18:20 10.12.2022
Դեկտեմբերի 8-9-ը Տավուշի մարզպետարանի հանդիսությունների դահլիճում և կից ուսումնական կենտրոնում կազմակերպվել էր «Բազմաչափ աղքատություն. թվեր, համայնքներ, պատկերներ» տվյալների ցուցահանդես։ Ցուցահանդեսի նպատակն էր հանրամատչելի ձևով ներկայացնել աղքատության և սոցիալական ծառայությունների վերաբերյալ Տավուշի մարզում իրականացված հետազոտությունների արդյունքները։ Մուտքն ազատ էր։ Ցուցահանդեսի մասնակիցները ինտերակտիվ ձևաչափով ծանոթացան արդյունքներին, մեթոդաբանությանն ու քննարկեցին ոլորտի վերաբերյալ իրենց հուզող հարցերը։ Ցուցահանդեսը կյանքի է […]
17:40 10.12.2022
Շաբաթ օրը Օսլոյում կայացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը։ 2022 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է շաբաթ օրը։ Արարողությունը, որին մասնակցում են Նորվեգիայի թագավորական ընտանիքը և Նորվեգիայի կառավարության անդամները, ավանդաբար տեղի է ունեցել Օսլոյի քաղաքապետարանի շենքում։ Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի նախագահ Բերիտ Ռեյս-Անդերսենը ոսկե մեդալ և դիպլոմ է հանձնել բելառուս իրավաբան և ակտիվիստ Ալես […]
17:20 10.12.2022
Գյումրի համայնքի ավագանին հաստատել է՝ համայնքային ենթակայության մանկապարտեզների վարձավճարը զեղչել 50%-ի չափով։ Տեղեկացնում են Գյումրիի քաղաքապետարանից։ Համայնքն իր բյուջեից փոխհատուցելու է մանկապարտեզների ծախսերի 50 տոկոսը։ 2023թ.-ի հունվարի 1-ից մանկապարտեզ հաճախող երեխայի համար գանձվող գումարը կազմելու է 4000 դրամ։
11:52 10.12.2022
ՀՀ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով հատուկ նշանակության ստորաբաժանումների վարժանքները։
10:39 10.12.2022
Նոյեմբերի 22-ին հաղորդվել էր 74-ամյա Գևորգ Բլդրյանի անհետ կորելու մասին: Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում դեկտեմբերի 9-ին Սիս-Ռանչպար գյուղ տանող ջրատարի մեջ հայտնաբերվել է տղամարդու դիակ: Պարզվել է՝ որպես անհետ կորած որոնվող Գևորգ Բլդրյանի դիակն է: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական […]
09:50 10.12.2022
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը ուղերձ է հղել Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ, որը ներկայացնում ենք ստորև․ «Շուրջ 75 տարի առաջ ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով պետությունների մեծ ընտանիքը համաձայնել է, որ մարդու անօտարելի արժանապատվության, հավասարության ու մարդկային ընտանիքի յուրաքանչյուր անդամի անքակտելի իրավունքների ճանաչումը ազատության, արդարության ու աշխարհում խաղաղության հիմնաքարերն են։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության անփոփոխելի 3-րդ […]
08:25 10.12.2022
Դեկտեմբերի 7-10-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Սևան, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքներում, Վերին Խոտանան գյուղում, Տաթև-Շինուհայր, Կապան-Տաթև և Թթուջուր-Բերդ ավտոճանապարհներին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները։
08:17 10.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Մ-2-Աղվանի-Տաթև-Մ-2 միջպետական ճանապարհի վերականգնման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել է․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։ Բերդ քաղաքում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ […]
23:56 09.12.2022
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Արշակունյաց պողոտա 196 հասցեի՝ ժողովրդին հայտնի «Skoda սերվիս»-ի դիմաց բախվել են 20-ամյա Դավիթ Բաղդասարյանի վարած ՎԱԶ 2121 մակնիշի 550 DD 55 համարանիշի և 23-ամյա Մհեր Թումանյանի վարած Mercedes C230 մակնիշի 36 ZF 230 համարաnիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար […]
23:25 09.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ժամը 23։00-ի դրությամբ Մ-2-Աղվանի-Տաթև-Մ-2 միջպետական ճանապարհի վերականգնման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել է․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ նշված հատվածում կա 270 կուտակված […]
23:11 09.12.2022
Քանաքեռի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում զինվորականները և բանակում ծառայություն իրականացնող հոգևորականները միասնական աղոթք են բարձրացրել հայոց բանակի անսասանության, անմահացած մարտիկների և գալիք հաղթանակների համար: Այս հանդիպման առիթը ՀՀ Զինված ուժերում հոգևոր առաջնորդության կազմավորման 25-ամյա հոբելյանն էր։
23:05 09.12.2022
Երկրաշարժերի մոնիտորինգ, աղետների բազմակի ռիսկերի կառավարման ժամանակակից մոտեցումներ. կայացել է Սպիտակի երկրաշարժի օրվան նվիրված աշխատաժողով: Ճգնաժամային կառավարման արդյունավետության հիմնաքարը ճշգրիտ լրատվությունն է. տեղի է ունեցել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության «Աղետների ռիսկերի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման» ծրագրի միասնական համակարգող հանձնաժողովի 6-րդ ամփոփիչ նիստը: Տարահանում, փրկարարական աշխատանքների կազմակերպում. Արարատի մարզային փրկարարական վաչությունը նախադպրոցական […]
22:58 09.12.2022
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Նորագավիթ թաղամասում՝ նախկին ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետի մոտ, բախվել են 56-ամյա Սամվել Ն-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենան և 45-ամյա Արմեն Պ-ի վարած ՊԱԶ մակնիշի ավտոբուսը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ։ Վիրավորներին առաջինը օգնության […]
22:35 09.12.2022
ՀՀ 2022 թ. պետական բյուջեով նախատեսված ֆինանսական հատկացումների վերաբաշխումների անհրաժեշտությունը հաշվի առնելով՝ Կառավարությունն առաջարկում է օրենքով սահմանված 3 տոկոս սահմանաչափը դարձնել 5 տոկոս: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը՝ դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ նիստում ներկայացնելով ««ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին հայտնում է […]
22:08 09.12.2022
«Մոսկովյան սեզոնների» 19 փառատոնային վայրերում բացվում է «Մոսկվան օգնում է» ամանորյա նվերների հավաքման շտաբը, հայտնել է «Մոսկովյան սեզոններ»-ի մամուլի ծառայությունը։ «Դեկտեմբերի 9-ին Մոսկվայի սեզոնների 19 փառատոնային վայրերում «Մոսկվան օգնում է» նախագծի շրջանակներում բացվում են ամանորյա նվերների հավաքման գրասենյակներ: Օգնության հավաքագրումը կազմակերպվում է Հասարակայնության հետ կապերի և երիտասարդության քաղաքականության կոմիտեի մասնակցությամբ: Մոսկվա քաղաքը և մայրաքաղաքի կամավորների […]
21:41 09.12.2022
Թուրքիան նոր սահմանափակումներ է մտցրել Բոսֆորով լցանավերի նավարկության համար: Արդյունքում՝ նեղուցների մոտ նաֆթով բեռնված մի քանի տասնյակ նավ է կուտակված: Փորձագետներից շատերն Անկարայի այս քայլն անօրինական են համարում: Վերջին շրջանում սա Անկարայի արդեն երրորդ փորձն է Բոսֆորով նավարկությունը սահմանափակելու. ինչո՞վ է Անկարան պատճառաբանում այս սահմանափակումները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Դեկտեմբերի 1-ից բեռնափոխադրող […]
20:59 09.12.2022
Շիրակի մարզում այս տարի կատարվել է 6000 հեկտարով ավելի աշնանացան ցորենի ցանք: Ցանքատարածքների ավելացմանը նպաստել է հատկապես աշնանացան ցորենի սերմացուի պետական օժանդակության ծրագիրը։ Այս տարի ծրագրի մոտեցումները փոխվեցին: Եթե մինչ այս պետական միջոցներով գյուղացիական տնտեսություններին էին տրամադրվում տեղական արտադրության ու ներկրված աշնանացան ցորենի սերմացումներ, ապա նոր ծրագրով որոշվեց հողագործներին, որպես կատարված ծախսի փոխհատուցում, սերմացուի փոխարեն […]
20:46 09.12.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորաններում թույլ ձյուն է տեղում։ Հալիձորից մինչև Տաթև ճանապարհահատվածին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 1-2 մետր։ Ստեփանավանի, Գորիսի, Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
20:16 09.12.2022
Այսօր ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակի քաղաքականությունների երկխոսության շարքի երկրորդ հանդիպումը։ Քննարկմանը մասնակցում էին Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, շահագրգիռ պետական կառույցների, ինչպես նաև մասնավոր հատվածի, գիտական հաստատությունների, քաղաքացիական հասարակության և […]
20:07 09.12.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր Անիի համայնքապետարանի վարչական շենքում աշխատակազմին և համայնքային ենթակայության կազմակերպությունների ղեկավարներին է ներկայացրել ՀՀ վարչապետի որոշմամբ Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Արման Սարիբեկյանին։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Մարզպետը խոսքում նշել է, որ Արման Սարիբեկյանը համայնքում պաշտոնավարելու է մինչև նոր ընտրությունների անցկացումը, սահմանված կարգի համաձայն, կառավարության որոշումն ուժի […]
19:39 09.12.2022
Այսօր տեղի է ունեցել Գյումրիի ավագանու տարեվերջյան նիստը, որի օրակարգում էր 25 հարց, մեծ մասը դրամական աջակցություններին ու հատկացումներին էր վերաբերում։ Նախ առաջարկվեց քաղաքի բյուջեում փոփոխություն կատարել, որը թույլ է տալիս Գյումրիի կումունալ ծառայություն բյուջետային հիմնարկին և Գյումրիի քաղաքապետարանի աշխատակազմին Ամանորին ընդառաջ 13-րդ աշխատավարձ տարմադրել՝ 100 տոկոսի չափով։ Ավագանու «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանն էլ […]
18:46 09.12.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]
12:35 09.12.2022
Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները օրերս բացահայտել են մի քանի հանցավոր դեպք։ Նոյեմբերի 29-ին Մեծամորի 24-րդ շենքի մոտ ձերբակալել են 56-ամյա մի տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մի քանի գրամ քաշով 2 փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով։ Մեծամորցին հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է։ Օրեր անց՝ դեկտեմբերի 2-ի առավոտյան, Մեծամորի ոստիկանները Երևան-Արմավիր ճանապարհին ձերբակալել և Մեծամորի բաժին […]
11:31 09.12.2022
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ԱՄՆ կատարած այցի շրջանակում, դեկտեմբերի 9-ին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխտեղակալ Կարա ՄըքԴոնալդի հետ: Կարա ՄըքԴոնալդը գոհունակություն է հայտնել Պաշտպանի հետ հանդիպման համար, ապա կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ, քննարկվել են առաջնահերթ հարցեր։ Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է սեպտեմբերի […]
10:56 09.12.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 8-9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք: Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 7, ընտանեկան բռնության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, խարդախության՝ 4, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու և ապօրինի ծառահատման՝ 2-ական, կողոպուտի, յուրացնելու կամ վատնելու, համակարգչային հանցագործության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնեական լիազորություններն անցնելու, սուտ մատնության, […]
10:46 09.12.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Լիլիա Խաչատրյանին պատկանող կիսաֆաբրիկատների արտադրությունում (ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան) իրականացրած վերահսկողական միջոցառումների ընթացքում կատարել են նմուշառում առկա արտադրանքից։ Լաբորատոր փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ «Յամմի Բայտս» տավարի մսով լցոնած նրբաբլիթ արտադրատեսակը ՄԱՖԱՄ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշներով […]
10:25 09.12.2022
Երևանի քաղաքապետարանը կոչով է դիմել «Մանկական Եվրատեսիլի» հանդիսատեսին՝ հորդորելով դեկտեմբերի 10-ին և 11-ին կայանալիք համերգներին մարզահամերգային համալիր ժամանելիս խուսափել անձնական մեքենաներից, քանի որ տարածքում կայանատեղի նախատեսված չէ: «Երևանի քաղաքապետարանը խցանումներից խուսափելու նպատակով քաղաքի երկու հատվածներից դեկտեմբերի 10-ին և 11-ին, ժամը 14:30-17:10-ը, ապահովելու է անվճար փոխադրում դեպի մարզահամերգային համալիր։ Ավտոբուսները շարժվելու են Կիևյան փողոցից («Բարեկամություն» մետրոյի […]
09:22 09.12.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 9։05-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորաններում և Հալիձորից մինչև Տաթև ճանապարհահատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։ Մ-2-Աղվանի-Տաթև-Մ-2 միջպետական ավտոճանապարհի 23-ից 24-րդ կմ հատվածում իրականացվող վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 9-ին և 10-ին՝ ցերեկային ժամերին, նշված ճանապարհի երթևեկությունը կկազմակերպվի պարբերաբար ընդհատումներով և որոշակի սահմանափակումներով։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները […]
09:08 09.12.2022
Դեկտեմբերի 7-9-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 32 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Երևանում և Արարատի մարզի Մասիս, Արմավիրի մարզի Էջմիածին, Գեղարքունիքի մարզի Գավառ, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքներում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները։
23:02 08.12.2022
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ապա համագործակցելով ոստիկանության Մարաշի բաժանմունքի իրենց գործընկերների հետ, Երևանում հայտնաբերել և ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ մի քաղաքացու։ Ըստ աղբյուրի՝ այդ քաղաքացին կասկածվում է նոյեմբերի 24-ին Նորք Մարաշ վարչական շրջանում՝ Նորքի գերեզմանների մոտ, իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով […]