20:59 28.04.2023
ՀՀ Զինված ուժերի փոխգնդապետ, հատուկ ջոկատային, հետախույզ Սարգիս Ստեփանյանի պատմությունը շատերին է հայտնի։ 2014-ին ծանր վիրավորվելու պատճառով նա կորցրել է երկու ոտքն ու աջ ձեռքը, բայց կարողացել է կյանք վերադառնալ։ Դժվարություններ հաղթահարած այս մարդու մասին է նաև «ԲազկամարԴը» գիրքը։ Հերոս Սարգիս Ստեփանյանի և գրքի հեղինակի հետ էր հանդիպումը Կառնուտի միջնակարգ դպրոցում։
2014 թվականին հակառակորդի դիվերսիոն հարձակման ժամանակ է վիրավորվել՝ արկի պայթունից կորցնելով երկու ոտքն ու ձեռքը, երբ վիրավոր զինվորին էր մարտի դաշտից դուրս բերում։ Ծանր վիրավորումից ամիսներ անց Սարգիսը սկսում է քայլել, զբաղվել սպորտով, հռչակվում է բազկամարտի Եվրոպայի և Աշխարհի բազմակի չեմպիոն։ Սարգիսն իր օրինակով է ապացուցում, որ անհնարին ոչինչ չկա։
«Ամենադժվարը, այո՛, պետք է կարողանաս ինքդ քեզ հաղթել, որովհետև դա հեշտ չէ, եթե կարողանում ես հաղթանակած դուրս գալ ինքդ քեզ հետ, արդեն հեշտ է լինում առօրյա կյանքդ, կենցաղը հաղթահարել։ Բանաձևը չեմ կարծում, որ շատ բարդ է, պետք է կարողանաս հաշվի նստել քեզ հետ, պետք է կարողանաս ամեն օր ամփոփել քո օրը, հասկանաս, թե որտեղ ես թերանում, սխալվում, որպեսզի էդ սխալները ուղղես։ Որտեղ պետք է ուժեղ գտնվես, քո ծույլ տեղերը իմանալով քեզ ոտքի ես կանգնեցնում, արդեն առհասարակ հեշտանում է առօրյա կյանքը»,- աշակերտների հետ հանդիպմանը նշեց փոխգնդապետ, հետախույզ Սարգիս Ստեփանյանը։
Այդ դժվարությունները հաղթահարելով միմիայն ուժեղացել է իր հանդեպ ունեցած խստապահանջության շնորհիվ՝ վայել ինչպես զինվորականին։ Եվ այս բանաձևով է առաջնորդվում՝ օգնելով այն զինվորներին, որոնք հաշմանդամություն են ձեռք բերել պատերազմի պատճառով։ Սարգիսը հիմնել է հայ հերոսների վերականգնողական կենտրոն։ Հերոս զինվորականը մեր հերոսների կողքին է։
«Մենք սովորաբար պատմում ենք հերոսների մասին, որոնք չկան, մենք հնարավորություն չունենք նրանց հետ խոսելու, նրանց լսելու, բայց էս դեպքում մենք ունենք շատ լավ հնարավորություն հենց իրական հերոսին տեսնելու, հենց գրքի առանձին պարբերություններին իրականում անդրադառնալու ու մանրամասն քննարկելու։ Գրքի հերոսը ձեր դիմաց նստած է»,- այսպես իր խոսքը սկսեց «Բազկամարդը» գրքի հեղինակ Դավիթ Դավթյանը։
Հեղինակը՝ Դավիթը, նշում է, որ այս գիրքը բոլոր նրանց համար է, ովքեր միայն հաղթելու և պայքարելու մոտիվացիա ունեն։«Արիության համար» մեդալը Սարգիս Ստեփանյանի անկոտրում կամքի, իր առաքելության խորհրդանշանն է։ Նա շարունակում է ծառայե լՀՀ Զինված ուժերում ու դեռ երկար պատրաստ է կրել զինվորական համազգեստը։
«Ես մտածում եմ և վստահ եմ, որ դեռ անելիքներ ունեմ հայոց բանակում և պետք է դեռ երկար ծառայեմ, մեր նման տղաները պիտի երկար ծառայեն և իրենց օրինակով, իրենց փորձով օգուտ տան Հայոց բանակին։ Մենք մեր տեսակով պետք է ոգեշնչենք մեր ազգին և պետք է քայլ առ քայլ ուժեղանանք, ոտքի կանգնենք, որ ցանկացած խոչընդոտի, ցանկացած դժվարության առաջ պատվով կանգնենք»,- շեշտում է փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը։
Այս աշակերտների համար նա ևս դարձավ ոգեշնչման օրինակ։ Սարգիսն իր առաքելությունն է համարում նաև մյուսներին օգնելն ու իր հետևից տանելը:
22:56 27.05.2025
ՊԵԿ նախագահը մասնակցել է ՏՀԶԿ գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 8-րդ բարձրաստիճան հանդիպմանըՊետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը մայիսի 26-28-ը Հյուսիսային Մալեում (Մալդիվների Հանրապետություն) մասնակցում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 8-րդ բարձրաստիճան հանդիպմանը: Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, որպես համանախագահող երկիր, Մալդիվների հարկային մարմնի ղեկավարի հետ համատեղ վարում է համաժողովը։ Էդուարդ […] ...
22:49 27.05.2025
Երևանում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Opel Zafira»-նՄայիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:55-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Լևոն Մ.-ի վարած «Hyundai Elantra» և 73-ամյա Գրիշա Գ.-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshayn.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել հետիոտնի համար […] ...
22:42 27.05.2025
Կստեղծվի հոկեյի Եվրոպական ազգերի գավաթ մրցաշարՍտոկհոլմում կայացած IIHF կոնգրեսում որոշում է կայացվել ստեղծել տափօղակով հոկեյի «Եվրոպական ազգերի գավաթ» մրցաշար։ Այս մասին հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը: Նոր մրցաշարն ազգային հավաքականներին հնարավորություն կտա մասնակցելու կարևոր խաղերի նախատեսված ընդմիջումների ընթացքում։ Մրցաշարին կմասնակցեն 12 հավաքականներ: Ձևաչափն ու մասնակից հավաքականների ցանկը դեռևս հրապարակված չեն: ...
22:37 27.05.2025
Արտաշատի բժշկական կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման սարքով․ Անահիտ ԱվանեսյանՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր չնախատեսված այցով Արտաշատի ԲԿ-ում էր: «Կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման (ՀՇ) սարքով: Մի քանի ամիսների հետևողական աշխատանքի շնորհիվ ֆինանսական առողջացումը հաջողությամբ իրականանում է: Դեռ մեծ աշխատանք ունենք նոր ծառայություններով հագեցման, որակի և դիսցիպլինի, թերապևտիկ ուղղությունից դեպի վիրաբուժության անցման և մահճակալային […] ...
22:26 27.05.2025
Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Range Rover»-ը. կան տուժածներՄայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա և Չեխովի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Ե. Գրիգորյանի վարած «Range Rover» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 52-ամյա Ա. Նազարյանի վարած շտապօգնության ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshayn.com-ը, վթարի հետևանքով Ա. Նազարյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ 52-ամյա Ն. Ավանեսյանն ու […] ...
22:17 27.05.2025
ՏԿԵ նախարարն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, համայնքապետերի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի և այլ պատասխանատուների հետ այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Առաջին կանգառն Ագարակ-Ոսկեվազ հանգույցն է եղել, որից հետո այցելել են Արուճ-Կաքավաձոր-Ագարակավան հանգույց, ինչպես նաև Աշտարակ-Թալին հատվածի 62 […] ...