09:54 22.02.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին՝ ժամը 09։45-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
09:51 22.02.2023
Հեռավոր Արևելքի դաշնային համալսարանի (FEFU) բժշկական կենտրոնում գտնվող Motorika ընկերության մասնագետները Skoltech-ի գործընկերների հետ միասին մշակում են ոտքի զգայուն պրոթեզ, հայտնում է «Известия»-ն։ Զարգացման ընթացքում հիվանդի ոտքի և ողնուղեղի մեջ տեղադրվել են էլեկտրոդներ, որոնց միջոցով ոտնաթաթի արհեստական անալոգի վրա տեղադրված սենսորների ազդանշանները փոխանցվել են մարդու նյարդային համակարգին։ «Մեր մշակումը լուծում է անդամահատված մարդկանց միանգամից երկու […]
09:22 22.02.2023
Փետրվարի 22-ին՝ ժամը 09։15-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Գորայք-Սիսիան ավտոճանապարհին, Աբովյանի, Հրազդանի, Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Բերդ-Ճամբարակ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
08:47 22.02.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյանց լեռնանցքը (բուք է) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհը Արագածոտնի մարզի տարածքում դժվարանցանելի է։ Գեղարքունիքի մարզի, Թորոսգյուղ-Վարդաղբյուր, Գորայք-Սիսիան, Գնդեվազ-Ջերմուկ […]
08:20 22.02.2023
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները Փետրվարի 21-22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 21 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Վանաձոր, Դիլիջան, Սևան, Վարդենիս, Մարտունի, Հրազդան, Աբովյան, Չարենցավան, Ապարան, Թալին քաղաքներում, Կարմրավան, Ծովագյուղ, Ծաղկահովիտ, Գեղադիր, Ֆանտան գյուղերում և Երևան-Սևան, Քուչակ-Ծաղկաշեն, Վարդենիս-Ձորագլուխ ավտոճանապարհներին: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել […]
22:30 21.02.2023
Իրանն առաջարկում է Թեհրանում անցկացնել Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Վրաստանի՝ «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպումը։ Այդ մասին ասել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Որքանո՞վ է մեր շահերից բխում, որ «3+3» ձևաչափը կայանա և որքանո՞վ է հավանական այդ ձևաչափի արդյունավետությունը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այս գաղափարը թարմ չէ, […]
21:54 21.02.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Տիգրան Մեծի պող. 25 շենքի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սունդուկյան փ. 15Ա, 15/1, 15/2, 64Ա շենքեր, 16 թաղ. 36, 38 շենքեր, Ավան՝ Իսահակյան թաղ. 1/1, 1/2, 3/3 շենքեր, Հովհաննիսյան թաղ. […]
21:46 21.02.2023
Փետրվարի 21-ին, ժամը 20։56-ին Երևանի ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լեփսուսի փողոց 17-րդ շենքի մոտայքում այրվում է ավտոմեքենա, հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը: ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունԴեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար:
20:31 21.02.2023
Փետրվարի 23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, 22-ին՝ 25-30 մ/վ: Հանրապետության տարածքում` Փետրվարի 23-ի ցերեկը, 24-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, հովտային գոտիներում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 22-ին, 23-ի գիշերը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան` 4-6 մ/վ, փետրվարի 23-ին սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, 22-ին` 25-30 […]
20:09 21.02.2023
Փետրվարի 21-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ֆանտան-Ջրաբեր ավտոճանապարհին, Սիսիանի (Զանգեր կոչվող հատված) տարածաշրջանում բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը հորդորում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել […]
19:40 21.02.2023
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Հրաչ Հակոբյանին և հիմնադրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Հայկ Սուլթանյանը, անշարժ գույքի կառավարման բաժնի պետ ժ/պ Գևորգ Գրիգորյանը։ Տեղեկացնում են Գյումրիի համայնքապետարանից։ Ողջույնի իր խոսքում Վարդգես Սամսոնյանը կարևորել է «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի գործունեությունը, համայնքապետարանի հետ […]
18:40 21.02.2023
2006-2010 թվականներին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը դատարանի դահլիճից ազատ է արձակվել: Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Խաչատուրովին կալանավորելու ԱԱԾ քննիչի միջնորդությունը: Այս տեղեկությունը հայտնել է Խաչատուրովի պաշտպան Հակոբ Ենոքյանը:
18:14 21.02.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ Արթիկի համայնքապետարանում այսօր տեղի է ունեցել արտագնա խորհրդակցություն՝ Արթիկի համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, մարզային ու համայնքային իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Ողջունելով ներկաներին՝ Շիրակի մարզպետը նշել է, որ այցելությունները համայնքներ շարունակական բնույթ են կրելու և նպատակ ունեն համատեղ աշխատանքն առավել առարկայական դարձնել․ «Ինձ համար կարևոր է այցելել համայնքներ, […]
13:00 21.02.2023
Փետրվարի 20-ին, ժամը 06.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 12-րդ կմ-ին «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 73-ամյա Մրազ Իբոյանին, որը մահացել է: Վարորդը պատահարի վայրից դիմել է փախուստի: Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «Ռենոյի» վարորդը ժամը 12.30-ին Երևան քաղաքի Շերամի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Վաղարշապատի բաժին: Նա ներկայացվել է […]
12:37 21.02.2023
Փետրվարի 20-ին ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել, որ Արզնու ձորի տարածքում՝ գետի մեջ, շորի նմանվող լողացող, փքված ինչ-որ իր կա, հնարավոր է՝ դիակ լինի: Նշված վայր օպերատիվ-քննչական խումբ և փրկարարներ են մեկնել: Արզնի գյուղի վարչական տարածքում՝ գետի մեջ, հայտնաբերվել է տղամարդու դիակ՝ առանց արտաքին բռնության հետքերի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 6-ից […]
11:00 21.02.2023
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2022 թվականին հինգ առանցքային շուկաների շարքում ուսումնասիրել է նաև մանկական կաթնախառնուրդների և տակդիրների շուկաները` հաշվի առնելով, որ երեխաներին հատկացվող ծախսերի մեջ զգալի մաս են կազմում կաթնախառնուրդին և երեխայի խնամքին հատկացվող ծախսերը: «Մանկական կաթնախառնուրդներ» ապրանքային շուկա Մանկական կաթնախառնուրդը համարվում է ամենաարագ սպառման աճ ունեցող փաթեթավորված սննդամթերքներից մեկն աշխարհում: ՀՀ-ում ներկայացված են կաթնախառնուրդների համաշխարհային […]
10:35 21.02.2023
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ, փետրվարի 20-ին Գեղարքունիքի և Տավուշի մարզերի դատախազություններում ամփոփվել են 2022 թվականի գործունեության արդյունքները: Գլխավոր դատախազի առաջին կանգառը եղել է Գեղարքունիքի մարզի դատախազությունում, որտեղ մարզի դատախազի պաշտոնակատար Գագիկ Այվազյանը ներկայացրել է գրանցված հանցավորության վիճակը, հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները, բացահայտման ցուցանիշները և այլն: Գագիկ Այվազյանի խոսքով՝ 2022 թվականի ընթացքում Գեղարքունիքի […]
10:32 21.02.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով և 396-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են Արմավիրի մարզի բնակչի կողմից առերևույթ թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես, 2023թ․ փետրվարի 17-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում, Կորեայի Ձոր կոչվող […]
09:58 21.02.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին՝ ժամը 09։45-ի դրությամբ, բքի և ցածր տեսանելիության պատճառով Գագարինի մոտից մինչև Սևանի թարակղզի և Դիլիջանի թունելի սկզբնամաս դժվարանցանելի է։ Իսկ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ […]
09:54 21.02.2023
Փետրվարի 22-ին՝ ժամը 12:30-ին, Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին բնակավայրի Զվարթնոց թաղամասում ացկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են համայնքում առկա էլեկտրական շչակները: Փրկարար ծառայությունը հորդորում է չանհանգստանալ։
09:26 21.02.2023
Հայաստանը մասնակցել է ԱՊՀ երկրների Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի գովազդի հարցերով կոորդինացիոն խորհրդի 23-րդ նիստին։ Այն տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում փետրվարի 16-18-ն ընկած ժամանակահատվածում։ Միջոցառմանը Հայաստանը ներկայացրել է Հայաստանի գովազդային խորհրդի կոորդինատոր, PR մասնագետ Ռոզա Գրիգորյանը։ Նա նիստի ընթացքում ներկայացրել է Հայաստանի գովազդային ոլորտի առանձնահատկությունները, մասնավորապես՝ շուկայի օրինաչափությունները, օրենսդրական դաշտի կարգավորումներն ու […]
09:17 21.02.2023
Փետրվարի 21-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Բաղրամյանի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Տավուշի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Ջերմուկի, Սիսիանի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ 💨Բքի, ցածր տեսանելիության և տեղ-տեղ մերկասառույցի պատճառով Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են։ Բքի պատճառով Աշոցքի տարածաշրջանի հանրապետական նշանակության ավտոճանապարհները, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը դժվարանցանելի են։ Ապարանի […]
08:38 21.02.2023
Փետրվարի 21-ին, ժամը 02։13-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիլքար գյուղ տանող ավտոճանապարհին բեռնատարը ձնաբքի պատճառով արգելափակվել է ձյան շերտում, միակողմանի փակելով ճանապարհը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ժամը 04։02-ից 05։11-ը Ծիլքար-Սպիտակ ավտոճանապարհին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 50 ավտոմեքենա (95 քաղաքացի), […]
08:32 21.02.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղից դեպի Սպիտակի ոլորաններ հատվածը և Լոռու մարզի ավտոճանապարհները։ Սարավան-«Զանգեր» և Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում բուք է։ Շիրակի մարզի Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհին տեղ-տեղ […]
08:05 21.02.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 16 թաղ. 41, 43, 44 շենքեր, Ավան՝ Նարեկացի թաղ. 1ա, 1բ, 30, 35, 36, 40, 41, 42, 43, 54 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Անդրանիկի փ. 16, 18, 20, 22 շենքեր, […]
00:00 21.02.2023
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր այցելել են Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ, ծանոթացել ստեղծված իրավիճակին, ինչպես նաև խնամարկյալների իրավունքերի պաշտպանությանն առնչվող հարցերին։ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների համար շարունակում է խիստ մտահոգիչ մնալ Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես ազգային կանխարգելման մեխանիզմի տարեկան և արտահերթ զեկույցներում պարբերաբար բարձրացված հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ խնամքի հաստատություններում օրենքով չնախատեսված զսպման […]
22:55 20.02.2023
Արագածոտնի մարզում ամփոփվել են «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի համայնքային փուլի արդյունքները։ Այս մասին հայտնում է Արագածոտնի մարզպետարանը: Ըստ համայնքների, ներկայացվել են 1-3-րդ մրցանակային տեղերը զբաղեցրած մասնակիցների անունները, որոնք կմասնակցեն մրցաշարի մարզային փուլին։ Ապարան քաղաքում մրցաշարն անցկացվել է հունվարի 25-26-ը, Թալինում՝ փետրվարի 10-ին, Ծաղկահովիտում՝ փետրվարի 13-ին, իսկ Աշտարակում փետրվարի 18-ին: 4 համայնքներից մրցաշարին […]
22:27 20.02.2023
Հիդրոմետ ծառայությունը զգուշացնում է, որ փետրվարի 21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ, 22-ին` 25-30 մ/վ։ Հանրապետության տարածքում` Փետրվարի 20-ի երեկոյան ժամերին, 21-ի ցերեկը, 23-ին երեկոյան, 24-ին առանձին շրջաններում, 21-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է տեղումներ, հովտային գոտիներում` անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ին […]
22:17 20.02.2023
Փետրվարի 20-ին ՆԳՆ ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ-ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։ Ներկա էին ՆԳՆ ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, ծառայությունների, տարածքային վարչությունների ու բաժինների պետեր։ Ողջունելով ներկաներին՝ Արամ Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց ոստիկաններին վերջերս հասարակական հնչողություն ստացած, առանձնապես ծանր ու ծանր հանցագործությունների բացահայտման աշխատանքների, ինչպես […]
22:05 20.02.2023
Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումն առաջիկա տարիներին ոլորտի ամենակարևոր և էական բարեփոխումներից է: Ծրագրի արդյունքներն ուղենշելու նպատակով մեկնարկել է աշխատաժողով` առողջապահության նախարարության, ֆինանսների նախարարության, Համաշխարհային բանկի (ՀԲ) և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրումն ուղղված է բժշկական օգնության և սպասարկման կարիք ունեցող յուրաքանչյուր քաղաքացու պատշաճ և ժամանակին ծառայություններ մատուցելու անհրաժեշտությամբ՝ անկախ վճարունակությունից, սեռից, […]