22:23 10.01.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Պուշկինի փ. 58-72 շենքեր, Սարյան փ. 7-17 շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ֆանարջյան փ. 1-91/3 առանձնատներ, Արարատի մարզի՝ 10:00-14:00 Վեդի քաղաք` Արարատյան փողոց մասնակի, Արարատ քաղաք` Աբովյան և Գրիբոյեդովի փողոցներ […]
22:14 10.01.2023
Հունվարի 11-12-ը Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն։ Հանրապետության մյուս շրջաններում, 13-15-ը ողջ հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունվարի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի հունվարի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան` 11.00C (1997 […]
21:49 10.01.2023
Հունվարի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանձնվեց Ռուսաստանի Դաշնության Պատվո շքանշանը։ Վեհափառ Հայրապետը պետական պարգևին արժանացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև մշակութային-հումանիտար կապերի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար։ Արարողությանը ներկա էին Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, հայաստանյան թեմերի առաջնորդներ, Մայր Աթոռի […]
21:41 10.01.2023
Ամենից հաճախ գործատուները հրաժարվում են դիմորդներից՝ անհրաժեշտ հմտություններ չունենալու պատճառով, պարզ է դատռնում Rabota.ru և SberPodbor ծառայությունների կողմից անցկացված հարցման արդյունքներից։ Ուսումնասիրության արդյունքները ներկայացրել է «Իզվեստիա»-ն։ Ինչպես նշվել է, գործատուների 74%-ը բախվել է հենց այդ փաստին, իսկ աշխատանք փնտրողների 56%-ն ունի բարձր աշխատավարձի ակնկալիքները, 55%-ը հարցազրույցի ժամանակ ստել է: Դիմորդների 43%-ը բացասական կարծիք է հայտնել […]
21:00 10.01.2023
Արցախի տեղեկատվական շտաբը այսօր հրապարակել է քառալեզու պաշտոնական տեղեկագիր՝ շրջափակման ընթացքի ու հետևանքների վերաբերյալ: Տեղեկագիրը թարմացվելու է ամենօրյա ռեժիմով՝ ներկայացնելով նախորդ օրվա պաշտոնական լուրերը և թարմացվող որոշ վիճակագրական ցուցանիշներ: Տեղեկագրում հնարավորություն է ստեղծվել էլեկտրոնային հասցեով բաժանորդագրվել դրան: Տեղեկագրի հրապարակված առաջին թողարկմանը ծանոթանալու և հաջորդ թողարկումների համար բաժանորդագրվելու նպատակով կարող եք անցնել ստորև տրված հղումներով՝ ըստ […]
20:52 10.01.2023
Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության բակից հակիրճ անդրադարձ է կատարել Արցախի իրավիճակին ու իր աշխատանքներին: Ինչպես ինքն է նշել, հերքել է նաև իր վերաբերյալ տարածված բամբասանքը: Մանրամասները՝ տեսանյութում:
20:06 10.01.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Թումանյանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Գորիսի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
19:53 10.01.2023
Ստեփանակերտում և շրջաններում գործող մթերային առևտրի կետերը պետպահուստից շաքարավազ, ձեթ, հնդկացորեն, բրինձ ու մակարոնեղեն են ստանում: Գյուղատնտեսության նախարարի խոսքով՝ մատակարարումը բոլորի համար իրականացում է նույն սկզբունքով ու նույն գնով: «Այն խանութներում, որտեղ առաջին խմբաքանակը տրամադրվել է, արդեն երկրորդ շրջայցի ժամանակ չի տրամադրվում, տրամադրվում է այն խանութներին, որտեղ չեն տրամադրել»,- ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Հրանտ […]
19:02 10.01.2023
ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն Օպերատիվ շտաբի հանձնարարությամբ կտրոնային համակարգի ներդրման համար մշակում է համակարգի ներդրման մեխանիզմները: Ծրագիրը հնարավորություն կտա առավելագույնս համաչափ բաշխել առկա պարենային ապրանքները, նաև խուսափել հերթերից: Սկզբնական շրջանում այն նախատեսվում է կիրառել առաջնային նշանակության մի քանի ապրանքատեսակների համար: Ապրանքատեակների ցանկը արդեն հստակ է՝ մակարոնեղեն, բրինձ, հնդկաձավար, շաքարավազ և ձեթ: «Կտրոնները երկու տեսակի են […]
18:36 10.01.2023
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ քսաներեքերորդ հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հունվարի 3-ին վարույթ է ընդունել: Հայցադիմումը Դատախազության կողմից դատարան էր ներկայացվել 2022 թվականի դեկտեմբերի 21-ին: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գ.Կ.-ից և նրա հետ փոխկապակցված երեք անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել. Երևան […]
18:28 10.01.2023
Ուկրաինայում նորածին տղաներին սկսել են անվանակոչելԻսկանդերներ և Սարմատներ։ Հատկանշական է, որ ռուսական հայտնի հրթիռային համակարգերը կրում են նույն անվանումները։ Այս մասին հունվարի 10-ին հայտնել է ուկրաինական Strana.ua հրատարակությունը՝ վկայակոչելով երկրի արդարադատության նախարարության զեկույցը։ Գործակալությունը հրապարակել է 2022 թվականի ամենահայտնի և անսովոր նորածինների անունների ցանկը։ Այսպիսով, տղաների մոտ տարածված են Իսկանդեր, Սարմատ, Մարս, Աքիլլես, Նիկոդեմոս, […]
18:15 10.01.2023
Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին իրավապահներին հրահանգել է ակտիվացնել պայքարը հիջաբ կրելու կանոնների խախտման դեմ, գրում են իրանական լրատվամիջոցները։ Մասնավորապես, Մոնթազերին ոստիկանությանը հրահանգել է վճռականորեն ճնշել հիջաբի հրապարակային հեռացումը։ Ըստ Իրանի օրենսդրության՝ նման խախտումների համար, բացի տուգանքներից, սպառնում է ազատազրկում՝ 10 օրից մինչև երկու ամիս։ Իսկ նրանց համար, ովքեր համոզում են հրաժարվել հիջաբից, նախատեսվում […]
18:08 10.01.2023
Հանրապետությունում պահպանվում է գրիպի և սուր շնչառական վարակների ակտիվությունը, հիվանդանոցներում դիմելիության թվերն աճում են։ Անցած տարեվերջից գերծանրաբեռնված իրավիճակ է Գյումրի ԲԿ-ի թերապևտիկ ու ինֆեկցիոն բաժանմունքներում, ազատ մահճակալներ չկան նաև Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի մանկական բաժանմունքում։ «Ստացիոնարում այս պահին ունենք 20 հիվանդ, որոնց մեջ գերակշիռ մասը կազմում են երեխաները։ Երեխաները գալիս են բավականին բարձր […]
16:36 10.01.2023
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկզբունքային է համարում այն, որ Հայաստանում լրագրողների աշխատանքը որևէ կերպ չխոչընդոտվի։ Այս մասին նա խոսել է հունվարի 10-ին հրավիրված ասուլիսի ընթացքում։ «Ինձ համար սկզբունքային է, որ Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն լրագրողների, այլև սեփական օրինական գործունեությամբ զբաղվող ոչ մի մարդու աշխատանք չխոչընդոտվի։ Ես դատապարտում եմ ցանկացած բռնություն, ցանկացած խոչընդոտ»,- ասել է վարչապետը։ […]
16:23 10.01.2023
Հայաստանի կառավարությունը 2023 թվականի համար 7 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում։ Հունվարի 10-ին հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք հայտնի է, թե 2022 թվականին որքա՞ն է կազմել Հայաստանի ՀՆԱ-ն և որքանո՞վ է դրան նպաստել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների ներհոսքը, որքա՞ն է ՀՆԱ-ի աճը ծրագրվում այս տարի և ի՞նչ […]
16:18 10.01.2023
Ադրբեջանը չի վերադարձնում հայ գերիներին, որպեսզի դա օգտագործի որպես Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու լծակ, որպեսզի ՀՀ կառավարությունը, այդ թվում` ներքին ճնշումների ազդեցության տակ գնա որոշումների: Այս մասին ասուլիսում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վստահեցնելով, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է աշխատել գերիների վերադարձի ուղղությամբ, քանի դեռ հարցը լուծված չէ: «Անհետ կորածների հետ կապված որոնողական աշխատանքներ […]
16:14 10.01.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհրաժարվի ստորագրել խաղաղության համաձայնագիրը, եթե այդ տեքստը չհամապատասխանի ՀՀ պետական շահերին։ Այս մասին նա հայտարարել է հունվարի 10-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։ Վարչապետը հերթական անգամ հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել խաղաղության փաստաթուղթը, եթե այն համապատասխանի Հայաստանի շահերին։ «Եթե սեղանին թուղթ լինի, որը մենք պատրաստվում ենք ստորագրել, դա ոչ թե վատ, […]
16:00 10.01.2023
Գեղարքունիքի մարզում 2023 թվականի ձմեռային զորակոչը մեկնարկեց հունվարի 9-ին, Մարտունի համայնքից։ «Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատից Մարտունի համայնքի նորակոչիկներին Հայոց բանակ ճանապարհեցի Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի, ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Գեւորգ Մխեյանի, ուժային այլ կառույցների ղեկավարներների եւ ներկայացուցիչների, նորակոչիկների ծնողների եւ հարազատների մասնակցությամբ։ Սիրելի նորակոչիկներ, այսօր դուք արժանանում եք […]
15:51 10.01.2023
Արարատի մարզում այսօր մեկնարկել է 2023 թվականի ձմեռային զորակոչը: Մարզի զորակոչիկներին ճանապարհելու էին գնացել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը ու ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Արմեն Հովսեփյանը։ Մարզի ղեկավարը ծառայության […]
15:28 10.01.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]
15:23 10.01.2023
Ի գիտություն ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության կողմից 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման նպատակով հայտարարված դրամաշնորհի մրցույթին մասնակցելու մտադրություն ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց. 2023 թվականի հունվարի 13-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության 9-րդ հարկի դահլիճում նախատեսվում է հանդիպում վերոնշյալ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց […]
14:33 10.01.2023
Հայաստանն առաջնային է համարում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման հարցը։ Հայաստանը հասու բոլոր միջոցներով կաջակցի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի որոշմանը ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ։ Հունվարի 10-ին հրավիրված ասուլիսին այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե պաշտոնական Երևանը ի՞նչ դիրքորոշում ունի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում։ «Մենք առաջնային ենք համարում Լեռնային Ղարաբաղի հայության […]
14:20 10.01.2023
Ադրբեջանի զինված ուժերն արդեն 30 տարի է՝ Հայաստանի Հանրապետության տարածքում են։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ դեռ 1990-ականների սկզբից ադրբեջանական զինուժն օկուպացրել է Հայաստանի շուրջ 70 քառակուսի կիլոմետր տարածք՝ մասնավորապես Տավուշի, Արարատի մարզերում։ «Այո, նաև վերջին 1,5 տարվա ընթացքում՝ 2021 թվականի մայիսից Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի նոր տարածքներ։ […]
14:13 10.01.2023
Հայաստանի տարածքի վրա Ադրբեջանի ագրեսիային Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի կողմից համարժեք չարձագանքելու պայմաններում Հայաստանը դեռևս հետևություններ չի անում, միայն արձանագրում է փաստերը: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում: «ՀՀ ձևավորման գործընթացում անկյունաքարային է եղել այն միտքը, որ Ռուսաստանը Հայաստանի անվտանգության ոլորտի թիվ մեկ դաշնակիցն է և անվտանգության երաշխավորը: Մենք նույնպես հարցը ընկալել ենք և […]
14:07 10.01.2023
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունելի քայլ է համարում օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելու մասին Թուրքիայի հայտարարությունը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Նիկոլ Փաշինյանը: «Կարևոր է, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում ոչ միայն բանակցություններ տեղի ունենան, այլև իրադարձություններ, որոնք կապահովեն այդ բանակցությունների դինամիկան։ Սա շատ կարևոր է նաև հատուկ ներկայացուցիչների աշխատանքի համար»,- ասաց նա։ Փաշինյանը, հիշեցնելով […]
13:58 10.01.2023
Հայաստանին Միութենական պետության մաս կազմելու պաշտոնական առաջարկ չի եղել, բայց իրականությունն այդքան պարզ չէ, ինչքան թվում է։ Այսօր՝ հունվարի 10-ին հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե Հայաստանին երբևէ եղե՞լ է առաջարկ Ռուսաստանի հետ Միութենական պետություն կազմելու վերաբերյալ, եթե նման առաջարկ հնչել է, ինչպիսի՞ն է վարչապետի դիրքորոշումը, հատկապես, […]
13:51 10.01.2023
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ դեռևս 2018 թվականից Հայաստանի իշխանության դիրքորոշումը եղել է այն, որ Հայաստանի կառավարություն չէ, որ պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը: Վարչապետն այս մասին ասաց հունվարի 10-ին հրավիրված ասուլիսի ընթացքում: «Այսօր մեր խնդիրն է, որ մենք աջակցենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, հայությունը շարունակի ապրել Լեռնային Ղարաբաղում, շարունակի մնալ հայ, […]
13:13 10.01.2023
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ զորախմբերի համատեղ զորավարժությունը Հայաստանում այս տարի չի կայանա, ստեղծված իրավիճակում Հայաստանը նպատակահարմար չի համարել զորավարժության անցկացումը: Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «ՀՀ պաշտպանության նախարարն արդեն իսկ ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ մենք ՀՀ-ում նման զորավարժություններ անցկացնելն այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում: Եվ […]
13:10 10.01.2023
Սյունիքում այսօրվանից մեկնարկել է 2023 թ․ ձմեռային զորակոչը, և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մարզկենտրոն Կապանում մասնակցեց առաջին հավաքի մասնակիցներին ՀՀ զինված ուժերում ծառայելու ճանապարհելու արարողությանը: Նորակոչիկներն օրհնանք ու բարի ծառայության մաղթանքներ ստացան Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, որից հետո նրանց ճանապարհեցին կենտրոնական հանրապետական հավաքակայան։ Ձմեռային զորակոչը մարզում շարունակվում է…
13:01 10.01.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս տարին ամփոփող մամուլի ասուլիսով, որին մասնակցում են Հայաստանում գործող 4 տասնյակից ավելի լրատվամիջոցներ: Վարչապետին առաջին հարցն ուղղել է «Շանթ» ՀԸ-ի լրագրող-մեկնաբան Վահագն Հակոբյանը․ «Պարոն վարչապետ, շուրջ մեկ ամիս է՝ Արցախի Հանրապետությունը շրջափակված է, և այս ընթացքում տարբեր շրջանակներից հնչող քննադատությունները, այդ թվում՝ Արցախից, ուղղված են նաև ՀՀ-ին: Այդ քննադատություններն […]