TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+28.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գիտնականները պարզել են, որ ձմռանը մարդիկ ավելի շատ քնի կարիք ունեն.The Guardian

08:25 18.02.2023

Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ թեև մարդիկ չեն ձմեռում, սակայն ցուրտ ամիսներին նրանք կարող են ավելի շատ քնի կարիք ունենալ: Մի խումբ գիտնականներ քնի ուսումնասիրություն են անցկացրել հիվանդների մոտ (պոլիսոմնոգրաֆիա), ովքեր դժվարությամբ են քնում։ Նրանց տեղադրել են հատուկ լաբորատորիաներում, որտեղ նրանք քնում էին առանց զարթուցիչի։ Սուբյեկտների դիտարկումը հանգեցրել է այն եզրակացության, որ ձմռանը մարդիկ […]

̰
Կենսաբազմազանության գրադիենտի 200-ամյա առեղծվածը բացահայտված է

08:08 18.02.2023

Օքսֆորդի, Լիդսի և Բրիստոլի համալսարանների գիտնականները լուծել են 200-ամյա առեղծվածն այն մասին, թե ինչու է կենդանի օրգանիզմների տեսակների քանակն ամենաշատը հասարակածի մոտ և ինչու է այն նվազում դեպի բևեռային շրջաններ: Հետազոտության արդյունքները հրապարակված են Nature ամսագրում։ Ինչպես ծովային, այնպես էլ ցամաքային էկոհամակարգերում հայտնի է, որ կենդանիները, բույսերը և միաբջիջ օրգանիզմներն ունեն լայնական կենսաբազմազանության գրադիենտ՝ գագաթնակետով […]

̰
Հ. 99 ավտոբուսային երթուղու վերջնականգառը ժամանակավորապես կտեղափոխվի

23:23 17.02.2023

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ծարավ աղբյուրի փողոցում իրականացվող շինարարական աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 20-ից մարտի 1-ը հ. 99 ավտոբուսային երթուղու վերջնականգառը ժամանակավորապես կտեղափոխվի նույն փողոցի 92 հասցեին հարակից ճանապարհահատված:

̰
Շոտլանդիան չի հրաժարվում ինքնորոշվելու ու Բրիտանիայի կազմից դուրս գալու գաղափարից․ի՞նչ կտա դա Արցախին

22:00 17.02.2023

Հրաժարական է տվել Շոտլանդիայի վարչապետ Նիկոլա Ստերժենը: Հիշեցնենք` նա Մեծ Բրիտանիայի Միավորված թագավորության կազմից շոտլանդական ինքնավարության դուրս գալու գաղափարի գլխավոր ջատագովն էր ու ողջ իր քաղաքական կարիերան այդ գաղափարին էր նվիրել: Հիմա Լոնդոնում ու Էդինբուրգում փորձում են հասկանալ՝ արդո՞ք Ստերժենի հեռանալուց հետո շոտլանդացիների ինքնորոշման հարցը փակվել է, թե անկախության նոր հանրաքվե անցկացնելու պահանջը կրկին առաջ […]

̰
Ամփոփվել են Կոտայքի և Արագածոտնի մարզերի դատախազությունների 2022 թվականի գործունեության արդյունքները

19:57 17.02.2023

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը փետրվարի 17-ին աշխատանքային այցով եղել է Կոտայքի և Արագածոտնի մարզերի դատախազություններում:   Գլխավոր դատախազին են ներկայացվել 2022 թվականի գործունեության արդյունքները, մասնավորապես՝ մարզերում գրանցված հանցավորության վիճակը, հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները, բացահայտման ցուցանիշները, ինչպես նաև կատարված վերլուծություններով վերհանված խնդիրներն ու դրանց լուծման ուղղությունները:   Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանի տեղեկացմամբ, 2022 […]

̰
Տեսագրությունում պատկերված կինը որոնվում է

15:20 17.02.2023

Տեսագրությունում պատկերված կինը որոնվում է: Ոստիկանությունը տեսնողներին խնդրում է ահազանգել։

̰
Փոփոխություններ երրորդ և հաջորդ երեխաների ծննդով պայմանավորված 50000 դրամ աջակցության ծրագրում

14:54 17.02.2023

Երրորդ և հաջորդ երեխաների ծննդով պայմանավորված 50000 դրամ աջակցության ծրագրի շրջանակում ծնողն այսուհետ կարող է փոխել աջակցությունը վճարող բանկը՝ անձամբ դիմելով Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն (եթե ծնողն աշխատում է, դիմումը կարող է ներկայացնել նաև առցանց եղանակով): Կատարված փոփոխություններով՝ հնարավորություն է տրվում դրամական աջակցությունը մի ծնողին նշանակելուց և վճարելուց հետո աջակցությունը նրա փոխարեն շարունակել […]

̰
Արցախում կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի փետրվարի 18-ից

12:56 17.02.2023

ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն հայտնում է, որ կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի փետրվարի 18-ից, ժամը 9:00-ից: Հերթերից խուսափելու համար կոմիտեն հորդորում է յուրաքանչյուր ընտանիքից սպասարկման կետ ներկայանա մեկ անձ՝ իր հետ ունենալով ընտանիքի բոլոր անդամների համապատասխան փաստաթղթերը: «Տեղեկացնում ենք նաև, որ կտրոնները տրամադրվում են՝ խանութից համապատասխան գնումներ իրականացնելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:

̰
Կայացել է Հյուսիսային ջրավազանային տարածքի կառավարման պլանի մշակման մեկնարկային աշխատաժողովը

12:53 17.02.2023

Սույն թվականի փետրվարի 16-ին «ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի շրջանակներում Լոռու մարզում տեղի է ունեցել Հյուսիսային ջրավազանային կառավարման պլանի մշակման մեկնարկային աշխատաժոլովը: Հանդիպման նպատակն էր ներկայացնել ջրավազանային կառավարման պլանի մշակման ժամանակացույցը և մեթոդաբանությունը, ներկայացնել գործընթացում ներգրավված փորձագիտական թիմը, ինչպես նաև նախաձեռնել երկխոսություն ջրավազանային տարածքի շահագրգիռ կառույցների և ներկայացուցիչների հետ` […]

̰
31-ամյա տղամարդը կտրող-ծակող առարկայով խփել էր 51-ամյա էջմիածինցուն

12:45 17.02.2023

Հունվարի 20-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած թափանցող վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ: Էջմիածնի 51-ամյա բնակչի առողջությանը պատճառվել էր ծանր վնաս: Արմավիրի բաժնի քրեական հետախույզները մեկնեցին հիվանդանոց։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նրանք պարզեցին, որ կեսգիշերն անց Արմավիրի Երևանյան փողոցի գիշերային ակումբներից մեկի մոտ մայրաքաղաքի 31-ամյա և Արմավիրի […]

̰
Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենը ստիպել է հիվանդներից մեկին մաքրել իր խոզանոցը, բուժվողներին խոշտանգման է ենթարկել և կատարել այլ ապօրինություններ

12:38 17.02.2023

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենն իրականացրել է մի շարք ապօրինություններ: Մասնավորապես, հիվանդներից մեկը նրա խոզանոցում կատարում է մաքրման աշխատանքներ, նաև տնօրենի հանձնարարությամբ հիվանդները տնտեսական աշխատանքներ են կատարում տուն-ինտերնատի աշխատակիցների փոխարեն: Բացի դրանից, ըստ տեղեկությունների՝ տնօրենը բուժվողներին […]

̰
Երևանում Հնդկաստանի քաղաքացուց հափշտակել են ավելի քան 75 000 ԱՄՆ դոլար. քրեական գործը դատարանում է

12:29 17.02.2023

Ավարտվել է մի խումբ անձանց կողմից Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ Երևանում կատարված ավազակության, առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում կատարված քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, Երևան քաղաքի բնակիչ 23-ամյա երիտասարդը ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու […]

̰
Արցախում կտրոնով ապրանքների ցանկն ընդլայնվել է

12:23 17.02.2023

Արցախի պետպահուստից առևտրի կետերին մատակարարվող և կտրոնով վաճառվող 5 անուն ապրանքին կավելանան ձուն, բանջարեղենը, միրգն ու լվացքի փոշին: Քաղաքացիները կտրոններ կստանան փետրվարի 18-ից և գնումներ կարող են կատարել փետրվարի 21-ից: «Լվացքի փոշին կտրամադրվի մեկ ամսվա կտրվածքով մեկ տուփ, 10 ձու՝ մեկ ամսվա կտրվածքով՝ փետրվարի 21-ից մինչև մարտի 22-ը, բանջարեղենը 15 օրվա կտրվածքով՝ փետրվարի 21-ից մինչև […]

̰
3 գր կշռով թափանցիկ ադամանդանման քարերը թաքցված են եղել փղե արձանիկում. ՊԵԿ-ը կանխել է անօրինական տեղափոխումը

12:20 17.02.2023

ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչությունում 2023թ-ի փետրվար ամսվա ընթացքում կանխվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։ Օրերս Դուբայ-Երևան չվերթով ՀՀ ժամանած քաղաքացին՝ կազմակերպության կողմից տրված լիազորագրով, ժամանակավոր պահպանության է հանձնել շուրջ 3367.2 կարատ մշակված ադամանդ՝ համաձայն ուղեկցող փաստաթղթերի։ Մաքսային ծառայողի հարցին՝ արդյոք քաղաքացու մոտ առկա են հայտարարագրման ենթակա այլ ապրանքներ, վերջինս կողմից նշվել է, որ հայտարարագրման […]

̰
Բացահայտվել է ապօրինի ծառահատման հերթական դեպքը

12:13 17.02.2023

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, փետրվարի 16-ին Եղեգնուտ գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի բակում հայտնաբերել են «ԳԱԶ-66» մակնիշի առանց հաշվառման համարանիշի մեքենա, որից փայտանյութը բեռնում էին «Ֆորդ» մակնիշի մեքենան: Նշված տան 22-ամյա բնակիչը հայտնել է, որ «ԳԱԶ-66»-ը և փայտանյութը իրենց ընտանիքինն է, իսկ փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Մեքենաները, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել […]

̰
45 և 26 տարեկան տղամարդիկ տեխնիկական միջոցների գործադրմամբ փորձել են բացել Էրեբունու 3-րդ զանգվածի տներից մեկի դուռը

11:57 17.02.2023

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, փետրվարի 16-ին Նոր Արեշի 50-րդ փողոցում հայտնաբերել, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տարել 45 և 26 տարեկան երկու տղամարդկանց՝ վերջինիս վարած «ԳԱԶել»-ով հանդերձ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրանք նույն օրը տեխնիկական միջոցների գործադրմամբ փորձել են բացել Էրեբունու 3-րդ զանգվածի տներից մեկի […]

̰
Սախալինի շրջանում ռադարներից անհետացել է Robinson ուղղաթիռը

11:39 17.02.2023

Robinson ուղղաթիռը անհետացել է Սախալինի շրջանի Կրասնայա լեռից հյուսիս-արևելք ընկած ռադարից, միացել է վթարային ազդանշանը։ Այս մասին ուրբաթ ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունից։ «Կրասնայա լեռից հյուսիս-արևելք ռադարից անհետացել է Robinson ուղղաթիռը: Ներկայում ուժեր են ուղարկվում այն ​​որոնելու համար: Անհետացած ուղղաթիռի վրա վթարային փարոս է վառվել»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով, նախնական տվյալներով ուղղաթիռում […]

̰
 Երեկ Երևան քաղաքում ծնվել է 59 երեխա

11:33 17.02.2023

Երեկ Երևան քաղաքում ծնվել է 59 երեխա: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

̰
ՏԿԵ փոխնախարարը Համախշարհային բանկի ներկայացուցիչներին է ներկայացրել հանգամանալից ներկայացրել է պատերազմից հետո առաջացած տարածքային համաչափ զարգացման հետ կապված խնդիրները

11:20 17.02.2023

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ: Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Նադյա Ֆերնանդա Պիֆարետտին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հակիրճ ներկայացրել առաքելության նպատակները: Նադյա Պիֆերատտին նշել է, որ այցելել են Սյունիքի մարզ և առաջիկայում կայցելեն նաև Գեղարքունիքի մարզ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին, Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից հետո: […]

̰
Հայաստանում կամավորության ինստիտուտի զարգացումը՝ Երիտասարդական ֆորումի քննարկման առանցքում

10:52 17.02.2023

ՀՀ ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը Գյումրիում մասնակցել է «ԵՄ-ն հանուն երիտասարդության․ բանիմաց և ակտիվ երիտասարդներ հանուն ժողովրդավար Հայաստանի՝ այսօր, վաղը» ծրագրի շրջանակում կազմակերպված երիտասարդական ֆորումին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում կամավորության ճանաչելիության, ոլորտային փորձնակություն, ուսումնառության ընթացքում մասնագիտական փորձ ձեռք բերելու անհրաժեշտության վերաբերյալ մի շարք թեմաներ: Մասնավորապես՝ «Կամավորության ճանաչելիությունը […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների  համար

10:35 17.02.2023

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Բքի և ցածր տեսանելիության պատճառով Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս դժվարանցանելի է

10:17 17.02.2023

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, բքի և ցածր տեսանելիության պատճառով Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս դժվարանցանելի է։ Վարորդներին հորդորում են լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Պեկ-ը հայցում է տնտեսվարողների ներողամտությունը և հայտնում հերթերը նվազեցնելուն ուղղված գործողությունների մասին

09:37 17.02.2023

Պետական եկամուտների կոմիտեն հայցում է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների ներողամտությունը՝ մաքսատուն-վարչություններում, վերջին շրջանում, առաջացած հերթերի հետևանքով պատճառված անհարմարությունների համար: Կոմիտեն վստահեցնում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ ստեղծված խնդիրները կարճ ժամանակում կարգավորելու և հերթերը նվազեցնելու ուղղությամբ: Միաժամանակ, ՊԵԿ-ը հայտնում է, որ շարունակական աշխատանքներ են տարվում տնտեսվարողների սպասարկման բարելավման և մաքսային գործառույթներին առնչվող բոլոր փուլերի պատշաճ […]

̰
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:57 17.02.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար․ խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սպիտակ քաղաքում տեղում է ձյուն։ Լարսի մասին […]

̰
Հոգեբանը նշել է երեխաների դաժանության հիմնական պատճառները

08:45 17.02.2023

Երեխաների դաժանության և ագրեսիվ վարքի պատճառ կարող է լինել պաշտպանական ռեակցիան, ինքնահաստատման հակումը և ներքին այլ գործընթացներ։ Դրանց մասին «Իզվեստիային» պատմել է թիվ 1 առցանց դպրոցի հոգեբան Կիրա Գոլդշտեյնը։ «Կարևոր է հասկանալ, որ երեխան անսպասելիորեն ագրեսիվ չի դառնում։ Նախ նա ավելի մեղմ ձևով ինչ-որ բան է խնդրում, իսկ հետո, երբ ծնողները չեն արձագանքում նրա հաղորդագրություններին, […]

̰
Բժիշկը դեմքի օվալը պահպանելու համար արդյունավետ վարժություն է առաջարկել

08:03 17.02.2023

Դեմքի օվալը պահպանելու արդյունավետ վարժություն է խորհուրդ տվել օստեոպաթիկ բժիշկ, վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Ալես Ուլիշչենկոն իր անձնական Telegram ալիքում։ Նա խոսել է թուլացած այտերի և «տխրության ու հուսահատության դիմակի» մասին։ «Խոսքը ճնշող մկանների քրոնիկական լարվածության մեջ է։ Առանցքային դեր է խաղում բերանի անկյունը իջեցնող մկանը։ Մի ծայրով այն ամրացվում է ստորին ծնոտին, իսկ մյուս […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

23:59 16.02.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար․ խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Արագածի տարածաշրջանում (տեղ-տեղ առկա է մերկասառույց) և Սպիտակ քաղաքում տեղում է ձյուն։ Լարսի մասին […]

̰
Իսպանիայի Կոնգրեսը հաստատել է փաստաթղթերում սեռը փոխելու մասին օրենքը

23:56 16.02.2023

Իսպանիայի պատգամավորների կոնգրեսը հավանություն է տվել օրինագծին, որը 16 տարեկանից քաղաքացիներին թույլ է տալիս փոխել իրենց սեռային տվյալները՝ առանց հարցնելու։ Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով երկրի խորհրդարանի մամուլի հաղորդագրությունը։ Հայտարարության մեջ ասվում է, որ նորմը պատրաստ է հրապարակման կառավարության պաշտոնական տեղեկագրում և հետագայում ուժի մեջ մտնելու համար։ Հրատարակության համաձայն՝ խորհրդարանը հավանություն է տվել […]

̰
Հնարավոր նոր լարվածություն Իրան-Ադրբեջան հարաբերություններում. սկսվել է դամբարանում տեղի ունեցած ահաբեկչության գործով  դատավարությունը

23:40 16.02.2023

Իրանի Շիրազ քաղաքում սկսվել է Շահչերագ դամբարանում հոկտեմբերին տեղի ունեցած ահաբեկչության գործով ամբաստանյալների դատավարությունը: Հիշեցնենք, այդ ահաբեկչությունը իրականացրած հանցավոր խմբի ղեկավարը Ադրբաջանի քաղաքացի է: Ի՞նչ է հայտնի ահաբեկիչների մասին, և ի՞նչ զարգացումներ դա կարող է առաջացնել իրան-ադրբեջանական հարաբերություններում: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ հայտնել: «Հիշեցնեմ՝ հոկտեմբերի 26-ին, Իրանի հարավում գտնվող Շիրազ […]

̰
Ոճաբանը նշել է տարվա ամենակարևոր գույնը

22:50 16.02.2023

Սեզոնի ամենակարեւոր գույներից մեկը Telegram-ի իր ալիքում նշել է ռուս հայտնի ոճաբան Ալեքսանդր Ռոգովը։ «Պատահական չէ, որ Ռիհաննան Super Bowl-ում հանդես եկավ կարմիրով. նա հենց թեմայի մեջ է, քանի որ կարմիրը սեզոնի ամենակարևոր գույներից մեկն է», – ասաել է ոճաբաը: Ռոգովը խոստովանել է, որ համակարգված կերպով կարմիր գույնի իրեր է հագնում և շատ է սիրում […]

̰
BACK_TO_TOP