12:33 23.02.2023
ՀՀ կառավարության փետրվարի 23֊ի նիստում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին հատկացվել է 2 մլրդ 387 մլն դրամ գումար 2021 և 2022 թվականներին հաստատված 19 համայնքների 27 սուբվենցիոն ծրագրերի համար։ Հարցը զեկուցել է ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
12:11 23.02.2023
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնին: Այս մասին հայտնում են Կոմիտեից: Սասուն Խաչատրյանը դեսպանին ներկայացրել է Հայաստանի նորաստեղծ հակակոռուպցիոն մարմնի գործառույթներն ու առաջնահերթությունները՝ նշելով, որ կառույցի կողմից արվում է հնարավոր ամեն ինչ՝ կոռուպցիայի նկատմամբ երկրում զրո հանդուրժողականություն ձևավորելու նպատակով: Միաժամանակ, Սասուն Խաչատրյանը համոզմունք […]
11:55 23.02.2023
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 23-ին, ժամը 00.40-ին, Թբիլիսի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է տեղափոխվել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության քաղաքացի Դանիել Կ.-ն: Նա 2017 թ. ապրիլի 18-ից Ռումինիայի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր կազմակերպված իրավախախտ խմբի անդամակցելու մեղադրանքով: Խափանման միջոցը՝ […]
11:44 23.02.2023
Փետրվարի 24-ին՝ ժամը 12:00-ին, Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Մարգահովիտ բնակավայրում անցկացվելու են «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով գործնական միջոցառումներ, որի ընթացքում գործարկվելու է բնակավայրում առկա էլեկտրական շչակը: Փրկարար ծառայությունը հորդորում է չանհանգստանալ։
11:39 23.02.2023
Կառավարությունը փոփոխություն կատարեց նախկինում ընդունված որոշումներից մեկում: Դրա համաձայն՝ մաքսային մարմինների կողմից ձևավորվող տարանցիկ հայտարարագրի էլեկտրոնային տեսքի 44-րդ դաշտում հնարավոր կլինի նշել բոլոր խմբաքանակների ուղեկցող փաստաթղթերի տվյալները. նպատակն է ՀՀ սահմանային անցման կետերում առկա հերթերի նվազեցումը, ինչի նպատակով մշակվել և ներդրվել է համապատասխան տեխնիկական հնարավորությունը:
11:13 23.02.2023
Չեխիան ռազմական օգնություն է ուղարկել Ուկրաինային ընդհանուր առմամբ մոտ 1,68 միլիարդ եվրո արժողությամբ: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարվել է Չեխիայի վարչապետ Պիտեր Ֆիալի կողմից, որը Վարշավայում մասնակցել է Բուխարեստի պետության և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը: «Ռազմական օգնություն է ցուցաբերվել ընդհանուր առմամբ մոտ 40 միլիարդ կրոսի չափով», – ասել է Ֆիալը: Չեխիայի Հանրապետության պաշտպանական ձեռնարկությունների կողմից ուղարկվել […]
10:50 23.02.2023
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022 թվականի հունվարի 1-ից ՀՀ հարկային օրենսգրքով սահմանվել է, թե որ դեպքերում չի վերադարձվում հիփոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի վճարած տոկոսների գումարների չափով եկամտային հարկը (ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 2-րդ մաս, 4-րդ կետ)։ Մասնավորապես, եկամտային հարկը չի վերադարձվում․ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո […]
10:13 23.02.2023
«Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրենին կալանավորելու միջնորդությունը բավարարվեց։ Տեղեկությունը «Լուրեր»-ին հաստատել են դատախազությունից: Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սուրմալուում» տեղի ունեցած ողբերգական պայթյունից մոտ 7 ամիս անց ձերբակալվել է առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան: Մադաթովան, հանդիսանալով «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության տնօրեն (խմբ.` որի տարածքում էլ տեղակայված է «Սումրալուն») դիտավորությամբ կեղծել է պարտականությունից և պատասխանատվությունից ազատող […]
09:33 23.02.2023
Փետրվարի 22-23-ը Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից շրջայցերի, իրականացված հերթապահությունների և ստացված ահազանգերի արդյունքում ընդանուր առմամբ արգելափակումից դուրս է բերվել 169 տրասպորտային միջոց, օգնություն է ցուցաբերվել 422 քաղաքացու։ Մասնավորապես՝ Սևան, Հրազդան, Մարալիկ քաղաքներում, Արագածոտնի մարզի Հարթավան, Ջամշլու, Եղիպատրուշ գյուղերում, Վարդենյանց լեռնանցքում, Մեծ Մասրիկ-Սոթք, Գեղամասար-Ծովակ, Բուժական-Ապարան, Գետափ-Մարտունի, Սպիտակ-Ապարան ավտոճանապարհներին և Սպիտակի ոլորաններում:
09:21 23.02.2023
Փետրվարի 22-ին, ժամը 19:33-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ-Ծիլքար ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենա է արգելափակվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ձնաբքի պատճառով Ծիլքար-Լեռնապար ավտոճանապարհին կա կուտակված մոտ 500 ավտոմեքենա, որից 60-ին (այդ թվում 5 բեռնատար […]
09:15 23.02.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում և Աշոցքի տարածաշրջանում բուք է։ Նոյեմբերյանի տարածաշրջանում թույլ անձրև է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
09:00 23.02.2023
Երևանում մեկնարկել է կանգառասրահների կահավորման ծրագիրը, որի արդյունքում տեղադրվել է շուրջ 130 նոր աղբաման. ծրագրի շրջանակում կտեղադրվի շուրջ 1000 աղբաման, արդիականացվում են կանգառասրահները. գործընթացը մեկնարկվել է Աջափնյակ վարչական շրջանից, հաջորդիվ կփոխարինվեն Դավթաշեն և Նուբարաշեն վարչական շրջանների կանգառասարհները: Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, ընթացիկ տարում մայրաքաղաքում կշարունակվի նոր լուսացույցներ տեղադրելու գործընթացը: Աջափնյակ վարչական շրջանում բոլոր լուսացույցներն […]
08:25 23.02.2023
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյանց լեռնանցքը (բուք է) փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Դժվարանցանելի են Արթիկ-Ալագյազ և Արթիկ-Գեղանիստ ավտոճանապարհները։ Ծիլքար-Լեռնապար և Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման […]
22:28 22.02.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել գեղարվեստական և վավերագրական կինոյի կարկառուն ներկայացուցիչ, ռեժիսոր, սցենարիստ, դերասան, համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 85-ամյա հոբելյանի առիթով: Վարչապետը վարպետին մաղթել է առողջություն, ստեղծագործական էներգիա և շնորհակալություն հայտնել նրան բեղմնավոր գործունեության համար: Նիկոլ Փաշինյանը և Արտավազդ Փելեշյանը քննարկել են նաև արվեստի ու կինոյի զարգացմանը վերաբերող […]
22:00 22.02.2023
Արդեն 8 օր է, ինչ Ռուսաստանից ստացվող գազի ծավալները զգալիորեն կրճատվել են: Ու թեև Աբովյանի գազապահեստարանի հնարավորությունները թույլ են տվել վերացնել գազալացակայաններին գազի մատակարարման ժամանակավոր սահմանափակումները, իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ: Արդյո՞ք գազի ծավալների կտրուկ կրճատումը կարող է քաղաքական ենթատեքստ ունենալ: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ ներկայացրել. «Հիշեցնեմ՝ «Գազպրոմ» ընկերության մամլո […]
19:30 22.02.2023
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում շարունակվող քննությամբ պարզվում են 2023թ. փետրվարի 19-ին մարտական դիրքում զինծառայող Հ․Պ -ի մահվան դեպքի հանգամանքները։ Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Քրեական վարույթի շրջանակներում փետրվարի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2֊րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերի, 519-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 524-րդ հոդվածի 2-րդ մասի […]
19:24 22.02.2023
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը փետրվարի 21-ին Գորիսում ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, մարզպետարանի ղեկավար կազմի անդամներ։ Տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից։ Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Նադիա Պիֆարետտին, խորհրդատու Ագոն Մալիքին և գործառնությունների խորհրդատու Վահան Դանիելյանը մարզպետի հետ քննարկել են 2020-ի պատերազմից հետո առաջ եկած հանգամանքների ազդեցությունը Սյունիքի […]
19:16 22.02.2023
Թափառող շների ստերջացման ծրագիրը Գյումրիում կշարունակվի։ Այն մնում է վնասազերծման, շների հարձակումներից պաշտպանվելու թեև անարդյունավետ, բայց միակ տարբերակը։ Դրա համար քաղաքապետարանը նորից գումարներ է հատկացրել, նորից մրցույթ հայտարարել և պայմանագիր կնքել այն ընկերության հետ, որը պարտավորվում է թափառող կենդանիներին այդ տարբերակով անվնաս դարձնել։ Խոսքը «My vet» անասնաբուժական կլինիկայի մասին է, որը երեք տարի առաջ ստերջացման առաջին […]
18:57 22.02.2023
Քաղաքաշինության կոմիտեում փետրվարի 20-ին ընդլայնված կազմով տեղի է ունեցել կոմիտեի նախագահին կից գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը: Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի օրակարգային հիմնահարցեր: Խորհրդի անդամներից բացի նիստին մասնակցել են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորը, Հայաստանի ճարտարապետների պալատի, Հայաստանի շինարարների միության ղեկավար կազմը, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահն ու համահիմնադիրները, ինչպես նաև քաղաքաշինական գործունեություն ծավալող […]
15:37 22.02.2023
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովը հավանություն է տվել և խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ է ներառել կառավարության հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է փոփոխության ենթարկել ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքը: Նախագիծը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
14:28 22.02.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյանց լեռնանցքը (բուք է) փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: Ալագյազ-Արթիկ (բուք է) ավտոճանապարհն Արագածոտնի մարզի տարածքում դժվարանցանելի է։ Գեղարքունիքի […]
12:49 22.02.2023
Հայաստանի կառավարությունը 250 միլիոն դոլարի համաձայնագիր կստորագրի «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, որին պատկանում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման լիցենզիան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ժամանակ այս մասին ասել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Հենց այսօր կստորագրենք մյուս խոշորագույն հանքի հետ կապված փաստաթղթեր, որոնք կազդարարեն այդ հանքի աշխատանքի վերսկսելը։ Այսօր ժամը 17:00-ին 250 […]
12:14 22.02.2023
Ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում տված կինը հայտնել էր, որ փետրվարի 19-ին Տոլորս գյուղի իր տան դռան կողպեքի օղակը հանել, մտել էին ներս և գողացել գազի բալոն ու պայուսակ, որի մեջ կային փաստաթղթեր ու փող: Մեկնել էր բաժնի օպերատիվ խումբը, կատարել անհրաժեշտ գործողություններ: Սիսիանի քրեական հետախույզների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվեց հավաստի տեղեկություն, որ գողությունն արել […]
11:27 22.02.2023
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ օրենսդրական նոր կարգավորումների համաձայն՝ վայրի կենդանիներ անազատ կամ կիսազատ պայմաններում պահող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք (անկախ տվյալ վայրի կենդանու ձեռքբերումը հաստատող փաստաթղթի առկայությունից) մինչև սույն թվականի ապրիլի 1-ը պարտավոր են դիմել լիազոր մարմին իրենց մոտ պահվող վայրի կենդանիների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու նպատակով՝ կարգի հաստատումից հետո դրանց պահման թույլտվություն […]
11:22 22.02.2023
Փետրվարի 21-ին, ժամը 04.15-ին, Գյումրիի Երևանյան խճուղու բենզալցակայանի լիցքավորողը հաղորդում էր տվել, որ ժամը 03.25-ի սահմաններում անծանոթ տղամարդը «Մերսեդես» մակնիշի իր մեքենան 5000 դրամի բենզին էր լիցքավորել, ապա ստանալով 20 000 դրամի մանրը՝ հեռացել էր: Ինքը հետո նկատել էր, որ 20 000 դրամը կեղծ է: Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը […]
11:16 22.02.2023
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 23-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Նազարբեկյան, Նորաշեն, Գ-1 թաղամասերի, Սիլիկյան հին խճուղու, Կոտայքի մարզի Քասախ գյուղի՝ Մուշ թաղամասի: Պատճառված անհանգստության համար ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
11:10 22.02.2023
Փետրվարի 20-ին Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերը եղել են անոմալ ուժեղ և «տհաճ ախտանիշ», որ տարածաշրջանում սեյսմիկ ակտիվությունը կձգձգվի, «Իզվեստիային» ասել են գիտնականները: Սեյսմոլոգները կարծում են, որ վտանգի տակ են գտնվում Միջերկրական ծովի սեյսմիկ վտանգավոր գոտիներում գտնվող այլ երկրներ՝ Իտալիան, Հունաստանը, Կիպրոսը, Իսպանիան, Պորտուգալիան։ Նրանք բացատրել են աննորմալ երկար ստորգետնյա ակտիվությունը նրանով, որ ափամերձ […]
10:30 22.02.2023
Փետրվարի 20-ին, ժամը 13.10-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 81-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Փետրվարի 21-ին, ժամը 04.40-ին, վրաերթի ենթարկված 81-ամյա Սերգեյ Փաշայանը հիվանդանոցում մահացել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված […]
10:22 22.02.2023
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական` 28-րդ հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանից և վերջինիս փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել` Երեք անշարժ գույք՝ Երևան քաղաքում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում […]
10:13 22.02.2023
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում բռնություն գործադրելով, ջարդ իրականացնելով, գույք ոչնչացնելով, վնասելով, կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով արտահայտված զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձի և այլ դեպքերի առթիվ նախաձեռնված […]