18:11 27.02.2023
Թբիլիսիում տեղի ունեցավ Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում Արևելյան գործընկերության երկրներում (PPRD East 3) ծրագրի շրջանակներում Ղեկավար հանձնաժողովի նիստ և Լայնամասշտաբ միջնաժամկետ պլանավորման համաժողով։ Սույն թվականի փետրվարի 21-ին, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում Արևելյան գործընկերության երկրներում (PPRD East 3) ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Ղեկավար հանձանաժողովի 3-րդ […]
15:10 27.02.2023
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Մկրտչյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում և հայտնաբերել իրավական ակտերով սահմանված նորմերի մի շարք խախտումներ (Արագածոտնի մարզ, գ. Կոշ): Մասնավորապես՝ խոհանոցի աշխատանքային տարածքի մակերևույթները նորոգված չեն եղել, հատակը, պատերը և դռները չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծվող, լվացվող […]
12:55 27.02.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […]
12:29 27.02.2023
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է գործակարգավարական հերթական նիստը: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին տարբեր վարչություններից զեկուցել են մայրաքաղաքում իրականացվող տարաբնույթ աշխատանքների արդյունքների մասին և ստացել նոր հանձնարարականներ: Մանրամասները՝ տեսանյութում:
10:55 27.02.2023
Վերջին շրջանում, հանրապետության տարածքում պարեկային ծառայության ներդրման գործընթացին զուգահեռ, ավելի հաճախակի են դարձել իրենց ծառայողական պարտականությունները կատարող պարեկային ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու, նրանց ծառայողական գործողություններին միջամտելու, առանձին դեպքերում ընդհուպ նրանց նկատմամբ բռնություններ գործադրելու դեպքերը, հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն: ՀՀ քննչական կոմիտեում կատարված՝ ՀՀ ՔԿ ստորաբաժանումներում ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի (պաշտոնատար անձի օրինական ծառայողական […]
10:31 27.02.2023
Երկուշաբթի օրը՝ փետրվարի 27-ին, Մոսկվայի երեք օդանավակայաններում չեղարկվել և հետաձգվել է 30 չվերթ։ Այս մասին են վկայում Yandex.Schedule ծառայության տվյալները։ 10 ինքնաթիռների մեկնումը Շերեմետևո հետաձգվել է, մեկ այլ ինքնաթիռի մեկնումը չեղարկվել է, ութ չվերթ դեպի Վնուկովո հետաձգվել է, 11 չվերթ՝ դեպի Շերեմետևո։ Մինչդեռ Ժուկովսկիում ժամանակացույցի խափանումների մասին տեղեկություններ չկան։ Մոսկվայի օդանավակայաններում ինքնաթիռների մեկնման ժամի զանգվածային […]
10:26 27.02.2023
101 տարեկան հասակում մահացել է օսկարակիր ամերիկացի պրոդյուսեր Վալթեր Միրիշը։ Այս մասին հայտնել է Կինոարվեստի և գիտության ամերիկյան ակադեմիան։ Հայտարարության համաձայն՝ նա մահացել է փետրվարի 24-ին Լոս Անջելեսում բնական մահով։ «Վալթեր իսկական տեսլական էր և՛ որպես արտադրող, և՛ որպես ոլորտի առաջատար: Նա մեծ ազդեցություն է ունեցել կինոհամայնքի և Ակադեմիայի վրա՝ երկար տարիներ ծառայելով որպես դրա […]
09:25 27.02.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
08:56 27.02.2023
Փետրվարի 26-27-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Ծաղկաձոր, Ջերմուկ, Սևան քաղաքներում և Արագածոտնի մարզի Եղիպատրուշ, Լոռու մարզի Բովաձոր, Կոտայքի մարզի Թեղենիք գյուղերում: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա և 20 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:
08:12 27.02.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող, Բերդ-Ճամբարակ (բուք է) ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և […]
08:05 27.02.2023
Վարշավայում ոստիկանությունը հայտնաբերել և բերման է ենթարկել առցանց խարդախության մեջ կասկածվողին կատվի օգնությամբ։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից, փոխանցում է Կորեսպոնդենտ-ը: Նշվում է, որ տղամարդը կասկածվում է համացանցում հայտնի վաճառքի կայքում բազմաթիվ խարդախությունների մեջ։ Նա հետախուզման մեջ է հայտնվել մի քանի դատարանների կողմից. Բացի դրանից, նրա նկատմամբ արձակվել է տեղորոշման և ձերբակալման հրաման։ […]
22:40 26.02.2023
Բրիտանական Burberry շքեղ բրենդը երկուշաբթի Լոնդոնի Նորաձևության շաբաթում ներկայացրեց պոդիումի իր առաջին ցուցադրությունը նոր կրեատիվ տնօրեն Դենիել Լիի գլխավորությամբ, և տեսադաշտում բացակայում էր բեժ գույնի վերարկուն: Ապրանքանիշը առավել հայտնի է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայտնագործված իր էլեգանտ, ֆունկցիոնալ բաճկոններով: Բայց Լին, ով սեպտեմբերին միացավ Burberry-ին, նորաձևության տունը տարավ բոլորովին նոր ուղղությամբ՝ արհեստական մորթի և փետուրներով […]
22:05 26.02.2023
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ լուսանկարներ է հրապարակել՝ նշելով․ «Ժողովուրդ ջան, մենք ոչ միայն զբոսնում ենք մեր տարբեր քաղաքներում, այլև կարկանդակ ու եգիպտացորեն ենք վայելում, խանութներից առեւտուր ենք անում, սրճարաններում ենք լինում եւ այլն եւ այլն։ Պարզապես՝ միշտ չէ, որ դուք մեզ նկատում եք»։
16:39 26.02.2023
Մահացել է կոմպոզիտոր Դավիթ Սաքոյանը։ Թեև մանկուց երգեր և մեղեդիներ է հնարել, Սաքոյանը երաժշտական նախնական կրթություն չի ստացել, քանի որ ծնողները չեն խրախուսել՝ երաժշտությամբ իր տարվածությունը: Այդ «բացը» լրացնելու համար սովորել է Հայկական մանկավարժական ինստիտուտի (այժմ՝ համալսարան) երաժշտական բաժնում, մասնագիտացել խմբավարության արվեստում՝ հընթացս նաև ստեղծագործելով: Եվ քանի որ ուսման ավարտին արդեն ուներ բազում ստեղծագործություններ, այդ […]
11:14 26.02.2023
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. փետրվարի 26-ին ժամը 10:30-14:00-ն կդադարեցվի Վանաձոր քաղաքի Գր.Նարեկացի, Թևոսյան, Չարենց փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
21:39 25.02.2023
Հանրապետության տարածքում փետրվարի 26-28-ը, մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-4 մ/վ: Օդի ջերմաստիճանը 26-28-ը աստիճանաբար կբարձրանա 7-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 12-15 աստիճանով: Երևան քաղաքում փետրվարի 26-28-ը, մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
19:53 25.02.2023
Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ ՓԳՀ 🇺🇳 UNHCR Armenia գրասենյակի պատվիրակության անդամներին։ Հանդիպման նպատակն էր քննարկել ՄԱԿ ՓԳՀ-ի առաքելությանն ու ռազմավարությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև Վայոց ձորում կազմակերպության հետագա ներգրավման տեսլականը՝ հօգուտ տեղահանված բնակչության և ընդունող համայնքների։ Հանդիպան օրակարգում էր նաև երկու կառույցների միջև համագործակցության և գործողությունների համակարգման կարևորությունը՝ մարզում ներդրվող […]
19:18 25.02.2023
Թուրքական անվտանգության ուժերը փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով շենքերի մասսայական փլուզման հետաքննության շրջանակներու ձերբակալել են Գազիանթեփ նահանգի Նուրդաղի քաղաքապետ Օքքեշ Քավաքին։ Այս մասին հայտնում է Türkiye թերթը։ Ըստ թերթի հրապարակման՝ Քավաքը ձերբակալվել է քաղաքում բնակելի տների կառուցման կանոնների խախտման մեջ ներգրավված լինելու համար, ինչը հանգեցրել է բազմաթիվ բնակիչների մահվան։ Նրա հետ այս գործում ներգրավված […]
18:34 25.02.2023
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն ու ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը Լոռու և Սյունիքի մարզերում իրականացնում են «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագիրը: Ծրագրի համակարգող Ներսես Կյուրինյանը Լոռու մարզպետարանում ներկայացրել է իրականացվող ծրագրի մանրամասները: Քննարկմանը մասնակցել են Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության […]
18:06 25.02.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում իրականացվում են անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողություններ՝ 2023թ․ փետրվարի 21-ին, երեկոյան, Երևան քաղաքի Վարդանանց նրբանցքի հասցեներից մեկում կենցաղային հարցի շուրջ վիճաբանության ընթացքում երկու ազգականների կողմից միմյանց հարվածներ և մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ […]
17:33 25.02.2023
2023-ի տարեվերջին նախատեսված է Ազատանի միջնակարգ դպրոցը շահագործման հանձնել։ Ժամկետներից շեղումներ, շինարարը վստահեցնում է, որ այս պահին չկան։ Դպրոցի 6 նոր մասնաշենքերի կառուցումն առանց ընդհատումների է շարունակվում։ Ձմեռային ամիսներին շինարարությունը չի դադարեցվել։ Դպրոցը կառուցվում է սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով՝ կառավարության և տարածքային զարգացման հիմնադրամի հետ համատեղ։ Միջնակարգ դպրոցի երկու մասնաշենքերն իրարից երկու կմ հեռավորության վրա […]
12:48 25.02.2023
Փետրվարի 17-ին մրգաշենցի մի տղամարդ ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր տվել, որ անասնագոմից գողացել են 4 ոչխար։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություն ստացվեց, որ գողությունը կատարել է Երևանի 44-ամյա մի բնակիչ: Նա հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց Նաիրիի բաժին։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ գողոնը վաճառել էր: Տղամարդը ներկայացվել է Նաիրիի քննչական բաժին։ Ծանուցում. […]
11:55 25.02.2023
ՇՄ նախարությունն ամփոփել է անցնող շաբաթվա ընթացքում, շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ամենօրյա աշխատանքին զուգահեռ կատարված աշխատանքները։ Զանգեզուր կենսոլորտային համալիրում ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Մկրտչյանը մասնակցել է Շրջակա միջավայրի նախարարությունում կազմակերպված՝ «Պահպանվող տարածքները «Կենսաբազմազանության համաշխարհային շրջանակ» նախաձեռնության լույսի ներքո» թեմայով սեմինարին։ Գիտության և զբոսաշրջության բաժնի պետ-կենսաբազմազանության մոնիթորինգի մասնագետ Հարութ Աղաթելյանը՝ ուսումնական այցով անցնող աշխատանքային շաբաթվա ընթացքում գտնվել […]
11:13 25.02.2023
«Լույս» հիﬓադրաﬕց հայտնում են, որ շարունակվում են Ամարասի վանքի վերականգնման աշխատանքները: 2019թ. հուլիսին հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ հիﬓադրաﬕ խորհուրդը որոշում կայացրեց իրականացնելու Արցախի Ամարասի վանական համալիրի (հայ պատﬕչների վկայությունների համաձայն՝ Ամարասի վանքի եկեղեցին հիﬓադրել է Ս. Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին) լիարժեք վերականգնման ծրագիրը: Վերականգնման ծրագիրը բաղկացած է երեք փուլից` 1-ին փուլ սկիզբ` […]
10:47 25.02.2023
Սախալինի հյուսիսում հայտնաբերվել են 26 վայրի հյուսիսային եղջերուների մնացորդներ, դատախազությունը հետաքննություն է սկսել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Սախալինի շրջանի անտառտնտեսության և որսորդական գործակալությանը։ Անտառտնտեսության աշխատակիցները նրանց հայտնաբերել են փետրվարի 24-ին Օխինսկի շրջանի հեռավոր վայրում վայրի բնության պաշտպանության և պահպանության հերթական արշավի ժամանակ: Այս պահին նյութեր են նախապատրաստվում՝ դրանք իրավապահ մարմիններին փոխանցելու […]
10:27 25.02.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։
08:34 25.02.2023
ԱՄՆ իշխանությունները Վրաստանի կենսաբանական լաբորատորիաներում զենք են մշակում նախագահ Շևարդնաձեի ժամանակներից։ Նրանք այս գործունեությունը քողարկում են վիրուսների դեմ պայքարում օգնելու մասին պատմություններով, փետրվարի 24-ին «Իզվեստիային» ասել է ռազմական փորձագետ Տրիստան Ցիտելաշվիլին: «Ուկրաինայում և Վրաստանում կառուցված այս բոլոր կենսալաբորատորիաները ռազմական լաբորատորիաներ են։ Այս ամենը վերահսկվում է Պենտագոնի կողմից։ Սա սովորական բան է,երբ կան ռազմական լաբորատորիաներ, իսկ […]
08:20 25.02.2023
Օգտվելով ինքնաթիռի ռեժիմի գործառույթից՝ կարող եք երկարացնել սմարթֆոնի շահագործման ժամանակը և պաշտպանել ձեր անձնական տվյալները: Այս մասին Փրայմ գործակալությանը հայտնել է T1 Group-ի տեղեկատվական անվտանգության իրավասության կենտրոնի տնօրեն Վիկտոր Գուլեւիչը։ Երբ ինքնաթիռի ռեժիմը միացված է, շարժական սարքը էներգիա չի օգտագործում բջջային ցանց որոնելու համար և երկար ժամանակ չի սպառվում: Նույն պարզ ձևով դուք կարող եք […]
08:14 25.02.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզում, Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ […]
23:15 24.02.2023
Արևմուտքի ճնշումը Թուրքիայի վրա տվեց իր արդյունքը: Անկարան համաձայնել է վերսկսել բանակցությունները Շդեդիայի ու Ֆինլանդիայի հետ ՆԱՏO-ին այդ երկրների անդամակցության վերաբերյալ: Հիշեցնեմ`Թուրքիան այդ հարցում օգտվում էր վետոյի իր իրավունքից ու դադարեցրել էր ցանկացած տեսակի բանակցությունները: ՆԱՏO-ի գլխավոր քարտուղար Յեն Ստոլտենբերգը հայատարել է, որ մարտի կեսերին բանակցությունների հերթական փուլն անցկացնելու մասին համաձայնությունը լավատեսություն է ներշնչում: Ինչո՞ւ […]