21:42 20.02.2023
Երևանի Մետրոպոլիտենով անվտանգ ուղևորափոխադրումների, ինչպես նաև հետագա գործունեության բարելավման նպատակով, հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվել են առաջին անհրաժեշտության աշխատանքները: Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, ընթացքի մեջ է 14 օդափոխության համակարգերի արդիականացման գործընթացը, ներկայացվել են առաջարկներ օդափոխման համակարգի կրպակների տեղակայման և դրանցից յուրաքանչյուրի մոտեցման և սպասարկման առանձնահատկությունների վերաբերյալ, ներկայացվել են փոխարինման և հիմնանորոգման ենթակա շարժասանդուղքների ցանկը՝ գնային […]
21:30 20.02.2023
Այսօրվանից Եվրամիությունը Հայաստանում Ադրբեջանի սահմանին նոր քաղաքացիական դիտորդական առաքելություն է սկսում՝ «Համընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության» շրջանակներում: Պաշտոնական հաղորդագրությունում ասվում է, որ առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, ամրապնդել մարդկանց վստահությունն ու անվտանգությունը հակամարտությունից տուժած շրջաններում և ապահովել պայմաններ, որոնք կնպաստեն ԵՄ աջակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին: Ի՞նչ մանրամասներ […]
21:20 20.02.2023
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների գերագույն (բարձրագույն) դատարանների նախագահների խորհրդի փետրվարի 20-ին տեսակապի միջոցով կայացած կազմակերպչական անդրանիկ նիստում Խորհրդի նախագահությունը ստանձնել է Հայաստանի Հանրապետությունը: Խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, իսկ Խորհրդի քարտուղարության ղեկավար՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Ֆիլիպ Ղազարյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ բարձագույն դատախան խորհրդից: Նիստին մասնակցել […]
20:16 20.02.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Ապարանի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Բքի, ցածր տեսանելիության և տեղ-տեղ մերկասառույցի պատճառով Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են։ Բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը դժվարանցանելի է։ Քուչակից-Միրաք և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և […]
19:43 20.02.2023
Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը մասնակցել է ԵՄ/ԵԽ գործընկերություն հանուն լավ կառավարման «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագրի բացման արարողությանը: «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագիրը նախատեսում է երկրի կարիքներին համապատասխանող աջակցություն՝ արձագանքելով հակակոռուպցիոն բարեփոխումների օրակարգին և անդրադառնալով Եվրոպայի խորհրդի մոնիտորինգային մարմինների կողմից բարձրացված՝ կոռուպցիայի և […]
19:23 20.02.2023
Փետրվարի 20-ին ԱՀ ԱԺ նախագահ, արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35 -րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանձնաժողովի անդամների և պատգամավորների ուղեկցությամբ Ստեփանակերտի պատկերասրահում մասնակցել է շարժման 35-ամյակին նվիրված ցուցահանդեսին: Տեղեկացնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովից։
19:15 20.02.2023
Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով փետրվարի 20-ից մեկնարկել են «Հաղթանակի» կամրջի բարեկարգման աշխատանքները: Տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։ Հաշվի առնելով կամրջային կառուցվածքի ծանրաբեռնվածությունը՝ գործընթացը կիրականացվի երթևեկությանը զուգահեռ:
18:30 20.02.2023
Փետրվարի 13-19-ը Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 46 երեխա, նրանցից 25-ը աղջիկ է, 21-ը՝ տղա։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։
18:25 20.02.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ Շիրակի մարզպետն անդրադարձել է երկու երկրների բարեկամական հարաբերություններին, մասնավորապես, Շիրակի մարզում իրականացված ծրագրերին․ «Պարոն դեսպան, բարով եք եկել Շիրակի մարզ, ուրախ եմ հանդիպման համար։ Հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը դարերի […]
18:09 20.02.2023
Թուրքիայի Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Շիշլի Ֆերիքյոյում գտնվող հայկական Սուրբ Վարդանանց եկեղեցում Մեծ պահքի նախօրեին մատուցած պատարագից հետո հայտարարությամբ է հանդես եկել լրատվամիջոցների համար։ Նա հոգու հանգստություն է ցանկացել մահացածների համար, իսկ վիրավորներին արագ ապաքինում մաղթել։ Պատրիարք Մաշալյանը նաև նշել է, որ այս ծանր օրերին հումանիզմը պետք է ի հայտ գա մարդկանց մեջ։ […]
16:47 20.02.2023
Հայ փրկարարները Թուրքիայում և Սիրիայում փլատակներից դուրս են բերել 3 տուժածի և զոհերի 20 մարմին: Այսօր նրանք ասուլիսով ամփոփել են իրենց աշխատանքը: «Հայ փրկարարները տեղակայման բազա ծավալեցին Թուրքիայի Ադիյաման և Սիրիայի Հալեպ քաղաքներում։ Աղետի գոտում շուրջ մեկ շաբաթ տևած որոնողափրկարարական գործողությունների արդունքում միջազգային որակավորում ունեցող հայկական ՔՈՓ թիմերը, համագործակցելով տեղի աջակցող և միջազգային այլ թիմերի […]
16:18 20.02.2023
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը (2022-2023թթ.) հունվարի 24-ին հրապարակել է Պաշտպանի գործունեության վերաբերյալ ամփոփ հաղորդումը: Այն ներկայացնելու համար պատրաստվել են ամփոփ գրառումներ, որոնք ներկայացնելու են ՄԻՊ-ի գործունեությունը՝ ըստ ոլորտների։ Պաշտպանի գործունեության հրապարակայնությունը Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ուշադրություն է դարձրել հաստատության գործունեության հրապարակայնությանը։ Աշխատանքի այս սկզբունքն ապահովել է մի շարք առավելություններ՝ Պաշտպանի հաստատության հանրային տեսանելիության, […]
16:02 20.02.2023
Փետրվարի 18-ի ուշ երեկոյան ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում ստացվեց, որ «կրծքավանդակի թափանցող վերք, ներքին արնահոսություն» նախնական ախտորոշմամբ «Ապարան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Ափնա գյուղի 41-ամյա մի բնակիչ: Հիվանդանոց են մեկնել բաժնի օպերատիվ խումբը և պարեկային կարգախումբ, սակայն որևէ բան պարզել չի հաջողվել: Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ապարանի բաժնի քրեական […]
15:36 20.02.2023
2023թ. փետրվարի 17-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցում ծառայություն իրականացնող պարեկները նկատել են տարօրինակ վարքագծով մի քաղաքացու, ով իրավապահներին հայտնել է, որ իր մոտ ունի օգտագործված կաթոցիչ, իսկ պայուսակում՝ թմրամիջոց, որից 0.5 գրամ քաշով «կրիստալ» տեսակի թմրամիջոցը, որը ձեռք է բերել «Telegram» հավելվածի միջոցով, պատկանում է իրեն: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է […]
15:09 20.02.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Գիրք նվիրելու օրվա շրջանակում այցելել են Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց։ Նախարարը դպրոցի գրադարանին նվիրել է բրալյան գրքեր՝ Ստեփան Զորյանի պատմվածքները և աուդիոգրքեր՝ օտար գրողների ստեղծագործություններ, որոնք նախատեսված են դպրոցական ծրագրով ընթերցանության համար։ Նիկողայոս […]
21:58 19.02.2023
ԱՄՆ վարչակազմը նախատեսում է հավելյալ 100 մլն դոլար հատկացնել Թուրքիայում եւ Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերից հետո։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարության մեջ, որը հրապարակվել է կիրակի օրը։ «Այսօր ԱՄՆ-ը հայտարարում է հավելյալ 100 միլիոն դոլարի օգնություն տրամադրելու մասին՝ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևքանով»,- ասել է նա։ «Երկրաշարժի հետ […]
21:18 19.02.2023
Լիտվացի գիտնականներն ապացուցել են, որ ներգանգային ճնշումը շատ կարևոր դեր է կատարում գլաուկոմա հիվանդության դեպքում։ Ըստ նրանց ներգանգային ցածր ճնշումը կարող է վատթարացնել տեսողությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Diagnostics. ամսագրում։ Հետազոտությանը մասնակցել են 80 կամավորներ, որոնց մոտ ախտորոշվել է գլաուկոմա վաղ փուլում։ Ուսումնասիրության ժամանակ կատարվել են ներգանգային և ներակնային ճնշումների չափում, ինչպես նաև տեսողական դաշտի […]
20:37 19.02.2023
Սխտոր ուտելն օգտակար է ուղեղի համար, ասել է դիետոլոգ Ելենա Սոլոմատինան։ Նա բացատրել է այս բանջարեղենի անսպասելի ազդեցությունը առողջության վրա։ Սոլոմատինայի խոսքով՝ սխտորի մեջ պարունակվող բջջանյութն օգտակար է ուղեղի համար։ Բացի դրանից, այն պաշտպանում է արյան անոթների պատերը խոլեստերինից։ Սննդաբանը հավելել է, որ խոլեստերինը կպչում է միայն արյունատար անոթների բորբոքված պատերին։ Հարթ մակերեսը, ըստ նրա, […]
20:21 19.02.2023
Փետրվարի 19-ին, ժամը 11-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղի մոտ գտնվող գազալցակայանում լիցքավորման ժամանակ ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենայի գազազբալոնը պայթել է, ինչի հետևանքով վնասվել են ինչպես նշված, այնպես էլ հարևանությամբ կանգնած Mercedes մակնիշի ավտոմեքենան։ Պայթյունի հետևանքով թեթև մարմնական վնասվածներ են ստացել ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենայի 45-ամյա վարորդը և ուղևորուհին՝ Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ծաղկուտ բնակավայրից, […]
19:44 19.02.2023
Մարտի 26-ին կայանալիք Սյունիքի մարզի Սիսիան և Շիրակի մարզի Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրությունների համար առաջադրումներն ամփոփվել են փետրվարի 19-ին, ժամը 18:00-ին: Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։ Շիրակի մարզի Անի համայնքում առաջադրվել են հետևյալ կուսակցություններն ու դաշինքը` «Ազգ-համայնք» (կազմում` Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը և Ռեֆորմիստների կուսակցությունը), «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, «Հայկական երազանք» կուսակցությունը և […]
19:04 19.02.2023
Օքսֆորդի համալսարանի գիտնականները պարզել են, որ հավելյալ, այսինքն՝ սննդին ավելացված շաքարը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկը։ Հետազոտության արդյունքները նկարագրված են BMC Medicine ամսագրում: Ընդամենը 9,5 տարվա ընթացքում ուսումնասիրվել են ավելի քան 100 000 մարդու տվյալներ, որոնք ենթարկվել են սննդակարգի գնահատման (երկուսից մինչև հինգ), որոնցից յուրաքանչյուրն իրականացվել է 24 ժամվա ընթացքում։ Վերլուծել են 206 մթերքներում […]
18:26 19.02.2023
Վարդենիսի նյարդահոգեբանական տուն -ինտերնատում օրերս արձանագրված ապօրինությունների առնչությամբ նախաքննությունը շարունակվում է․ գործն իրավապահ մարմինների տիրույթում և ԱՍՀ նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է։ Այս մասին նշված է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածած պարզաբանման մեջ։ Նախարարությունն իր ենթակայությամբ գործող խնամքի որևէ հաստատությունում ցանկացած ապօրինություն, առավել ևս խոշտանգման հնարավոր դրսևորում, համարում է խստագույնս դատապարտելի։ Միաժամանակ տեղեկացնում […]
17:42 19.02.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը գրքի տոնին 100 միավոր գիրք է նվիրել սահմանամերձ 2 զորամասերի գրադարաններին։ Գրքերը հանձնել են նախարարության ենթակայության Տավուշի մարզային գրադարանի ներկայացուցիչները՝ տնօրեն Անահիտ Ղուկասյանի գլխավորությամբ։ Զորամասերի պատասխանատուները շնորհակալություն են հայտնել օրվա խորհրդին համահունչ նախաձեռնության՝ զորամասերի գրադարանները նոր գրքերով համալրելու, օրը զինվորների հետ այս կերպ նշանավորելու համար։
16:21 19.02.2023
Ավելի քան 10 000 սիրիացիներ Թուրքիայից վերադարձել են իրենց հայրենիք երկրաշարժերից հետո, Թուրքիա փախստականների զանգվածային հոսքի մասին պնդումները ճիշտ չեն, կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ «Այդ պնդումները իրականության հետ կապ չունեն, մենք տեղում ստուգել ենք իրավիճակը, պատասխանատուներից տեղեկություն ենք ստացել, Թուրքիա ոչ ոք չի մտնում, ընդհակառակը, սիրիացի քաղաքացիները Սիրիա են […]
14:51 19.02.2023
Գրքի տոնի 15-րդ հոբելյանական տարվա միջոցառումների շրջանակում ԱԺ նախագահը գրքեր է նվիրել երկրի վաղվա տերերին։ Խորհրդարանի ղեկավարը մասնակցել է «Մերոնք» խորագրով ցուցահանդեսին։ Ներկայացված էր 3D տարբերակով 31 գիրք։
14:40 19.02.2023
Արցախի բնակարանային հարցերի կոմիտեն տեղեկացնում է, որ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների որոշ տեսակների վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրումը շարունակվում է։ Քաղաքացիները կարող են կտրոնները ձեռք բերել նաև կիրակի օրը` փետրվարի 19-ին։ Սպասարկման կետերը գործելու են մինչև 18։00-ն։
12:55 19.02.2023
Այսօր Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 154-ամյակն է։ Ի նշանավորումն գրողի՝ օրը նաև նշվում է որպես գրքի տոն։ Հովհաննես Թումանյան․ «Դառնացած ժողովուրդ»․ մեջբերումներ հոդվածից։ «Մտածմունքներ կան, որ սաստիկ ծանր են, բայց դուք դատապարտված եք մտածելու, չեք կարող փախչել նրանցից։ Նրանք էն ծանր հիվանդությունների նման են, երբ դուք գիտեք, որ ձեր մարմնի մեջ կրում եք […]
11:47 19.02.2023
Իր ժողովրդի ճակատագրով մտահոգված բանաստեղծի կյանքի ուղին ժամանակի ընթացքում զուգորդվում է հասարակական-քաղաքական ակտիվ գործունեությամբ: Առանձնակի ուշադրության է արժանի Հովհաննես Թումանյանի որբահավաք և որբախնամ գործունեությունը Հայոց ցեղասպանության տարիներին: Այս մասին գրում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։ 1915 թ. հուլիսի վերջին լուրեր են հասնում դեպի Իգդիր և Էջմիածին հազարավոր գաղթականների հոսքի մասին: Հուլիսի 30-ին Թումանյանը դստեր՝ Նվարդի […]
10:51 19.02.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին՝ ժամը 12:00-ից 13:30-ն ընկած ժամանակահատվածում Հայ-ռուսական համալսարանում ացկացվելու է օբյեկտային վարժանք՝ «Հակառակորդի հարձակման դեպքում ուսանողների գործողությունները» թեմայով, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Խնդրում են չանհանգստանալ։
22:40 18.02.2023
Զինված ուժերը պատրաստվում են գարնանը մեկնարկող քսանհինգօրյա վարժական հավաքներին։ Ատեստավորմանն ընդառաջ. Զինված ուժերում սկսվել են մարզումները և ստուգատեսին նախապատրաստությունները։ Նվիրում՝ զինվորական գործին, սեր՝ հայրենիքի հանդեպ։ Երեք քույրերի կենսաբանաձևը։ Եվ Հայրենիք-սահման։ Պատերազմի միջով անցած աճարկուտցիներն ամուր կառչած են հայրենի հողին՝ այն շենացնելու անկոտրում կամքով։ Մանրամասները՝ «Զինուժ մեդիայի» տեսանյութում։