12:03 16.02.2023
Հայաստանի Հանրապետությունը փետրվարի 15-ին ավարտել է աշխատանքներն ու ադրբեջանական կողմին փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկները, առաջարկներն ուղարկվել են նաև Մինսկի խմբի համանախագահող երկրներին: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության փետրվարի 16-ի նիստում: «Հայաստանի Հանրապետությունը երեկ ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները, և մեր առաջարկները փոխանցված […]
11:58 16.02.2023
Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է սկսվել, էներգետիկ բլոկադայի հետևանքով հումանիտար ճգնաժամը ավելի է սրվել, և զուգահեռ ծավալվում է բնապահպանական ճգնաժամ։ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Երեկ՝ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման 66-րդ օրը, Ադրբեջանը վերականգնել է Լեռնային Ղարաբաղի բնական գազի մատակարարումը, բայց երկու ժամ անց […]
10:57 16.02.2023
Բարձրագույն դատական խորհրդում քրեական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով անցկացված հատուկ կարգով որակավորման գրավոր քննության արդյունքում անցողիկ շեմը հաղթահարել են 7 հավակնորդներից 3-ը՝ Արմեն Պողոսյանը, Սասուն Մխիթարյանը և Արտավազդ Կարապետյանը: Բարեվարքության ստուգման և Բարձրագույն դատական խորհրդում հարցազրույցի փուլերը հաղթահարելուց հետո նրանք կկարողանան նշանակվել դատավորի պաշտոնում՝ առանց 6-8 ամիս ուսուցման փուլ անցնելու: ԲԴԽ-ն նշում է,, որ ևս […]
10:52 16.02.2023
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կողմից քաղաքացի Ա.Օ-ին ընտրակաշառք տալու վերաբերյալ կեղծ մատնության դեպքի նախաքննությունը: Վարութային և ապացուցողական գործողություններով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող քրեական գործով վկա Ա.Օ.-ն, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, նախազգուշացված լինելով սուտ […]
10:33 16.02.2023
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման հաճախակի անջատումներին: Թվիթերի իր միկրոբլոգում նա մասնավորապես գրել է. «Ձմեռային ցրտաշունչ ջերմաստիճանի և գերբեռնված էներգացանցով Ադրբեջանն օգտագործում է այս մարտավարությունը՝ ստեղծելու վախ, անորոշություն և անբնակելի պայմաններ՝ հասնելու իր վերջնական նպատակին՝ Արցախի բնիկ հայ բնակչության բռնի տեղահանմանը»: During freezing winter temperatures & with an […]
10:24 16.02.2023
Հունվարի 20-ին, ժամը 00.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած թափանցող վնասվածքով բուժօգնության էր տեղափոխվել 51-ամյա մի տղամարդ: Բաժնից օպերատիվ խումբ էր մեկնել հիվանդանոց: Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ: Արմավիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ հունվարի 20-ի ժամը 00.15-ի սահմաններում Արմավիր քաղաքի Երևանյան […]
09:48 16.02.2023
Մարդկությունը տիեզերական սպառնալիքի դեմ պաշտպանական համակարգ կստեղծի, որը կարող է 21-րդ դարում ոչնչացնել վտանգավոր հրե գունդը, ՌԻԱ Նովոստիին ասել է աստղագետ, ՌԴ Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Օլեգ Ուգոլնիկովը։ Տասը տարի առաջ՝ 2013 թվականի փետրվարի 15-ին, Չելյաբինսկի մարզում երկնաքար է ընկել։ Պայթյունի ալիքը տապալել է ավելի քան 7 հազար շենքերի պատուհանները, ավելի քան […]
09:22 16.02.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Սարավանի և Մեղրիի լեռնանցքներում թույլ ձյուն է տեղում։ Դիլիջանի ոլորաններում, Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել […]
08:43 16.02.2023
Փետրվարի 15-16-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Արագած գյուղում և Կոտայքի մարզի Նուռնուս գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա և 5 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:
08:36 16.02.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների […]
00:04 16.02.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Չարենցավանի, Աբովյանի, Եղվարդի, Ապարանի, Արագածի և Վարդենիսի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և […]
23:11 15.02.2023
Մեծ Բրիտանիայից մի զույգ ցանկացել է ութերորդ երեխան ունենալ և անսպասելիորեն հնգյակի ծնող է դարձել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ 55-ամյա Վինս Քլարկը և 37-ամյա կինը՝ Դոմինիկա Քլարկը, արդեն մեծացնում էին 10 ամսականից մինչև 12 տարեկան յոթ երեխա, երբ որոշեցին ևս մեկ երեխա ունենալ: Կինը հաջողությամբ հղիացել է և շուտով պարզել է, որ պետք […]
21:15 15.02.2023
Թուրքիայում նոր քրեական գործեր են հարուցվել երկրաշարժի գոտում շինարարական նորմերի խախտման կապակցությամբ: Անբարեխիղճ կառուցապատման խնդիրը քաղաքական երանգներ է ստանում, քանի որ կարող է կարևոր գործոն դառնալ գալիք նախագահական ընտրարշավի ընթացքում: Շինարարական նորմերի ի՞նչ տեսակի խախտումներ են բացահայտվել և ի՞նչ հետևանքներ կունենան: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել Արտյոմ Երկանյանը: «Երկրաշարժից տուժած 10 նահանգներում, դատախազություններում ստեղծվել են հատուկ […]
19:35 15.02.2023
Ցածր ջերմաստիճանով պայմանավորված, Մանթաշի ջրամբարից սնուցվող Արթիկ համայնքի մի շարք բնակավայրերում խմելու ջրի քանակը նվազել էր, իսկ Անուշավան, Տուֆաշեն և Հայկասար գյուղերը ջրազրկվել էին։ Տեղեկացնում են Արթիկի համայնքապետարանից։ Համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի հանձնարարությամբ ստեղծվել է օպերատիվ արձագանքման խումբ: Համապատասխան տեխնիկայի կիրառմամբ հալեցվել են սառած խողովակները, իսկ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի մասնագետներն ավելացրել են ջրամբարից բաց թողնվող […]
19:23 15.02.2023
Փետրվարի 15-ին Թուրքիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաք, որտեղ հանդիպել է փետրվարի 8-ից որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին, ինչպես նաև ծանոթացել ՀՀ-ի կողմից նախօրեին ուղարկված հումանիտար օգնության տեղաբաշխման գործընթացին: ՀՀ որոնողափրկարարական խմբի հրամանատարը նախարար Միրզոյանին է ներկայացրել աղետից տուժած քաղաքում հայկական փրկարարարների կողմից կատարած աշխատանքները՝ նշելով, որ […]
16:27 15.02.2023
Թրաֆիքինգը կամ մարդու շահագործումը սկսվում է գայթակղությամբ՝ հեշտ ու շահավետ աշխատանք, կյանքը կտրուկ բարելավելու խոստումներ: Ստրկական վիճակը գալիս է հետո, երբ արդեն զոհը մտնում է խաղի մեջ, կուլ տալիս խայծը, դառնում խոցելի ու կառավարելի: Այդ պահից սկսվում են սպառնալիքները, ծեծը, նվաստացումը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, Հայաստանում շահագործման ամենատարածված ձևերից մեկը մուրացկանության մեջ ներգրավելն է։ […]
15:09 15.02.2023
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 13-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այդ օրը՝ ժամը 12։30-ի սահմաններում, «Արտաշատ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է բերվել երեխայի դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արտաշատ քաղաքի բնակիչ 6 ամսական Ռոմեալա Ա․-ն է, ով […]
15:00 15.02.2023
Արցախում էներգետիկ համակարգի ծանրաբեռնվածությունը վերջին օրերին կտրուկ ավելացել է: Մայրաքաղաքի տարբեր հատվածներում շղթայական վթարներ են տեղի ունենում: Նման արագությամբ աճող վթարների քանակն ուղղակի անհնար է դարձնում հովհարային անջատումների ժամանակացույցը պահպանելը: «Ցանցի վիճակը բավականին ծանր է, ավելի ծանր նախորդ ժամանակահատվածի հետ համեմատ: Վթարների քանակը բավականին մեծացել է: Այն հիմնականում կախված է գազամատակարարման բացակայության հետ և կտրուկ […]
11:15 15.02.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ […]
10:36 15.02.2023
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ 2023 թվականի հունվար ամսին գազ սպառող բաժանորդներին մատակարարված բնական գազի արժեքի, ինչպես նաև բնակիչ-բաժանորդների ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցման համար վճարման վերջնաժամկետը 2023 թվականի փետրվարի 16-ն է: Փետրվարի 16-ից հետո 3 օրվա ընթացքում վճարում չկատարած բաժանորդների գազամատակարարումը սահմանված կարգով կդադարեցվի:
10:18 15.02.2023
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության Մարաշի անձնագրային խմբի քաղաքացիական հատուկ ծառայության առաջին կարգի մասնագետ Ա.Ս-ն և նույն խմբի ղեկավար Լ.Հ-ն, հանդիսանալով պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն […]
09:32 15.02.2023
Փետրվարի 15-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
08:55 15.02.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Շիրակի մարզի Աշոցք գյուղում ձյուն է տեղում։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից […]
23:25 14.02.2023
Ի՞նչ ազդեցություն են գործում վերջին շրջանում մեր երկրում ու մեր շուրջը տեղի ունեցող իրադարձությունները մեր հոգեբանության, մեր հոգեկան ներաշխարհի վրա: Ինչպիսի՞ն է մեր արձագանքը այդ իրավիճակներին, ի՞նչն է մտահոգիչ և ի՞նչ է պետք փոխել մարդկային վարքագծում: Թեմայի շուրջ «Հորիզոնը» այսօր հեռավար զրուցել է հոգեբան Իրինա Ծատուրյանի հետ: Նախ հարց է ուղղվել Թուրքիայի երկրշարժի վերաբերյալ: Սոցիալական […]
23:10 14.02.2023
Ավերիչ երկրաժարժի պատճառով մայիսին նախատեսված նախագահական ու խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում հնարավոր է հետաձգվեն առնվազն մեկ տարով: Այդ մասին ասել է երկրի նախկին փոխվարչապետ Բյուլենթ Առինչը: Առինչը վարչակազմի անդամ չէ, բայց իշխող կուսակցության առաջնորդներից է: Կարելի՞ է ենթադրել, որ նա արել է այս հայտարարությունը երկրի ղեկավարի հանձնարարությամբ կամ իր հավանությամբ: Ի՞նչ են մտածում այս մասին ընդդիմության […]
22:16 14.02.2023
Աշխարհում շատ մարդիկ ապրում են դեպրեսիայով, ինչը կարող է լուրջ ազդեցություն ունենալ նրանց կյանքի որակի վրա։ Թերապիան և դեղորայքը կարող են օգնել որոշ մարդկանց կառավարել դեպրեսիայի ախտանիշները, սակայն որոշ մարդկանց համար դրանք այնքան էլ լավ տարբերակ չեն: Կարո՞ղ է արդյոք դիետան օգնել բարելավել դեպրեսիայի ախտանիշները, քանի դեռ այլ մոտեցումները ձախողվում են, և եթե այո, ապա […]
22:12 14.02.2023
Սերը համարվում է մարդկային ամենաուժեղ և բարդ զգացմունքներից մեկը, որի բնույթը մինչ օրս ուսումնասիրության առարկա է տարբեր մասնագիտությունների հետազոտողների համար։ Վալենտինի օրը՝ փետրվարի 14-ին, Doctis հեռաբժշկության ծառայության ընտանեկան հոգեբան Յուլիա Բոլոտովան «Իզվեստիային» պատմել է այն մասին, թե ինչպես է այս զգացումն ազդում մարմնի և մարդու կյանքի վրա։ «Ի՞նչն է պատասխանատու սիրո «միացման» համար բժշկագիտության տեսանկյունից։ […]
20:00 14.02.2023
Ռոբերտ Ղուկասյանն այսօր այցելել է Տաթև համայնքի Շինուհայր բնակավայր։ Մարզպետը եղել է Շինուհայրի դպրոցում ու մանկապարտեզում՝ ծանոթանալով դրանց պայմաններին, զրուցել է սաների ու աշխատակազմերի հետ։ Իսկ բնակիչների հետ հանդիպմանը մարզի ղեկավարը նրանց հետ քննարկել է գյուղի խնդիրներն ու դրանց լուծման համար տեղացիների առաջարկները։ Շինուհայրցիները ներկայացրել են բուժկետի նորոգման հարցն ու տեղեկացել են, որ արդեն հողհատկացում […]
19:55 14.02.2023
Արգելված իրերի հնարավոր ներնետման մասին ստացված տեղեկությունները ստուգելու նպատակով փետրվարի 13-ի ժամը 21:00-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն իրականացրել են տեղանքի զննություն: Հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից։ Արդյունքում դատապարտյալների համար նախատեսված բաղնիքի մասնաշենքի հարակից տարածքի ձնածածկույթին հայտնաբերվել է սև ժապավենով, ծանրությունն ապահովող քարին ամրացված փաթեթ և ազդանշանի համար նախատեսված լուսարձակող […]
19:41 14.02.2023
Երևանի ավագանին այս տարվա առաջին նիստում որոշել է անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ տրամադրել Արցախյան և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ ստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքների անդամներին, Արցախյան և Հայաստանի Հանրապետության պատերազմների 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ գերեվարված, անհայտ բացակայող կամ մահացած […]