19:50 18.02.2023
Լենինգրադի մարզի Պրիոզերսկ քաղաքում ավտոբուսի վարորդը չի ստուգել սրահը և պատահաբար փակել է ուղևորին ներսում, հայտնում է 78.ru-ն։ Նախնական տվյալներով՝ «Նյու Դևյատկինո-Պրիոզերսկ» թիվ 589 ավտոբուսով տուն է վերադառնալիս եղել տեղի բնակիչներից մեկը։ Ճանապարհին նա քնել է։ Արթնանալով՝ կինը հայտնաբերել է, որ գտնվում է մեքենայի անվադողերի խանութում: Նա չի կարողացել բացել պատուհաններն ու դռները, ուստի կանչել […]
19:07 18.02.2023
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում բացահայտվել է Տելեգրամով ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը: Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքում ոստիկանները հայտնաբերեցին, ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին 22 և 23 տարեկան երկու երիտասարդի՝ երկուսն էլ Մասիսի բնակիչ: Ձերբակալման պահին նրանք գցել են փաթեթներ և փորձել են փախչել: Դեպքի վայրի զննությամբ իրավապահները հայտնաբերել են 42 […]
18:39 18.02.2023
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու պատգամավորներ Հռիփսիմե Գրիգորյանը, Լիլիթ Ստեփանյանը, Ալխաս Ղազարյանն ու Գայանե Եղիազարյանը այսօր այցելել են Վարդենիս խոշորացված համայնքի սահմանամերձ Կուտական և Վարդենիս համայնքներ: Այս մասին տեղեկացնում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ֆեյսբուքյան էջը։ Լսել են քաղաքացիներին հետաքրքրող հարցերը, առաջարկներն ու դժգոհությունները, ծանոթացել համայնքում առաջնային լուծում պահանջող խնդիրներին: Համայնքային հանդիպումները շարունակական են, […]
18:06 18.02.2023
ՀՀ Արմավիրի մարզպետարանի նախաձեռնությամբ, զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Անդրանիկ Լալայանի գլխավորությամբ՝ հերթական իրազեկման հանդիպում-քննարկումն է կազմակերպվել մարզի Վաղարշապատ, Փարաքար, Խոյ և Արաքս համայնքների ժամկետային զինվորական ծառայության զորակոչված զինծառայողների ծնողների հետ՝ ՀՀ զինված ուժերում ներդրված «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շրջանակներում: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության ներկայացուցիչ գնդապետ Հ. Թումասյանը, ՀՀ ՊՆ […]
17:08 18.02.2023
Փաստահավաք առաքելությամբ Հայաստանի Հանրապետություն ժամանած Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի, պատգամավորների հետ, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղեկցությամբ, այցելել են Ջերմուկ: Այցի շրջանակներում Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի, Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ պատվիրակության անդամները այցելել են առողջարանային քաղաքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած վայրեր, համազեկուցողներին […]
13:00 18.02.2023
Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք են բացահայտել։ Նրանք նախ Աշտարակի Նարեկացու փողոցում ձերբակալել ու բաժին են տեղափոխել 35-ամյա մի տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգված ու մոխրացված հետքերով գլանակ: Ձերբակալվածը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է՝ պատրաստված կանեփի վայրաճ թփերից: Մյուս բացահայտումն Աշտարակի քրեական հետախույզներն արձանագրել են փետրվարի 16-ին։ […]
12:47 18.02.2023
Անցած տարվա դեկտեմբերի 13-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացել և մտել էին 58-ամյա մի կնոջ տուն, գողացել 45 000 դրամ և շինարարական գործիքներ՝ պատճառելով մոտ 160.000 դրամի վնաս: Բնակարանը Նանսեսնի փողոցում էր։ Նոր Նորքի քրեական հետախույզների՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ իրականացրած միջոցառումներն օրեր տևեցին և, ի […]
12:21 18.02.2023
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ երեկ այցելել ենք Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքում գործող «Սևանի իշխան» հիմնադրամի ձկնաբուծարան։ Շրջայցի ընթացքում քննարկել ենք Սևանա լիճ մանրաձկան բացթողման գործընթացի, մայրական կազմի պահպանմանն ու բազմացմանը, ցանցավանդակների կիրառմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր։ Այնուհետև այց ենք կատարել Սևան […]
12:14 18.02.2023
Ոստիկանության Կումայրիի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։ Նրանք Գյումրի-Երևան ճանապարհին հայտնաբերել և ձերբակալել են 35-ամյա մի տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 3 գրամ քաշով բյուրեղանման զանգված։ Ըստ ձերբակալվածի՝ հայտնաբերվածը մեթամֆետամին է, որը ձեռք էր բերել տելեգրամյան ալիքներից մեկով: Հանգամանքները քննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […]
12:02 18.02.2023
Անշարժ գույքի հարկի ու փոխադրամիջոցի գույքահարկի վճարումները վարչական բոլոր շրջանների քաղաքացիների սպասարկման տարածքներում կատարեք POS և Telcell տերմինալների կամ ՀայՓոստ-ի մասնաճյուղերի միջոցով, հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Առավել արդյունավետ ու արագ սպասարկում ապահովելու նպատակով Երևանի վարչական բոլոր շրջանների քաղաքացիների սպասարկման տարածքներում տեղադրվել են POS-տերմինալներ և Telcell ընկերության վճարային տերմինալներ, բացվել են ՀայՓոստ-ի մասնաճյուղեր: Անշարժ գույքի հարկի […]
11:46 18.02.2023
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 16-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել, ձերբակալել և բաժանմունք են տեղափոխել 31-ամյա ժորա Ա.-ին, որը 2022 թ. դեկտեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի (Վարժական հավաքից խուսափելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […]
11:09 18.02.2023
2022 թվականին Երևանի Կենդանաբանական այգում բարեկարգման աշխատանքներն ընթացան մի քանի փուլով: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը՝ մանրամասնելով. Տոմսային նոր էլեկտրոնային համակարգի ներդրում Անվտանգության տեսահսկման համակարգերի տեղադրում Նոր տեղեկատվական վահանակների տեղադրում էներգախնայող լեդ լուսատուների տեղադրում Տարածքի բարեկարգում և ճաղավանդակների նորոգում Այգու բնակիչների թիվն ավելացավ ավելի քան 40 նոր կենդանատեսակով:
09:33 18.02.2023
Փետրվարի 18-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։
08:40 18.02.2023
Խերսոնի շրջանի ոստիկանները այլ իրավապահ մարմինների հետ միասին մարզի Չապլինսկի շրջանի վարչական կենտրոնից մի քանի կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերել են խորհրդային արտադրության ZU-23-2 զենիթահրթիռ։ Այս մասին հայտնել է «ՆԳՆ ԶԼՄ»-ի Telegram ալիքը։ «Խերսոնի մարզում ոստիկանության օպերատիվ խմբի աշխատակիցները, համագործակցելով այլ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ, ստուգելով ստացված տեղեկատվությունը, Չապլինսկի շրջանի վարչական կենտրոնից մի քանի կիլոմետր հեռավորության […]
08:31 18.02.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար․ խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և […]
08:25 18.02.2023
Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ թեև մարդիկ չեն ձմեռում, սակայն ցուրտ ամիսներին նրանք կարող են ավելի շատ քնի կարիք ունենալ: Մի խումբ գիտնականներ քնի ուսումնասիրություն են անցկացրել հիվանդների մոտ (պոլիսոմնոգրաֆիա), ովքեր դժվարությամբ են քնում։ Նրանց տեղադրել են հատուկ լաբորատորիաներում, որտեղ նրանք քնում էին առանց զարթուցիչի։ Սուբյեկտների դիտարկումը հանգեցրել է այն եզրակացության, որ ձմռանը մարդիկ […]
08:08 18.02.2023
Օքսֆորդի, Լիդսի և Բրիստոլի համալսարանների գիտնականները լուծել են 200-ամյա առեղծվածն այն մասին, թե ինչու է կենդանի օրգանիզմների տեսակների քանակն ամենաշատը հասարակածի մոտ և ինչու է այն նվազում դեպի բևեռային շրջաններ: Հետազոտության արդյունքները հրապարակված են Nature ամսագրում։ Ինչպես ծովային, այնպես էլ ցամաքային էկոհամակարգերում հայտնի է, որ կենդանիները, բույսերը և միաբջիջ օրգանիզմներն ունեն լայնական կենսաբազմազանության գրադիենտ՝ գագաթնակետով […]
23:23 17.02.2023
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ծարավ աղբյուրի փողոցում իրականացվող շինարարական աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 20-ից մարտի 1-ը հ. 99 ավտոբուսային երթուղու վերջնականգառը ժամանակավորապես կտեղափոխվի նույն փողոցի 92 հասցեին հարակից ճանապարհահատված:
22:00 17.02.2023
Հրաժարական է տվել Շոտլանդիայի վարչապետ Նիկոլա Ստերժենը: Հիշեցնենք` նա Մեծ Բրիտանիայի Միավորված թագավորության կազմից շոտլանդական ինքնավարության դուրս գալու գաղափարի գլխավոր ջատագովն էր ու ողջ իր քաղաքական կարիերան այդ գաղափարին էր նվիրել: Հիմա Լոնդոնում ու Էդինբուրգում փորձում են հասկանալ՝ արդո՞ք Ստերժենի հեռանալուց հետո շոտլանդացիների ինքնորոշման հարցը փակվել է, թե անկախության նոր հանրաքվե անցկացնելու պահանջը կրկին առաջ […]
19:57 17.02.2023
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը փետրվարի 17-ին աշխատանքային այցով եղել է Կոտայքի և Արագածոտնի մարզերի դատախազություններում: Գլխավոր դատախազին են ներկայացվել 2022 թվականի գործունեության արդյունքները, մասնավորապես՝ մարզերում գրանցված հանցավորության վիճակը, հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները, բացահայտման ցուցանիշները, ինչպես նաև կատարված վերլուծություններով վերհանված խնդիրներն ու դրանց լուծման ուղղությունները: Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանի տեղեկացմամբ, 2022 […]
15:20 17.02.2023
Տեսագրությունում պատկերված կինը որոնվում է: Ոստիկանությունը տեսնողներին խնդրում է ահազանգել։
14:54 17.02.2023
Երրորդ և հաջորդ երեխաների ծննդով պայմանավորված 50000 դրամ աջակցության ծրագրի շրջանակում ծնողն այսուհետ կարող է փոխել աջակցությունը վճարող բանկը՝ անձամբ դիմելով Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն (եթե ծնողն աշխատում է, դիմումը կարող է ներկայացնել նաև առցանց եղանակով): Կատարված փոփոխություններով՝ հնարավորություն է տրվում դրամական աջակցությունը մի ծնողին նշանակելուց և վճարելուց հետո աջակցությունը նրա փոխարեն շարունակել […]
12:56 17.02.2023
ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն հայտնում է, որ կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի փետրվարի 18-ից, ժամը 9:00-ից: Հերթերից խուսափելու համար կոմիտեն հորդորում է յուրաքանչյուր ընտանիքից սպասարկման կետ ներկայանա մեկ անձ՝ իր հետ ունենալով ընտանիքի բոլոր անդամների համապատասխան փաստաթղթերը: «Տեղեկացնում ենք նաև, որ կտրոնները տրամադրվում են՝ խանութից համապատասխան գնումներ իրականացնելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:
12:53 17.02.2023
Սույն թվականի փետրվարի 16-ին «ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի շրջանակներում Լոռու մարզում տեղի է ունեցել Հյուսիսային ջրավազանային կառավարման պլանի մշակման մեկնարկային աշխատաժոլովը: Հանդիպման նպատակն էր ներկայացնել ջրավազանային կառավարման պլանի մշակման ժամանակացույցը և մեթոդաբանությունը, ներկայացնել գործընթացում ներգրավված փորձագիտական թիմը, ինչպես նաև նախաձեռնել երկխոսություն ջրավազանային տարածքի շահագրգիռ կառույցների և ներկայացուցիչների հետ` […]
12:45 17.02.2023
Հունվարի 20-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած թափանցող վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ: Էջմիածնի 51-ամյա բնակչի առողջությանը պատճառվել էր ծանր վնաս: Արմավիրի բաժնի քրեական հետախույզները մեկնեցին հիվանդանոց։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նրանք պարզեցին, որ կեսգիշերն անց Արմավիրի Երևանյան փողոցի գիշերային ակումբներից մեկի մոտ մայրաքաղաքի 31-ամյա և Արմավիրի […]
12:38 17.02.2023
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենն իրականացրել է մի շարք ապօրինություններ: Մասնավորապես, հիվանդներից մեկը նրա խոզանոցում կատարում է մաքրման աշխատանքներ, նաև տնօրենի հանձնարարությամբ հիվանդները տնտեսական աշխատանքներ են կատարում տուն-ինտերնատի աշխատակիցների փոխարեն: Բացի դրանից, ըստ տեղեկությունների՝ տնօրենը բուժվողներին […]
12:29 17.02.2023
Ավարտվել է մի խումբ անձանց կողմից Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ Երևանում կատարված ավազակության, առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում կատարված քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, Երևան քաղաքի բնակիչ 23-ամյա երիտասարդը ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու […]
12:23 17.02.2023
Արցախի պետպահուստից առևտրի կետերին մատակարարվող և կտրոնով վաճառվող 5 անուն ապրանքին կավելանան ձուն, բանջարեղենը, միրգն ու լվացքի փոշին: Քաղաքացիները կտրոններ կստանան փետրվարի 18-ից և գնումներ կարող են կատարել փետրվարի 21-ից: «Լվացքի փոշին կտրամադրվի մեկ ամսվա կտրվածքով մեկ տուփ, 10 ձու՝ մեկ ամսվա կտրվածքով՝ փետրվարի 21-ից մինչև մարտի 22-ը, բանջարեղենը 15 օրվա կտրվածքով՝ փետրվարի 21-ից մինչև […]
12:20 17.02.2023
ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչությունում 2023թ-ի փետրվար ամսվա ընթացքում կանխվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։ Օրերս Դուբայ-Երևան չվերթով ՀՀ ժամանած քաղաքացին՝ կազմակերպության կողմից տրված լիազորագրով, ժամանակավոր պահպանության է հանձնել շուրջ 3367.2 կարատ մշակված ադամանդ՝ համաձայն ուղեկցող փաստաթղթերի։ Մաքսային ծառայողի հարցին՝ արդյոք քաղաքացու մոտ առկա են հայտարարագրման ենթակա այլ ապրանքներ, վերջինս կողմից նշվել է, որ հայտարարագրման […]