TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+21.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ը կարծում է, որ առաջիկա հինգ ամիսները վճռորոշ կլինեն Կիևի համար

23:44 18.05.2023

Financial Times թերթը հրապարակում է արել Ուկրաինայում ռազմական գործողության, երկրին աջակցության մասին։ Նշվել է, որ այժմ Վաշինգտոնը Կիևին ռազմական օգնության հիմնական մատակարարն է։ Պարբերականի հարցմանը մասնակցած ամերիկացի պաշտոնյաներն ասում են, որ ԱՄՆ-ն ունի Կոնգրեսի կողմից հաստատված բավական միջոցներ՝ Կիևին մոտ հինգ ամիս աջակցելու համար: Հենց այս ժամանակահատվածում Կիևը կունենա իրավիճակը փոխելու վերջին հնարավորությունը, կարծում են արևմտյան […]

̰
Կապահովվի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության տրամադրման գործընթացը

23:10 18.05.2023

Գործադիրը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ նախկինում ընդունած որոշումներից մեկում: Արդյունքում կապահովվի Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերի, այդ թվում՝ միանվագ դրամական աջակցության, կանխավճարի ապահովագրության և երեխայի ծննդյան աջակցության ծրագրերի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած բանկեր կամ վարկային կազմակերպություններ դիմած, ինչպես նաև երեխայի ծննդյան աջակցության […]

̰
Երկու ոտքից զրկված նախկին զինվորը որոշել է նվաճել Էվերեստը

23:04 18.05.2023

Բրիտանական բանակի նախկին զինվորը, ով Աֆղանստանում կորցրել է ոտքերը, որոշել է նվաճել Էվերեստը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ 2010 թվականին Աֆղանստանում ծառայելու ժամանակ 43-ամյա Գարի Բուդա Մագարը ոտք է դրել ինքնաշեն պայթուցիկի վրա և կորցրել երկու ոտքերը։ Նա իր առջև նպատակ է դրել բարձրանալ Էվերեստ՝ 8849 մետր բարձրություն ունեցող լեռը։ Մագարն ավարտել է վերելքի […]

̰
Գործադիրը մասամբ կսուբսիդավորի 400 լավագույն բուհերի շրջանավարտների աշխատավարձը, եթե նրանք աշխատեն հայկական ընկերությունում

22:58 18.05.2023

Համաշխարհային բուհական վարկանիշում ընդգրկված 400 լավագույն բուհերի շրջանավարտներին աշխատանքի ընդունելու դեպքում պետությունը վերջիններիս աշխատավարձի որոշակի սուբսիդավորում կկատարի: Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտնել է Նիկոլ Փաշինյանը: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մանրամասներ է ներկայացրել սուբսիդավորման չափերի վերաբերյալ և նշել, որ դրա նպատակն է ընկերություններում ներգրավվել բարձրակարգ մասնագետների, որոնք իրենց հետ կբերեն միջազգային փորձ ու գիտելիքներ. […]

̰
Անցկացվեց «Ազգային ընտրանի-հարյուրամյակի առաջնորդներ» միջազգային մրցանակաբաշխությունը

22:04 18.05.2023

Մեկ հարկի տակ, մեկ նպատակի համար մեկտեղվել էին աշխարհահռչակ հայ մարզիկներ, հանրահայտ կոմպոզիտորներ, ռեժիսորներ, դերասաններ, գիտնականներ, բժիշկներ, առաջատար կազմակերպությունների ղեկավարներ, գործարարներ, արցախյան ազատամարտի հերոսներ, լրագրողներ, սփյուռքի ականավոր հայորդիներ և արտերկրից ժամանած հյուրեր: Արդեն 2-րդ տարին է, ինչ «Ռուսական Ռեգիստր» միջազգային ասոցացիան միջազգային հեղինակավոր ընկերությունների հետ համատեղ, Ենոք Ազարյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ անցկացնում է «Ազգային ընտրանի-հարյուրամյակի առաջնորդներ» […]

̰
Ո՞ւմ կպաշտպանի Թուրքիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում երրորդ տեղը զբաղեցրած ադրբեջանցի Սինան Օհանը

21:31 18.05.2023

Թուրքիայում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ դուրս եկած Ռեջեփ Էրդողանն ու Քեմալ Քըլըչդարօղլուն վերսկսել են նախնտրական քարոզարշավը: Առաջին փուլում 3-րդ տեղը զբաղեցրած թեկնածու Սինան Օհանը մինչև այս շաբաթվա վերջ կհայտարարի, թե ում է սատարելու: Վաղը կկայանա նրա հանդիպումը Քըլըչդարօղլուի հետ, որից հետո շատ բան պարզ կլինի: Փաստորեն, Թուրքիայի ընտրությունների արդյունքը վճռելու է ադրբեջանցի՞ն, կկարողանա՞ արդյոք Քըլըչդարօղլուն […]

̰
 Հայտնի է Եվրոպայի ամենաէժան քաղաքը՝ ամռանը հանգստանալու համար

20:32 18.05.2023

Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնը ճանաչվել է 2023 թվականի ամռան հանգստի համար ամենաէժան եվրոպական քաղաքը։ Այս մասին գրում է բրիտանական Express տաբլոիդը։ Պարբերականի խնդրանքով՝ փորձագետները վերլուծել են եվրոպական քաղաքներում ճանապարհորդների ծախսերը և նշել ամառային հանգստի ամենաէժան տարբերակը։ Նրանք հաշվի են առել երկուսով երկու գիշեր մնալու, գինիով ընթրիքի արժեքը, ինչպես նաև հասարակական տրանսպորտում ծախսերը և տեսարժան վայրեր այցելելը։ […]

̰
Նյու Յորքում մեկնարկել է Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի շրջանակային ծրագրի միջանկյալ վերանայման ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի հանդիպումը

19:59 18.05.2023

Նյու Յորքում մեկնարկել է Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի շրջանակային ծրագրի միջանկյալ վերանայման ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի բարձրաստիճան հանդիպումը, որին մասնակցում է ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը։ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի բարձրաստիճան հանդիպմանը մասնակցում են նաև ՄԱԿ-ում ՀՀ Մշտական Ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը, ՆԳՆ ՃԿՊԱ ռեկտորի պարտականությունները կատարող, Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների ծրագրի ազգային համակարգող, […]

̰
80-ականներին Գյումրիում կառուցված ստորգետնյա ավտոտնակները փլուզվում են

19:55 18.05.2023

Մհեր Մկրտչյան 44 և Իսահակյան 9 շենքերի ընդհանուր բակում մասնակի փլուզվել է մոտ 40 տարի առաջ կառուցված ստորգետնյա ավտոտնակների ծածկաշերտը։ Ստորգետնյա ավտոտնակները մինչև երկրաշարժը թաղամասում եղած 9-հարկանի  բնակելիների ապրողներին է պատկանել։ Շենքերը փլուզվել են, ավտոտնակների սեփականատերերից շատերը չկան, և փաստացի անշարժ գույքը մնացել է առանց տնօրինման, ըստ նշանակության չի օգտագործվում ավելի քան 30 տարի։ Այն […]

̰
Վրաց-թուրքական «Սարփի» մաքսակետում օրինախախտման դեպքեր են կանխվել

19:51 18.05.2023

Վրաց-թուրքական «Սարփի» մաքսային անցակետում օրինախախտման 2 դեպք է կանխվել։ Տեղեկության համաձայն՝ ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողներն օտարերկրյա քաղաքացուն պատկանող ձեռքի ուղեբեռի զննման արդյունքում հայտնաբերել են 34 հազար լարիից ավելի արժողությամբ չհայտարարագրված ոսկի (քաշը՝ 239,64 գրամ)։ Երկրորդ դեպքում նույնպես մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել են չհայտարարագրված ոսկյա զարդեր` 21 հազար լարի ընդհանուր մաքսային արժեքով (քաշը՝ 224,26 գրամ)։ […]

̰
ՄԻՊ-ը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի հետ քննարկել է կառույցի ինստիտուցիոնալ հզորացմանն առնչվող հարցեր

19:43 18.05.2023

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ մայիսի 18-ին, ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ/UNDP) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը:   Հանդիպման շրջանակում քննարկվել են Պաշտպանի հաստատության ինստիտուցիոնալ հզորացմանը, երեխաների իրավունքների պաշտպանությանը, գենդերային հավասարությանը, խտրականության բոլոր ձևերի, ինչպես նաև ատելության խոսքի բացառմանն առնչվող մի շարք հարցեր:   Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է […]

̰
2.5 մլն դրամ զինծառայողների հիփոթեքային վարկի կանխավճարի համար. գործադիրի որոշումները

19:29 18.05.2023

Պետությունը 2.5 մլն դրամ կտրամադրի զինծառայողների հիփոթեքային վարկի կանխավճարի համար, կհամալրվի նաև երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության աջակցության ծրագրերի բյուջեն։ Համապատասխան որոշումներն ընդունվել են կառավարության այսօրվա նիստում:   Նիստի մանրամասները՝ ռեպորտաժում։

̰
2023-ի սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է Լեռնակերտ գյուղի մանկապարտեզը

19:21 18.05.2023

Արթիկ համայնքում իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերից մեկնարկել են Արթիկ համայնքի Լեռնակերտ գյուղի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 92 մլն 32.000 դրամ։ Ծրագրի գումարից 69 մլն 24.000 դրամը սուբվենցիայով տրվող գումարն է, իսկ 23 միլիոնը դրամը՝ համայնքի ներդրումը։ Շինարարական աշխատանքների իրականացման մրցույթը շահել է «Գոհարիկ» ՍՊԸ-ն, որի հետ կնքվել է պայմանագիր։ Աշխատանքները մեկնարկել են […]

̰
95,2 մլն եվրո Կապսի ջրամբարի, ևս 5 մլրդ դրամ՝ Նոր Ջրաձոր գյուղի կառուցման համար․ ծրագրի մեկնարկը տրված է

18:52 18.05.2023

Ամասիայի վարչական տարածքում Կապսի ջրամբարի շինարարությունը սկսվել էր  դեռ 1985 թվականին, նախատեսվում էր կառուցել 90 մլն մետր խորանարդ ծավալով ջրամբար, ինչը կապահովեր Շիրակի մարզի 30 հազար հեկտար հողատարածքների ոռոգումը: Պատվարի կառուցումը անավարտ մնաց  88-ի երկրաշարժի պատճառով, իսկ 1993 թվականից շինարարությունն ամբողջությամբ դադարեցվեց: Երեսուն տարի անց վերսկսվում է ռազմավարական նշանակության ջրամբարի անավարտ շինարարությունը: Ախուրյանի կիրճի մի […]

̰
ՀՀ քննչական կոմիտեում ավարտվել է Լոռու և Շիրակի մարզերում պարեկային ծառայության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու 2 դեպքի նախաքննությունը

18:46 18.05.2023

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մար­զա­յին քննչական վարչությունում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2022թ․ օգոստոսի 10-ին՝ ժամը 23:45-ի սահ­մաններում, Ոստիկանության Թու­ման­յանի բաժնի դիմաց գտնվող ավտոգազալցակայանում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ երիտասարդների միջև, ինչը նկատել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառա­յության Լոռու մարզի գումարտակի պարեկները: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Վերջիններս, մոտենալով երիտասարդներին, հորդորել են դադարեցնել վիճաբանությունը, […]

̰
Պետությունը 2.5 մլն դրամ կտրամադրի զինծառայողների հիփոթեքային վարկի կանխավճարի համար

17:14 18.05.2023

ՀՀ կառավարությունը ընդլայնում է զինծառայողների մատչելի և արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորման ծրագրից օգտվողների շրջանակը, 500-ի փոխարեն այս տարի ծրագրից կօգտվի 1111 զինծառայող, պետությունը նաև նախկինում սահմանված 10 տոկոսի փոխարեն կվճարի 2.5 մլն դրամ կանխավճար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան որոշումը հավանության է արժանացել Կառավարության նիստում: «Նախատեսվում է օրենքով սահմանված սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների մատչելի […]

̰
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրերի բյուջեն կհամալրվի 300 մլն դրամով

16:44 18.05.2023

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի 2023 թ․ երկրորդ եռամսյակի բյուջեն կհամալրվի 300 մլն դրամով․ Կառավարության այսօրվա նիստում նախագիծը հավանության է արժանացել։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Ծրագրերի շրջանակում ապրիլի 30-ի դրությամբ՝ արդեն իսկ աջակցություն է ստացել 957 շահառու․ վճարվել է շուրջ 643 մլն դրամ։ Եվս 320 շահառուի […]

̰
ՄԻՊ աջակցությամբ նախկին զինծառայողի ընտանիքը հաշվառվել է որպես բնակարանային ապահովության շահառու

14:56 18.05.2023

Քաղաքացին բնակարանային ապահովության հերթացուցակում ընդգրկվելու համար դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին։ Ըստ դիմումատուի՝ ամուսինը զինվորական ծառայության ընթացքում ստացել է վիրավորում և ճանաչվել ծառայության համար ոչ պիտանի։ Որպես հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողի ընտանիք՝ դիմել են իրավասու մարմին բնակարանային ապահովության հերթացուցակում հաշվառվելու նպատակով, սակայն ստացել են մերժում։ Պաշտպանի աշխատակազմում բողոքի ուսումնասիրությամբ պարզվել է, որ մերժման հիմքը նախկին […]

̰
Որոնվում են տեսանյութում երևացող անձինք

14:30 18.05.2023

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ […]

̰
«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով մեծ քանակությամբ արգելված իրերի և կասկածելի զանգվածների ներնետման դեպք

13:45 18.05.2023

Մայիսի 17-ին՝ ժամը 21:25-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի աշխատակցից ահազանգ է ստացվել այն մասին, որ անօդաչու թռչող սարքի (դրոնի) միջոցով փորձ է կատարվել հնարավոր ներնետում հիմնարկի տարածք: Ահազանգից անմիջապես հետո իրականացվել է տարածքի զննություն, որի արդյունքում պատժախցերի մասնաշենքի տանիքի վրայից հայտնաբերվել է կպչուն ժապավենով […]

̰
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 58 դեպք

12:55 18.05.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 17-18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 58 դեպք։ Մասնավորապես բացահայտել են թմրամիջոցի հայտնաբերման` 12, խարդախության և սառը զենք կրելու՝ 7-ական, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 6-ական, ֆիզիկական ներգործության՝ 4, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և թմրանյութի իրացման՝ 3-ական, մարդու առևանգման, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, բռնություն […]

̰
Աշխատանքային խորհրդակցություն՝ «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքին ընդառաջ

12:47 18.05.2023

«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի կազմակերպման նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամները խորհրդակցություն են անցկացրել ԿԳՄՍ նախարարությունում՝ քննարկելու մրցաշարի կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցեր: Խորհրդակցությունը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Կարեն Գիլոյանը: Նա ընդգծել է՝ մրցաշարի կազմակերպչական աշխատանքները սահուն են ընթանում, և ամեն ինչ պետք է արվի՝ մրցաշարը լավագույնս կազմակերպելու համար: Երկրորդ անգամ […]

̰
Բայդենը ժամանել է Հիրոսիմա՝ մասնակցելու G7-ի գագաթնաժողովին

12:40 18.05.2023

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ուղեկցությամբ ժամանել է Ճապոնիայի Հիրոսիմա, որտեղ ուրբաթ օրը մեկնարկելու է G7-ի առաջնորդների գագաթնաժողովը։ Հինգշաբթի ավելի ուշ սպասվում է Բայդենի և Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի երկկողմ հանդիպումը։ 2023 թվականին G7-ի նախագահությունը կստանձնի Ճապոնիան։ G-7-ի գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 19-21-ը Հիրոսիմայում Բացի G7-ի երկրներից, Հիրոսիմայի գագաթնաժողովին մասնակցելու հրավեր են ստացել […]

̰
Սոթքում վիրավորված բուժակը դուրս է գրվել հոսպիտալից և ստանում է ամբուլատոր բուժում․ ՀՀ ՊՆ խոսնակ

12:08 18.05.2023

«Բուժակը դուրս է գրվել հոսպիտալից, ստանում է ամբուլատոր բուժում»,- այս մասին Shantnews.am-ի թղթակցին հայտնել է  ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը: Հիշեցնենք, որ երեկ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մայիսի 17-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող, որը […]

̰
Թուրքիայի մայրաքաղաքում ուժեղ փոթորիկը ավերել է մի քանի տներ ու մզկիթներ

11:45 18.05.2023

Անկարայում փոթորիկը հարվածել է մի քանի շենքերի տանիքների և ավերել մզկիթների մինարեթները։ Այս մասին չորեքշաբթի՝ մայիսի 17-ին, հայտնել է թուրքական TRT Haber.հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Թուրքիայում ցերեկային անձրևի ժամանակ փոթորկի հետևանքով պոկված շենքերի տանիքների կտորները վնասել են կայանված մեքենաներ և այլ տներ։ Մասնավորապես, բեկորներից մեկն էլ հարվածել է Կենտրոնական մզկիթի մինարեթին և ավերել այն։ Տուժել է […]

̰
Կոլումբիայում ինքնաթիռի կործանումից 16 օր անց 4 երեխաներ ողջ են գտնվել

11:38 18.05.2023

Կոլումբիայում 4 ողջ երեխայի են գտել, որոնք անհետացել էին  Cessna 206 ինքնաթիռի կործանումից հետո։ Այս մասին մայիսի 17-ին հայտարարել է նախագահ Գուստավո Պետրը։ «Մեր զինված ուժերի կողմից իրականացված ինտենսիվ որոնումներից հետո մենք գտել ենք Գուավիարում ավիավթարի հետևանքով անհետ կորած 4 երեխայի։ Սա ուրախություն է երկրի համար»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։ Cessna 206-ը վթարի […]

̰
Մասնագիտական առաջարկներ՝ քաղաքաշինական խնդիրների լուծման նպատակով. կայացել է քաղաքաշինական խորհրդի հերթական նիստը

10:58 18.05.2023

Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից քաղաքաշինական խորհրդի հերթական նիստը: Քննարկվել են քաղաքաշինության բնագավառի մի շարք հիմնախնդիրներ և օրենսդրական նախաձեռնություններ: Օրակարգի հարցերից մեկը վերաբերել է մայրաքաղաքի քաղաքաշինական խնդիրների վերհանմանը՝ նպատակ ունենալով մասնագիտական քննարկման միջոցով դիտարկել լուծման հնարավոր տարբերակներ: Խորհրդի կազմում ընդգրկված փորձառու ճարտարապետների, ինժեներների, բնագավառի այլ մասնագետների, ինչպես նաև Ճարտարապետների պալատի և Հայաստանի շինարարների միության […]

̰
Հեղուկացված ածխաջրածնային գազի մանրածախ վաճառքով զբաղվող ԱՁ-ի լցակայանի հետագա շահագործումը դադարեցվել է

10:45 18.05.2023

Հեղուկացված ածխաջրածնային գազի մանրածախ վաճառքով զբաղվող «Մելանյա Մկրտչյան» ԱՁ-ում Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցը` 1 վառելիքաբաշխիչ աշտարակը 2 ճկափեղերով, ստուգաչափված և տեսակը հաստատված չի եղել։ Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից արձակվեց կարգադրագիր, իսկ լցակայանը կապարակնքվեց` հետագա շահագործումը բացառելու նպատակով:

̰
Սիսիան համայնքի համայնքամիջյան ավտոճանապարհներին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

10:41 18.05.2023

Մայիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Հացավան-Սալվարդ և Թասիկ-Արևիս համայնքամիջյան ավտոճանապարհներին Սյունիքի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ: Այս մասին հայտնում են փրկարար ծառայությունից:

̰
Արարատ բնակավայրում իրականացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական վարժանք

10:22 18.05.2023

Մայիսի 19-ին՝ ժամը 11:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արարատ համայնքի Արարատ բնակավայրում իրականացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունը խնդրում է չանհանգստանալ։

̰
BACK_TO_TOP