09:04 12.01.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Նաիրիի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Իջևանի, Նոյեմբերյանի, Հրազդանի, Թալինի, Անիի և Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Նոյեմբերյանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Տաշիրի, Նոյեմբերյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության […]
08:33 12.01.2023
Կիբերանվտանգության և խարդախության դեմ պայքարի փորձագետ Ալեքսեյ Սիզովը Sputnik ռադիոյին ասել է, թե ինչպիսի վնասակար ծրագրեր կարող են ներթափանցել համակարգիչ, նույնիսկ եթե սարքը պաշտպանված է հակավիրուսով։ Հակավիրուսային ծրագրակազմը (ծրագրային ապահովումը) հայտնաբերում է չարամիտ ծրագրերը՝ օգտագործելով հատուկ տվյալների բազաներ, որոնք թույլ են տալիս բացահայտել վնասակար կոդերը կամ շտկել որոշ հավելվածների կասկածելի «վարքագիծը», նշել է Սիզովը։ Միաժամանակ […]
08:19 12.01.2023
Մասնագետները փրկել են Ամուրի ամենահազվագյուտ ընձառյուծի երկու շատ փոքր կորած ձագերին։ Նրանք ընդամենը մեկուկես ամսական են, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Լեոպարդի երկիր» ազգային պարկի մամուլի ծառայությանը։ Երթուղու վրա մնացած կատվիկները ցրտահարությունից և սովից մահանալու վտանգի տակ էին: Այժմ նրանք հետազոտվում են անասնաբույժի մոտ և ուղարկվում կարանտին։ «Հավանական է, որ մայրը նախ ընձառյուծի ձագերին դուրս […]
21:40 11.01.2023
Ադրբեջանցի լրագրողների հետ հարցազրույցում Իլհամ Ալիևը դժգոհությոթյուն է հայտնել Եվրամիությունից: Նա հայտարարել է, որ Բաքուն դժգոհ է Բրյուսելի քայլերից, որոնք արհամարում են Ադրբեջանի դիրքորոշումը Հայաստանում եվրոպական դիտորդական առաքելության անցկացման հարցում: Եվրամիությունն իսկապես անտեսե՞լ է Ալիևի կարծիքն այս հարցում. թեմայի շուրջ Արտյոմ Երկանյանը «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել. «Իլհամ Ալիևը հայտարարել է՝ երբ Շառլ Միշելը և […]
19:54 11.01.2023
Հունվարի 11-ին, ժամը 18։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աբովյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Ըստ նախնական տվյալների կան տուժածներ։
19:29 11.01.2023
Արցախի Հանրապետությունում կանխիկի դրամաշրջանառության կարգավորման ուղղությամբ այսօրվանից որոշակի փոփոխություններ են մտցվել: Հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ Մասնավորապես, Արցախի Հանրապետությունում առկա բոլոր բանկոմատներից և POS տերմինալներից միևնույն վճարային քարտով կանխիկացումների համար կգործի սահմանաչափ՝ օրական մինչև 50 հազար դրամի չափով: Արցախում գործող բանկոմատների ու POS տերմինալների միջոցով կանխիկացման հնարավորություն կապահովվի ցանկացած բանկի քարտերի համար: Ադրբեջանի կողմից Արցախի […]
19:17 11.01.2023
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային վարչության սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից Ռուսաստանի Դաշնությունից ներկրված 42 250 կիլոգրամ կարտոֆիլի «Կազբեկի» մաքսային անցակետում ստուգման արդյունքում արտադրանքի մեջ հայտնաբերվել է բույսերի առողջության և սննդի անվտանգության պահանջների անհամապատասխանություն,-1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Եկամուտների ծառայությունից։ Նրանց տվյալներով՝ նույն մաքսակետում, օրենքով սահմանված հսկողության ընթացակարգերի իրականացման ընթացքում, […]
19:09 11.01.2023
Լաչինի միջանցք, արցախյան հիմնախնդիր, խաղաղության պայմանագիր․ որո՞նք էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի հիմնական շեշտադրումները: Թեմայի շուրջ «Հորիզոն»-ի տաղավարում հյուրընկալվել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ: «Փաստացի երկրի ղեկավարը չտվեց որևէ ճանապարհային քարտեզ, գոնե իր տեսլականը այդ ճանապարհային քարտեզի Լաչինի միջանցքի բացման կապակցությամբ: Ընդամենն ասաց, որ դա ռուս խաղաղապահների և Ադրբեջանի պատասխանատվությունն է, կոպիտ […]
18:58 11.01.2023
Արդեն երկրորդ օրն է, ինչ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում՝ Աղավնո-Բերձոր հատվածում արձանագրված վթարի պատճառով Արցախի ժողովուրդը կանգնել է նոր մարտահրավերի առջև՝ հնարավորություն չունենալով էլեկտրաէներգիա ստանալ Հայաստանից: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի օպերատիվ շտաբը։ «Հանրապետության էլեկտրամատակարարումն իրականացվում է տեղական սահմանափակ ռեսուրսի միջոցով՝ համապատասխան սահմանափակումներով: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի […]
18:38 11.01.2023
Լուրջ տեխնիկական անսարքության պատճառով ԱՄՆ-ում թռիչքներ են հետաձգվել, հաղորդում է Associated Press-ը։ Ըստ տեղեկությունների՝ խնդիրներ են առաջացել շուրջ 1,2 հազար չվերթների հետ, այդ թվում՝ միջազգային։ Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ խնդիրը կապված է Դաշնային ավիացիոն վարչության համակարգչային համակարգի հետ։ Խափանումն ազդել է այն ծրագրի վրա, որի միջոցով անձնակազմի անդամները ստանում են թռիչքի համար անհրաժեշտ […]
17:53 11.01.2023
Բուհերի ընդունելության կարգում նախորդ տարի կատարվել են փոփոխություններ, որոնց արդյունքում դիմորդը կարող է միասնական քննություն հանձնել երկու անգամ: Ըստ այդմ ավելացել են նաև քննությունների փուլերը: Որքա՞ն դիմորդ է հայտագրվել, ո՞ր առարկաներն են ավելի նախընտրելի և ի՞նչ փոփոխություններ են արվել: Թեմայի շուրջ կազմակերպված ասուլիսին ներկայացվել են մանրամասներ: Մանրամասները՝ տեսանյութում:
16:38 11.01.2023
538 ուսուցիչ ևս այսուհետ կօգտվի սոցիալական փաթեթի շրջանակում տրամադրվող ծառայություններից․ հունվարի 1-ից սոցփաթեթի հատկացման կարգում կատարվել են որոշակի փոփոխություններ․ ընդլայնվել է շահառուների շրջանակը, տեղեկացնում են նախարարությունից։ Արդյունքում՝ ✅վերականգնվել է այն հիմնադրամների աշխատողների սոցփաթեթից օգտվելու իրավունքը, որոնք նախկինում, հանդիսանալով պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողներ, եղել են սոցփաթեթի շահառու, սակայն այդ ՊՈԱԿ-ի՝ վերակազմակերպման արդյունքում հիմնադրամներ դառնալուց հետո, […]
14:50 11.01.2023
Կարևորելով երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը և այդ համատեքստում խնամատարության ինստիտուտի կայացումը, ընդլայնումն ու զարգացումը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամն այսօր փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Հուշագրի շրջանակում պետության կողմից ֆինանսավորվող և ծառայություններ տրամադրող խնամատար ընտանիքներին աջակցելու և հզորացնելու նպատակով՝ Տավուշի և Կոտայքի մարզերում կմեկնարկի պիլոտային ծրագիր, որը հետագայում […]
12:57 11.01.2023
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Կապան, Գորիս, Քաջարան, Ստեփանավան, Վանաձոր, Ալավերդի քաղաքներում, Տավուշի մարզում, Արագածի, Արագածոտնի և Թալինի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի […]
12:26 11.01.2023
Ադրբեջանը թույլ չի տալիս վթավերականգնողական աշխատանքներ իրականացնել այն հատվածում, որտեղ վթարվել է Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գիծը: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են Արցախի օպերատիվ շտաբից: Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ հունվարի 9-ին` ժամը 14։35-ին, Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում արձանագրվել է վթար։ […]
12:10 11.01.2023
Ստամբուլի «Ակոս» հայկական թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության 16-րդ տարելիցի (հունվարի 19) կապակցությամբ հիշատակի միջոցառումներ կկազմակերպվեն: Այս մասին հայտնում է «Ակոս»-ը, փոխանցում է Էրմենիհաբերը: Այդ միջոցառումների շրջանակներում հունվարի 11-ին Ստամբուլի Քադըքյոյ շրջանում կցուցադրվի գրող և ռեժիսոր Ումիթ Քըվանչի «Հիշողությունը քիչ է. ֆիլմ Հրանտ Դինքի համար» կինոֆիլմը: Ցուցադրումից նախատեսված է, որ տեղի կունենա քննարկում ռեժիսորի մասնակցությամբ։ […]
12:02 11.01.2023
Հունվարի 12-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզային փրկարարական վարչության կողմից փորձարկվելու է Գյումրի համայնքի թիվ 23 միջնակարգ դպրոցի էլեկտրաշչակը: ԱԻՆ-ը հորդորում է չանհանգստանալ։
11:53 11.01.2023
Ոստիկանության Ջերմուկի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 10-ին Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և բաժին են տարվել 30-ամյա Գևորգ Խ.-ն և 34-ամյա Սամվել Խ.-ն, որոնք հունվարի 5-ից հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 468-րդ հոդվածի (Զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը) 2-րդ մասի մեղադրանքով: Նրանք ներկայացվել են վարույթն […]
11:03 11.01.2023
Այսօր՝ հունվարի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցից դեպի Դավիթաշեն տանող ճանապարհահատվածում, ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի N 1 տարածքային ստորաբաժանման (զինկոմիսարիատ) մոտ ավտոմեքենա է այրվում։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ մինչ հշեջների ժամանումը, կրակի […]
10:46 11.01.2023
2022 թվականի դեկտեմբերի 27‑ին Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Դատախազության կողմից ներկայացված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ քսանչորսերորդ հայցադիմումը։ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ Տ.Մ.-ից, նրա հետ փոխկապակցված վեց անձից՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել. Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում […]
10:32 11.01.2023
Դեկտեմբերի 8-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ անհայտ անձը հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելու միջոցով մտել էր Բաշինջաղյան փողոցի իր բնակարան, սակայն իրեն տեսնելով՝ դիմել էր փախուստի: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների և քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է արարքը կատարողի ինքնությունը: Կոտայքի մարզի […]
09:34 11.01.2023
Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխությունների համաձայն, որոնք տուգանքներ են սահմանում տրանսպորտային միջոցներից աղբ նետելու համար, այժմ թույլատրվում է օգտագործել ավտոմատ ռեժիմով աշխատող տեսախցիկներ՝ նման իրավախախտումները ֆիքսելու համար։ Չթույլատրված աղբավայրերի դեմ պայքարին ուղղված օրինագիծ, որն անցած ամառ ընդունվել է Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի կողմից, պատրաստել են Մոսկվայի քաղաքային դուման և Մոսկվայի տարածաշրջանային դուման: Ավելի վաղ Մոսկվայի տարածաշրջանային […]
09:22 11.01.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի, Իջևանի, Տավուշի, Սիսիանի, Գորիսի, Կապանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Վարդենիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Սիսիանի տարածաշրջանի Զանգեր կոչվող հատվածում, Մեղրիի լեռնանցքում և Տավուշի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները […]
08:47 11.01.2023
Արցախի Հանրապետության առանձին շրջաններում այսօր և վաղը սպասվում է ձյան տեսքով թույլ տեղումներ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Ստեփանակերտ-Վանք ավտոճանապարհի «Ցեխ ձոր» հատվածում և Կիչան-Չլդրան-Դրմբոն ճանապարհահատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի միջշրջանային մայրուղու «Բովուրխան»-ի և Մարտունի-Բերդաշեն տանող ճանապարհի ոլորաններում, Լիսագոր-Բերդաձորի ենթաշրջան ավտոճանապարհներին և բարձրադիր գոտիներում`առկա է մերկասառույց և ցածր հորիզոնական տեսանելիություն։ Կատարվում է մաքրման, աղի […]
08:34 11.01.2023
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Կապան, Գորիս, Քաջարան, Ստեփանավան, Վանաձոր, Ալավերդի քաղաքներում և Տավուշի մարզում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և […]
08:04 11.01.2023
Տարվա սկիզբը և օգոստոսից նոյեմբեր ընկած ժամանակահատվածը լավագույն ժամանակն է աշխատանքը փոխելու համար, և այն կարծիքը, որ ամառը հարմար չէ գործունեությունը փոխելու համար, առասպել է, ասել են ՌԻԱ Նովոստիի զրուցակիցները: Ինչպես պարզաբանել է Rabota.ru-ի Մարդկային ռեսուրսների և կազմակերպչական զարգացման տնօրեն Յուլիա Սանինան, իրավիճակները, երբ մարդն ամբողջ կյանքում աշխատում է մեկ վայրում, այնքան էլ տարածված չեն: […]
00:06 11.01.2023
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում: Ճամբարակ քաղաքում տեղում է ձյուն։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից […]
23:26 10.01.2023
Այսօր կայացել է Իրանի, Ադրբեջանի ու Թուրքիայի խորհրդարանների նախագահների եռակողմ հանդիպումը: Այն կայացել է Անթալյայում՝ Ասիական խորհրդարանական ասսամբլեյայի շրջանակներում: Արդյո՞ք մեզ առնչվող խնդիրներ են այնտեղ քննարկվել. թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ հայտնել: «Կարող ենք ենթադրել, մասնավորապես դա նկատվում է Թուրքիայի խորհրդարանի պաշտոնական մամլո հաղորդագրությունից, որում ասվում է՝ Թուրքիայի մեջլիսի նախագահ Մուստաֆա […]
23:05 10.01.2023
Արդեն մեկ ամիս է, ինչ Արցախը շրջափակված է: Լաչինի միջանցքի արգելափակման թեման գերակայել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասուլիսում: Ասուլիսի կարևոր շեշտադրումները «Հորիզոնն» ամփոփել է ասուլիսին ներկա գտնված լրագրող Վահագն Հակոբյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
22:46 10.01.2023
Արցախի տեղեկատվական շտաբը հրապարակել է շրջափակման 30-րդ օրվա պատկերը: Ըստ այնմ՝ շրջափակման մեջ է շարունակում գտնվել 120 000, այդ թվում՝ 30 000 երեխա, 11 երեխա գտնվում է Արևիկ բուժմիավորման նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 9 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են