23:00 12.01.2023
Այսօր հերթական ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անրադարձել է Բերձորի միջանցքում ստեղծված իրավիճակին ու հայ-ադրբեջանական հակամարտության լուծմանը:
Ո՞րն էր Զախարովայի խոսքերում գլխավորը, արդյո՞ք համապատասխանում է իրականությանը պնդումն այն մասին, որ Երևանը մերժել է Մոսկվայի առաջարկած տարբերակը ու ընդունել է Արևմուտքի առաջարկը:
Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում զրուցել հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանի հետ:
« Զախարովան մի քանի կարևոր շեշտադրումներ է արել , բայց ես դրանցից ընտրել եմ միայն մեկը, որն իսկապես վտանգավոր ենթատեքստեր ունի.
Մարիա Զախարովան փորձել է ներկայացնել այնպես, որ խաղաղ համաձայնագրի ռուսաստանյան տարբերակը ենթադրում էր Արցախի կարգավիճակի քննարկման հետաձգումը՝ ապագա սերունդների համար, այսինքն՝ հնարավորություն Արցախի կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս, սակայն Հայաստանը մերժել է այս առաջարկը՝ ընդունելով Արևմուտքի առաջարկը, որը ենթադրում է Ադրբեջանի սուվերենության ճանաչումը Արցախի նկատմամբ:
Զախարովան ասել է, որ Շառլ Միշելի և Էմանուել Մակրոնի Պրահայում արված առաջարկներին համաձայնելը՝ մեջբերում եմ. «արմատական ձևով փոխել է բանակցային գործընթացի տրամաբանությունը, քանի որ այդ փաստաթղթում ընդունված առաջարկներում հիշատակվում է 1991թ.-ին ընդունված Ալմա-Աթայի հռչակագիրը, որը ճանաչում է խորհրդային հանրապետությունների տարածքային ամբողջականությունը»:
Եվ այստեղ ամենակարևորը Զախարովան հետևյալն է ասում. «Այդ պահի դրությամբ ԼՂ-ի ինքնավար մարզը ադրբեջանական խորհրդային սոցիալիստական հանրապետության մասն էր կազմում»:
Այսինքն տպավորություն էր ստեղծվում, որ Ռուսաստանը կողմ էր, որ Արցախը հնարավորություն ունենա ինքնորոշվելու, Հայաստանը դրան դեմ էր, հակառակը՝ կողմ էր, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը տարածվի նաև Արցախի նկատմամբ:
Այստեղ, իհարկե, պարզաբանելու բան կա. հաշվի առնելով այն, որ Ալմա-Աթայի հռչակագիրը ընդունված է եղել դեկտեմբերի 21-ին, այսինքն՝ 3 ամիս ու 19 օր անց այն բանից հետո, երբ Արցախը լքեց Ադրբեջանի կազմը: Ընդ որում, դուրս եկավ Ադրբեջանի կազմից խորհրդային բոլոր օրենքների տառին համապատասխան»,- ասաց Արտյոմ Երկանյանը:
23:59 30.05.2025
Ի՞նչ է կանաչ տնտեսությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ հոդված է հրապարակել կանաչ տնտեսության մասին: Կանաչ տնտեսությունը տնտեսական մոդել է, որն աջակցում է կայուն զարգացմանը՝ առաջնահերթ համարելով մարդու բարեկեցությունը, սոցիալական արդարությունը և բնապահպանական պաշտպանությունը։ Այն ձգտում է համատեղել տնտեսական աճը բնապահպանական պատասխանատվության հետ: Իր էությամբ կանաչ տնտեսությունը՝ Խթանում է ցածր ածխածնային զարգացումը, Արդյունավետ օգտագործում է բնական ռեսուրսները, Պահպանում է […] ...
23:58 30.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:55 30.05.2025
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը ամրապնդում են «Կլիմա և առողջություն» ծրագիրըԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը ամրապնդում են «Կլիմա և առողջություն» ծրագիրը: Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Կլիմայի փոփոխությունը և ծայրահեղ եղանակային երևույթները վնասակար են մարդու առողջության համար: Այս առումով չափազանց կարևոր է կլիմայի և առողջության վերաբերյալ ծրագիրը, որը մշակվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) […] ...
23:51 30.05.2025
Թրամփ. ԱՄՆ-ն շուտով կարող է համաձայնության գալ Իրանի հետՄիացյալ Նահանգները և Իրանը կարող են մոտ ապագայում համաձայնության գալ Թեհրանի միջուկային մշակումների շուրջ առաջացած վեճը լուծելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նրանք կնախընտրեին համաձայնության գալ։ Եվ ես կարծում եմ, որ դա կարող է տեղի ունենալ ոչ այնքան հեռավոր ապագայում», – ասել է նա Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում, որը տեղի […] ...
23:48 30.05.2025
Արարատի մարզում «Opel»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը, 1 պտույտ շրջվել և հայտվել երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներՄայիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում Սիփանիկ գյուղի Մասիսի խճուղում «Opel» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, 1 պտույտ շրջվելով՝ հայտնվել երթևեկելի գոտուց դուրս՝ ջրատարի մոտ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն […] ...
23:46 30.05.2025
Երևանը Չարենցավանին նվիրաբերել է շուրջ 3400 ծառ, թուփ և ծաղիկԵրևանի քաղաքապետարանի և Չարենցավանի համայնքապետարանի համագործակցության արդյունքում Չարենցավանին նվիրաբերվել է 3400 ծառեր, թփեր և ծաղիկներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կատարվել է լանդշաֆտային ձևավորում։ Քաղաքի կենտրոնական հրապարակը զարդարվել է ծաղիկներով և մշտադալար թփերով, հիվանդանոցի և դպրոցի բակերում տնկվել են հասուն գեղազարդ ծառեր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...