Հունվարի 1-ից 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում նպաստները, կենսաթոշակները վճարվում են անկանխիկ եղանակով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+14.09 oC

Հունվարի 1-ից 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում նպաստները, կենսաթոշակները վճարվում են անկանխիկ եղանակով

15:54 04.01.2023

Ընթացիկ տարվա հունվարի 1-ից ուժի մեջ են մտել կենսաթոշակներն ու նպաստներն անկանխիկ եղանակով վճարելու կարգավորումները՝ կապված 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում բնակվող քաղաքացիների հետ: «Արմենպրես»–ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը տեղեկացրել է , որ կենսաթոշակների վճարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ներդրվել է կենսաթոշակների, նպաստների վճարման անկանխիկ եղանակը: Մինչ օրենսդրական փոփոխությունների ամբողջական ուժի մեջ մտնելը, նպաստները վճարվում էին թե անկանխիկ, թե կանխիկ եղանակով: Շահառուն ինքն էր ընտրում վճարման եղանակը: Օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ քաղաքացիները կենսաթոշակներն ու նպաստները պետք է ստանան անկանխիկ եղանակով: Գործընթացն ամբողջությամբ իրականացնելու համար համապատասխան ենթակառուցվածքների ու ծրագրային ապահովվածության անհրաժեշտություն կար, հետևաբար աշխատանքներն իրականացվում են փուլային տարբերակով: «Առաջին փուլում փոփոխություններն ուժի մեջ մտան Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում, երկրորդ փուլում՝ Հայաստանի բոլոր քաղաքներում: 2023 թվականի հունվարի 1-ից ներդրվում է 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում: Հաջորդ վերջին փուլը կլինի 2024 թվականի հունվարի 1-ը, երբ անկանխիկ եղանակով վճարման համակարգը կներդրվի մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում»,-ասել է Անահիտ Գալստյանը: Բացառություն կկազմեն որոշակի խումբ մարդիկ՝ 75 տարին լրացած տարեցները, առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք: Այսինքն` այն անձինք, որոնք ունեն տեղաշարժման խնդիր: Մնացած բոլոր դեպքերում կենսաթոշակները, նպաստները վճարվում են անկանխիկ եղանակով: Վճարող կազմակերպությանը շահառուն ինքն է ընտրում: «Քաղաքացին հնարավորություն ուներ մինչև 2023 թվականի հունվարի 1-ն իր դիմումով ընտրել վճարող կազմակերպություն, եթե նա հաշվառված է 1000 և ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրում: Դիմումներ եղել են, վճարող կազմակերպություններ ընտրողներ նույնպես եղել են, սակայն դեռ մնացել են շահառուներ, որոնք մինչև հունվարի 1-ը չեն ընտրել որևէ բանկ: Այս դեպքում ծրագրի միջոցով նրանց փոխարեն մենք կընտրենք որևէ բանկ: Ընտրության հիմքում կդնենք այն, թե ինչ տեսակարար կշռով են բաշխված քաղաքացիները՝ ըստ բանկերի»,-ասել է Անահիտ Գալստյանը: Նախարարությունը հնարավորություն կընձեռի շահառուներին socservice.am կայքի միջոցով ներմուծել իրենց անձնական տվյալները և ճշտել, թե համակարգը, որ բանկն է ընտրել: Ցանկության դեպքում քաղաքացին կարող է իր դիմումի համաձայն փոխել այն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շիրակում ՌԴ քաղաքացին «ՈւԱԶ»-ով վրաերթի է ենթարկել 67-ամյա կնոջ. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

22:45 06.05.2025

Շիրակում ՌԴ քաղաքացին «ՈւԱԶ»-ով վրաերթի է ենթարկել 67-ամյա կնոջ. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Մայիսի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։05-ի սահմաններում Գյումրի քաղաքից դեպի Ոսկեհասկ տանող ավտոճանապարհին ռուսական զորամասի «ՈւԱԶ» մակնիշի բեռնատարը վրաերթի է ենթարկել Շիրակի մարզի բնակիչ 67-ամյա Թագուհի Փ․-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել «Գյումրի» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով քննչական վարչությունում […] ...

Ինձ համար նա այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Ֆլիկը` Յամալի մասին

22:36 06.05.2025

Ինձ համար նա այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Ֆլիկը` Յամալի մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է ակումբի 17-ամյա հարձակվող Լամին Յամալի խաղի մասին։ «Լամինը շատ խորամանկ ու խելացի խաղացող է։ Ինձ համար նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է այս պահին։ Ես հպարտ եմ նրա բոլոր նվաճումներով», – լրագրողների հետ զրույցում ասել է Ֆլիկը։ Ընթացիկ մրցաշրջանում Յամալը ակումբի կազմում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 15 գոլի […] ...

ՌԴ մեկնողների համար ի՞նչ նոր դժվարություն կառաջացնի հերթական փոփոխությունը միգրացիոն օրենսգրքում․ զրույց փորձագետ Տաթևիկ Բեժանյանի հետ

22:24 06.05.2025

ՌԴ մեկնողների համար ի՞նչ նոր դժվարություն կառաջացնի հերթական փոփոխությունը միգրացիոն օրենսգրքում․ զրույց փորձագետ Տաթևիկ Բեժանյանի հետ

Ռուսաստանի Դաշնության միգրացիոն օրենսդրությունում սպասվում է հերթական փոփոխությունը։ Հունիսի 30-ից ոչ վիզային ռեժիմի քաղաքացիները ՌԴ մեկնելիս պետք է անցնեն գրանցման ընթացակարգ միասնական նույնականացման և վավերացման համակարգում՝ օգտագործելով միասնական պորտալի բջջային հավելվածը։ Եվ դա լինելու է ոչ ուշ, քան ՌԴ մուտքից 72 ժամ առաջ, իսկ արտակարգ դեպքերում՝ ոչ ուշ, քան 4 ժամ առաջ։ ՌԴ միգրացիոն օրենսդրությունում […] ...

Տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը. Փաշինյան

22:16 06.05.2025

Տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Խաղաղությունը ֆիսկալ կայունության ապահովման կարևորագույն երաշխիքն է. Վահե Հովհաննիսյան

22:11 06.05.2025

Խաղաղությունը ֆիսկալ կայունության ապահովման կարևորագույն երաշխիքն է. Վահե Հովհաննիսյան

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը Միլանում մասնակցել է Ասիական զարգացման բանկի 58-րդ տարեկան համաժողովին։ Միջոցառման շրջանակներում նախարարը, մասնավորապես, մասնակցել է ԱԶԲ Կառավարիչների պլենար նիստին, Ասիական զարգացման հիմնադրամի դոնորների նիստին` պայմանավորված այն հանգամանքով, որ այս տարի Հայաստանը համալրել է դոնորների շարքը, ինչպես նաև ԱԶԲ բիզնես նստաշրջանին։ Այս մասին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից: ԱԶԲ […] ...

SHANTNEWS

22:00 06.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP