TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+29.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պոլիկլինիկաներում ներդրվում է հերթերի կառավարման համակարգ

22:33 24.02.2023

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ ամփոփվել են բժշկական հաստատությունների 2022 թվականի գործունեությունը և նախանշվել են 2023 թվականի անելիքները։ ✅ 2022 թվականին սկսվեցին կառուցվածքային փոփոխություններ, որի արդյունքում հնարավոր եղավ բարելավել առողջապահական ինսիտուտների ֆինանսական վիճակը և որոշ չափով բարձրացնել բուժաշխատողների աշխատավարձերը, ✅Պոլիկլինիկաներում սկսվել են կապիտալ վերանորոգման աշխատանքներ, ✅ Շուրջ 600 մլն դրամ է հատկացվել նոր տեխնիկայի և սարքավորումների […]

̰
Արցախում շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացմանն ուղղված 3 ծրագիր է նախատեսված

22:10 24.02.2023

Արցախում շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացմանն ուղղված 3 ծրագիր է նախատեսված: Առաջին միջոցառման պատասխանատուն Պետական եկամուտների կոմիտեն է, մյուս երկուսինը՝ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը: Դիմումների ընդունումն արդեն սկսվել է:  «Դիմումներն ընդունվում են կամ էլեկտրոնային եղանակով, կամ ԱՀ ՍԶՄՆ միասնական սոցիալական ծառայության համապատասխան ստորաբաժանումներում՝ թե՛ շրջաններում, թե՛ մայրաքաղաք Ստեփանակերտում»,- ասել է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի […]

̰
Զինծառայող Հ.Պ -ին կյանքից զրկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կալանավորվել է երկու զինծառայող․ ՀՀ ՔԿ

21:00 24.02.2023

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են 2023թ. փետրվարի 19-ին մարտական դիրքում զինծառայող Հ.Պ.-ի մահվան դեպքի մի շարք հանգամանքներ:   Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հ.Պ.-ն փետրվարի 19-ին՝ ժամը 12։45-ի սահմաններում, հայտնաբերվել էր գլխի շրջանում […]

̰
ՌԴ անվտանգության դաշնային ծառայության Արմավիրի սահմանապահ ջոկատում տեղի է ունեցել նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն

20:39 24.02.2023

Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատում այսօր տեղի է ունեցել նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունը, որին զորամասի բարձրաստիճան սպայակազմի հետ միասին ներկա են գտնվել նաև Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, զինվորականներ, հյուրեր, նորակոչիկների հարազատներ: Երդման արարողությունը մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության և Հայսատանի Հանրապետության օրհներգներով, որից հետո զորամասի շարային […]

̰
Բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման գաղափարը ներկայացվել է Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուներին

20:16 24.02.2023

Կառուցապատման ներդրումային ծրագրի առաջարկ քննարկելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեում փետրվարի 22-ին հյուրընկալել են կառուցապատող ընկերության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչներին: Դիտարկվում է մայրաքաղաքում՝ 85 հա տարածքում, ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: Այդ նպատակով փոխվարչապետի հանձնարարությամբ մեկնարկել են հանդիպումներ կառուցապատման առաջարկներ ներկայացնող ընկերությունների հետ: Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուները լսել են հանդիպմանը մասնակցող կառուցապատողի առաջարկները՝ բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու վերաբերյալ, […]

̰
Դատախազությունը բողոք է ներկայացրել Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ

19:48 24.02.2023

Դատախազությունն հատուկ վերանայման բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ Հակակոռուպցիոն դատարանի՝ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ: Տեղեկությունը «Արմենպրես»-ին հայտնել են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ վարույթն իրականացնող […]

̰
Հրամանատարական պատրաստության հավաքներ՝ ԱԻ պետական ծառայության հրամանատարական պատրաստության խմբերի անձնակազմի հետ

12:50 24.02.2023

2023 թվականի ԱԻ պետական ծառայության տարվա պլանային միջոցառումների, ՆԳ նախարարի կարգադրությունների և ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի հրամանի համաձայն, հրամանատարական պատրաստության խմբերի անձնակազմի հետ ԱԻՊԾ կենտրոնական ապարատում անց է կացվել մեկօրյա հավաք: Այն նպատակ ունի բարձրացնել ծառայողների տեսական գիտելիքների մակարդակը և կատարելագործել գործնական հմտությունները: Դասընթացների ղեկավարները անձնակազմի հետ վերհիշել և քննարկել են տարբեր կարևորության թեմաներ՝ հրդեհաշիջման […]

̰
ՀՌԱՀ-ը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Արգենտինայի Հաղորդակցությունների պետական մարմնի՝ ENACOM-ի հետ

12:08 24.02.2023

Աշխատանքային այցով Արգենտինական Հանրապետությունում գտնվող Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը փետրվարի 23-ին հանդիպել է Արգենտինայի Հաղորդակցությունների պետական մարմնի (ENACOM) նախագահ Կլաուդիո Ամբրոսինիի և մարմնի անդամների հետ։ Նախարարների կաբինետի վերադասության ներքո գործող ENACOM-ը հեռահաղորդակցությունների և տեսալսողական ծառայությունների կանոնակարգման և վերահսկման ինքանավար մարմին է, որի առաջնային նպատակներից է տեսալսողական հաղորդակցությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների ու հաղորդակցությունների […]

̰
Սևանում անցկացվել է թափոնների տեսակավորման վերաբերյալ հանրային քննարկում

11:48 24.02.2023

Ս․թ․ փետրվարի 22-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվել է «Սևանում թափոնների տեսակավորում» ծրագրի հանրային հանդիպում-քննարկումը։ Հանդիպման ընթացքում ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանը ներկայացրել է ծրագրի շրջանակում Սևան քաղաքում նախատեսվող կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգի ներդրմանն ուղղված միջոցառումները: Միաժամանակ հավաքագրվեցին բնակիչների, մասնավոր հատվածի և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ոլորտին առնչվող բարձրաձայնած կարծիքներն ու […]

̰
Բեռնատարը մերկասառույցի պատճառով թեքվել և միակողմանի փակել է ավտոճանապարհը

11:35 24.02.2023

Փետրվարի 24-ին, ժամը 09։03-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարոտ-Ծիլքար ավտոճանապարհին բեռնատարը մերկասառույցի պատճառով թեքվել և միակողմանի փակել է ավտոճանապարհը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները և պարեկային ծառայության աշխատակիցները Ծիլքար գյուղի սկզբնամասում ուղղել են «Scania» մակնիշի բեռնատարը […]

̰
ՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից ՌԴ անօրինական ճանապարհով ծխախոտի խմբաքանակի արտահանումը

10:52 24.02.2023

Օրերս ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժին է ժամանել տրանսպորտային միջոց, որը, տարանցման հայտարարագրով ձևակերպված, ՌԴ պետք է տեղափոխեր թարմ խաղող: Ստացված տեղեկությունների իրականացնման նպատակով տեսազննման է ենթարկվել վերոնշյալ բեռնատարը: Տեսազննման արդյունքում պարզվել է, որ մաքսային մարմինների կողմից դրված ապահովման միջոցը վնասված չի եղել: Հետագա հսկողությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցն ուղարկվել է ռենտգեն […]

̰
Ֆրանսիական զարգացման գործակալության ներկայացուցիչների հետ քննարկվել են արդյունավետ գյուղատնտեսություն կազմակերպելու հարցերը

10:41 24.02.2023

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Ֆրանսիական զարգացման գործակալության ներկայացուցիչների հետ: Ֆրանսիական զարգացման գործակալության խորհրդական Վաչե Փափազյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել է գործակալության կատարած աշխատանքները: Փափազյանը նշել է, որ ֆրանսիական կողմը ունի մեծ փորձառություն ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում և կարող է մեթոդական աջակցություն տրամադրել: Նախարարի տեղակալը ողջունել […]

̰
Հյուսիս-հարավ ճանապարհին գտնվող հնագիտական վայրը շրջանցող նոր հատվածի շինարարական աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում

10:01 24.02.2023

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գործադիր տնօրենի տեղակալներ Կարեն Մյուրեյը, Մուշամի Խանը և Ալբերտո Սերդանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանի և ԱԶԲ-ի ու հիմնադրամի այլ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2 (Աշտարակ-Թալին) և Տրանշ-3 (Թալին-Լանջիկ)՝ ծանոթանալու նախատեսված և արդեն կատարված ճանապարհաշինական աշխատանքներին։ Հյուսիս-հարավի նշված հատվածների վերակառուցումն իրականացվում է ԱԶԲ և ՀՀ […]

̰
Տիգրանաշենի ոլորաններում, Սիսիանի և Սևանի տարածաշրջաններում բուք է

09:10 24.02.2023

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Գավառի, Մարտունիի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Տաթև-Աղվանի ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Արագածի, Սևանի, Գավառի, Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց […]

̰
Արցախում սպասվում է ջերմաստիճանի նվազում. ավտոճանապարհները դժվարանցանելի են

08:57 24.02.2023

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ ձյան տեղումների պատճառով Հանրապետության բարձրադիր գոտիների ավտոճանապարհները տեղ-տեղ դժվարանցանելի են։ Առկա է նաև մառախուղ և ցածր հորիզոնական տեսանելիություն։ Առանձին տեղամասերում կատարվում է ձյան մաքրման աշխատանքներ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ին կնվազի 8-10 աստիճանով, իսկ 25-28-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա: Երթևեկությունն անխոչնդոտ իրականացնելու և արտակարգ պատահարներից խուսափելու համար` ՆԳ նախարարությունը […]

̰
5 ավտոմեքենա և 9 քաղաքացի չեն կարողացել դուրս գալ ձյունածածկ ճանապարհից

08:44 24.02.2023

Փետրվարի 23-24-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Տավուշի մարզի Դիլիջան, Շիրակի մարզի Արթիկ քաղաքներում, Ամասիա գյուղում և Արագածոտնի մարզի Արագած գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա և 9 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:  

̰
Մի շարք տարածաշրջաններում տեղում է ձյուն, կան փակ ճանապարհներ

08:39 24.02.2023

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (ձյուն է ու բուք) փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Դժվարանցանելի են Բերդ-Ճամբարակ, Զանգակատուն-Տիգրանաշեն ավտոճանապարհները (բուք է), Դիլիջանի և Սպիտակի ոլորանները՝ (բեռնատարների համար): Սպիտակի ոլորաններում, Գեղարքունիքի մարզի և Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սարավան-«Զանգեր» […]

̰
Apple-ը գործվածքից ժամացույցի ժապավեն է ստեղծել, որը փոխում է գույնը

08:29 24.02.2023

Apple-ը պատենտավորել է խելացի ժամացույցների գործվածքային ժապավեն, որը կարող է փոխել գույնը: Այս մասին հայտնում է Apple Insider պորտալը։ Ժապավենն ունի էլեկտրաքրոմային ծածկույթ, որը թույլ է տալիս բառացիորեն փոխել գույնը՝ կախված իրավիճակից: Այսպիսով, օգտատերը կկարողանա «կարգավորել» ժապավենը, որպեսզի համապատասխանի իր տրամադրությանը կամ զգեստապահարանի գունային սխեմային: Ընդհանուր առմամբ, Apple-ը տրամադրում է մի քանի սցենար, որոնցում ժապավենը […]

̰
Ողնուղեղի խթանումը թույլ է տալիս հիվանդներին վերականգնել իրենց ձեռքերի վերահսկողությունը կաթվածից հետո

08:16 24.02.2023

Պիտսբուրգի համալսարանի բժիշկները փորձարարական թերապիա են կիրառել՝ օգնելու երկու հիվանդի բարելավել ձեռքերի կառավարումը կաթվածից հետո: Հետազոտությունը հրապարակված է Nature Medicine ամսագրում: Գիտնականները կանխատեսում են, որ 25 տարեկանից բարձր յուրաքանչյուր չորրորդ մեծահասակն իր կյանքի ընթացքում կաթված կստանա, իսկ նրանց 75%-ը լուրջ խնդիրներ կունենա ձեռքի հսկողության հետ։ Ներկայումս կաթված ստանալուց հետո կաթվածի բուժման արդյունավետ միջոցներ չկան: Տեխնոլոգիան […]

̰
Աշխարհում յուրաքանչյուր երկու րոպեն մեկ հղիի կորուստ է լինում. ԱՀԿ

08:03 24.02.2023

Յուրաքանչյուր երկու րոպեն մեկ ամբողջ աշխարհում մահանում է կին՝ հղիության ընթացքում կամ ծննդաբերության ժամանակ, 2015 թվականից ի վեր թվերը չեն փոխվել և որոշ շրջաններում նույնիսկ ավելացել են: «Ամեն երկու րոպեի ընթացքում կինը մահանում է հղիության կամ ծննդաբերության ընթացքում: Այս զեկույցում բացահայտվում են վերջին տարիներին կանանց առողջության ոլորտում անհանգստության միտումները, քանի որ գրեթե բոլոր թվերն աշխարհի […]

̰
Հայաստանը հիշատակվում է Արևմուտքի պատժամիջոցները շրջանցելու հարցում ՌԴ-ին աջակցող երկրների ցանկում

22:18 23.02.2023

Ամերիկյան Financial Times թերթը, վկայակոչելով Եվրամիության պաշտոնյաներին, հիշատակել է Հայաստանը այն երկրների թվում, որոնք օգնում են Ռուսաստանին շրջանցել Արևմուտքի պատժամիջոցները: Պատժամիջոների հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Դեյվիդ Օ’Սալիվանը հայտարարել է, որ եթե եղած կասկածները հաստատվեն, Ռուսաստանին օգնող բոլոր երկրների հանդեպ պետք է միջոցներ կիրառվեն: Արդյո՞ք հենց Հայաստանի դեմ են ուղղված Սալիվանի խոսքերը, կոնկրետ փաստեր կա՞ն, որոնք […]

̰
«Կումայրի» արգելոցին պատկանող շենքի պահպանության համար հավելյալ գումար է անհրաժեշտ․ Գյումրիի թիվ 1 ավագ դպրոցի պատշգամբի և մարզադահլիճի վերանորոգման մեկնարկի ժամկետ դեռ չկա

21:00 23.02.2023

«Կումայրի» արգելոց- թանգարանի հատուկ պահպանվող շինությունների ցանկում  ներառված Գյումրիի  թիվ 1 ավագ դպրոցի պատշգամբի և մարզադահլիճի վերանորոգման մեկնարկի ժամկետներ դարձյալ  չկան: Նախագիծը պատրաստ էր դեռ երկու տարի առաջ։ ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի մասնագետները գնահատել են, հստակեցրել պահանջվող ֆինանսավորման չափը: Պետության և համայնքային  համաֆինանսավորման պարտավորությունները ևս կատարված են, բայց երկու տարի է պատշգամբի պահպանության ծրագիրը ձգձգվում […]

̰
334 միլիոն դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի երեք սուբվենցիոն ծրագրերի համար

20:46 23.02.2023

ՀՀ կառավարությունը 334 միլիոն դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի երեք սուբվենցիոն ծրագրերի համար։ ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 23-ի հերթական նիստում որոշում է կայացվել 334 միլիոն դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գավառ բնակավայրի կենտրոնական հրապարակում շատրվանային համակարգի տեղադրման, Զոլաքար բնակավայրի մանկապարտեզի շենքի կառուցման և տարածքի բարեկարգման և Ճամբարակ համայնքի Ճամբարակ բնակավայրի Սեպտեմբերի 21/2, Գարեգին […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար

20:08 23.02.2023

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար: Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը Վրաստան կատարած այցի ընթացքում ծանոթացել է քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների վրացական հաջողված փորձին

19:51 23.02.2023

  Փետրվարի 22-ին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանն աշխատանքային այցով գտնվում էր Վրաստանում։ Դավիթ Համբարյանին ընդունել են Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Գիորգի Բուտխուզին և Վրաստանի ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալության տնօրեն Բեսիկ Թեֆնաձեն։ ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դ․Համբարյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Ա․Թևոսյանը ծանոթացել են Վրաստանի […]

̰
Ի՞նչ նախագծեր ընդունվեցին. կառավարության հերթական նիստը

19:00 23.02.2023

Կառավարությունը կֆինանսավորի այն գործատուներին, որոնք աշխատանքի կընդունեն գործազուրկ քաղաքացիների, որոնք կունենան հաշմանդամության կարգավիճակ կամ կլինեն ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի անդամներ: Ծրագրից կկարողանան օգտվել հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին չհանդիսացող ձեռնարկատերերը, վերջին 3 ամսվա ընթացքում անընդհատ առնվազն 10 վարձու աշխատող ունեցողները: Գործատուն էլ աշխատանքի կկարողանա ընդունել այն գործազուրկ քաղաքացիներին, որոնք վերջին 3 […]

̰
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում նշվել է hայրենիքի պաշտպանի օրը

18:46 23.02.2023

Փետրվարի 23-ին Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում նշվել է hայրենիքի պաշտպանի օրը։ Միջոցառմանը մասնակցել են Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, զինվորականներ, հյուրեր: Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի շնորհավորական ուղերձն ընթերցել ու ողջույնի խոսքն է փոխանցել մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների […]

̰
ԼՂ-ի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար կստեղծվեն հիփոթեքային վարկով անշարժ գույք ձեռք բերելու կամ կառուցելու ավելի բարենպաստ պայմաններ

15:11 23.02.2023

Կառավարությունը փոփոխություններ է կատարել Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրում: Ըստ հիմնավորման՝ աջակցություն է տրամադրվում ՀՀ-ում կամ Լեռնային Ղարաբաղում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերող, անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացող՝ ծրագրի պայմաններին բավարարող շահառուներին և ուղղվում է բացառապես հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների (մայր գումարի […]

̰
Հաագայի դատարանը հստակ արձանագրեց ԼՂ միավորի գոյությունը. Նիկոլ Փաշինյան

13:40 23.02.2023

«Դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքը փակ է. երեկ իր կայացրած վճռով սա արձանագրեց Համաշխարհային բարձրագույն դատական ատյանը՝ ի հեճուկս միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու Ադրբեջանի գործելակերպի: Հաագայի դատարանը հստակ արձանագրեց նաև ԼՂ միավորի գոյությունը». կառավարության այսօրվա նիստին փաստել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունը Ադրբեջանի կողմից կարող է և պիտի […]

̰
«Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տնօրենը կալանավորվել է. ՔԿ

12:55 23.02.2023

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող՝ 2021թ. ապրիլի 6-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի և 2022 թվականի օգոստոսի 14-ին նույն առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթունի և փլուզման դեպքի առթիվ նախաձեռնված և միացված քրեական վարույթի շրջանակում 2023թ. փետրվարի 22-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տնօրեն Ի. Մ.-ն ձերբակալվել է։ Դատախազի […]

̰
BACK_TO_TOP