TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+23.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչո՞ւ է Թեհրան մեկնում Նիկոլ Փաշինյանը

22:35 31.10.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը պաշտոնական այցով մեկնելու է Թեհրան: Պաշտոնական տեղեկությունն այս մասին տարածել է Իրանի պետական ԻՌՆԱ գործակալությունը:  Ի՞նչ հարցեր են քննարկվելու և  Բաքվի ու Թեհրանի միջև առճակատումը նվազելու միտում նկատվո՞ւմ է. թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Հետաքրքիր է, որ հայկական պաշտոնական աղբյուրներն այս պաշտոնական այցի մասին տեղեկություն դեռևս մինչև […]

̰
Վտանգնե՞ր են նկատել Արցախում, որ որոշել են կազմակերպել մեծ հանրահավաք. զրույց՝ Արտակ Բեգլարյանի հետ

22:01 31.10.2022

Հոկտեմբերի 30-ին Արցախի Ազգային ժողովն արտահերթ նիստ գումարեց ու ընդունեց հայտարարության տեքստ, որտեղ նշված գլխավոր ուղերձներից մեկն էր` «Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում»։ Հայտարարության տեքստն Արցախի խորհրդարանն ընդունեց միաձայն: Նիստն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվում էր նաև Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ միաժամանակ հրավիրված էր մեծ հանրահավաք: Թեմայի շուրջ հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը «Հորիզոնի» […]

̰
Ի՞նչ է ակնկալում Արցախը Սոչիի եռակողմ հանդիպումից. զրույց Արտակ Բեգլարյանի հետ

21:34 31.10.2022

«Հորիզոնին» տված հարցազրույցում Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը պատասխանել է նաև թե ի՞նչ է Արցախն ակնկալում այսօր Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպումից: «Ակնկալիքները չափավոր են, քանի որ մենք էլ հասկանում ենք, որ բավականին մեծ դժվարություններ կան: Առնվազն ակնկալում ենք, որ հետընթաց չի լինելու առկա իրավիճակից, և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և հակամարտության արդարացի կարգավորման, և մեր […]

̰
Որքա՞ն մարդ է մասնակցել Արցախի մեծ հանրահավաքին, ինչպես այն կօգնի Արցախի սուբյեկտայնության բարձրացմանը

21:23 31.10.2022

Ինչքանո՞վ կարող է օգնել Արցախում երեկ անցկացված մեծ հանրահավաքը՝ Արցախի սուբյեկտայնությունը բարձրացնելուն, ընդգծելուն: Թեմայի շուրջ հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանի հետ: «Կարող է օգնել: Առաջին հերթին պետք է ընդգծել, որ Արցախի ներկա բնակչության շուրջ կեսը՝ փորձագիտական հաշվարկներով, ներկա էր հանրահավաքին: Վերջին՝ թարմացված փորձագիտական հաշվարկները մեզ հուշում են, որ […]

̰
Ռուսական առաջարկը շատ ավելի ընդունելի է մեզ համար, քան արևմտյան առաջարկները. Բեգլարյան

21:08 31.10.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե Ռուսաստանը պաշտպանի իր դիրքորոշումը, պատրաստ է ստորագրել Ռուսաստանի առաջարկած փաստաթուղթը, որը 15 կետից է բաղկացած: «Հորիզոնին» տված հարցազրույցում Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանն անդրադարձել է նաև այս թեմային և ներկայացրել` ի՞նչ է մտածում Արցախը Ռուսաստանի առաջարկած այդ կետերի շուրջ: «Ես չեմ կարող ՀՀ-ն փոխարեն փակագծեր բացել, թե պայմանագրի […]

̰
Արցախի ինքնորոշման իրավունքի իրացմանը հասնելու ենք իրավական ընթացակարգերով. Արտակ Բեգլարյան

20:47 31.10.2022

Արցախից  «Հորիզոնի»  տաղավար միացած պետական նախարար Արտակ Բեգլարյանը նշել է, թե ինչպես են պատկերացնում Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը: Վահագն Հակոբյանի այն հարցին՝ արդյո՞ք այս հարցում Դոմբասի հետ համեմատելը տեղին է, Բեգլարյանը պատասխանեց. «Իրականում Արցախի դեպքը շատ այլ կոնֆլիկների, այդ թվում Դոմբասի հետ համեմատելի չէ: Արցախի պարագան բավական նման է Կոսովոյի պարագային: Բայց բոլորս էլ հասկանում […]

̰
Մահացել են Թուրքիայի Օրդու նահանգի վերջին երկու հայերը

20:00 31.10.2022

Թուրքիայի Օրդու նահանգի Ալթընօրդու շրջանում 1 օրվա տարբերությամբ մահացել են տեղի վերջին հայերից բժիշկ Տիգրան Թորամանը (90տ.) և նրա քույրը դեղագործ Արտեմ Թորամանը (86տ.): Շրջանի Զաֆերիմիլլի թաղամասը, որտեղ բնակվում էին Թորամանները, ըստ թուրքական «Takvim» լրատվականի տվյալների, ժամանակին բնակեցված է եղել ավելի քան 12 հազար հայերով և կոչվել է հայկական թաղամաս: Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Նշվում է, […]

̰
Ադրբեջանը դեռ թույլ չի տալիս որոնել զոհված հայ զինծառայողների մարմիները. ԳՇ պետ

19:48 31.10.2022

Կառավարության որոշմամբ ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, որը աշխատանքներ է իրականացնում սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով անհետ կորած 25 զինծառայողների վերաբերյալ տեղեկություն ստանալու և հայտնաբերելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը: Նա հայտնել է որ վերջին տեղեկություններով՝ 10 դի վերադարձվել է, և ԴՆԹ հետազոտության […]

̰
Շիրակի մարզպետն այցելել է «Արթիկի բժշկական կենտրոն»-ի կառուցման համար նախատեսված տարածք

19:18 31.10.2022

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ այսօր եղել է Արթիկում, համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, «Արթիկի բժշկական կենտրոնի» տնօրենի ուղեկցությամբ Նազելի Բաղդասարյանը շրջել է բժշկական կենտրոնում, հետևել և ծանոթացել աշխատանքներին։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Մարզպետին զեկուցվել է, որ հաստատությունն ունի 25 մահճակալ հզորություն, որից 15-ը վիրաբուժական է, 10-ը՝ սոմատիկ, 7 նեղ մասնագիտական և 4 […]

̰
Ռուբեն Ռուբինյանը Մայր Աթոռում հանդիպել է Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքին

19:10 31.10.2022

ՀՀ ԱԺ ժողովի նախագահի տեղակալ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը Մայր Աթոռում հանդիպել է Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Խոսեցինք Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի մասին»,- հայտնում է Ռուբեն Ռուբինյանը։

̰
Վահե Շահվերդյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 2-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

19:05 31.10.2022

ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 2-ին՝ ժամը 17:30-20:00-ը, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Տեղեկացնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից։ Վերջին հրաժեշտը՝ նոյեմբերի 3-ին՝ ժամը 11:00-14:00-ը, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։

̰
ՀՀ քննչական կոմիտեի նախագահն այցելել է Արդարադատության ակադեմիա

18:48 31.10.2022

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այսօր այցելել է Արդարադատության ակադեմիա: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Կոմիտեի ղեկավարը հանդիպում է ունեցել ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) 2022 թվականի պարտադիր վերապատրաստման դասընթացների մասնակիցների հետ` իր խոսքում կարևորելով քննիչների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործմանն ուղղված գործընթացների պատշաճ կազմակերպման անհրաժեշտությունը, որը համարվում  է […]

̰
Առաջին անգամ կանցկացվի Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթ

16:51 31.10.2022

Առաջին անգամ կանցկացվի Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթ, որի հիմքում հայ պոեզիայի վերհանումն է, վերածնունդն է և հասարակության, երաժիշտների վերաբերմունքը դեպի հայոց լեզուն: Ըստ կազմակերպիչների՝ միջազգային մրցույթի միջավայրը լինելու է ոչ միայն հայկական. արտերկրից ևս ներգրավվելու են կոմպոզիտորներ: Վստահ են, որ այդ փոխադարձ շփումներն էլ հնարավորություն են ընձեռելու հարստացնելու մեր ներքին միջավայրը և Հայաստանից […]

̰
Ծնվել է Սուրեն Պապիկյանի առաջնեկը

13:15 31.10.2022

Լույս աշխարհ է եկել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի առաջնեկը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Սուրեն Պապիկյանը։ Նա հրապարակել է լուսանկար՝ կից գրելով․ «Նռանե Սուրենի Պապիկյան։ Բարով ես ծնվել, իմ առաջնեկ, իմ Նռանե»:

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 28-ից 31-ը

12:59 31.10.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 28-ից 31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 116 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 27, անձնական ունեցվածքի գողության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու՝ 15, խարդախության՝ 7, զենք-զինամթերքի առգրավման՝ 6, ընտանեկան բռնության՝ 4, թմրանյութ իրացնելու և աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 3-ական, խոշտանգման՝ 2, անձի առևանգման, ավազակային հարձակման, […]

̰
Անցկացվել է ՊՈՆՏՈՍ շաբաթ Հայաստանում

12:16 31.10.2022

Սույն թվականի հոկտեմբերի 10-ից 14-ը Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից անցկացվեց ՊՈՆՏՈՍ շաբաթ Հայաստանում, տեղեկացնում է ՀՀ բնապահպանության և ընդերէի տեսչական մարմինը: Միջոցառմանը մասնակցում էին նաև ՊՈՆՏՈՍ ծրագրի գործընկերները՝ Հելլաս hետազոտությունների և տեխնոլոգիաների կենտրոնից (Հունաստան), Թրակիայի Դեմոկրիտուս համալսարանից (Հունաստան), «Գրին Օլթերնաթիվ» հասարակական կազմակերպությունից (Վրաստան) և […]

̰
Վիճաբանություն և կրակոցներ. կա ձերբակալված անձ

12:12 31.10.2022

Հոկտեմբերի 30-ին ոստիկանության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ երկու երիտասարդների վիճաբանության ժամանակ կրակոցներ են հնչել: Տեղեկությունների ստուգման ընթացքում հիվանդանոցից է հաղորդում ստացվել. հրազենային վիրավորումով բուժօգնության էր տեղափոխվել 29-ամյա երիտասարդ: Ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 17.30-ի սահմաններում Գորիս քաղաքի Նոր զանգեր տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Խնձորեսկ […]

̰
Փրկարարները բռնել են 1 իժ, 1 շահմար, 3 սահնօձ, 2 գյուրզա

11:39 31.10.2022

Հոկտեմբերի 25-31-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Սյունիքի մարզի Կապան քաղաքներում և Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 իժ, 1 շահմար, 3 սահնօձ, 2 գյուրզա և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Երևանում երեք օրում մոտ 130 երեխա է ծնվել

11:08 31.10.2022

Հոկտեմբերի 28-30-ը Երևան քաղաքում ծնվել է 129 երեխա, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը: Երեխաներից 73 տղա է, 56-ը՝ աղջիկ:

̰
Կամավորականը փրկել է զինվորի կյանքը և պատերազմից հետո դարձել նրա կնքահայրը

10:42 31.10.2022

Ռազմաճակատում ծնված պատմության հետքերով. Կամավորականը փրկել է զինվորի կյանքը և պատերազմից հետո դարձել նրա կնքահայրը։ Մանրամասները՝ «Զինուժ մեդիա»-ի պատրաստած տեսանյութում:

̰
Քննարկում «Սփյուռքը էներգետիկայի, շրջակա միջավայրի և կլիմայի պահպանության հարցերում» թեմայով

10:21 31.10.2022

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է «Սփյուռքը էներգետիկայի, շրջակա միջավայրի և կլիմայի պահպանության հարցերում» թեմայով պանելային քննարկման, հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։ Քննարկումը վարել է ՀԱՀ Յակոբեանը բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Գասպարյան Ամիրխանյանը: Բանախոսներն էին բիզնես փորձագետ Ռոբերտ Սիլագաձեն, դոկտոր և և էներգետիկայի փորձագետ Ժերալդ Օզունյանը և «Հայաստան […]

̰
Արցախում կստեղծվի գերժամանակակից խառատային և գործիքաշինական հաստոցներով հագեցած արտադրամաս. Արցախի պետնախարար

09:51 31.10.2022

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 29-ին հանդիպում է ունեցել «Ջենեսիս Արմենիա» գիտավերլուծական կենտրոն հիմնադրամի գլխավոր տնօրեն Աբրահամ Գասպարյանի և «Էկոպրոֆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչների հետ: Պետական նախարարը արժեքավոր է համարել Արցախի կառավարության և «Ջենեսիս Արմենիա» գիտավերլուծական կենտրոն հիմնադրամի հետ ունեցած համագործակցության փորձը՝ հայտարարելով տնտեսական և ուսումնական նշանակության նոր նախաձեռնության մասին: «Նախատեսում ենք Արցախում […]

̰
Երևանում և որոշ մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

23:35 29.10.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Ս․Գևորգյան և Աղաբաբյան փողոցներ, Դավթաշեն թաղ. 1, 6 փողոցներ, Դավթաշեն թաղ. 9, 10 փողոցների բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Հ․ Ավետիսյան փ. 8, 13, 28, 29, 30 […]

̰
Հերթական անգամ ՀԱՊԿ-ը, մեղմ ասած, զգուշավոր է գործում. Ալեքսանդր Մարկարով

22:30 29.10.2022

Հայաստանում են Եվրամիության դիտորդները, ԵԱՀԿ-ի դիտորդները, միաժամանակ ՀԱՊԿ-ը երեկ քննարկելու էին երկու հարց. նախ՝ աշխատանքային խմբի զեկույցը և 2-րդը՝ ինչ օգնություն պետք է ցույց տա Հայաստանին: Ի վերջո, ի՞նչ որոշեց երեկ ՀԱՊԿ-ը: «Հորիզոնի» տաղավարում հեռուստահաղորդավար Քրիստինե Ալագուլյանը՝ ՀԱՊԿ-ին և առաջիկա եռակողմ հանդիպմանը վերաբերող որոշ հանգամանքներ քննարկել է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի հետ: «ՀԱՊԿ-ը որոշեց հերթական անգամ […]

̰
Ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել

19:20 29.10.2022

Շաբաթ օրը օդային տագնապ է հայտարարվել Ուկրաինայի բոլոր շրջաններում։ Այս մասին են վկայում ծանուցման մասին պաշտոնական տվյալները։ Օդային տագնապի մասին, մասնավորապես, հայտարարվել է Կիևի, Օդեսայի, Նիկոլաևի շրջաններում, ինչպես նաև երկրի արևմտյան և արևելյան շրջաններում։   Շաբաթ երեկոյան Կիևում օդային տագնապի մասին հայտարարել է նաև Կիևի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։   «Կիևում օդային տագնապ է հայտարարված, բոլորին […]

̰
Ուկրաինայում երեկոյան պիկ ժամերին էլեկտրաէներգիայի անջատումներ են նախատեսվում

19:02 29.10.2022

Ուկրաինայում երեկոյան պիկ ժամերին հոսանքազրկումներ կարող են տեղի ունենալ։ Այս մասին հոկտեմբերի 29-ին հայտնել է «Ուկրէներգո»-ն։ «Առջևում սպառման երեկոյան պիկ է, որի ընթացքում անհրաժեշտության դեպքում կարող են կիրառվել սահմանափակումներ։ Երեկոյան, վերադառնալով տուն, մենք միացնում ենք լույսը և տարբեր էլեկտրական սարքերը՝ ավելի շատ մեծացնելով ցանցերի բեռը, քան առավոտյան»,- ասվում է ընկերության Telegram ալիքում։ Նրանք հորդորել են […]

̰
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 33-ամյա տղամարդու այրվածքներ ստանալու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

18:31 29.10.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ 33-ամյա տղամարդու ջերմային այրվածքներ ստանալու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հայտում են ՀՀ քննչական կոմիտեից։ Վերջինիս՝ ամբողջ մարմնի 95 տոկոս ջերմային այրվածք ախտորոշմամբ, Եռաբլուր տանող ճանապարհի մոտից Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխվելու վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022 թվականի հոկտեմբերի 29-ին՝ ժամը […]

̰
Գողացել էր տերմինալը, հանել գումարը՝ տերմինալը թողնելով դաշտամիջյան հատվածում

13:01 29.10.2022

Հոկտեմբերի 27-ին ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ գողացել են Գյումրիի Մ. Թետչերի փողոցի վճարային տերմինալը: Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, գողությունը կատարելու կասկածանքով, հոկտեմբերի 28-ին հայտնաբերվել, ձերբակալվել և Մուշի բաժին է տեղափոխվել Սարակապ գյուղի 25-ամյա մի բնակիչ: Նա խոստովանել է, որ տերմինալը գողացել է ինքը և իր վարձակալած «Նիսան Տիդա» […]

̰
Երևանի Համաշխարհային հայկական գագաթնաժողովը սկսավ ջերմ ընդունելութեամբ մը. Կարո Փայլան

12:54 29.10.2022

Թուրքական մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Հայաստանում է, մասնակցում է Համաշխարհային հայկական գագաթնաժողովին: Այսօր նա լուսանկար է հրապարակել մի խումբ հայ երիտասարդ մասնակիցների հետ և կից գրառմամբ հայտնել իր գոհունակությունը ընդունելությունից, նշել է, որ գտնվում է համաժողովի վայրում, որտեղ հանդիպում են աշխարհասփյուռ հայերը։ «Երևանի Համաշխարհային հայկական գագաթնաժողովը սկսավ ջերմ ընդունելութեամբ մը»,-գրել է նա։

̰
20-ամյա երիտասարդը հրաժարվել էր կատարել զինվորական ծառայության պարտականությունները

12:46 29.10.2022

Ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 28-ին Սյունիքի մարզի Անգեղակոթ բնակավայրի վարչական տարածքում հայտնաբերվել և դատարան է ներկայացվել 20-ամյա Մհեր Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը) մեղադրանքով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված […]

̰
BACK_TO_TOP