TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+20.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեջ մեղադրվողը գտնվել է Հարթաշեն բնակավայրում

23:03 28.02.2023

Ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 27-ին Հարթաշեն բնակավայրի վարչական տարածքում հայտնաբերել և պրոբացիայի ծառայություն են ներկայացվել 32-ամյա Գարեգին Մ.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 141-րդ (Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ) և 131-րդ (Մարդուն առևանգելը) հոդվածների մեղադրանքով: Առանց խափանման միջոցի: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է […]

̰
Իլոն Մասկը վերականգնել է առաջատարի դիրքն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում

22:24 28.02.2023

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը, ըստ Bloomberg-ի միլիարդատերերի վարկանիշի, 187 միլիարդ դոլար կարողությամբ վերականգնել է իր առաջին տեղը աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում։ Երկրորդ տեղում է ֆրանսիական LVMH (LVMH Moet Hennessy – Louis Vuitton) շքեղ ապրանքներ արտադրող ընկերության ղեկավար և սեփականատեր Բեռնար Առնոն, ում կարողությունը գնահատվում է 185 միլիարդ դոլար։ 2022 թվականի դեկտեմբերին Առնոն շրջանցեց Մասկին՝ երկրորդ տեղ […]

̰
25-ամյա երիտասարդը մեղադրվում էր գողության և թմրամիջոցների շրջանառության վերաբերյալ հոդվածներով

22:16 28.02.2023

Ոստիկանության Թումանյանի բաժնի հերթապահ մասի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 27-ին Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 25-ամյա Վահան Մ.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 268-րդ (Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը […]

̰
Ժնևում Արարատ Միրզոյանի կարևոր շեշտադրումները

22:09 28.02.2023

«ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմը պետք է օգտագործվի կյանքեր փրկելու, անհրաժեշտ մարդասիրական օգնություն տրամադրելու և տուժած մարդկանց իրավունքները պաշտպանելու համար». Հայաստանի արտաքին գործերի նախարարը ելույթ է ունեցել Մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նիստին, որում անդրադարձել է Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին: Արտաքին գործերի նախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդու իրավունքների պաշտպանությունը շարունակաբար անտեսվել […]

̰
Լավրովը հաստատել է, որ Բերձորում ադրբեջանական մաքսակետի մասին խոսք անգամ լինել չի կարող

21:30 28.02.2023

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վերջին երկու օրերին Բաքվում էր: Ի՞նչ էր ամենաուշագրավը Լավրովի խոսքերում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը.   «Կարծում եմ՝ ամենակարևորը արձանագրումն է այն փաստի, որ Բերձորի միջանցքում ադրբեջանական ինչ-որ մաքսակետ ստեղծելու մասին խոսք անգամ լինել չի կարող: Լավրովը հաստատեց այն, որ խնդիրը պետք է լուծվի եռակողմ համաձայնագրի հիման վրա, […]

̰
Գյումրիում և Վանաձորում «էկո» ավտոբուսների ձեռքբերման համար կպահանջվի քաղաքապետարանների և կառավարության ներդրումը

20:00 28.02.2023

Գյումրի և Վանաձոր քաղաքներում նախատեսվում է ներդնել պլաստիկ շշերի վերամշակման պրակտիկա, գործարկել, այսպես կոչված՝ «կանաչ» ավտոբուսներ։ Խոսքը էլեկտրական ավտոբուսների մասին է։ Այս ամենը նախատեսված է «Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրով, որը ֆինանսավորում է եվրամիությունը։ Տեղի է ունեցել ծրագրի ղեկավար կոմիտեի 3-րդ նիստը, որտեղ քննարկվել են ընթացիկ հարցերը և խնդիրները։ Դրանք հիմնականում կապված են […]

̰
Ազգային ժողովրդավարական ինստիտուտի խորհրդարանական պրակտիկայի եւ ֆելլոուշիփի ծրագրի շրջանավարտներին հանձնվել են վկայականներ

19:32 28.02.2023

Կարծում եմ` այստեղ ձեռք բերած փորձն ու գիտելիքները ճիշտ մեկնարկ կլինեն հետագա կարիերայի ընթացքում եւ մեծ խթան՝ օրենսդիր մարմնի գործունեությունն առարկայական պատկերացնելու հարցում. նշել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ շնորհավորելով Ազգային ժողովրդավարական ինստիտուտի խորհրդարանական պրակտիկայի եւ ֆելլոուշիփի ծրագրի 2022 թվականի շրջանավարտներին: Խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովրդավարական ինստիտուտին՝ երիտասարդներին հնարավորություն տալու եւ հետեւողական […]

̰
Քննարկվել են ժողովրդագրական ռազմավարության մշակմանը վերաբերող հարցեր

19:16 28.02.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ժողովրդագրական ռազմավարության մշակմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ժողովրդագրական ներկայիս իրավիճակին, առկա ռիսկերին և հնարավորություններին, միգրացիոն հոսքերի կառավարմանը, բնակչության կառուցվածքի փոփոխություններին, ժողովրդագրական ծրագրերին և այլ թեմաների: Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն՝ մշակվելիք ռազմավարության նպատակների և թիրախների վերաբերյալ:

̰
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի

19:04 28.02.2023

Փետրվարի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի: Նախարար Պապիկյանը շրջել է դիրքում, հետևել մարտական հերթապահության կազմակերպմանը, զրուցել դիտարկող անձնակազմի հետ: Զորամիավորման և զորամասի հրամանատարները պաշտպանության նախարարին զեկուցել են սահմանագոտու իրադրության վերաբերյալ: Հրամկազմը պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել է առաջնագծում իրականացված լայնածավալ ինժեներական աշխատանքների, մարտական դիրքերի կահավորման, նոր ենթակառուցվածքների ներդրման ընթացքի մասին, […]

̰
Շիրակի մարզպետարանում քննարկվել են զինվորական կրթությանն ու ծառայությանը, «Պաշտպան հայրենյաց» ծրագրին վերաբերող հարցեր

18:16 28.02.2023

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետարանի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Արթուր Երոյանին և ՀՀ պաշտպանության նախարարի օգնական Հարություն Մաթևոսյանին։ Հանդիպման ժամանակ քննարկվել են դպրոցականների շրջանում զինծառայության գրավչությանը և ռազմական համալսարան դիմելու շահագրգռվածությունը բարձրացնելուն միտված հարցեր։ Անդրադարձ է կատարվել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նոր մշակված այն բոլոր […]

̰
Խնդրեմ՝ գեղեցի՜կ, էսթետի՜կ, աչք շոյող լուսանկարներ. Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել

16:03 28.02.2023

Մեր մեջ կան իրական էսթետներ, ովքեր խոցվում են հասարակ երեւույթներից՝ մեր սովորական քաղաքներից, մեր սովորական փողոցներից, մեր սովորական կարկանդակից, մեր սովորական եգիպտացորենից, մեր սովորական ռեստորաններից, մեր սովորական ձվածեղից։ Վարչապետի տիկին Աննա Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել՝ անդրադառնալով քննադատություններին։ «Օ՜, ո՜չ։ Ինչպե՞ս կարելի է։ Այդ ամենի հետ իրենք ի՞նչ կապ ունենք։ Դրանք իրենցը չեն։ Իրենցը բա՜րձր […]

̰
Իրականացվել է հինգ քրեակատարողական հիմնարկների պետերի տեղափոխություն

15:43 28.02.2023

Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանի 2023 թվականի փետրվարի 23-ի գրություններով ներկայացված առաջարկությունները` Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամաններով փոխատեղումներ են կատարվել Քրեակատարողական ծառայության համակարգում: «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արսեն Բախշիի Արզումանյանն ազատվել է զբաղեցրած […]

̰
Երթուղային ավտոբուսում կատարված գրպանահատության դեպք է բացահայտվել

12:35 28.02.2023

ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են 2023թ. փետրվարի 19-ին երթուղային ավտոբուսում կատարված գողության դեպքի հանգամանքները: 2023թ. փետրվարի 19-ին Երևանի բնակչուհին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 13:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Օպերայի տարածքից նստել է երթուղային ավտոբուս և իջել […]

̰
ՊԵԿ-ը բացահայտել է Երևանում կեղծ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված կեղծ օղիների և կոնյակների արտադրություն

12:13 28.02.2023

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարը` հսկողություն իրականացնելով գործունեության բոլոր ոլորտների նկատմամբ: Ազգային անվտանգության ծառայությունից Պետական եկամուտների կոմիտե օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երևան քաղաքում կազմակերպվում է կեղծ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված կեղծ օղիների և կոնյակների արտադրություն, և այդ ալկոհոլային խմիչքներն  իրացվում […]

̰
Դաշտադեմ և Դդմասար համայնքներում գործարկվելու են շչակներ

10:16 28.02.2023

Մարտի 1-ին՝ ժամը 11։00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Դաշտադեմ և Դդմասար համայնքներում անցկացվելու են ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են համայնքների էլեկտրական շչակները: Փրկարար ծառայությունը հորդորում է չանհանգստանալ։

̰
Մայրաքաղաքի 132 քաղաքացի Երևանի քաղաքապետարանում մասնակցել է հանրային բաց լսումների

10:02 28.02.2023

Երևանի քաղաքապետի 08.02.2023թ. հ.344-Ա որոշման հ.հ. 1 և 2 հավելվածների համաձայն` Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում, Իրավական ակտերի միասնական հրապարակման կայքում և «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակվել և միաժամանակ Երևանի քաղաքապետարանում ու վարչական շրջանների ղեկավարների նստավայրերում բոլորին մատչելի և տեսանելի տեղերում փակցվել են հանրային քննարկումների հրավերները, համաձայն որոնց, Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ ս.թ. փետրվարի 9-ից […]

̰
Պրոբացիայի ծառայությունում կիրառվում է տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցը. արդարադատության նախարարի այցը ծառայություն

09:43 28.02.2023

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն այցելել են Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմին՝ 2023թ.-ի ընթացքում նախատեսված աշխատանքները քննարկելու նպատակով: Մինչ քննարկմանն անցնելը՝ նախարարին է ներկայացվել պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնում իրականացվող պիլոտային ծրագիրը: Ծառայության անցակետում տեղադրվել է մատնահետքի և տեսապատկերի միջոցով անձին նույնականացնելու սարքավորում, որը հնարավորություն է տալիս նույնականացնել շահառուին և […]

̰
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր  ավտոճանապարհները բաց են

09:18 28.02.2023

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 28-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

̰
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

09:06 28.02.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ […]

̰
Նշվել են անկեղծ մտահոգությունը մանիպուլյացիայից տարբերելու ուղիները

08:06 28.02.2023

Ինտրուզիվ և գերպաշտպանական խնամքը կարող է լինել մանիպուլյացիայի տարածված ձև, որը երբեմն կոչվում է «հոգատար բանտապահ»: Կապի փորձագետ, Հասարակայնության հետ կապերի ոլորտի մասնագետ Պավել Շաշլովը «Իզվեստիային» պատմել է, թե ինչպես ճանաչել այս տեսակի հոգեբանական ազդեցությունը և դիմակայել դրան: «Մանիպուլյացիայի այս ձևը բացառապես ընտանեկան է, որը հիմնված է մանիպուլյատորի հանդեպ տուժողի անկեղծ սիրո վրա՝ ամուսին, կին, […]

̰
Դելֆինի հարձակման հետևանքով զբոսաշրջուհին քիչ էր մնում՝ կորցներ ոտքը

23:16 27.02.2023

Բոլիվիայում 28-ամյա Քլեր Բայը, ով ճանապարհորդել էր Մեծ Բրիտանիայից, գրեթե կորցրեց ոտքը՝ ողջ մնալով Ամազոնյան դելֆինի հարձակումից հետո: Այս մասին հայտնում է The Independent-ը։ Աղջիկը յոթամսյա ճանապարհորդության է գնացել Հարավային և Կենտրոնական Ամերիկա 2022 թվականի հոկտեմբերին։ Մի օր ջունգլիներում զբոսնելիս նա մնացած զբոսաշրջիկների հետ կանգ առավ գետի մոտ։ Ճանապարհորդները սկսեցին լողալ և խաղալ ջրում լողացող […]

̰
Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. իր առանձնատանը հայտնաբերվել է Լիճք բնակավայրի վարչական ղեկավարի մարմինը

23:02 27.02.2023

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով այսօր՝ փետրվարի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 03:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել «Մարտունի» բժշկական կենտրոնից, որ «Մարտունի» շտապօգնության բրիգադան կանչով մեկնել է Լիճք գյուղի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լիճք բնակավայրի վարչական ղեկավար […]

̰
Գողացել էր «Կապանի ՃՇՇ»-ին պատկանող կոմպրեսորը և թաքցրել հողամասում

22:26 27.02.2023

Փետրվարի 18-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում տված տղամարդը հայտնել էր, որ գիշերը Հալիձոր թաղամասի շենքերից մեկի մոտից գողացել են «Կապանի ՃՇՇ»-ին պատկանող «ATLAS COPCO XAS 65» կոմպրեսորը: Կապանի ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է կապանցի 29-ամյա երիտասարդը: Նա հայտնաբերվել և ներկայացվել է բաժին, որտեղ խոստովանել է, որ նշված գողությունն ինքն […]

̰
Երևանում և որոշ մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

21:37 27.02.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Բաշինջաղյան փ. 198 շենք և Բեկնազարյան փողոց, Սեբաստիայի փ. 82 շենք, Շահումյան 8փ. 2, 4 շենքեր և հարակից բնակիչ-բաժանորդներ, Ռուբինյանց փ. 22, 24, 26, 28 շենքեր, Ռայնիսի փ. 17 շենք, Գոգոլի […]

̰
Հայաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվողները Ադրբեջանում քաղբանտարկյալ չեն ճանաչվում

21:30 27.02.2023

Հրապարակվել է Ադրբեջանի քաղբանտարկյալների նորացված ցանկը: Այս անգամ ցանկում 93 անուն կա: Հիշեցնենք` քաղաքական հայացքների համար մարդկանց չհետապնդելը Եվրախորհրդի առջև Ադրբեջանի ստանձնած պարտավորություններից մեկն է: Ովքե՞ր են քաղբանտարկյալները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այդ ցանկը պատրաստել է «Ազատություն ադրբեջանցի քաղբանտարկյալներին» կոչվող ՀԿ-ը՝ 2012թ.-ի հոկտեմբերին ԵԽԽՎ-ի կողմից ընդունված Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին բանաձևի կանոնակարգած մոտեցման […]

̰
ՌԴ-ում հայ աշխատանքային միգրանտների մուտքի արգելքի դեպքերն ավելացել են

20:00 27.02.2023

2022 թվականին Ռուսաստանի Դաշնություն մեկնած աշխատանքային միգրանտների թիվը 8,5-ից 10 տոկոսով նվազել է, և սա պայմանավորված է Ռուսաստանի միգրացիոն օրենսդրությունում 2021-ի տարեվերջին տեղի ունեցած փոփոխություններով և դրանց մասին հայ միգրանտների անիրազեկվածությամբ։ Այս մասին այսօր Գյումրիի Երկխոսությունների մեդիա կենտրում խոսել են «Հայկական Կարիտաս»-ի փորձագետը և Թոնգ Ջահոնի միջազգային հասարակական կազմակերպության նախագահը։ Ռուսասատանում գործում են միգրացիոն օրենսդրության […]

̰
Վրաստանում կառուցվել է եվրոպական չափանիշներին համապատասխան բանտ

19:56 27.02.2023

Վրաստանի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ Վրաստանի արևմուտքում՝ Օզուրգեթիի մունիցիպալիտետի Լաիթուրի քաղաքատիպ ավանում այս տարի կսկսի գործել եվրոպական չափանիշներին համապատասխանող նոր բանտ։ Բանտը նախատեսված է մոտ 700 բանտարկյալի համար։ Աշխատանքի ընթացքին ծանոթացել է արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանի բանտերում կա 9 542 բանտարկյալ, […]

̰
Հայաստանում առաջին անգամ կազմակերպվել է սառույցի վրա ձկնորսության մրցույթ

19:05 27.02.2023

Լինել բնությանը ներդաշնակ, վայելել մաքուր օդն ու զբաղվել սիրած գործով. Fishing House խանութ-սրահը և «Հայ Ձկնորս» ձկնորսական ակումբը հայտարարեցին սառույցի վրա պերկեսի ձկնորսության մրցույթ։   Կարճ ժամանակ անց ձկնորսության սիրահարների բանակը կազմ ու պատրաստ, վաղ առավոտյան ճամփա ընկավ՝ Երևանից դեպի Զանգակատան լճակ: Հասնելով տեղ մասնակիցները հրահանգներ ստանալուց հետո սառած լճակի տարբեր հատվածներում զբաղեցրին իրենց տեղերը: […]

̰
Շիրակի մարզպետարանում  քննարկվել են վարժական հավաքներ հայտարարելու և իրականացումն ապահովելու աշխատանքները

18:57 27.02.2023

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված աշխատանքները քննարկելու նպատակով։ Խորհրդակցությանը մասնակցել են պաշտպանության և ուժային կառույցների պատասխանատուները, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։ Անդրադարձ է կատարվել պահեստազորի առաջին և երկրորդ կարգերում […]

̰
Սուրեն Պապիկյանի այցերը ՊՆ զորամասեր շարունակվում են

18:37 27.02.2023

Փետրվարի 27-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է N բանակային զորամիավորում: Զորամիավորման հրամանատարության հետ անցկացրած խորհրդակցության ավարտին նախարար Պապիկյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել է համապատասխան ցուցումներ: Այնուհետև պաշտպանության նախարարն այցելել է զորամիավորման ենթակա հրաձգարաններից մեկը, հետևել ստորաբաժանումների կրակային պարապմունքների ընթացքին, զրուցել զինծառայողների հետ՝ հետաքրքրվելով ծառայության կազմակերպմանն առնչվող մի շարք հարցերով: Նախարար Պապիկյանը պայմանագրային զինծառայողներին հորդորել […]

̰
BACK_TO_TOP