TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+31.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իրանագետը՝ Փաշինյան-Ռայիսի հանդիպման կարևորության և Իրանի մտահոգությունների մասին

22:21 02.11.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 1-ին այցելեց Իրան ու հանդիպում ունեցավ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Կարճատև աշխատանքային այցի ընթացքում ի՞նչ հայտարարություններ հնչեցին Իրանում և ո՞րն էր այցի նպատակը: Թեմայի շուրջ հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը զրուցել է իրանագետ Տիգրան Դավուդյանի հետ: «Բոլորս գիտենք, որ առաջիկա ամիսները կամ առաջիկա օրերը շատ ճակատագրական են լինելու մեր հանրապետության համար, և […]

̰
Ալիևը մեղադրում է ֆրանսիացիներին Ալժիրում ցեղասպանություն իրականացմելու մեջ․ ինչո՞վ կպատասխանի Փարիզը

22:00 02.11.2022

Իլհամ Ալիևը կրկին Ֆրանսիային սադրող հայտարարություններով է հանդես եկել: Այս անգամ Ադրբեջանի նախագահը մեղադրել է ֆրանսիացիներին մարդկության դեմ հանցանքներ կատարելու և ցեղասպանություն գործելու մեջ:  Ի՞նչն է Ալիևը մարդկության դեմ հանցանք համարում: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Իլհամ Ալիևը մեկնել է Ալժիր, ուր այսօր իր աշխատանքն է սկսել արաբական երկրների լիգայի 31-րդ […]

̰
Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում վթարային ջրանջատում կլինի

20:15 02.11.2022

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 3-ին ժամը 10:00-22:00 կդադարեցվի Երևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների հետևյալ տարածքների ջրամատակարարումը: Հյուսիսային ճառագայթ, Արաբկիրի 33-51, Բաբայան, Վ.Դավթյան, Վերին Անտառային, Ներքին Անտառային, Գ.Էմին, Սարմեն, Զարոբյան, Դեմիրճյան, Ալիխանյան, Ազգալդյան, Ֆրիկի, Կոնդի փողոցների, Սարյան 2, 14, 20/1, 22, 24, 24/1, 26, […]

̰
Կոտայքի մարզի աշակերտներն այցելել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ

19:55 02.11.2022

  Կոտայքի մարզպետարանը, մասնագիտական կողմնորոշման շրջանակներում համագործակցելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, ինչպես նաև «Armenian Army» հայրենասիրական հասարակական կազմակերպության հետ՝ կազմակերպել և իրականացրել է մարզի մի խումբ աշակերտների այց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Նրանց ուղեկցել է Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը: Աշակերտները ծանոթացել են ինստիտուտի պատմությանը, ուսումնական ծրագրերին, գործող […]

̰
 Դիլիջանում կայացել է ՀՀ հյուսիսային համայնքների տնտեսական զարգացման համաժողովը

19:40 02.11.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ համագործակցությամբ Դիլիջանում կայացել է ՀՀ հյուսիսային համայնքների տնտեսական զարգացման համաժողովը։   Մեկտեղելով Լոռու, Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի և Տավուշի մարզերի համայնքների և մարզպետարանների շուրջ 110 ներկայացուցիչների՝ համաժողովը հնարավորություն է ստեղծել արծարծելու համայնքներում տնտեսական զարգացման խնդիրները, առկա հնարավորությունները և իրականացված աշխատանքները։ Համաժողովին մասնակցել են […]

̰
Գյումրիի քաղաքապետը և ՎԶԵԲ-ի ներկայացուցիչները քննարկել են փողոցաշինական ծրագրերի ընթացքին, լուսավորության ցանցի արդիականացմանը վերաբերող հարցեր

19:22 02.11.2022

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ բանկի փոխտնօրեն Յան Ջեննինգսի։ Հյուրերի կազմում են եղել նաև «Կանաչ քաղաքներ» ծրագրի քաղաքային տրանսպորտի գծով խորհրդական Վիհի Մոհան, եվրասիական ենթակառուցվածքի խմբի անդամ Անդրեյ Մաքսիմովը և (ՎԶԵԲ) բանկի ֆինանսական վերլուծաբան Կարինե Լալաֆարյանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև Գյումրու համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներ: Տեղեկացնում […]

̰
Շիրակի մարզպետը արտագնա աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Աշոցքի համայնքապետարանում

19:02 02.11.2022

Շիրակի մարզպետի գլխավորությամբ Աշոցքի համայնքապետարանում այսօր անցկացվել է արտագնա աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են 2022-ի սուբվենցիաների ընթացքը, ինչպես նաև 2023-ին ներկայացված ծրագրերի նպատակայնությունն ու իրատեսականությունը, համայնքային համաֆինանսավորմանն առնչվող հարցեր։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ «Որպես մարզպետ ինձ համար կարևորն այն է, որ մարզի համայնքները ներկայացնեն այնպիսի սուբվենցիոն ծրագրեր, որոնց իրականացմամբ համայնքի ու բնակավայրերի համար առաջնային […]

̰
Սյունիքի մարզի Քարաշեն և Խնձորեսկ գյուղերի տարածքում կիրականացվեն չպայթած արկերի վնասազերծման աշխատանքներ

18:45 02.11.2022

ԱԻՆ մարզային փրկարարական վարչությունից հայտնում են, որ այսօրվանից սկսած (մի քանի օր շարունակ) Սյունիքի մարզի Քարաշեն եւ Խնձորեսկ գյուղերի տարածքում կիրականացվեն չպայթած արկերի վնասազերծման աշխատանքներ, որոնց հետեւանքով լսելի կլինեն պայթյունների ձայներ։ Այս մասին տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից։ «Բնակիչներին խնդրում ենք խուճապի չմատնվել»,- ասվում է տարածած հաղորդագրությունում։

̰
ԱԻՆ ջոկատները մարտական հենակետերում ծառայություն են իրականացնելու. առաջին խումբը մեկնել է վարժական հավաքի

15:10 02.11.2022

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի և մարզային փրկարարական վարչությունների ծառայողներից կազամավորվել են ջոկատներ, որոնք պետական սահմանի երկու մարտական հենակետերում իրականացնելու են պահպանության և պաշտպանության գործառույթներ: Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԻՆ շարահրապարակից վարժական հավաքների է մեկնել Երևանի փրկարարական վարչության անձնակազմից բաղկացած 25 ծառայող: Վարժական 25-օրյա հավաքներն անցկացվելու են ՊՆ հաստատված պլանի համաձայն N զորամիավորման զորամասերից մեկում: […]

̰
Երևանում երեկ ծնվել է 78 երեխա

13:44 02.11.2022

Երևանի քաղաքապետարանից հայտնում են,որ Երևան քաղաքում նոյեմբեըի 1-ին ծնվել է 78 երեխա՝ 44 աղջիկ,34 տղա:

̰
Գետք բնակավայրում շչակ է փորձարկվելու

12:53 02.11.2022

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ից 13։00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Գետք բնակավայրում շչակ է փորձարկվելու: ԱԻՆ-ւց խնդրում են չանհանգստանալ:

̰
Արաբկիրում բացահայտվել են ապօրինի թմրաշրջանառության դեպքեր

11:00 02.11.2022

Արաբկրում ծառայություն իրականացրած պարեկները հոկտեմբերի 30-ին ու 31-ին ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք են բացահայտել։ Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ոստիկանները հոկտեմբերի 30-ի երեկոյան Ղափանցյան փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել 24-ամյա մի երիտասարդի, որը Երևանի բնակիչ է։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգված՝ 76 գրամից ավելի քաշով, նախնական տվյալներով՝ մարիխուանա, գաղտնի […]

̰
«Առողջ ծերացման արշավ» Վանաձորում. 60-ից բարձր տարիքի անձինք մասնակցել են «Ընտրի՛ր առողջությունը: Շարժվի՛ր, որ լինես առողջ» միջոցառմանը

10:56 02.11.2022

ՀՀ Առողջապահության նախարարության կողմից Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ Վանաձոր համայնքում կազմակերպվել էր «Առողջ ծերացման արշավ»` 60-ից բարձր տարիքի բնակչության համար: Արշավն անց էր կացվում «Ընտրի՛ր առողջությունը: Շարժվի՛ր, որ լինես առողջ» խորագրի ներքո՝ նպատակ ունենալով առաջ մղել առողջ ծերանալու, առողջ ապրելակերպ վարելու գաղափարը, հայտնում է Լոռու մարզպետարանի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ միջոցառումն սկսվեց քայլերթով Վանաձորի […]

̰
Նոյեմբերի 1-ից մեկնարկել են թռիչքներ Թել Ավիվ- Երևան- Թել Ավիվ երթուղով

10:47 02.11.2022

Israir Airlines ավիաընկերությունը մեկնարկել է թռիչքներ Թել Ավիվ- Երևան- Թել Ավիվ երթուղով, հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն: «Israir ישראייר Israir Airlines ավիաընկերությունը սույն թվականի նոյեմբերի 1-ից մեկնարկել է Թել Ավիվ – Երևան – Թել Ավիվ երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականցվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում […]

̰
Գեղարքունիքի մարզի առջև լրջորեն ծառացած է ազդարարման համակարգի արդիականացման խնդիրը. մարզպետ

10:35 02.11.2022

Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ՄԱԶԾ Հայաստանյան գրասենյակի «Աղետների ռիսկերի կառավարման ծրագրի» համակարգող Արմեն Չիլինգարյանին և «Լոկատոր» կազմակերպության ազդարարման համակարգերի մասնագետ Սմբատ Պետրոսյանին, այս մասին մարզպետը հայտնում է իր ֆեյսբուքյան էջում: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության պետ Գեւորգ Գալստյանը։ «Նշեմ, որ մարզի առջեւ լրջորեն ծառացած է […]

̰
Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքում իրականացված աշխատանքները

09:40 02.11.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը հոկտեմբերի 28-ին հանդիպում են ունեցել Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ներկայացուցիչների հետ, հայտնում է ՏԿԵՆ մամուլի ծառայությունը: Նախարարի տեղակալը ներկայացրել ճանապարհաշինության ոլորտում կատարված աշխատանքները: ԵՄ Արևելյան հարևանության երկրներում պետական հատվածի գործունեության համար պատասխանատու Ռաֆալ Ռիբացկին և ԵՆԲ-ի վարկային […]

̰
Ավտոճանապարհների վիճակը Հայաստանում և Լարսում

08:54 02.11.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել են Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի աշխատանքները

23:08 01.11.2022

Նոյեմբերի 1-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի աշխատանքները, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունը: Ժողովին, որպես ատենապետ, մասնակցում էր Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, ապա ժողովականները մեկ րոպե լռությամբ հարգեցին սեպտեմբերի […]

̰
Ի՞նչ տվեց Սոչիի հանդիպումը և ի՞նչ ակնկալել Իրանից. զրույց՝ քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ

22:43 01.11.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյնը երեկ Սոչիում էր, այսօր՝ Թեհրանում: Ի՞նչ տվեց Սոչիի հանդիպումը և ի՞նչ ակնկալել Իրանից: Այս և այլ հարցերի շուրջ հեռուստամեկնաբան Քրիստինե Ալագուլյանը զրուցել է  Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ: Սոչի մեկնելուց առաջ վարչապետը ասաց, որ պատրաստ է պաշտոնապես ընդունել, ստորագրել 15 կետերի հիման վրա համաձայնության հասնելու փաստաթուղթը: Դա բնականաբար […]

̰
Կբարելավվեն Հայաստանի ջրային ոլորտի կառավարման մոտեցումները և կստեղծվեն ջրի հասանելիության հավասար հնարավորություններ

22:23 01.11.2022

Հոկտեմբերի 31-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լևոն Ազիզյանն ընդունել է ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի ղեկավար Արմեն Վարոսյանին, ծրագրի փորձագետներին, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան առաքելության ջրային ռեսուրսների և էներգետիկ հարցերով խորհրդական Մարինա Վարդանյանին: Ողջունելով հյուրերին՝ Լ. Ազիզյանը հաջող ընթացք է մաղթել ծրագրին։ ​Ծրագիրն իրականացվելու է […]

̰
Ռուսաստանի կողմից որևէ լուրջ հաջողության հասնել, որևէ ուղղությամբ, չհաջողվեց. քաղաքագետը՝ Սոչիի հանդիպման մասին

22:14 01.11.2022

Սոչի մեկնելուց առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պատրաստ է պաշտոնապես ընդունել, ստորագրել 15 կետերի հիման վրա համաձայնության հասնելու փաստաթուղթը: Ինչո՞ւ չստորագրվեց այդ փաստաթուղթը: Ըստ Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի, անհամաձայնություն է եղել 15 կետերից մեկի շուրջ: «15-րդ կետը Ադրբեջանին որևէ կերպ ձեռնտու չէ, այդտեղ խոսվում է ԼՂ-ի կարգավիճակը հետագայում պարզելու մասին, […]

̰
Ի՞նչ կարևոր հարցեր են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Էբրահիմ Ռայիսին

21:57 01.11.2022

Թեհրանի միջազգային օդանավակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորում է ԻԻՀ փոխնախագահ Մասուդ Միր Քազեմին: Այնուհետև վարչապետ Փաշինյանն ուղևորվում է Սաադաբադ պալատ: Այնտեղ էլ ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին է ողջունում վարչապետ Փաշինյանին, և տեղի է ունենում դիմավորման պաշտոնական արարողությունը, հնչում են երկու երկրների հիմները: Նախ տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի առաջնորդների նեղ, ապա ընդլայնված կազմով հանդիպումը: […]

̰
Ի՞նչ կտա Հայաստանին ու Իրանին Քաջարանի թունելի կառուցումը

21:22 01.11.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Թեհրան կատարած երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվումъ Քաջարանի թունելի կառուցման հարցը։  Կա՞ն հստակ պայմանաորվածություններ Քաջարանի թունելի վերաբերյալ, և ի՞նչ կտա Քաջարանի թունելը: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում […]

̰
Անցկացվել է «Պատիվ ունեմ» ծրագրի 2022թ. շրջանավարտների ավարտական միջոցառումը

20:23 01.11.2022

Նոյեմբերի 1-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցացվել է «Պատիվ ունեմ» ծրագրի 2022թ. շրջանավարտների ավարտական միջոցառումը։ Քաղաքացիական բուհերում բարձրագույն կրթություն ստանալուն զուգահեռ երկուսուկես տարի ռազմական գործը յուրացրած կուրսանտներն այսօր սպայական առաջին՝ լեյտենանտի ուսադիրներով երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, տեղեկացնում են ՊՆ-ից։ Հայոց բանակի շարքերը համալրող սպաներին շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման […]

̰
18.000 ծառ՝ Լոռու մարզում նոր տնկված ՄԱԿ-ի անտառում

19:54 01.11.2022

ՄԱԿ-ի օրվա առթիվ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակիցները Ջրաշեն բնակավայրի տարածքում մասնակցել են ՄԱԿ-ի անտառի ստեղծմանը։ Անտառապատման ծրագրի նախագիծն իրականություն է դարձել «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության հետ համագործակցությամբ, որի շրջանակներում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը աջակցել ու ակտիվ ներգրավվածություն է ունեցել 18․000 ծառի ծառատնկման և ծառերի խնամքի իրականացման աշխատանքներին։ «Վստահ ենք՝ երկրի համար ռազմավարական նշանակության, երկարաժամկետ բնապահպանական ծրագրերին […]

̰
Գրիգոր Մինասյանի հրամանով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը նոր ղեկավար ունի

19:44 01.11.2022

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով` Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի առաջարկությամբ, արդարադատության գնդապետ Լաերտ Գրիգորյանը նշանակվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ: Լաերտ Շեյրիի Գրիգորյանը մինչ այս զբաղեցնում էր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը:    

̰
Հոկտեմբեր ամսին Շիրակի մարզպետարան քաղաքացիներից ստացվել է 182 դիմում

19:24 01.11.2022

Հոկտեմբեր ամսին Շիրակի մարզպետարան քաղաքացիներից ստացված 182 դիմումներից 134-ը վերաբերվել է դրամական աջակցության տրամադրմանը։ Դիմումներն առնչվել են քաղաքաշինությանը (19), կրթությանը, մշակույթին և սպորտին (8 ), առողջապահությանը(8 ), ընտանիքի, կանանց երեխաների իրավունքների պաշտպանությանը (6), հողաշինությանը (3), ՏԻՄ(1), սոցիալական ոլորտներին (3)։ Դիմումներին տրվել են պարզաբանումներ, դրանց մի մասը դեռևս ընթացքի մեջ է։ Շիրակի մարզպետի 2022 թվականի հոկտեմբերի […]

̰
ԱՄՆ զինվորականները HIMARS համակարգով կոնֆետներ են կրակել երեխաների վրա՝ Հելոուինի կապակցությամբ

19:15 01.11.2022

ԱՄՆ զինվորականները Օկլահոմայում Հելոուինի առիթով կոնֆետներ են բաժանել երեխաներին՝ օգտագործելով HIMARS համակարգերը: Տեսանյութը Twitter-ում տարածել է Ֆորտ Սիլ ռազմաբազան։ Կադրերում երևում է, թե ինչպես են զինվորականները քաղցրավենիքի համազարկ  անում, և տարազներով երեխաները շտապում են դրանք հավաքել թաց ասֆալտից։ «Ուրիշ ինչպե՞ս կարող ենք երեխաներին Հելոուինի կոնֆետ բաժանել: Կրակ առաքելություն»,- ասված է տեսանյութի մեկնաբանություններում։ Վերջին ամիսներին ԶԼՄ-ներում […]

̰
Գեղարքունիքի մարզում հոկտեմբեր ամսին ծնվել է 203 երեխա

18:15 01.11.2022

2022 թվականի հոկտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 203 երեխա, որից 107-ը տղա, 96-ը՝ աղջիկ: Տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից։ 203 երեխաներից 42-ը ծնվել են Գավառի ԲԿ-ում, 23-ը՝ Սևանի ԲԿ-ում, 119-ը՝ Մարտունու ծննդատանը, 18-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում և 1-ը՝ Ճամբարակի ԱԿ-ում:

̰
Հոկտեմբերին Շիրակի մարզում ծնվել է 314 երեխա

15:58 01.11.2022

Հոկտեմբեր ամսին Շիրակի մարզում ծնվել է 314 երեխա։ Մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում լույս աշխարհ է եկել 167 տղա, 147 աղջիկ։ Ծնունդներից 3-ը զույգ է եղել։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։

̰
BACK_TO_TOP