TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+26.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքներ Ախուրյանի տարածաշրջանում

10:29 13.12.2022

«Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն Ախուրյանի տարածաշրջանում իրականացնում է ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է ՀՀ Ճանապարհային դեպարտամենտը: Ճանապարհների մշակման աշխատանքներ են տարվում նաև հանրապետության մյուս տարածաշրջաններում։  

̰
Ս. Էջմիածնի տպարանի հրատարակչական ժառանգությունը՝ մեկ մատենագիտական աշխատությամբ

10:23 13.12.2022

Առաջին անգամ ի մի է բերված Էջմիածնի տպարանի շուրջ 150-ամյա տպագրական ժառանգությունը՝ սկսած Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի կողմից տպարանի հիմնադրումից մինչև Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումը։ Լույս է տեսել «Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը հայ գրատպության կենտրոն. Հրատարակությունների մատենագիտություն (1772-1920)» աշխատությունը։

̰
Բարձրագույն դատական խորհրդում քննարկվել է դատավոր Էդվարդ Նահապետյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը

10:16 13.12.2022

Դեկտեմբերի 12-ին Բարձրագույն դատական խորհրդում շարունակվել է Արդարադատության նախարարի պաշտոնակատարի ներկայացրած՝ Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Էդվարդ Նահապետյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը: Այս մասին հայտնում է ԲԴԽ-ն: Ըստ Արդարադատության նախարարի պաշտոնակատարի ներկայացրած միջնորդության հիմնավորումների՝ դատավորի կողմից թույլ են տրվել նյութական իրավունքի նորմերի՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի» 11-րդ հոդվածի, «Ժողովներ, […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

09:34 13.12.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: Իսկ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Բաղրամյանի, Թալինի, Անիի, Արթիկի, […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

00:12 13.12.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: Ապարան, Հրազդան և Թալին քաղաքներում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ […]

̰
Ո՞վ է իրականում Լաչինի միջանցքը շրջափակած ադրբեջանցի «բնապահպանը»

22:57 12.12.2022

Լաչինի միջանցքը շրջափակած այսպես կոչված «բնապահպան ակտիվիստների» թվում կան նաև բանակի ու հատուկ ծառայությունների բարձրաստիճան սպաներ: Նրանցից մի քանիսին արդեն հաջողվել է բացահայտել: Ի՞նչ կոնկրետ փաստեր կան: Հավանաբար ադրբեջանցիների նպատակն է՝ հենց զրկել Արցախին այդ պետական բյուջեն ինքնուրույն ձևավորելու հնարավորությունից». թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այսօր հաջողվեց բացահայտել այդ բնապահպանների առաջնորդներից մեկին: Պարզվում […]

̰
ՄԻՊ-ի անձնակազմը հյուրընկալել է «Հեքիաթերեն» շարժական ինտերակտիվ տիկնիկային թատրոնի անձնակազմին եւ երեխաներին

22:20 12.12.2022

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից դեկտեմբերի 3-14-ը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ իրականացվող իրազեկման արշավի շրջանակներում ՄԻՊ-ի աշխատակազմը հյուրընկալել էր «Հեքիաթերեն» շարժական ինտերակտիվ տիկնիկային թատրոնի դերասաններին եւ երեխաների։ «Թարս թզուկ» ինտերակտիվ ներկայացման միջոցով, որի նպատակն էր խթանել ներառական, համագործակցային միջավայրի ձևավորումն ու համատեղ ջանքերով ընդհանուր նպատակի հասնելը, խնդիրներ լուծելը, հյուրընկալված երեխաները հնարավորություն ունեցան ծանոթանալ այնպիսի կարևոր […]

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 2212 խախտում

21:00 12.12.2022

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները դեկտեմբերի 5-ից 12-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 2212 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 12 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 16 վարորդ։ 13 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 3-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 95-ը՝ ոչ […]

̰
Աբովյան քաղաքի 78-ամյա բնակչուհուն խեղդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. մեկ անձ ձերբակալվել է

20:30 12.12.2022

Պարզվում են 2022թ. դեկտեմբերի 12-ին Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի տներից մեկում կատարված 78-ամյա կնոջ սպանության հանգամանքները։ 2022թ․ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 09:10-ին, «Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շտապօգնությունից ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, կատարված անհետաձգելի քննչական և […]

̰
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շենքում բացվեց Քաղաքացիների ընդունելության կենտրոն

19:28 12.12.2022

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար Սերգեյ Մեղրյանի գլխավորությամբ՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում բացվել է Քաղաքացիների ընդունելության կենտրոն։ Գրիգոր Մինասյանը շրջայցի ընթացքում ծանոթացել է Կենտրոնի աշխատանքներին: «Կենտրոնի ստեղծման գաղափարն առաջացել է քաղաքացիներից ստացված դիմումների ուսումնասիրության արդյունքում։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հաճախ հեռախոսով տրված խորհրդատվությունը քաղաքացու […]

̰
Ռոնի անունով արհեստական բանականությամբ ռոբոտը շուտով Թուրքիայում քրդերեն լուրեր կհաղորդի

18:55 12.12.2022

«Botan International»-ը, որ հաճախ է լրատվական և լրագրողական դասընթացներ կազմակերպում Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում, հաղորդում է, որ Ռոնի անունով արհեստական բանականություն ունեցող ռոբոտը շուտով կսկսի աշխատել նաև քրդերենով։ Այս մասին կազմակերպությունը գրառում է արել Twitter-ում գրառում՝ նշելով․ «Արհեստական բանականությամբ ռոբոտ Ռոնին որպես թղթակից 2023-ին կսկսի իր աշխատանքը։ Ռոբոտը 109 տարբեր լեզուներով լուրեր կհավաքի, այնուհետև դրանք կմշակի, […]

̰
Արտաշատ համայնքում ավարտական փուլում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների մի մասը

18:46 12.12.2022

  Ոռոգման համակարգի արդիականացման աշխատանքներն ավարտին են մոտեցել Այգեպատ և Այգեզարդ բնակավայրերում: Այգեպատում կառուցվում է ընդհանուր 1.210 կմ երկարությամբ ոռոգման ցանց, արժեքը՝ 47 մլն 345 հազար դրամ։ Այգեզարդում՝ 2. 8 կմ երկարությամբ ոռոգման ցանց, արժեքը՝ 176 մլն 500 հազար ՀՀ դրամ: Ոռոգման համակարգի կառուցման և նորոգման աշխատանքների 40%-ը ֆինանսավորում է համայնքը, 60%-ը՝ Կառավարությունը: Ավարտական փուլում […]

̰
Մոսկվան քննարկում է Վրաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկման հարցը

18:35 12.12.2022

Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն պատասխանել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ)՝ Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկման հետ կապված վերջին հայտարարությանը, Aliq Media-ի փոխանցմամբ՝ հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: «Մենք գիտենք, որ Մոսկվան քննարկում է մի շարք երկրների, այդ թվում՝ Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի պարզեցման հարցը։ Այդ […]

̰
Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նախագահին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի բնականոն գործունեության խափանման պատճառով ստեղծված իրավիճակը

18:15 12.12.2022

  Դեկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախագահ, Ժնևի ՄԱԿ գրասենյակում Արգենտինայի մշտական ներկայացուցիչ Ֆեդերիկո Վիլեգասին։ Արարատ Միրզոյանը կարևորել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) նախագահի «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» Չորրորդ գլոբալ ֆորումին մասնակցությունը՝ բարձր գնահատելով վերջինիս ներդրումը մարդու իրավունքերի պաշտպանության գործում: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաաստանը՝ […]

̰
Քրոջ 25-ամյա թոռը խեղդել է 78-ամյա կնոջը

15:59 12.12.2022

Դեկտեմբերի 12-ին, ժամը 09.10-ին, ոստիկանության Կոտայքի բաժին շտապօգնության խմբի կողմից ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի տներից մեկում սպանություն է կատարվել: Նշված հասցե մեկնած ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 04.00-ի սահմաններում 78-ամյա կնոջը ննջասենյակում խեղդամահ էր արել քրոջ 25-ամյա թոռը: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 25-ամյա երիտասարդը Աբովյան քաղաքի Երիտասարդական […]

̰
Հերոս Ալեն Մարգարյանի ստեղծագործությունները դիպչում են մարդկանց սրտերին. Ալեն Սիմոնյան

15:56 12.12.2022

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հովանու ներքո դեկտեմբերի 11-ին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում սահմանամերձ մի շարք համայնքների երեխաներ դիտել են Արցախի հերոս, 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Ալեն Մարգարյանի հեղինակած հեքիաթաշարի բեմադրությունը: «Ոսկե արծիվ» շքանշանակիր Ալեն Մարգարյանի հեղինակային հեքիաթաշարը՝ «Դետեկտիվ Ալենը», արդեն իսկ շատ երեխաների սիրված ներկայացումներից է: Ինչպես փոխանցում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ […]

̰
Արցախում ադրբեջանական սադրանքները շարունակվում են, որպեսզի Արցախի ժողովուրդը համակերպվի պարտության հետ. Արթուր Խաչատրյան

15:23 12.12.2022

Արցախում ադրբեջանական սադրանքները շարունակվում են, սա իրենց հերթական փորձն է քաղաքական, ռազմական, հոգեբանական, բարոյական ճնշում գործադրել Արցախի ժողովրդի նկատմամբ, որպեսզի Արցախի ժողովուրդը համակերպվի պարտության հետ. ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը դեկտեմբերի 12-ի խորհրդարնական ճեպազրույցներին եւ հավելել` «Կարծում եմ` նրանք արցախցիներին լավ չեն ճանաչում, 30 տարի առաջ պարտությունն իրենց […]

̰
3 օրում Երևանում ծնվել է 156 երեխա

10:51 12.12.2022

Դեկտեմբերի 9-11-ը Երևան քաղաքում ծնվել է 156 երեխա: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

̰
Հանգստյան օրերին բացահայտվել է հանցագործության 118 դեպք

10:39 12.12.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 9-ից 12-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 118 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 22, թմրամիջոցի հայտնաբերման՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու՝ 15, ընտանեկան բռնության՝ 11, խարդախության և յուրացնելու կամ վատնելու՝ 9-ական, ֆիզիկական ներգործության՝ 4, բնակարանային գողության՝ 3, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողի կողմից մասնագիտական […]

̰
Արցախի Հանրապետության բարձրադիր գոտիներում մառախուղ է

10:32 12.12.2022

Հանրապետության ավտոճանապարհներով երթևեկելը անվտանգ է: Բարձրադիր գոտիներում տեղ-տեղ մառախուղ է: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Մեծ Շեն հատվածում մառախուղ է, տեսաանելիությունը՝ ցածր: Մառախուղ է նաև Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում: ԱԻ պետական ծառայությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով: Պահպանեք երթևեկության և անվտանգության կանոնները, այդ […]

̰
Ժամը 09։00-ի դրությամբ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

09:05 12.12.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
Առաջին ձմերուկները կաճեն Անտարկտիդայի Սառը բևեռում

08:44 12.12.2022

Անտարկտիկայի «Վոստոկ» կայարանում 2023 թվականի գարնանը նախատեսում են ձմերուկի առաջին բերքը հավաքել։ Այս մասին «Известия»-ին հայտնել է Ագրոֆիզիկական գիտահետազոտական ​​ինստիտուտի բույսերի լույսի ֆիզիոլոգիայի և ագրոէկոհամակարգերի կենսաարտադրողականության բաժնի վարիչ Գայանե Պանովան։ Նա պարզաբանել է, որ փորձի համար ընտրվել են բարձր արտադրողական և վաղ հասուն ձմերուկի լավագույն հայրենական և արտասահմանյան տեսակները։ «Բևեռախույզները ծրագրում են մարտին գործարկել բուսատեխնիկական […]

̰
Հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձինք կարող են դիմել աշխատավայրում և ուսումնական հաստատություններում խելամիտ հարմարեցումների իրավունքի իրացման համար

14:03 11.12.2022

2023 թվականի հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձինք կարող են դիմել աշխատավայրում և ուսումնական հաստատություններում խելամիտ հարմարեցումների իրավունքի իրացման համար։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: «Հաշմանդամություն ունեցող անձինք խելամիտ հարմարեցման համար կարող են դիմել, եթե սահմանափակում է անձի կողմից իր աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարումը կամ ուսումնական գործընթացին մյուսների հետ հավասար հիմունքներով […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

00:00 11.12.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման […]

̰
ՄԻՊ ներկայացուցիչների՝ մարզեր այցերի ընթացքում մտահոգություններ են հնչել անվտանգային հարցերի վերաբերյալ

23:41 10.12.2022

Մարդու իրավունքների միջազգային օրվա խորհրդով ՄԻՊ ներկայացուցիչները դեկտեմբերի 10-ին այցելել են ՀՀ բոլոր մարզեր, անցկացրել ընդունելություններ, քննարկումներ: Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները քաղաքացիների հետ զրույցներ, քննարկումներ են ունեցել նաև նախօրոք նախանշված հանդիպման վայրերից դուրս՝ կատարելով շրջայցեր համայնքերում: Մարզերում քաղաքացիների բարձրաձայնած խնդիրները նույնանման են: Դրանք հիմնականում սոցիալական բնույթի են: Վերաբերել են ոռոգման ու խմելու ջրին, բնակարանային ապահովվածությանը, հարկադիր […]

̰
Արարատ և Արտաշատ համայնքներում վերանորոգվում են մշակութային տները

19:54 10.12.2022

Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով մարզի Արարատ և Արտաշատ համայնքներում վերանորոգվում են մշակութային տները։ Արարատ քաղաքի մշակույթի տան հիմնանորոգումն արդեն ավարտական փուլում է։ Վերանորոգվում է շենքը, բարեկարգվում է կրթօջախի հարակից տարածքը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 94,5 միլիոն դրամ է։ Արտաշատ համայնքում էլ վերանորոգվում են Մխչյան, Բերքանուշ, Մրգավան, Վերին Արտաշատ բնակավայրերի […]

̰
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են

19:38 10.12.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 10-ին Տաթևի վանքից Սատանի կամուրջ տանող ճանապարհահատվածը փակ է լինելու։ Վարդենյաց լեռնանցքում, Բերդ քաղաքում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։   Վրաստանի ՆԳՆ […]

̰
Եգիպտոսում կարգելվի մզկիթների և դպրոցների մոտ նարգիլե ծխելը

19:22 10.12.2022

  Եգիպտոսում դեկտեմբերի 11-ից ուժի մեջ կմտնի օրենք, որն արգելում է նարգիլե ծխել մզկիթներից, եկեղեցիներից և դպրոցներից մեկ կիլոմետրից պակաս հեռավորության վրա։ Եգիպտոսի իշխանությունները թույլատրել են նարգիլե ծխել միայն սրճարաններում, ռեստորաններում և հատուկ նշանակված վայրերում, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Դրա համար հաստատությունները պետք է ձեռք բերեն հատուկ լիցենզիա։ Այն ձեռք բերելու համար պետք է բավարարեն մի […]

̰
Արցախի ՄԻՊ աշխատակազմը կազմակերպել է ԱՀ Սահմանադրության և Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված խաղ-մրցույթ

19:10 10.12.2022

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ դեկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետության Սահմանադրության, անկախության հանրաքվեի և Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված կազմակերպվել է ինտելեկտուալ խաղ-մրցույթ, որին մասնակցել են Արցախի հանրակրթական ուսումնական հաստատությունների 8-9-րդ դասարանների աշակերտներից կազմված 14 թիմեր: Ողջույնի խոսքում Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը շնորհավորել է միջոցառման մասնակիցներին տոների առթիվ և ընդգծել նման միջոցառումների կարևորությունը աշակերտների շրջանում […]

̰
Մարդու իրավունքները համընդհանուր են, և Արցախի ժողովուրդը արժանի է բոլոր իրավունքներին․ Արցախի ՄԻՊ

18:50 10.12.2022

Մարդու իրավունքների միջազգային օրվա առիթով ուղերձով է հանդես եկել Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Ուղերձում ասվում է․ «Այսօր մարդու իրավունքների միջազգային օրն է։ Եվս մեկ առիթ խորհելու, թե ինչպես և ինչքանով են պաշտպանված մարդու իրավունքները աշխարհում, հարցնելու ինքներս մեզ՝ արդյո՞ք աշխարհի բոլոր մասերում ապրող մարդիկ օգտվում են նույն իրավունքներից և ազատություններից։ Այսօր մենք […]

̰
BACK_TO_TOP