժամանակին տեղեկացնել ԱԱԾ-ին՝ չեզոքացնելու սպառնալիքները և խուսափելու պատժից

16:51 17.05.2023

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը՝ հետամուտ լինելով օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ծառայության կողմից ծավալվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում շարունակվում է բացահայտվել և չեզոքացվել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից Արցախի Հանրապետությունում ստեղծված գործակալական ցանցի գործունեությունը, որի ձևավորման համար հակառակորդի հատուկ ծառայությունների կողմից կիրառվում են տարբեր մեթոդներ և հնարքներ: Մասնավորապես, ադրբեջանական հետախուզական մարմնի […]

̰
Միասնական սոցիալական ծառայության Գյումրու կենտրոնում կաշառքով և պաշտոնեական կեղծիքով անձանց համար հաշմանդամության կարգեր տալու հիմքեր են ապահովվել

15:31 17.05.2023

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում պարզվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ) բաժնի ղեկավարի կողմից տարբեր քաղաքացիներից կաշառք ստանալու դեպքի հանգամանքները: Վարույթի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել 5 անձի: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Հ.Մ.-ն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության […]

̰
Պորտուգալիան օրինականացրել է էվթանազիան

15:12 17.05.2023

Պորտուգալիայի նախագահ Մարսելո Ռեբելո դե Սոզան ստորագրել է էվթանազիան ապաքրեականացնող օրենքը, հայտնում է պետության ղեկավարի կայքը։ Նշվում է, որ Հանրապետության համագումարը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել մահվան ժամանակ բժշկական օգնություն տրամադրելու մասին օրենքի նոր տարբերակին, որի համաձայն՝ նախագահը հրապարակել է թիվ 43 / XV հրամանագիրը, ինչպես պահանջվում է երկրի Սահմանադրության 135-րդ կետով: 2021 թվականի հունվարին […]

̰
Եղբայրը սպառնացել էր կտրել քրոջ պարանոցը՝ պահանջելով ադամանդյա մատանին

11:56 17.05.2023

Եղբայրը սպառնացել էր կտրել քրոջ պարանոցը՝ պահանջելով ադամանդյա մատանին:

̰
Նախատեսվում է ստեղծել Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն

11:48 17.05.2023

Շրջակա միջավայրի նախարարությունն Իրավական ակտերի և նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am հարթակում, շրջանառել է «Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի նախագծի փաթեթը։ Շրջակա միջավայրի պահպանության ծառայության ստեղծմամբ նախատեսվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառապահների (506) և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն իրականացնող տեսուչների (345) հաստիքների կրճատում, մասնավորապես նախատեսվում է 506 անտառապահի և 345 տեսուչների փոխարեն […]

̰
Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված շուրջ 3500 երեխա օգտվում է խնամքի ցերեկային ծառայություններից

11:29 17.05.2023

Երևանում և մարզերում բնակվող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված շուրջ 3500 երեխա օգտվում է խնամքի ցերեկային ծառայություններից․ այս նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2023 թվականի համար հատկացրել է շուրջ 500 մլն դրամ։

̰
Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ ներմուծվել է շուրջ մեկ տոննա թմրամիջոց. ԱԱԾ

11:08 17.05.2023

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող թիվ 58221423 քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել […]

̰
Միջգերատեսչական աշխատանքային խումբը քննարկել է բազմաբնակարան շենքերի արդյունավետ կառավարմանն ուղղված օրենսդրական բարեփոխումները

11:03 17.05.2023

Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում առկա խնդիրների կանոնակարգման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են Քաղաքաշինության և Կադաստրի կոմիտեների, Արդարադատության ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի պատասխանատուները: Նիստին մասնակցել են նաև Կառուցապատողների հայկական ասոցիացիայի, բազմաբնակարան շենքերի կառավարման և քաղաքաշինության ոլորտների ներկայացուցիչներ: Քննարկվել են ոլորտը կանոնակարգող […]

̰
Կատարվել է ասֆալտբետոնե շերտի հաստության ստուգում և բաղադրության նմուշառում

10:05 17.05.2023

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի լաբորատորիան ճանապարհաշինության տարբեր փուլերում իրականացնում է կատարված աշխատանքների որակի ստուգում։ Լաբորատորիայի աշխատակիցները Տ-8-49 (Տ-8-48) – Լծեն ճանապարհի կմ0+000 – կմ6+200 հատվածում ստուգել են ասֆալտբետոնե շերտի հաստությունը։ Շինարարության որակը ստուգելու նպատակով վերցված հանուկների բաղադրությունը կուսումնասիրվի լաբորատոր պայմաններում։

̰
Վաղը ժամը 10.00-ից 24 ժամով Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում ջուր չի լինի

09:58 17.05.2023

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 18-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 19-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ, Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ` Արցախի պողոտայի և Սարի Թաղի, Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան […]

̰
Լուսահովիտ բնակավայրում անցկացվելու է վարժանք և գործարկվելու է էլեկտրական շչակ

09:52 17.05.2023

Մայիսի 18-ին՝ ժամը 10:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսահովիտ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունը խնդրում է չանհանգստանալ։

̰
ՄԻ պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Վարդաշեն» ՔԿՀ․ արձանագրվել են մի շարք խնդիրներ

09:21 17.05.2023

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ օտարերկրացիների հետ։ Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերը և պահման պայմանները: Պաշտպանի ներկայացուցիչների կողմից ավելի վաղ իրականացրած չհայտարարված այցից հետո քրեակատարողական հիմնարկի որոշ խցեր բարեկարգվել են […]

̰
Փորձարկվելու է Փոքր Մանթաշ բնակավայրի վարչական շենքի էլեկտրական շչակը

09:04 17.05.2023

Մայիսի 18-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն, փորձարկվելու է Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փոքր Մանթաշ բնակավայրի վարչական շենքի էլեկտրական շչակը: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

̰
Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգը դեռ մնում է

08:56 17.05.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
11-ամյա աղջիկը ողջ է մնացել պումայի հարձակումից

23:08 16.05.2023

ԱՄՆ-ի գյուղական բնակավայրերից մեկում վայրի պուման հարձակվել է 11-ամյա աղջկա վրա։ Ըստ ABC17-ի՝ զոհը ողջ է մնացել, հարձակումից միայն թեթև վնասվածքներ է ստացել։ Կոլորադոյի ֆերմայում ծնողների հետ ապրող աղջիկը պատահաբար պումայի է հանդիպել հավաբուծարանում: Առավոտյան երեխան գնացել է ածան հավերին ստուգելու։ Երբ սենյակ մտած աղջիկը նստել է ստուգելու, թե ինչ է պատահել հավի հետ, պուման, […]

̰
Տղամարդը փողի դիմաց սկսել է գրկել անծանոթ մարդկանց ու բացել սեփական բիզնեսը

22:30 16.05.2023

Մեծ Բրիտանիայից մի տղամարդ, ով փողի դիմաց գրկախառնվել է, պատմել է իր բիզնեսի մասին։ Նրա պատմությունը հրապարակել է Daily Mirror-ը։ Բրիտանական Բրիստոլ քաղաքում բնակվող կանադացի Թրևոր Հուտոնը երկար տարիներ մասնագիտանում է  «գրկախառնություն» թերապիայի մեջ։ Իր մասնագիտական ​​գործունեության մեջ տղամարդն օգտագործում է «Գանձ» կեղծանունը։ Պրոֆեսիոնալ գրկախառնիչը երկար ժամանակ եղել է ֆրիլանսեր, սակայն վերջերս բացել է իր […]

̰
BACK_TO_TOP