22:00 14.12.2022
Ադրբեջանի թեթև ձեռքով երեկ դադարեցվեց Արցախի գազամատակարարումը: Ինչպե՞ս են Բաքվում մեկնաբանում գազատարի փակումը: Թեմայի շուրջ հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ: «Հիշո՞ւմ ես, երբ մարտին առաջին անգամ Ադրբեջանը փակեց գազամատակարարումը, և համաշխարհային հանրությունը դատապարտեց Ադրբեջանին, իրենք պնդում էին, որ դա փորձ է՝ միջամտելու Ադրբեջանի ներքին գործերին, ինչը աշխարհում ոչ մեկ […]
19:54 14.12.2022
Արցախցիներն արդեն 2-րդ առավոտն են լուսացնում մայր Հայաստանից ու աշխարհից կտրված, 100-ավորները մնացել են փակ ճանապարհի աջ ու ձախ կողմերում, անհրաժեշտ բուժօգնության կարիք ունեցողները շարունակում են մնալ ծայրահեղ ծանր վիճակում: Ցուրտը, Ադրբեջանի հերթական սադրանքն ու ժամ առ ժամ ավելացող դժվարությունները, սակայն, չեն ընկճում տառապանքներից ու ցավից ավելի ամուր դարձած արցախցիներին: Հենց խուճապ չլինելու և թշնամու […]
19:25 14.12.2022
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքները: «1. 2022թ. դեկտեմբերի 11-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, ներկայանալով որպես բնապահպան ակտիվիստներ, շինծու բնապահպանական մտահոգությունների պատրվակով փակել են Արցախը Հայաստանի և աշխարհի հետ կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը: 2. Ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ գտնվող ճանապարհը օգտագործվում […]
18:59 14.12.2022
Դեկտեմբերի 14-ի գիշերը Լա Մանշում Մեծ Բրիտանիայի ափերի մոտ նավ է խորտակվել։ Նավի ուղևորների ստույգ թիվը հայտնի չէ, սակայն չորսը զոհվել են, 43 մարդ փրկվել է, հայտնում է Mirror-ը։ Փրկարարներն ու բժիշկները օգնության են մեկնել գիշերը մոտ ժամը 3-ին։ Գործողությունը, որին մասնակցում էին ռազմածովային ուժերի նավեր և ուղղաթիռներ, ղեկավարում էր առափնյա պահպանությունը: Տուժածների որոնողական […]
18:39 14.12.2022
Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը` քաղաքացիների հետ օպերատիվ կապի ապահովման համար գործում է շուրջօրյա թեժ գիծ՝ 119 կարճ հեռախոսահամարով: Տեղեկացնում է Արցախ տեղեկատվական շտաբը Քաղաքացիները կարող են զանգահարել և տեղեկացնել այն խնդիրների մասին, որոնք ծագում են իրավիճակի հետևանքով:
13:54 14.12.2022
ՀՀ ՄԻՊ-ը և ԱՀ ՄԻՊ-ը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Արդեն երկու օր շարունակ Արցախը Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ ճանապարհը մնում է փակ։ Կանխամտածված կերպով դադարեցվել է մարդկանց ու ապրանքների տեղաշարժը, 120.000 երեխաներ, տարեցներ, կանայք ու տղամարդիկ Արցախում հայտնվել են գոյութենական թակարդում։ Տեղաշարժի արգելափակման պատճառով […]
12:56 14.12.2022
ՀՀ Քննչական կոմիտեն ակտիվ միջոցներ է ձեռնարկում ընտանեկան բռնության դեմ պայքարի շրջանակներում քրեական օրենքից բխող նպատակների կենսագործման, բռնություններից տուժող անձանց իրավունքների պաշտպանության և բռնարարների քրեական պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք Կոմիտեի տարածած հաղորդագրությունից: «ՀՀ Քննչական կոմիտեի միայն Արմավիրի և Տավուշի մարզային քննչական վարչություններում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում վերջին ամիսներին բացահայտվել է հիշյալ […]
12:44 14.12.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 14-ին ժամը 12:00-18:00 կդադարեցվի Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
10:43 14.12.2022
Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության տարածքային բաժինների ծառայողներն ակտիվ բացատրական աշխատանք են իրականացրել բնակչության հետ՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արդյունքում, Եղեգնաձորի բաժնում արձանագրվել են հրացանի, թմբուկավոր ատրճանակի, պայթուցիչներով նռնակների և տարբեր տրամաչափի ու հրազենների փամփուշտների կամավոր հանձնումներ։ Ջերմուկի բաժնում էլ արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի, պայթուցիչներով տարբեր տեսակի նռնակների և տարբեր տրամաչափի ու հրազենների […]
10:35 14.12.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 40 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ յուրացնելու կամ վատնելու՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 5-ական, ընտանեկան բռնության՝ 4, անձնական ունեցվածքի գողության՝ 3, կողոպուտի, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու […]
09:36 14.12.2022
Դեկտեմբերի 10-14-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Սևան, Մարտունի, Տավուշի մարզի Դիլիջան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Հրազդան, Արագածոտնի մարզի Աշտարակ և Ապարան քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները։
08:28 14.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Շիրակի մարզի ավտոճանապարհներին և Ծիլքար-Ապարան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարդենյաց լեռնանցքում, Ապարան, Գյումրի քաղաքներում, Լանջիկ-Մաստարա և Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհներին մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից […]
23:58 13.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Շիրակի մարզի ավտոճանապարհներին, Ծիլքար-Ապարան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարդենյաց լեռնանցքում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին, Ապարան, Հրազդան, Չարենցավան քաղաքներում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է: «Զանգեր» և «Մեղրու սար» […]
22:30 13.12.2022
Հակառակ սպասվածի՝ Բրյուսելը որոշել է չերկարացնել Հայաստանում սահմանի մոնիտորինգը իրականացնող դիտորդական առաքելության լիազորությունների ժամկետը: Որոշումն այս մասին կայացվել է Եվրամիության արտգործնախարարների խորհրդի նիստում: «Բրյուսելը ճկվում է Ադրբեջանի առջև»,- նշել է Արտյոմ Երկանյանը «Հորիզոնի» տաղավարում թեմային անդրադառնալիս: Հեռուստամեկնաբան Քրիստինե Ալագուլյանի այն հարցին, թե ինչո՞վ է պատճառաբանվում այս ամենը և իրականում ինչի՞ հետևանք էր այդ որոշումը, Երկանյանը […]
19:58 13.12.2022
Ադրբեջանը 21-րդ դարում մի ամբողջ ժողովրդի կանգնեցնում է սովամահ լինելու առջև․ Դավիթ Բաբայանն ահազանգում է՝ Արցախի տոտալ շրջափակումը սկսված է: Արցախի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներն ու պետական ինստիտուտները կարևոր պատգամներ են հղել միջազգային հանրությանը՝ ավելացնելու ռուս խաղաղապահների թվաքանակը և նրանց տալ միջազգային մանդատ: Արցախցի բարձրաստիճան մի քանի պաշտոնյաներ չեն կարողանում վերադառնալ Արցախ: Նրանք Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության […]
19:35 13.12.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ ոստիկանության տեսուչների կողմից իրականացվում է խստացված վերահսկողություն կենդանիների մորթից գոյացած մթերքի սպանդանոցային ծագման նկատմամբ: Դա նշանակում է, որ իրացման ցանց տեղափոխվող միսը պետք է ուղեկցվի ձև 5 անասնաբուժական փաստաթղթով: Ըստ այդմ՝ դեկտեմբերի 2-ից մինչ այսօր, օրվա տարբեր ժամերի, հանրապետության ավտոճանապարհներին կանգնեցվել և ստուգվել է 3565 մեքենա, կազմվել է […]
18:31 13.12.2022
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն առանձնազրույց է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախագահ, ՄԱԿ-ում Արգենտինայի մշտական ներկայացուցիչ Ֆեդերիկո Վիլեգասի հետ։ Պաշտպանը զրուցակցին ներկայացրել է, թե ինչ գործունեություն է ծավալում Պաշտպանի գրասենյակը որպես մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատություն։ Պաշտպանը նաև շնորհակալություն է հայտնել դեսպան Վիլեգասին Ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի Գլոբալ ֆորումին մասնակցության, արտահայտած կարևոր ուղերձների […]
13:47 13.12.2022
Դեկտեմբերի 4-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում մի անհատ ձեռներեց հաղորդում էր տվել, որ դեկտեմբերի 3-ին ցերեկը Բագրատունյաց պողոտայի հասցեում աշխատանքի ընդունվելու եկած երիտասարդը վերցրել էր «Յամահա» մոպեդը, սակայն չարաշահելով իր վստահությունը և խաբությամբ տիրանալով մոպեդին՝ հեռացել էր: Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 12-ին Խանջյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին […]
13:25 13.12.2022
Արարատի մարզի Հովտաշեն համայնքում գործող ԱՁ Սամվել Լաբլաջյանին պատկանող ձկնաբուծարանում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ: Մասնավորապես՝ 🔴 ընկերությունը չի վարում փաստաթղթաբանություն իխտիոպաթոլոգիական հետազոտությունների, ջրի հիդրոքիմիական հետազոտությունների, անասնահամաճարակային վիճակի մասին, 🔴 չունի իխտիոպաթոլոգիական հետազոտությունների լաբորատորիա, 🔴 ձկան հիվանդությունների ու անկումների մասին չի տեղեկացրել ՍԱՏՄ-ին, 🔴 չի վարվում […]
11:15 13.12.2022
«Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում- II փուլ» ծրագրի աջակցությամբ մշակվել և ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կրթական ծրագրերում ներառվել է «Մարդու իրավունքները զինված ուժերում» առարկայի դասընթացը։ Դեկտեմբերի 12-ին Ռազմական համալսարանում տեղի է ունեցել «Մարդու իրավունքները զինված ուժերում» դասընթացի անցկացման համար նախատեսված լսարանի բացման արարողությունը: «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում- II […]
11:00 13.12.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 12-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ յուրացնելու կամ վատնելու՝ 12, թմրամիջոցի հայտնաբերման՝ 9, անձնական ունեցվածքի գողության՝ 8, խարդախության և ընտանեկան բռնության՝ 6-ական, մարմնական վնասվածք պատճառելու և բնակարանային գողության՝ 4-ական, սպանության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, անձի առևանգման, զենք-զինամթերքի առգրավման, […]
10:34 13.12.2022
ArtforArmenia առցանց բարեգործական աճուրդը մեկնարկեց հօգուտ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի և Վահե Մելիքսեթյան հիմնադրամի և կտևի ընդամենը 1 շաբաթ` 2022թ․ դեկտեմբերի 11-18-ը ներառյալ։ Աճուրդի ողջ հասույթն ուղղվելու է Հայաստանում և Արցախում պատերազմի հետևանքով տուժած զինծառայողներին և նրանց ընտանիքներին․ ավելի քան 4,400 զոհված և անհայտ բացակայող հերոսների ընտանիքների և ավելի քան 600 զին․ հաշմանդամություն ստացած զինծառայողների։ Աճուրդը […]
10:23 13.12.2022
Առաջին անգամ ի մի է բերված Էջմիածնի տպարանի շուրջ 150-ամյա տպագրական ժառանգությունը՝ սկսած Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի կողմից տպարանի հիմնադրումից մինչև Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումը։ Լույս է տեսել «Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը հայ գրատպության կենտրոն. Հրատարակությունների մատենագիտություն (1772-1920)» աշխատությունը։
10:16 13.12.2022
Դեկտեմբերի 12-ին Բարձրագույն դատական խորհրդում շարունակվել է Արդարադատության նախարարի պաշտոնակատարի ներկայացրած՝ Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Էդվարդ Նահապետյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը: Այս մասին հայտնում է ԲԴԽ-ն: Ըստ Արդարադատության նախարարի պաշտոնակատարի ներկայացրած միջնորդության հիմնավորումների՝ դատավորի կողմից թույլ են տրվել նյութական իրավունքի նորմերի՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի» 11-րդ հոդվածի, «Ժողովներ, […]
09:34 13.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: Իսկ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Բաղրամյանի, Թալինի, Անիի, Արթիկի, […]
00:12 13.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: Ապարան, Հրազդան և Թալին քաղաքներում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ […]
22:57 12.12.2022
Լաչինի միջանցքը շրջափակած այսպես կոչված «բնապահպան ակտիվիստների» թվում կան նաև բանակի ու հատուկ ծառայությունների բարձրաստիճան սպաներ: Նրանցից մի քանիսին արդեն հաջողվել է բացահայտել: Ի՞նչ կոնկրետ փաստեր կան: Հավանաբար ադրբեջանցիների նպատակն է՝ հենց զրկել Արցախին այդ պետական բյուջեն ինքնուրույն ձևավորելու հնարավորությունից». թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այսօր հաջողվեց բացահայտել այդ բնապահպանների առաջնորդներից մեկին: Պարզվում […]
22:20 12.12.2022
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից դեկտեմբերի 3-14-ը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ իրականացվող իրազեկման արշավի շրջանակներում ՄԻՊ-ի աշխատակազմը հյուրընկալել էր «Հեքիաթերեն» շարժական ինտերակտիվ տիկնիկային թատրոնի դերասաններին եւ երեխաների։ «Թարս թզուկ» ինտերակտիվ ներկայացման միջոցով, որի նպատակն էր խթանել ներառական, համագործակցային միջավայրի ձևավորումն ու համատեղ ջանքերով ընդհանուր նպատակի հասնելը, խնդիրներ լուծելը, հյուրընկալված երեխաները հնարավորություն ունեցան ծանոթանալ այնպիսի կարևոր […]