TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+21.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին է ծանոթացել Շիրակի մարզպետը

20:48 19.05.2023

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքային այցով եղել է Անի համայնքում, համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի ուղեկցությամբ մարզպետը հետևել է համայնքում իրականացվող մի շարք շինարարական աշխատանքների ընթացքին, մասնավորապես, փողոցաշինական աշխատանքներին, կահավորմանն ու գծանշումներին։ Մարզպետը հետևել է նաև Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի շինաշխատանքների ընթացքին։ Կանգառ է իրականացվել ճանապարհի կմ 32+000 հատվածում (Անի համայնքի Բագրավան բնակավայրի հատված)։ […]

̰
Արգելվել է դաբաղի նկատմամբ ընկալունակ կենդանիների ներմուծումը Թուրքիայից և Հորդանանից․ ՍԱՏՄ

20:41 19.05.2023

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ 2023 թվականի մայիսի 20-ից արգելվում է Թուրքիայի Հանրապետությունից և Հորդանանի Հաշիմյան Թագավորությունից, ինչպես նաև այլ երկրներից թուրքական և hորդանանական ծագում ունեցող խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, խոզերի, հյուսիսային եղջերուների, դաբաղի նկատմամբ ընկալունակ վայրի կենդանիների, ուղտերի և ուղտազգիների այլ ներկայացուցիչների (լամաներ, ալպականեր, վիգոններ), բոլոր տեսակի գազանանոցային և կրկեսային կենդանիների, […]

̰
Թուրքիայից կոկաինով բեռնված կոնտեյներ է հայտնաբերվել Նիդերլանդներում

20:24 19.05.2023

Թուրքիայից Նիդերլանդներ ուղարկված անվադողերով բեռնված կոնտեյներում թմրանյութ է հայտնաբերվել։ Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ Ռոտերդամ նավահանգիստ հասած կոնտեյներում հայտնաբերվել է շուրջ 2 մլն լիրա արժողությամբ ավելի քան 1 տոննա «կոկաին» տեսակի թմրանյութ  (84.5մլն եվրո), որը թաքցված է եղել ծածկոցների և պայուսակների մեջ։ Փոխանցում է Ermenihaber. am-ը։ Նիդերլանդական կողմը հայտնում է, որ սկսված քրեական հետապնդման արդյունքում թմրանյութի ապօրինի […]

̰
ԵՄ պատվիրակությունը և տարբեր երկրներ դեսպաններ քննարկել են Սյունիքին աջակցելու ծրագիրը

20:09 19.05.2023

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մայիսի 18-ին ընդունել է Եվրոպայի օրվա տոնակատարությունների շրջանակում Սյունիք այցելած Եվրոպական միության պատվիրակության անդամներին՝ դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված շուրջ 14 պետությունների դեսպանների, դիվանագիտական այլ ներկայացուցիչների, միջազգային կառույցների ու ծրագրային թիմերի աշխատակիցների։ Տեղեկացնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից։ Նրանց բոլորին միավորում է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնությունը», ու հանդիպման […]

̰
ՀՀ ՏԿԵՆ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են Անտառավան 26 և Տիգրան Մեծ 5 վթարային շենքերին առնչվող հարցերը

19:51 19.05.2023

Շիրակի մարզպետի աշխատակազմում նախօրեին տեղի է ունեցել հանդիպում աշխատակազմի պատասխանատուների և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են Գյումրի քաղաքի Անտառավան 26 վթարային շենքի բնակիչների բնակարանային խնդիրներին և Տիգրան Մեծ 5 շենքի անբավարար տեխնիկական վիճակում գտնվող թվով 3 մուտքերի ուժեղացման-վերականգնման աշխատանքներին առնչվող հարցեր: Պատասխանատուներն ուսումնասիրել են Անտառավան 26 վթարային շենքի […]

̰
ՀՀ ՔԿ-ում քննարկվել են ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավական համագործակցության գրասենյակի հետ գործակցության արդյունքներն ու հեռանկարները

19:36 19.05.2023

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան պատվիրակությանը, որի կազմում էին ԱՄՆ պետդեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (INL)  Հայաստանյան օժանդակության ծրագրերի պատասխանատու Ռեյչլ Քուկը, ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավական համագործակցության գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆտվանը,  նույն գրասենյակի ծրագրերի ղեկավար Քրիստինա Աֆոյանը։ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը նախ […]

̰
Մայիսի 18-ին Երևանում ծնվել է 62 երեխա

15:20 19.05.2023

Մայիսի 18-ին Երևան քաղաքում ծնվել է 62 երեխա։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
Մանկապարտեզի ճաշացանկում ներառված սննդամթերքի նմուշները ներկայացվել են լաբորատոր փորձաքննության

14:53 19.05.2023

Երեկ՝ 18.05.2023թ, ժամը 22:30-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնը բանավոր ահազանգ է ստացել Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից այն մասին, որ սննդային թունավորման նշաններով «Արտաշատի բժշկական կենտրոն» ԲԲԸ են տեղափոխվել «Արտաշատ քաղաքի թիվ 4 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ հաճախող 3-4 տարեկան 6 երեխա: Մեկ երեխա տեղափոխվել է Երևանի «Մուրացան» հիվանդանոցային […]

̰
Արտաշատում տասնյակից ավելի երեխաների առերևույթ սննդային թունավորման դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել

14:23 19.05.2023

Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ․ մայիսի 18-ին թունավորված վիճակում Արտաշատ քաղաքի թիվ 4-րդ մանկապարտեզի մի քանի սան տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն։ Նույն օրը երեկոյան նաև Արտաշատի Բ/Կ-ից է հաղորդում ստացվել, որ սննդային թունավորում ախտորոշմամբ իրենց մոտ են ընդունվել թվով 14 երեխաներ: Պարզվել է, որ երեխաները բուժհաստատություն հիմնականում սկսել են տեղափոխվել նույն […]

̰
ՀՀ ԱՆ-ը տեղեկություն է հայտնել մանկապարտեզից թունավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված երեխաների առողջական վիճակի մասին

13:10 19.05.2023

Նախօրեին, մանկապարտեզներից մեկում սննդային թունավորման նշաններով Արտաշատի ԲԿ տեղափոխված 16 սաներից երկուսն արդեն դուրս են գրվել: Ժամը 12:00-ի դրությամբ` հոսպիտալացված է 14 երեխա, նրանց վիճակը գնահատվում է կայուն, միջին ծանրության:

̰
Ի՞նչ է ֆիշինգը. ՀՀ ոստիկանությունը՝ տարածում գտած խարդախության նոր ձևի մասին

13:03 19.05.2023

Մեր հաղորդումներում հաճախ ենք անդրադառնում համացանցային խարդախությունների։ Նպատակը քաղաքացիներին իրազեկելն է։ Այս անգամ անդրադառնալու ենք կիբերհանցագործության ֆիշինգ կոչվող տեսակին, որը համացանցի հետ մտավ կենցաղ, համացանցի հետ կատարելագործվեց և պարբերաբար ձեռք է բերում նոր ձևեր։ Վերջին շրջանում տարածում է ստացել ֆիշինգի նոր տեսակ։ Խարդախության այս նոր ձևի մեխանիզմը հետևյալն է. հանցագործները բջջային հեռախոսահամարին, իբր «Հայփոստ» ընկերության […]

̰
Ժամային փոփոխություններ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում

11:56 19.05.2023

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։ Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Միայն ս․թ․ մայիսի 20-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն ս․թ․ մայիսի 21-ին՝ ժամը 01:00-ին:

̰
Պարեկը Փարաքար գյուղի Սուրբ Հարություն եկեղեցու մոտ թմրանյութ օգտագործելու դեպքի էր ականատես եղել. Կոտայքի մարզի պարեկների բացահայտումները

11:48 19.05.2023

Ոստիկանությունը շարունակում է ապօրինի թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Կոտայքի մարզի պարեկները հայտնաբերել են ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու մի քանի դեպք: Պարեկներից մեկը Փարաքար գյուղի Սուրբ Հարություն եկեղեցու մոտ թմրանյութ օգտագործելու դեպքի էր ականատես եղել: Նա կապ էր հաստատել ոստիկանության մոտակա բաժին և հայտնել այդ մասին: Անմիջապես նշված վայր էին մեկնել Վաղարշապատի և Կոտայքի մարզի […]

̰
Կրակոցներ են հնչել Երևանում. կա վիրավոր

11:22 19.05.2023

Այսօր՝ մայիսի 19-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 9։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան 166 տան դիմաց կրակոցներ են հնչել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-y: Dեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի աշխատակիցները: Աղբյուրի հաղորդմամբ՝ դեպքի վայրից 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական […]

̰
Արտյոմ Փարեմուզյանի՝ նպաստառուից գործարար դառնալու պատմությունն ու «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագիրը

10:42 19.05.2023

«Եթե մարդը ունակ է աշխատելու, պետք չի, որ անապահովության նպաստ ստանա ․․․ մարդը պետք է աշխատի, պետք է հավատա, ես հավատացել եմ»․ Արտյոմ Փարեմուզյանը պատմում է նպաստառուից գործարար դառնալու իր պատմությունը, ներկայացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Ծրագրի շրջանակում անապահովության գնահատման համակարգում ընդգրկված շուրջ 300 ընտանիք ստացել է մինչև 1,6 մլն դրամի բիզնես դրամաշնորհ՝ […]

̰
Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկում  սոճիների փոշոտման շրջանն է

10:34 19.05.2023

Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկում սոճիների փոշոտման շրջանն է: Տարվա մեջ միայն մի կարճ ժամանակաշրջան` մայիս-հունիս ամիսներին, Դենդրոպարկի սոճիների փոշոտման ընթացքում, սոճու անտառներում արտադրվում են ֆիտոնցիդ նյութեր, որոնք չափազանց կազդուրիչ են շնչառական ուղիների հիվանդությունների դեպքում։ Սոճիների փոշոտման ընթացքում այդ միջավայրում գտնվելն ունի շնչուղիների առողջությունը բարելավող, վերականգնող ազդեցություն, հայտնում է ՇՄՆ-ն:

̰
Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը

09:18 19.05.2023

Մայիսի 18-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշել է մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Այս տոնին հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Սուրբ Էջմիածին փոխադրման պատմական օրը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ Մայր Աթոռի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Տավուշի […]

̰
Բարսելոնայի բնակիչներից մեկը խոսել է իսպանացիների՝ գրեթե անվճար հանգստանալու ունակության մասին

08:58 19.05.2023

Իսպանիայի բնակիչները գիտեն ինչպես հանգստանալ գրեթե անվճար։ Բացի դրանից, այս երկրի քաղաքացիների մեծամասնության համար իրենց կյանքի ընկերը լավագույն ընկերությունն է, որի հետ կարող են վայելել կատարյալ օրը, ասել է բլոգեր, «Եվրոպայի կյանքի մասին» Telegram ալիքի հեղինակ Ալենա Բերդովան։ Lenta.ru-ի հետ զրույցում նա նշել է իսպանացիների շրջանում հանգստի հայտնի տեսակներ։ Ըստ նրա` իսպանացու ամենակարծրատիպային կերպարը շփվող […]

̰
Տասնյակ օձեր ներխուժել են տուն և տղամարդուն դուրս վռնդել սեփական ննջասենյակից

08:44 19.05.2023

Թաիլանդի Ռայոնգ նահանգի բնակիչը, ով իր տանը հայտնաբերել է ավելի քան 20 օձ, սողունների ներխուժումն անվանել է պատիժ առասպելական Նագա արարածի համար։ Այս մասին հայտնում է The Thaiger-ը։ 42-ամյա Բոնգը պնդում է, որ տասնյակ սողուններ հանկարծակի լցվել են տունը և իրականում վռնդել իրեն սեփական ննջասենյակից: Տղամարդը գիշերել է մեկ այլ սենյակում, իսկ հաջորդ օրը դիմել […]

̰
Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է

08:18 19.05.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Միայնակ 77-ամյա կինն ամուսնացել է ինքն իր հետ

23:55 18.05.2023

ԱՄՆ Օհայո նահանգի Գոշեն քաղաքի ծերանոցի 77-ամյա միայնակ բնակչուհին ամուսնացել է ինքն իր հետ։ Այս մասին հայտնում է Today-ը։ Դորոթի Ֆիդելին առաջին անգամ ամուսնացել է 1965 թվականին, բայց ինը տարի անց բաժանվել է։ Կնոջ խոսքով՝ ամուսնության արարողությունը կարճ է եղել՝ ինքն ու նախկին ամուսինը երդումներ են փոխանակել, իսկ հետո նա գնացել է աշխատանքի, իսկ ինքը՝ […]

̰
Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է. կա տուժած

23:49 18.05.2023

Մայիսի 18-ին, ժամը 21:33-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիրանց գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի մոտ 28-րդ կմ-ին շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի ավտոմեքենան […]

̰
ԱՄՆ-ը կարծում է, որ առաջիկա հինգ ամիսները վճռորոշ կլինեն Կիևի համար

23:44 18.05.2023

Financial Times թերթը հրապարակում է արել Ուկրաինայում ռազմական գործողության, երկրին աջակցության մասին։ Նշվել է, որ այժմ Վաշինգտոնը Կիևին ռազմական օգնության հիմնական մատակարարն է։ Պարբերականի հարցմանը մասնակցած ամերիկացի պաշտոնյաներն ասում են, որ ԱՄՆ-ն ունի Կոնգրեսի կողմից հաստատված բավական միջոցներ՝ Կիևին մոտ հինգ ամիս աջակցելու համար: Հենց այս ժամանակահատվածում Կիևը կունենա իրավիճակը փոխելու վերջին հնարավորությունը, կարծում են արևմտյան […]

̰
Կապահովվի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության տրամադրման գործընթացը

23:10 18.05.2023

Գործադիրը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ նախկինում ընդունած որոշումներից մեկում: Արդյունքում կապահովվի Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերի, այդ թվում՝ միանվագ դրամական աջակցության, կանխավճարի ապահովագրության և երեխայի ծննդյան աջակցության ծրագրերի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած բանկեր կամ վարկային կազմակերպություններ դիմած, ինչպես նաև երեխայի ծննդյան աջակցության […]

̰
Երկու ոտքից զրկված նախկին զինվորը որոշել է նվաճել Էվերեստը

23:04 18.05.2023

Բրիտանական բանակի նախկին զինվորը, ով Աֆղանստանում կորցրել է ոտքերը, որոշել է նվաճել Էվերեստը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ 2010 թվականին Աֆղանստանում ծառայելու ժամանակ 43-ամյա Գարի Բուդա Մագարը ոտք է դրել ինքնաշեն պայթուցիկի վրա և կորցրել երկու ոտքերը։ Նա իր առջև նպատակ է դրել բարձրանալ Էվերեստ՝ 8849 մետր բարձրություն ունեցող լեռը։ Մագարն ավարտել է վերելքի […]

̰
Գործադիրը մասամբ կսուբսիդավորի 400 լավագույն բուհերի շրջանավարտների աշխատավարձը, եթե նրանք աշխատեն հայկական ընկերությունում

22:58 18.05.2023

Համաշխարհային բուհական վարկանիշում ընդգրկված 400 լավագույն բուհերի շրջանավարտներին աշխատանքի ընդունելու դեպքում պետությունը վերջիններիս աշխատավարձի որոշակի սուբսիդավորում կկատարի: Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտնել է Նիկոլ Փաշինյանը: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մանրամասներ է ներկայացրել սուբսիդավորման չափերի վերաբերյալ և նշել, որ դրա նպատակն է ընկերություններում ներգրավվել բարձրակարգ մասնագետների, որոնք իրենց հետ կբերեն միջազգային փորձ ու գիտելիքներ. […]

̰
Անցկացվեց «Ազգային ընտրանի-հարյուրամյակի առաջնորդներ» միջազգային մրցանակաբաշխությունը

22:04 18.05.2023

Մեկ հարկի տակ, մեկ նպատակի համար մեկտեղվել էին աշխարհահռչակ հայ մարզիկներ, հանրահայտ կոմպոզիտորներ, ռեժիսորներ, դերասաններ, գիտնականներ, բժիշկներ, առաջատար կազմակերպությունների ղեկավարներ, գործարարներ, արցախյան ազատամարտի հերոսներ, լրագրողներ, սփյուռքի ականավոր հայորդիներ և արտերկրից ժամանած հյուրեր: Արդեն 2-րդ տարին է, ինչ «Ռուսական Ռեգիստր» միջազգային ասոցացիան միջազգային հեղինակավոր ընկերությունների հետ համատեղ, Ենոք Ազարյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ անցկացնում է «Ազգային ընտրանի-հարյուրամյակի առաջնորդներ» […]

̰
Ո՞ւմ կպաշտպանի Թուրքիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում երրորդ տեղը զբաղեցրած ադրբեջանցի Սինան Օհանը

21:31 18.05.2023

Թուրքիայում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ դուրս եկած Ռեջեփ Էրդողանն ու Քեմալ Քըլըչդարօղլուն վերսկսել են նախնտրական քարոզարշավը: Առաջին փուլում 3-րդ տեղը զբաղեցրած թեկնածու Սինան Օհանը մինչև այս շաբաթվա վերջ կհայտարարի, թե ում է սատարելու: Վաղը կկայանա նրա հանդիպումը Քըլըչդարօղլուի հետ, որից հետո շատ բան պարզ կլինի: Փաստորեն, Թուրքիայի ընտրությունների արդյունքը վճռելու է ադրբեջանցի՞ն, կկարողանա՞ արդյոք Քըլըչդարօղլուն […]

̰
 Հայտնի է Եվրոպայի ամենաէժան քաղաքը՝ ամռանը հանգստանալու համար

20:32 18.05.2023

Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնը ճանաչվել է 2023 թվականի ամռան հանգստի համար ամենաէժան եվրոպական քաղաքը։ Այս մասին գրում է բրիտանական Express տաբլոիդը։ Պարբերականի խնդրանքով՝ փորձագետները վերլուծել են եվրոպական քաղաքներում ճանապարհորդների ծախսերը և նշել ամառային հանգստի ամենաէժան տարբերակը։ Նրանք հաշվի են առել երկուսով երկու գիշեր մնալու, գինիով ընթրիքի արժեքը, ինչպես նաև հասարակական տրանսպորտում ծախսերը և տեսարժան վայրեր այցելելը։ […]

̰
Նյու Յորքում մեկնարկել է Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի շրջանակային ծրագրի միջանկյալ վերանայման ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի հանդիպումը

19:59 18.05.2023

Նյու Յորքում մեկնարկել է Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի շրջանակային ծրագրի միջանկյալ վերանայման ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի բարձրաստիճան հանդիպումը, որին մասնակցում է ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը։ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի բարձրաստիճան հանդիպմանը մասնակցում են նաև ՄԱԿ-ում ՀՀ Մշտական Ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը, ՆԳՆ ՃԿՊԱ ռեկտորի պարտականությունները կատարող, Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների ծրագրի ազգային համակարգող, […]

̰
BACK_TO_TOP