20:46 13.01.2023
Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ժամանակ քննարկվել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության ժամանակավոր արգելքի որոշման միջոցառումների կատարման ընթացքը։ Տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից։ Խորհրդակցությունը վարել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը։ Խորհրդակցությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը, ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի տեղակալ Վազգեն Կիրակոսյանը, ՀՀ ընդերքի եւ բնապահպանության տեսչական […]
20:41 13.01.2023
Իսրայելի իշխանությունները նպաստ չեն վճարի ներգաղթյալներին, որոնք ժամանել են Ուկրաինայի հակամարտության պատճառով, գրում է «Հաարեց» թերթը։ Նպաստների վճարումը կդադարեցվի փետրվարին՝ բազմաթիվ ներգաղթյալների համար ժամանակավոր պատվերի ժամկետը լրանալուց հետո։ «Ինտեգրման նախարարությունը ներկայում մտադիր չէ երկարաձգել որոշումը»,- ասվում է թերթի հոդվածում։ Նախարարությունը ֆինանսավորում չի ստացել, ուստի շատ այցելուներ չեն ստացել դեկտեմբեր ամսվա իրենց նպաստը։ Գումարը հասել է […]
20:33 13.01.2023
Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների հաստատությունները հրապարակել են Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույց՝ 2023թ հունվարի 13-ի դրությամբ նոր թարմացված տվյալներով։ Զեկույցում Պաշտպաններն անդրադարձել են Լաչինի միջանցքի խնդրին միջազգային կառույցների, գործիչների և մեդիայի արձագանքին, Լաչինի միջանցքը շրջափակելու վերաբերյալ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների և հասարակային գործիչների կողմից սադրիչ հայտարարություններին, Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից […]
19:46 13.01.2023
ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանն այսօր այցելել է Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: ՀՀ զինվորական դատախազին ուղեկցել են Երևանի կայազորի զինվորական դատախազ Արթուր Անտոնյանը և ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի բաժնի պետ Միսակ Սահակյանը: Համալսարանի պետ, գնդապետ Արթուր Երոյանը զինդատախազին է ներկայացրել ուսումնառության գործընթացը, սպայական կադրերի պատրաստման ու վերապատրաստման […]
19:38 13.01.2023
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է 2019 թվականի նոյեմբերից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 4-ը Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N պաշտպանական շրջանի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած, կոչումով գնդապետ Ս.Ա.-ի կողմից ուժեղացված մարտական հերթապահության մեջ գտնվելու պայմաններում «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով, ՀՀ պաշտպանության նախարարի մի շարք […]
16:18 13.01.2023
Հարկադիր կատարողը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 43.1.-րդ հոդվածի հիման վրա կատարողական գործողությունների կատարման նպատակով ունի պարտապանին սեփականության իրավունքով պատկանող բնակարան կամ այլ շինություն անարգել, այդ թվում՝ բնակարանը կամ այլ շինությունը բացելու միջոցով մուտք գործելու իրավունք։ Այս մասին պարզաբանող հաղորդագրություն է տարածել Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը: «Հաշվի առնելով լրատվամիջոցներից ստացվող հարցումները՝ տեղեկացնում ենք, որ […]
15:42 13.01.2023
Հունվարի 8-ին, ժամը 00.45-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ գանգուղեղային վնասվածքով, գլխի սալջարդով և ծնոտի պատռվածքով բուժօգնության է դիմել Արգավանդ գյուղի 44-ամյա մի բնակիչ։ Նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է տանն ընկելու հետևանքով։ Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 7-ին, ժամը 23.30-ի […]
12:49 13.01.2023
Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Վաւերագրեր Հայ եկեղեցու պատմութեան. գիրք ԻԵ․, Կարսի փոխանորդութիւն» (կազմող՝ Գոհար Ավագյան) փաստաթղթերի ժողովածուն։ Գրքում ընդգրկված են Հայ Եկեղեցու վարչական կարևոր միավորին՝ Կարսի փոխանորդությանը վերաբերող 333 փաստաթղթեր, որոնց ժամանակագրական սահմաններն ընդգրկում են 1871–1920 թթ.՝ մեր երկրի և […]
12:29 13.01.2023
2022 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի 7 նիստ, որոնց ընթացքում քննարկվել է ոստիկանության 36 ծառայողների վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 35 նյութ: Քննարկման արդյունքներով, ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 36 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր: Մասնավորապես՝ 2 ծառայողի հայտարարվել է «նկատողություն», 7 ծառայողի հայտարարվել է «խիստ նկատողություն», իսկ 27-ն ազատվել են […]
12:09 13.01.2023
Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում հասարակական միավորումների ներկայացուցիչներ ընդգրկելու նպատակով ՀՀ ոստիկանությունը հայտարարում է հայտերի ընդունելություն ՀՀ ոստիկանությունը հայտարարում է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում հասարակական միավորումների ներկայացուցիչներ ընդգրկելու վերաբերյալ հայտերի ընդունելություն` ՀՀ ոստիկանության պետի 2013թ. ապրիլի 29-ի «Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով հասարակական միավորումների կողմից ներկայացվող հայտերը ոստիկանության կողմից ընդունելու, քննարկելու, թեկնածուներին ընտրելու կարգը սահմանելու […]
11:53 13.01.2023
Հունվարի 13-ին, ժամը 02.19-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մյասնիկյան պողոտայի ակումբներից մեկում մի խումբ մարդիկ վիճաբանում են: Մեկնել է ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հաշիվը չվճարելու շուրջ չորս երիտասարդներ վիճել են ակումբի անվտանգության աշխատակիցների հետ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ տևական ժամանակ հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, խաթարել են […]
11:49 13.01.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ճանապարհների պահպանման և շահագործման մոնիթորինգի կազմակերպումն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով ներդրվել է ճանապարհային ցանցի կառավարման համակարգը։ Այն թվային հարթակ է, որի միջոցով կատարվում է ճանապարհների սպասարկման առցանց մոնիթորինգ։ ▫️Էլեկտրոնային այս գործիքը մշակել է «Լոկատոր» ընկերությունը, որի մասնագետի հետ Ճանապարհային դեպարտամենտում կազմակերպվել էր հանդիպում Ճանապարհների պահպանման ու շահագործման բաժնի աշխատակիցների հետ։ ▫️«Լոկատոր» ընկերության […]
11:39 13.01.2023
«Միսիս Բուլղարիա-2022» մրցույթում հաղթել է հայուհի Մանիտա Վարդանը: Նա իր հաղթանակը տոնել է Վառնայից ոչ հեռու գտնվող «Կիրիլիցատայի Դվոր» մշակութային և պատմական կենտրոնում։ Նա կներկայացնի նաեւ Բուլղարիան գեղեցկության համաշխարհային մրցույթում։ Այս մասին տեղեկացնում է բլոգեր Ալեքսանդր Լապշինը: Գեղեցկուհին իր աջակցույունն է հայտնել արցախցիներին և հղել իր ողջույնները:
10:44 13.01.2023
ՀՀ ՊԵԿ-ը տեղեկացնում է, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել առաջին անգամ հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման համար: Հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարի վերադարձման ծրագրից առաջին անգամ օգտվողներն անհրաժեշտ փաստաթղթերը հարկային մարմին պետք է ներկայացնեն առձեռն կամ փոստով։ Անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված՝ եկամտային […]
10:30 13.01.2023
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ քաղաքացի, ՊԲ N զորամասի զինծառայողը 2021 թվականի հուլիսին հայտնվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, հավաքագրվել նրանց կողմից՝ պարտավորվելով վարձատրության դիմաց հավաքել և օտարերկրյա հատուկ ծառայություններին հանձնել ռազմական բնագավառի պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ: Վերջինս իր հանցավոր գործունեությունն իրագործելով՝ հավաքել […]
10:17 13.01.2023
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ Արցախի Հանրապետության տարածքում փակ ճանապարհներ չկան։ Ստեփանակերտ-Վանք ավտոճանապարհի «Ցեխ ձոր» հատվածում մերկասառույցի պատճառով տեղ-տեղ դժվարանցանելի է։ Բարձրադիր շրջաններում ձյան տեսքով թույլ տեղումներ են սպասվում։ Հունվարի 13-16-ը օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ ՆԳ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
09:53 13.01.2023
Այսօր՝ հունվարի 13-ին՝ Փրկչի Ծննդից ութ օր հետո, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնը: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը:
09:31 13.01.2023
Հունվարի 13-ին, ժամը 06:07-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին «Ford Tranzit» մակնիշի ավտոքարշակը հայտնվել է Սևանա լճի սառած հատվածում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Ford Tranzit» (վարորդ՝ Ա. Ի.) մակնիշի ավտոքարշակը դուրս է […]
09:07 13.01.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Տաշիրի, Ստեփանավանի, Թումանյանի և Թալինի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
08:47 13.01.2023
Glamour-ի լրագրողները թվարկել են սանրվածքները, որոնք հատկապես նորաձեւ կդառնան 2023 թվականին։ Այս մասին նյութը հրապարակված է պարբերականի բրիտանական տարբերակի կայքում։ Ըստ նյութի՝ արդիական կդառնա սանրվածքը, որում դեմքը շրջանակող մազերը նմանվում են «C» տառին։ Նշվում է, որ նման ոճի երկրպագուները ոգեշնչված են «Ընկերներ» սերիալի հերոսուհի Ռեյչել Գրինի կերպարով։ Բացի դրանից, համակցված սանրվածքները կմտնեն նորաձևություն: «Մարդիկ հաճախ […]
08:20 13.01.2023
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ […]
23:00 12.01.2023
Այսօր հերթական ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անրադարձել է Բերձորի միջանցքում ստեղծված իրավիճակին ու հայ-ադրբեջանական հակամարտության լուծմանը: Ո՞րն էր Զախարովայի խոսքերում գլխավորը, արդյո՞ք համապատասխանում է իրականությանը պնդումն այն մասին, որ Երևանը մերժել է Մոսկվայի առաջարկած տարբերակը ու ընդունել է Արևմուտքի առաջարկը: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում զրուցել հեռուստամեկնաբան Արտակ […]
22:30 12.01.2023
Կարմիր միս կարելի է ուտել ոչ ավելի, քան շաբաթը մեկ անգամ` ասել է դիետոլոգ Անժելիկա Դյուվալը։ «Մոսկվա 24»-ին տված հարցազրույցում նա նշել է այս մթերքի օգտագործման օպտիմալ հաճախականությունը։ Դյուվալի խոսքով՝ սննդակարգում նման մսի հայտնվելը չափազանց հաճախ սպառնում է քաղցկեղի զարգացմանը։ «Կարմիր միսը մեծացնում է քաղցկեղի առաջացման վտանգը՝ վնասելով աղիները նիտրոզամին կոչվող քիմիական նյութերով», – ասել […]
21:26 12.01.2023
Արդեն 31 օր շրջափակման պատճառով, Արցախի 120.000 բնակչությունը՝ ներառյալ 30.000 երեխա, 20.000 տարեց, 9.000 հաշմանդամություն ունեցող անձ, կրում է բազմաթիվ զրկանքներ և կանգնած է նաև սովի ռիսկի առջև: Արցախի շրջափակման մեկամսյակի առթիվ այսօր Երևանում և Արցախում կայացել է առցանց տեղեկատվական միջոցառում: Ցուցադրվել են շրջափակված Արցախի մասին տեսանյութեր, անցկացվել է տեղեկատվական ճեպազրույց, որին հաջորդել է մամուլի […]
20:51 12.01.2023
Գերմանիայի միգրացիայի և փախստականների դաշնային գրասենյակի տարեկան զեկույցի համաձայն՝ 2022-ին 217․774 մարդ Գերմանիային է դիմել ապաստան հայցելու համար։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են աղբյուրները, 70976 դիմում եղել է Սիրիայից, 36358 դիմում Աֆղանստանից, իսկ 3-րդ տեղում Թուրքիան է՝ 23938 դիմումով։ Դրան հաջորդել է Իրաքը 15175 դիմումով, իսկ հնգյակը եզրափակել է Վրաստանը 7963 դիմումով։ Ուշագրավ է, […]
20:43 12.01.2023
Արցախը Հայաստանին կապող փակ ճանապարհը փոխել է շատերի կյանքը, բազմաթիվ ընտանիքների է իրարից բաժանել ու կիսել։ Ամենածանրն այն ծնողների ու երեխաների հոգեվիճակն է, որոնք հայտնվել են Հայաստան-Արցախ միակ ճանապարհի փակուղում։ 6 անչափահաս քույրերը մնացել են առանց մայրական խնամքի։ Այս երեխաների համար մայրիկի միակ շփումը հեռավար զրույցն է դարձել։ Մեկ ամսից ավելի է երեխաների առօրյան ու […]
20:13 12.01.2023
2015 թվականից մինչև 2022 թվականի հոկտեմբերի 21-ը Վրաստանում 76 հազար 030 մարդ փոխել է քաղաքի հաշվառման հասցեն և հաշվառվել գյուղական բնակավայրերում, Aliq Media-ի փոխանցմամբ՝ հայտնում է InterPressNews-ը: Տվյալների համաձայն, հաշվառման հասցեն ամենաշատը փոխել են 2019 թվականին՝ 10 հազար 611 մարդ, իսկ ամենաքիչը՝ 8 775 փաստ արձանագրվել է 2015 թվականին։ Ըստ տվյալների՝ միայն 2022 թվականի հունվարից մինչև […]
14:51 12.01.2023
2023 թվականի ձմեռային զորակոչի հերթական փուլը Գեղարքունիքի մարզում անցկացվեց հունվարի 12-ին՝ ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Գավառի և Սևանի տարածքային բաժիններում հաշվառված զորակոչիկների շրջանում։ Զորակոչը մեկնարկեց հանդիսավոր արարողություններով, ուղեկցվեց ողջույնի, շնորհավորանքի և բարեմաղթանքների խոսքերով։ Արարողություններին մասնակցեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ուժային կառույցների ղեկավարներ, […]
12:56 12.01.2023
Հունվարի 11-ին, ժամը 20.25-ի սահմաններում, ոստիկանության Վարդենիսի բաժնի հատուկ պահպանվող տարածքի դարպասների կողմից ծուխ է նկատվել, այնուհետև պայթյունի ձայն է լսվել, ինչի հետևանքով պատճառվել է գույքային վնաս: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ժամը 20.20-ի սահմաններում անհայտ անձը հատուկ պահպանվող տարածքի մուտքի դարպասը պահող հենասյան վրա գցել է դեռևս չպարզված պայթուցիկ սարք, որի պայթյունից պատճառվել […]
12:54 12.01.2023
ԱՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երեք հիվանդներ՝ « Հղիություն I, 13-14 շաբաթական, զույգ, պտուղներից մեկի դեպքում ենթադրվում է անոմալիա, վիճակ արտամարմնային բեղմնավորումից հետո», «Թիմոմա, վիճակ թիմէկտոմիայից հետո՝ աջից, ձախ թոքի մետաստատիկ ախտահարում? մեզոթելիոմա?» և «Ձախակողմյան բնածին ծուռթաթություն, մնացորդային […]