20:29 06.01.2023
ԱՄՆ Պետդեպարտամենտը բավարարել է Թուրքիայի կառավարության խնդրանքն այդ երկրի անվան պաշտոնական գրության ձևի վերաբերյալ: Ավելի քան կես տարի Վաշինգտոնում անտեսում էին Անկարայի այդ դիմումը:
Ի՞նչ գրության մասին է խոսքը և ինչո՞ւ հանկարծ Վաշինգտոնում համաձայնվեցին բավարարել Անկարայի խնդրանքը և ինչպե՞ս են Թուրքիայի անվանումը գրում այլ երկրներում:
Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Հիշեցնեմ, դեռևս 2021թ.-ի դեկտեմբերին, Թուրքիայի կառավարությունը պաշտոնապես դիմել էր աշխարհի բոլոր երկրների կառավարություններին և միջազգային կազմակերպություններին՝ խնդրելով վերանայել երկրի պաշտոնական անվան լատինական գրառման ձևը:
Եթե մինչ այդ, այդ պետությունը լատիներեն գրելիս օգտագործում էին TURKEY ձևը, ապա թուրքերը առաջարկում են այն տարբերակը, որը թուրքերեն է ընդունված՝ Թյուրքիո տարբերակը:
Թեև երկու դեպքում էլ հնչեղությունը նման է, բայց տարբերությունը գրելու ձևի մեջ է: Ինչևէ: Մոտ մեկ տարի, իսկապես ԱՄՆ կառավարությունը անտեսում էր Թուրքիայի կառավարության այս դիմում-կոչը, և ահա երեկ, ԱՄՆ պետքարտուրության մամլո խոսնակ Նեդ Փրայսը հաստատել է, որ Վաշինգտոնում, արձագանքելով Թուրքիայի դեսպանատան խնդրանքին, պետական այն գերատեսչությունը, որը պատասխանատու է աշխարհագրական այդ տերմինների համար, գրառումների ստանդարտիզազման համար, որոշում է կայացրել՝ բավարարել Անկարայի առաջարկը, կոչ-խնդրանքը և այսուհետ պետական ատյաններին, գերատեսչություններին առաջարկվում է օգտագործել թուրքական գրառման այդ վարկածը»,- ասաց Արտյոմ Երկանյանը:
Իրականում ինչի՞ համար է Էրդողանը վերանվանել իր երկիրը: Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
23:59 19.05.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումներըԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Արդեն իսկ կատարվել են շուրջ 25.000 քմ աշխատանքներ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 19.05.2025
Մարդ-վայրի բնություն կոնֆլիկտ. Կենսաբազմազանության միջազգային շաբաթվա շրջանակում միջոցառում Վայրի կենդանիների փրկարար կենտրոնումԿենսաբազմազանության միջազգային շաբաթվա միջոցառումների շարքում մայիսի 19-ին հերթական հանդիպումն անցկացվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC), որի նպատակն էր ընդգծել մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի հիմնախնդրի հրատապությունը և վեր հանել համատեղ լուծման հնարավոր ուղիները։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Միջոցառմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վիգեն Չիլինգարյանը, […] ...
23:52 19.05.2025
Հայտնաբերվել է 370 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՄայիսի 12-ից 19-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5297 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 269 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 156, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 340, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող՝ 1 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 33, չամրակապված վարելու՝ 860, առանց […] ...
23:50 19.05.2025
Գյումրիում կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող ընկերությունը Կառավարության աջակցությամբ վերազինվել է ժամանակակից սարքավորումներովԳյումրիում կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող ընկերությունը Կառավարության աջակցությամբ վերազինվել է ժամանակակից սարքավորումներով. հոսքագծերը ձեռք են բերվել պետական լիզինգի ծրագրով: Գյումրիում արտադրվածը սպառվում է ոչ միայն Հայաստանում, այլև արտահանվում է: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:45 19.05.2025
ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Էստոնիայում էՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Էստոնիայի Հանրապետությունում: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Այցի շրջանակում հայկական պատվիրակությունը մասնակցել է Տարտուի համալսարանի թանգարանում Խաչատուր Աբովյանին նվիրված ցուցահանդեսին, որը կազմակերպվել է Խ. Աբովյանի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ: Ցուցադրությանը Տարտուի համալսարանի գրադարանի պահոցներից ներկայացվել է Խաչատուր Աբովյանի նվիրաբերած 13-րդ […] ...
23:39 19.05.2025
Անահիտ Ավանեսյանը պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերիԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շարունակում է պատասխանել Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի: Հարց 5: 50 Ապահովագրության ներդրումից հետո արդյո՞ք քաղաքացին ինքն է ընտրելու` որ բժշկական կենտրոնում սպասարկվի: Մանրամասները՝ տեսանյութում: ...