21:26 12.01.2023
Արդեն 31 օր շրջափակման պատճառով, Արցախի 120.000 բնակչությունը՝ ներառյալ 30.000 երեխա, 20.000 տարեց, 9.000 հաշմանդամություն ունեցող անձ, կրում է բազմաթիվ զրկանքներ և կանգնած է նաև սովի ռիսկի առջև: Արցախի շրջափակման մեկամսյակի առթիվ այսօր Երևանում և Արցախում կայացել է առցանց տեղեկատվական միջոցառում: Ցուցադրվել են շրջափակված Արցախի մասին տեսանյութեր, անցկացվել է տեղեկատվական ճեպազրույց, որին հաջորդել է մամուլի […]
20:51 12.01.2023
Գերմանիայի միգրացիայի և փախստականների դաշնային գրասենյակի տարեկան զեկույցի համաձայն՝ 2022-ին 217․774 մարդ Գերմանիային է դիմել ապաստան հայցելու համար։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են աղբյուրները, 70976 դիմում եղել է Սիրիայից, 36358 դիմում Աֆղանստանից, իսկ 3-րդ տեղում Թուրքիան է՝ 23938 դիմումով։ Դրան հաջորդել է Իրաքը 15175 դիմումով, իսկ հնգյակը եզրափակել է Վրաստանը 7963 դիմումով։ Ուշագրավ է, […]
20:43 12.01.2023
Արցախը Հայաստանին կապող փակ ճանապարհը փոխել է շատերի կյանքը, բազմաթիվ ընտանիքների է իրարից բաժանել ու կիսել։ Ամենածանրն այն ծնողների ու երեխաների հոգեվիճակն է, որոնք հայտնվել են Հայաստան-Արցախ միակ ճանապարհի փակուղում։ 6 անչափահաս քույրերը մնացել են առանց մայրական խնամքի։ Այս երեխաների համար մայրիկի միակ շփումը հեռավար զրույցն է դարձել։ Մեկ ամսից ավելի է երեխաների առօրյան ու […]
20:13 12.01.2023
2015 թվականից մինչև 2022 թվականի հոկտեմբերի 21-ը Վրաստանում 76 հազար 030 մարդ փոխել է քաղաքի հաշվառման հասցեն և հաշվառվել գյուղական բնակավայրերում, Aliq Media-ի փոխանցմամբ՝ հայտնում է InterPressNews-ը: Տվյալների համաձայն, հաշվառման հասցեն ամենաշատը փոխել են 2019 թվականին՝ 10 հազար 611 մարդ, իսկ ամենաքիչը՝ 8 775 փաստ արձանագրվել է 2015 թվականին։ Ըստ տվյալների՝ միայն 2022 թվականի հունվարից մինչև […]
14:51 12.01.2023
2023 թվականի ձմեռային զորակոչի հերթական փուլը Գեղարքունիքի մարզում անցկացվեց հունվարի 12-ին՝ ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Գավառի և Սևանի տարածքային բաժիններում հաշվառված զորակոչիկների շրջանում։ Զորակոչը մեկնարկեց հանդիսավոր արարողություններով, ուղեկցվեց ողջույնի, շնորհավորանքի և բարեմաղթանքների խոսքերով։ Արարողություններին մասնակցեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ուժային կառույցների ղեկավարներ, […]
12:56 12.01.2023
Հունվարի 11-ին, ժամը 20.25-ի սահմաններում, ոստիկանության Վարդենիսի բաժնի հատուկ պահպանվող տարածքի դարպասների կողմից ծուխ է նկատվել, այնուհետև պայթյունի ձայն է լսվել, ինչի հետևանքով պատճառվել է գույքային վնաս: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ժամը 20.20-ի սահմաններում անհայտ անձը հատուկ պահպանվող տարածքի մուտքի դարպասը պահող հենասյան վրա գցել է դեռևս չպարզված պայթուցիկ սարք, որի պայթյունից պատճառվել […]
12:54 12.01.2023
ԱՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երեք հիվանդներ՝ « Հղիություն I, 13-14 շաբաթական, զույգ, պտուղներից մեկի դեպքում ենթադրվում է անոմալիա, վիճակ արտամարմնային բեղմնավորումից հետո», «Թիմոմա, վիճակ թիմէկտոմիայից հետո՝ աջից, ձախ թոքի մետաստատիկ ախտահարում? մեզոթելիոմա?» և «Ձախակողմյան բնածին ծուռթաթություն, մնացորդային […]
12:51 12.01.2023
Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
12:47 12.01.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 11-ից 12-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 47 դեպք, որից 7-ը` նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, անձնական ունեցվածքի գողության` 6, խուլիգանության՝ 4, ֆիզիկական ներգործության և ընտանեկան բռնության՝ 2-ական, խարդախության, շորթման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, խոշտանգման, թմրանյութի իրացման, ջրային կենդանիներ ապօրինի որսալու կամ ջրային […]
12:38 12.01.2023
Ինչպես և ամբողջ աշխարհում, Վրաստանում ևս կանայք և տղամարդիկ ամեն օր զբաղված են վարձատրվող ու չվարձատրվող աշխատանքով, կենցաղային գործերով` ուսում, մշակութային և սպորտային գործունեություն, ժամանց, հանգիստ և այլն։ ՄԱԿ-ի կանանց հիմնադրամի Վրաստանյան մասնաճյուղը հրապարակել է զեկույց այն մասին, թե որքան ժամանակ են տրամադրում կանայք և տղամարդիկ տարբեր աշխատանքների վրա օրվա ընթացքում, ինչը հնարավորություն է ընձեռում […]
12:32 12.01.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտնել է, որ կարևորում է, որ ադրբեջանական սադրանքի՝ Լաչինի միջանցքը փակելու պայմաններում ԼՂ ժողովրդի և իշխանության արձագանքը պետք է լինի ասիմետրիկ, իրադրությունների գնահատականները լինեն փաստահենք, կարևորում է նաև խուսափել իրադրությունը էլ ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից: Վարչապետը նկարագրել է 32 օր շարունակվող շրջափակման հետևանքները, ասել է. «Իմ գնահատականը […]
12:26 12.01.2023
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների ու վետերաների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հունվարի 10-ին բաժին է ներկայացել 21-ամյա Էդգար Մ.-ն, որը 2022 թ. դեկտեմբերի 9-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: *** Ոստիկանության Արաբկիրի բաժնի […]
12:08 12.01.2023
Ձյան և սառնամանիքի պատճառով միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվում է կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների տեղաշարժը, փոխանցում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը: Մնացած բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է: Ճանապարհի մնացած հատվածներում տրանսպորտային միջոցների երթեւեկությունն ազատ է։ Իսկ ՀՀ ԱԻՆ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, ո Լարսի մասին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի […]
11:35 12.01.2023
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել անհապաղ բուժօգնության կարիք ունեցող 3 բուժառու։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Այսօր Հայաստան են տեղափոխվել անհապաղ բուժօգնության կարիք ունեցող 3 պացիենտ՝ իրենց երկու ուղեկցողի և մեկ բուժքրոջ հետ միասին»,- ասել է […]
11:19 12.01.2023
Հիմք ընդունելով Վարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 17-ի N 1442 – Ա որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետը և Վարչապետի 2022 թվականի հունվարի 27-ի N 111-Ա որոշման հավելված N 2-ի 29-րդ և 42-րդ կետերը, ինչպես նաև այն, որ Վարչապետի 2022 թվականի դեկտեմբերի 29-ի 1546-Ա որոշմամբ Վարչապետի 2022 թվականի մարտի 29-ի N 315-Ա որոշումը ուժը կորցրած է ճանաչվել՝ […]
10:53 12.01.2023
2021թ. հոկտեմբերի 21-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ որպես բժիշկ Տիգրան Հարությունյան ներկայացած անձը բժշկական սարքավորումներ գնելու նպատակով իրենից խաբեությամբ վերցրել է մոտ 5000 դոլար և 20 գրամ քաշով ոսկյա ժամացույց: Իսկ որպես Տիգրանի քույր ներկայացած ոմն Մագա մաս-մաս ստացել է այդ գումարը և փոխանցել նրան: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները, […]
10:32 12.01.2023
Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է լուսանկարներ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Բերդի «Սորաններ» դենդրոպարկից: Ձյան ծածկի տակ բնությունն էլ ավելի գրավիչ ւ հեքիաթային տեսք է ստացել:
10:16 12.01.2023
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը ՌԴ կողմից պատվո շքանշանի հանձնման արարողության ժամանակ ելույթ է ունեցել, որում ասել է. «Ռուսաստանի Դաշնության մեծարգո դեսպան, Գերաշնորհ, Հոգեշնորհ և Արժանապատիվ հայրեր, Գերագույն հոգևոր խորհրդի պատվարժան անդամներ և սիրելի ներկաներ, Ողջունում ենք ամենքիդ ներկայությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և բերում Մեր օրհնությունն ու բարեմաղթանքները Ամանորի և մեր Տիրոջ Սուրբ […]
10:05 12.01.2023
Բրազիլիայի մետրոպոլիայի իրավապահները կալանքի տակ են թողել ավելի քան 1,1 հազար մարդու՝ Բրազիլիայում կիրակնօրյա բախումներին մասնակցելու մեղադրանքով։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Դաշնային ոստիկանության մամուլի ծառայությունը։ «Հունվարի 11-ի՝ չորեքշաբթի երեկոյան, Դաշնային ոստիկանությունը ավարտել է աշխատանքը անցած կիրակի՝ հունվարի 8-ի իրադարձությունների հետ կապված դատական որոշումների շրջանակում։ Ընդհանուր առմամբ, Ազգային ոստիկանական ակադեմիայի շենք է բերվել 1843 մարդ։ […]
09:42 12.01.2023
ՊԵԿ-ը տեղեկացնում է՝ Համաձայն «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի հավելված 3-ի 12, 13, 30, 31 և 37 կետերի, ինչպես նաև հավելված 4-ի՝ երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 870421 և 870431 ծածկագրերին դասվող տրանսպորտային միջոցները, որոնց համար մաքսատուրքերը, հարկերը վճարվել են ԵԱՏՄ […]
09:22 12.01.2023
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ։ Ստեփանակերտ-Վանք ավտոճանապարհի «Ցեխ ձոր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց, Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի միջշրջանային մայրուղու «Բովուրխան»-ի ոլորանները և Կաղարծի-Ննգի ճանապարհահատվածը դժվարանցանելի է։ Կատարվում է մաքրման, աղի ու ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ։ Հանրապետության բոլոր շրջաններում ձյան տեսքով թույլ տեղումներն օրվա ընթացքում կշարունակվեն։ Հունվարի 13-16-ը […]
09:16 12.01.2023
Երեխային ցրտին զբոսանքից առաջ հագցնելիս արժե հավատարիմ մնալ շերտավորման սկզբունքին, խորհուրդ են տալիս Չուվաշի Հանրապետության առողջապահության նախարարության Նովոչեբոկսարսկի բժշկական կենտրոնի փորձագետները։ Մասնագետները խորհուրդ են տվել սովորական գլխարկի փոխարեն կրել բրդյա երեսպատված սաղավարտ։ «Կոշիկները չպետք է կիպ լինեն. նույնիսկ հաստ գուլպաների մեջ պետք է տեղ լինի, որ մատները ազատ շարժվեն։ Ինչքան ամուր են կոշիկները, այնքան ոտքերը […]
09:04 12.01.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Նաիրիի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Իջևանի, Նոյեմբերյանի, Հրազդանի, Թալինի, Անիի և Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Նոյեմբերյանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Տաշիրի, Նոյեմբերյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության […]
08:33 12.01.2023
Կիբերանվտանգության և խարդախության դեմ պայքարի փորձագետ Ալեքսեյ Սիզովը Sputnik ռադիոյին ասել է, թե ինչպիսի վնասակար ծրագրեր կարող են ներթափանցել համակարգիչ, նույնիսկ եթե սարքը պաշտպանված է հակավիրուսով։ Հակավիրուսային ծրագրակազմը (ծրագրային ապահովումը) հայտնաբերում է չարամիտ ծրագրերը՝ օգտագործելով հատուկ տվյալների բազաներ, որոնք թույլ են տալիս բացահայտել վնասակար կոդերը կամ շտկել որոշ հավելվածների կասկածելի «վարքագիծը», նշել է Սիզովը։ Միաժամանակ […]
08:19 12.01.2023
Մասնագետները փրկել են Ամուրի ամենահազվագյուտ ընձառյուծի երկու շատ փոքր կորած ձագերին։ Նրանք ընդամենը մեկուկես ամսական են, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Լեոպարդի երկիր» ազգային պարկի մամուլի ծառայությանը։ Երթուղու վրա մնացած կատվիկները ցրտահարությունից և սովից մահանալու վտանգի տակ էին: Այժմ նրանք հետազոտվում են անասնաբույժի մոտ և ուղարկվում կարանտին։ «Հավանական է, որ մայրը նախ ընձառյուծի ձագերին դուրս […]
21:40 11.01.2023
Ադրբեջանցի լրագրողների հետ հարցազրույցում Իլհամ Ալիևը դժգոհությոթյուն է հայտնել Եվրամիությունից: Նա հայտարարել է, որ Բաքուն դժգոհ է Բրյուսելի քայլերից, որոնք արհամարում են Ադրբեջանի դիրքորոշումը Հայաստանում եվրոպական դիտորդական առաքելության անցկացման հարցում: Եվրամիությունն իսկապես անտեսե՞լ է Ալիևի կարծիքն այս հարցում. թեմայի շուրջ Արտյոմ Երկանյանը «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել. «Իլհամ Ալիևը հայտարարել է՝ երբ Շառլ Միշելը և […]
19:54 11.01.2023
Հունվարի 11-ին, ժամը 18։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աբովյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Ըստ նախնական տվյալների կան տուժածներ։
19:29 11.01.2023
Արցախի Հանրապետությունում կանխիկի դրամաշրջանառության կարգավորման ուղղությամբ այսօրվանից որոշակի փոփոխություններ են մտցվել: Հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ Մասնավորապես, Արցախի Հանրապետությունում առկա բոլոր բանկոմատներից և POS տերմինալներից միևնույն վճարային քարտով կանխիկացումների համար կգործի սահմանաչափ՝ օրական մինչև 50 հազար դրամի չափով: Արցախում գործող բանկոմատների ու POS տերմինալների միջոցով կանխիկացման հնարավորություն կապահովվի ցանկացած բանկի քարտերի համար: Ադրբեջանի կողմից Արցախի […]
19:17 11.01.2023
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային վարչության սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից Ռուսաստանի Դաշնությունից ներկրված 42 250 կիլոգրամ կարտոֆիլի «Կազբեկի» մաքսային անցակետում ստուգման արդյունքում արտադրանքի մեջ հայտնաբերվել է բույսերի առողջության և սննդի անվտանգության պահանջների անհամապատասխանություն,-1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Եկամուտների ծառայությունից։ Նրանց տվյալներով՝ նույն մաքսակետում, օրենքով սահմանված հսկողության ընթացակարգերի իրականացման ընթացքում, […]
19:09 11.01.2023
Լաչինի միջանցք, արցախյան հիմնախնդիր, խաղաղության պայմանագիր․ որո՞նք էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի հիմնական շեշտադրումները: Թեմայի շուրջ «Հորիզոն»-ի տաղավարում հյուրընկալվել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ: «Փաստացի երկրի ղեկավարը չտվեց որևէ ճանապարհային քարտեզ, գոնե իր տեսլականը այդ ճանապարհային քարտեզի Լաչինի միջանցքի բացման կապակցությամբ: Ընդամենն ասաց, որ դա ռուս խաղաղապահների և Ադրբեջանի պատասխանատվությունն է, կոպիտ […]