Վերջին շրջանում հանրության բևեռացումը հասել է ծայրահեղ մակարդակի․ ՀՀ ՄԻՊ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 05 2025
  • $
    384.15
  • RUBLE
    4.88
  • 433.59
WEATHER
+19.09 oC

Վերջին շրջանում հանրության բևեռացումը հասել է ծայրահեղ մակարդակի․ ՀՀ ՄԻՊ

23:03 27.04.2023

Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել հանրային միջավայրում առկա անհանդուրժողականության մթնոլորտի վերաբերյալ․

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները վկայում են, որ վերջին շրջանում տարատեսակ հիմքերով հանրության բևեռացումը հասել է ծայրահեղ մակարդակի, ինչի արդյունքում հանրային միջավայրում լայն տարածում են ստացել անհանդուրժողականությունը, ատելության խոսքը, վիրավորանքը, բռնությունը, վերջինիս քարոզն ու կոչերը։

Հանդուրժողականությունն անկյունաքարային նշանակություն ունի ժողովրդավար, բռնությունից և խտրականությունից զերծ հասարակություն կառուցելու հարցում։ Մինչդեռ հանրային բևեռացումը խաթարում է իրավական և ժողովրդավարական պետության հիմքում ընկած արժեքները:

Ցանկացած հարցի վերաբերյալ հանրային ազատ բանավեճը ժողովրդավարական հասարակության կարևոր ձեռքբերումներից է: Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր քննարկում պետք է ընթանա կարծիքի արտահայտման ազատության իրավունքի թույլատրելի շրջանակներում, այլոց իրավունքների և ազատությունների հարգման ու համերաշխության մթնոլորտում:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ ատելության խոսքի, բռնության կոչերի, վիրավորանքի, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ցանկացած դրսևորում՝ անկախ նրանից, թե ում կողմից է այն տարածվում կամ ում է հասցեագրված, անընդունելի է, լուրջ վտանգ է ներկայացնում մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգի տեսանկյունից, ուստի պետք է բացառվի հանրային խոսքից ու հանրային հարաբերությունների տիրույթից։

Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունն է հետևել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը։ Պաշտպանի մանդատն ուղղակիորեն չի առնչվում պետական իշխանության մարմինների, պաշտոնատար անձանց միջև փոխհարաբերությունների կանոնակարգմանը, եթե խնդիրը չի հանգում կոնկրետ անհատական իրավունքի պաշտպանության անհրաժեշտությանը: Միևնույն ժամանակ, պաշտոնատար անձանց հրապարակային խոսքը, նրանց փոխհարաբերություններն ու այդ առումով առկա խնդիրները էական ազդեցություն են ունենում նաև մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր համակարգի վրա: Այս տեսանկյունից հատկապես կարևոր է խորհրդարանում հնչող խոսքի և վարքագծի իրավաչափությունը՝ որպես հանրության լայն շերտերի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ քննարկումների գլխավոր հարթակ։ Ուստի կարևոր է, որ պետական մարմինների, պաշտոնատար անձանց միջև փոխհարաբերությունները, քաղաքական և այլ հանրային գործունեության համար ընտրվող մեթոդաբանությունը համապատասխանեն իրավաչափության վերը նշված չափանիշներին: Ցանկացած քաղաքական բանավեճ կամ քննարկում պետք է ընթանա համերաշխության ու հարգանքի մթնոլորտում՝ բացառելով ոչ իրավաչափ խոսքը, այդ թվում՝ վիրավորանքը, արժանապատվության նվաստացումը, ատելության խոսքն ու բռնության քարոզը:

Հանրային պաշտոն զբաղեցնող յուրաքանչյուր անձ և հանրային ծառայող ուղղակի պարտականություն ունի պահպանելու վարքագծի կանոնները,իր խոսքով ու վարքագծով բացառելու և մեղմելու հանրային բևեռացումը, բռնությունը, ատելության խոսքը, ոչ իրավաչափ երևույթների, այդ թվում՝ բռնության ուղղակի կամ անուղղակի արդարացումը կամ խրախուսումը: Ավելին, կարևոր է, որպեսզի պաշտոնյաներն իրենց հանրային հարթակն օգտագործեն խոսքի և վարքագծի ոչ իրավաչափ դրսևորումներին, այդ թվում՝ հասարակության տարբեր խմբերին թիրախավորող արտահայտություններին ու ապատեղեկատվությանը հակազդելու նպատակով։ Մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ ձևավորելու տեսանկյունից առանցքային է, որպեսզի այդ հանգամանքը նկատի ունենան նաև հանրային ճանաչում ունեցող այլ անձինք, հասարակական ու քաղաքական գործիչները:

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է, որ մեր հասարակությունում առկա քաղաքական և հանրային բանավեճի մշակույթն ունի վերափոխման անհրաժեշտություն, ինչն առաջնահերթ խնդիր է հանրային հանդուրժողականության, համերաշխության և իրավունքի գերակայության երաշխավորման ճանապարհին»,-նշված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհի ահազանգ Արմեն Տիգրանյան փողոցում

08:05 30.05.2025

Հրդեհի ահազանգ Արմեն Տիգրանյան փողոցում

Մայիսի 29-ին, ժամը 23:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արմեն Տիգրանյան փողոցում այրվում է տան տանիք: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են […] ...

Հայաստանի Մ21 հավաքականի կազմը առաջիկա հանդիպումների համար

08:00 30.05.2025

Հայաստանի Մ21 հավաքականի կազմը առաջիկա հանդիպումների համար

Հայաստանի Մ21 հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հավաքին մասնակցելու է հրավիրել 27 ֆուտբոլիստի: Հայաստանի Մ-21 հավաքականը մինչև հունիսի 6-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Ֆուտբոլի ակադեմիայում։ Հունիսի 3-ին և 6-ին թիմը կանցկացնի 2 ընկերական հանդիպում Կիպրոսի ընտրանու հետ։ Դարպասապահներ՝ Դոնովան Ջիվան Փարիսիան – «Նյու Ինգլանդ Ռևոլուշն» (ԱՄՆ) Դավիթ Դավթյան – ԲԿՄԱ Գոռ Մատինյան – «Ուրարտու» Հայկ […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

00:00 30.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կրծքով կերակրում՝ կյանքի լավագույն սկիզբ

23:58 29.05.2025

Կրծքով կերակրում՝ կյանքի լավագույն սկիզբ

Մայրական կաթը մաքուր է, ապահով և պարունակում է հակամարմիններ, որոնք պաշտպանում են հաճախակի հանդիպող մանկական հիվանդություններից: Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից: Խորհուրդ է տրվում բացառապես կրծքով կերակրել մինչև 6 ամսական, հետագայում զուգակցելով տարիքին համապատասխան հավելյալ սննդի հետ: Մայրական կաթը կատարյալ սնունդ է երեխայի համար, այն իջեցնում է` ստամոքսաաղիքային հիվանդությունների և փորլուծությունների ռիսկը, շնչառական համակարգի […] ...

Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 21-27-ը

23:52 29.05.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 21-27-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 21-27-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Շենգավիթում՝ մայիսի 24-ին և 27-ին, Կենտրոն վարչական շրջանում՝ չի գերազանցել, Նոր Նորքում՝ չի գերազանցել, Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ մայիսի 21-ին Նոր Նորքում՝ մայիսի 22-ին, 23-ին, 24-ին […] ...

Քննարկեցինք քնի խանգարումների, Էպիլեպսիայի և պարկինսոն հիվանդությունների բուժման արդիական ու ամենաբարդ մեթոդների ներդրումը Հայաստանում․ Ավանեսյան

23:44 29.05.2025

Քննարկեցինք քնի խանգարումների, Էպիլեպսիայի և պարկինսոն հիվանդությունների բուժման արդիական ու ամենաբարդ մեթոդների ներդրումը Հայաստանում․ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել. «Քննարկեցինք քնի խանգարումների, Էպիլեպսիայի և պարկինսոն հիվանդությունների բուժման արդիական ու ամենաբարդ մեթոդների ներդրումը Հայաստանում: Թեպետ վերջին տարիներին բավական առաջընթաց ունենք մասնագիտական, հետազոտական և վիրաբուժական ծառայությունների առումով, այնուհանդերձ, մեզ համար կարևոր են միջազգային փորձն ու դրանց հիման վրա լավագույն պրակտիկաները Հայաստան բերելը: Մասնագետների հետ քննարկման այսօրվա մեր […] ...

BACK_TO_TOP