18:58 02.03.2023
Համաշխարհային բանկի և Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում»ծրագրով 304 շահառուի Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերից տրամադրվել են փոքր բիզնես դրամաշնորհներ խթանելու նրանց ինքնաբավ կենսապահովումը՝ դուրս գալով ընտանեկան նպաստ համակարգից։ Տեղեկացնում են Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակից։ Այս ծրագիրն իրականացվում է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից՝ ՀՀ աշխատանքի […]
18:49 02.03.2023
Մեկ միլիարդ 100 միլիոն դրամ․․․ Այսքան է գնահատվել Գյումրիի պատմական շենքերից մեկը, որը որոշվել է աճուրդով վաճառել։ Քաղաքի կենտրոնում գտնվող պատմական շենքը 2000-ականներին այլևս դադարեց գործել որպես հիվանդանոց՝ բուժհաստատությունների օպտիմալացումից հետո։ «Ճերմակ Հիվանդանոց» անունով մի քանի տարի շենքի մի հատվածում վարձակալական հիմունքներով գործեց բուժհաստատությունը, իսկ լուծարումից հետո շուրջ 2400 քմ մակերեսով շինությունն ամբողջությամբ մնաց դատարկ, […]
15:15 02.03.2023
Աջափնյակում մետրոյի կայարանի շինարարությունը կտևի 4 տարի, քննարկվում են այլ ուղղություններում ևս կայարաններ ունենալու հարցը: Երաժշտական դպրոցների ուսուցիչները, մարզիչները մարտի 15-ից կարող են ատեստավորման հայտեր ներկայացնել: Արագած լեռան լանջին էլ լեռնադահուկային, էկոգյուղատնտեսական նոր համալիր կկառուցվի: Նախագծերն ընդունվել են գործադիրի այսօրվա նիստին, որը վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
11:56 02.03.2023
Պետբյուջեից 1 մլրդ 100 մլն դրամ կհատկացվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը Աջափնյակի նոր մետրոյի կայարանի կառուցման նախագծային և նախահաշվային աշխատանքների ձեռք բերման և ֆինանսավորման համար: Նոր կայարանի երկարությունը լինելու է 1.5 կմ, շինաշխատանքներն էլ տևելու են 4 տարի: Երևանի քաղաքապետարանում քննարկում են մայրաքաղաքում ևս երկու ուղղությամբ նոր կայարաններ ունենալու հարցը: Նախագիծն ընդունվել է կառավարության այսօրվա […]
11:00 02.03.2023
Փետրվարի 27-ին ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները հավաստի տեղեկություններ էին ստացել, որ Արարատ քաղաքի 41 և 34 տարեկան երկու բնակիչ պահում և օգտագործում են թմրանյութ: Հաղորդումից ժամեր անց Ավշար գյուղում նրանք հայտնաբերվեցին ու տեղափոխվեցին բաժին: 34-ամյա տղամարդու խուզարկությամբ ոստիկանները հայտնաբերեցին մարիխուանայի նմանվող զանգվածով երկու փաթեթ: 41-ամյա տղամարդու մոտ հերոնի նմանվող զանգված կար. ըստ նրա՝ գնել […]
10:56 02.03.2023
Հայաստանի հնագույն Մեծամոր բերդաքաղաքում հայտնաբերվել է դամբարան, որը թվագրվում է Եգիպտոսում Ռամզես II-ի օրոք և մ.թ.ա. 1300-1200 թվականներին, հայտնում է Nauka w Polsce կայքը։ Գերեզմանում թաղված են տղամարդ և կին, ովքեր, նախնական հաշվարկներով, մահացել են 30-40 տարեկանում։ Նրանք հավանաբար զույգ էին։ Մնացորդները լավ պահպանված են։ «Նրանց մահը առեղծված է, քանի որ մենք չգիտենք դրա պատճառները: […]
10:51 02.03.2023
Գյումրու համայնքապետարանը հայտնում է, որ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 2023թ.-ին նախատեսվում է հիմնանորոգել թվով 29 փողոց/փողոցի հատված։ Աշխատանքների իրականացման համար մրցույթն արդեն հայտարարված է։ Ցանկում ընդգրկված են փողոցներ՝ քաղաքի տարբեր հատվածներից:
10:00 02.03.2023
Երկրաշարժերը Թուրքիայում հանգեցրել են այնտեղ արձակուրդներն անցկացնելու պահանջարկի անկմանը։ Սակայն մինչև ամառային սեզոնը Ռուսաստանի Դաշնությունից զբոսաշրջիկների հոսքը կվերականգնվի։ Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում ասել է Ռուս-թուրքական գործարար խորհրդի (RTBC) տնօրեն Ալեքսեյ Էգարմինը։ «Իհարկե, զբոսաշրջության ոլորտում որոշակի անկում կա։ Չնայած Թուրքիայում ռուսների սիրելի հանգստավայրերը, ընդհանուր առմամբ, չեն տուժել։ Կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների ընտանեկան հանգստի […]
08:48 02.03.2023
Գազօջախները շատերի համար առօրյա կյանքի ծանոթ մասն են, սակայն հարկ է հիշել, որ դրանք արտադրում են առողջության համար վտանգավոր նյութեր: Բժիշկ, էնդոկրինոլոգ Յուլիա Սորոկինան «Իզվեստիային» պատմել է, թե ինչպես նվազագույնի հասցնել ռիսկերը: «Երբ գազ է այրվում, առաջանում է քիմիական տարրերի մի ամբողջ համալիր։ Գազի այրիչները կարող են արտանետել ածխածնի օքսիդ և մերկապտանի հետքեր: Մերկապտանն օգտագործվում […]
08:25 02.03.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ […]
08:18 02.03.2023
Նորաոճ տեսք ունենալու համար՝ առանց ամեն օր շատ ժամանակ ծախսելու կերպար ստեղծելու համար, կօգնի պարկուճային զգեստապահարանը։ Ոճաբան-իմիջեր Քսենիա Սկորոչկինան «Իզվեստիային» պատմել է, թե ինչպես կարելի է այն կազմել: Ինչպես բացատրել է փորձագետը, պարկուճը ութ կամ ավելի իրերի հավաքածու է, որոնք հիանալի լրացնում են միմյանց և համապատասխանում են իրավիճակին: Ձեր զգեստապահարանում կարող են լինել մի քանի […]
23:59 01.03.2023
Գարնան առաջին օրը հիմնանորոգված ու հարմարավետ պայմաններով շուրջ 150 փոքրիկների առջև իր դռները բացեց Երևանի թիվ 63 մանկապարտեզը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը: Քաղաքային իշխանության նախագիծն այս կարևորներից է և ունենալու է շարունակություն՝ մինչև համայնքային բոլոր մանկապարտեզները լինեն բարեկարգ: Երեխաների համար ստեղծված պայմաններին ծանոթացել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ու փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
23:20 01.03.2023
Փետրվարի 26-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի ոստիկանները Չարբախում և Արաբկիրում ծառայություն իրականացնելիս բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպքեր։ Նրանք Շիրակի փողոցում ձերբակալել են 25-ամյա մի երիտասարդի, որի խուզարկությամբ հայտնաբերվել են 4 գրամից ավելի մեթամֆետամինի և շուրջ 3 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Ժամերի տարբերությամբ 1-ին գումարտակի պարեկները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել։ Այս […]
22:59 01.03.2023
Փետրվարի 27-ին պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ոստիկանները Վարդենիս քաղաքի Վիկտոր Համբարձումյան փողոցում ստուգել են 22-ամյա երիտասարդի վարած «ՎԱԶ» մակնիշի մեքենան։ Մեքենայում ատրճանակ կար՝ լիցքավորված 6 փամփուշտով։ Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վարդենիսի քննչական բաժին: Ատրճանակի օրինականությունը ստուգվում է։ Հանգամանքները պարզվում են:
22:48 01.03.2023
Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ և մասնակցությամբ այսօր կայացել է Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հերթական հանդիպումը: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ պարզաբանելով, որ քննարկվել են հումանիտար և ենթակառուցվածքային բնույթի հարցեր, մասնավորապես՝ Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների ու բեռների անխափան տեղաշարժի վերականգնմանը, Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարման […]
21:54 01.03.2023
Հաշվառումից ժամանակավորապես կամ խոտանման հիմքով հանված մեքենաների տերերը, խուսափելով ապահովագրման կամ տեխզննման ծախսերից, առանց համարանիշերի մեքենաները շահագործում են դաշտամիջյան, համայնքային, հանրապետական ու միջպետական ճանապարհներին: Փորձը ցույց տվեց, որ նման մեքենաները ևս սպառնալիք են երթևեկության մյուս մասնակիցների համար: Նշենք, որ դա նաև օրենքի խախտում է: Ըստ օրենսդրության՝ սահմանված կարգով չհաշվառված կամ տեխզննություն չանցած տրանսպորտային միջոց վարելն […]
19:51 01.03.2023
Ֆրանկոֆոն երկրների միջազգային ասոցիացիայի պաշտոնական կայքէջում հրապարակվել է ընդարձակ հոդված «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզը» խորագրով: Հոդվածում ներկայացված է Լոռու մարզի մասին պատմող ամբողջական և հետաքրքիր տեղեկատվություն՝ աշխարհագրական դիրքի, սահմանամերձ համայնքների, զբոսաշրջային հնարավորությունների, տեսարժան վայրերի, խոհանոցի, պատմամշակութային արժեքների, արտադրական հզորությունների, համայնքների հնարավորությունների մասին: Հոդվածն անդրադառնում է նաև մարզպետարանի և մարզի ղեկավարի գործունեությանը, Ֆրանսիական ռեգիոնների հետ […]
19:41 01.03.2023
Փետրվար ամսին Շիրակի մարզպետարան քաղաքացիներից ստացված 283 դիմումներից 230-ը վերաբերվել է դրամական աջակցության տրամադրմանը։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Դիմումներն առնչվել են քաղաքաշինությանը (26), առողջապահությանը (11), ընտանիքի, կանանց երեխաների իրավունքների պաշտպանությանը( 8 ), կրթությանը, մշակույթին և սպորտին (4), սոցիալական (2), հողաշինությանը (2)։ Դիմումներին տրվել են պարզաբանումներ, դրանց մի մասը դեռևս ընթացքի մեջ է։ Շիրակի մարզպետի 2023 […]
19:25 01.03.2023
Հայաստանում ծնելիության ցուցանիշը 2022 թվականին 2021 թվականի համեմատ նվազել է, սակայն 2023 թվականի հունվարին որոշակի դրական դինամիկա է արձանագրվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Վիճակագրությամբ տեսնում ենք, որ 2020 թվականի ընթացքում և 2021 թվականի առաջին կիսամյակում արձանագրվել է ամուսնությունների նվազում, բայց […]
18:59 01.03.2023
2023 թվականի փետրվար ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 94 երեխա, որից 49-ը տղա, 45-ը՝ աղջիկ: Տեղեկացնում են մարզպետարանից։ 94 երեխաներից 10-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 23-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 40-ը՝ Մարտունու ծննդատանը, 20-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում և 1-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։
16:59 01.03.2023
ՀՀ Ազգային ժողովը մարտի 1-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Կառավարությունն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում է ընտանեկան բռնությունը կանխելու համար բռնարարի եւ զոհի մոտ էլեկտրոնային հսկողության սարք տեղադրել: «Ներկայում օրենքով նախատեսված է ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության երկու հիմնական մեխանիզմ: […]
12:56 01.03.2023
Խորհրդարանում այսօր շարունակվել են հերթական նիստի աշխատանքները: Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկով ներկաները 1 րոպե լռությամբ հարգել են մարտի 1-ի զոհերի հիշատակը: Ի թիվս այլ հարցերի` խորհրդարանում քննարկվել է կառավարության կողմից ներկայացված ընտանեկան բռնության կանխարգելմանը վերաբերող օրենքում փոփոխություններ իրականացնելու մասին հարցը: Նախագծով առաջարկվել է ընտանիքում բռնության ենթարկված անձի պաշտպանության նպատակով օգտագործել նաև էլեկտրոնային […]
10:03 01.03.2023
Փետրվարի 28-ին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Մհեր Խեչումյանը, մարզպետարանի պատասխանատու այլ պաշտոնյաներ ներկա են եղել Ալավերդի համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության հանրային քննարկմանը: Համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը ներկայացրել է հաշվետու տարվա ընթացքում նախկին Ալավերդի, Ախթալա, Օձուն և Շնող խոշորացված համայնքներում իրականացված աշխատանքները, 2023 թվականին […]
09:06 01.03.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 1-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
08:19 01.03.2023
Նրբաբլիթների համար ամենաօգտակար և միևնույն ժամանակ հագեցնող միջուկները Gazeta.Ru-ին տված հարցազրույցում նշել է LabQuest բժշկական լաբորատորիայի դիետոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Դարիա Ռուսակովան։ «Սպիտակուցային միջուկներով նրբաբլիթները՝ խավիար, ձու, եփած միս, շոգեխաշած կամ թեթևակի աղած ձուկ, երկար ժամանակ հագեցնում են և միևնույն ժամանակ ունեն ցածր գլիկեմիկ ինդեքս»,- ասել է նա։ Բժիշկը խորհուրդ է տվել չհրաժարվել նրբաբլիթների հաճելի […]
23:58 28.02.2023
Մերձմոսկովյան Ժուկովսկում տաքսու վարորդները ճանապարհին ծեծկռտուք են սկսել. դեպքի վայրից տեսանյութը հրապարակել է «Podmoskovye Segodnya» Telegram ալիքը։ Ըստ առկա տեղեկությունների՝ վարորդները չեն կարողացել երթևեկել ճանապարհի երթևեկելի հատվածով։ Իրավիճակը պարզելու համար մեքենաներից իջել են։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. միջադեպը տեսագրվել է։ Ավելի վաղ՝ անցյալ տարվա հունիսին, հաղորդվել էր, որ Մոսկվան խստացնելու է աշխատանքի համար տաքսու վարորդների […]
23:34 28.02.2023
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, Վարդենիսի բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի ու ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Այն բաժին էր բերել Նորակերտ գյուղի մի բնակիչ։ Վարդենիսի բաժնում կամավոր հանձնել են նաև «Մոսին» հրացան ու ռազմամթերք։ Արդյունավետ էր նաև Ճամբարակի […]
23:12 28.02.2023
Այսօր՝ փետրվարի 28-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրառատ գյուղի Թումանյան փողոցում կրակոցներ են հնչել և կա վիրավոր: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Օպերատիվորեն գյուղ են ժամանում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արամավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, Ոստիկանության Վաղարշապատի բաժնի […]