12:25 29.10.2022
Օրերս ոստիկանության Արմավիրի և Շիրակի մարզային վարչությունների տարածքային բաժիններում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մասնավորապես, Արմավիրի բաժնի քրեական հետախույզների և հերթապահ մասի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժնում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի, ատրճանակի և զինամթերքի, այդ թվում՝ նռնակների կամավոր հանձնումներ։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև Վաղարշապատի բաժնում՝ շնորհիվ Քրեական ոստիկանության, […]
12:07 29.10.2022
Դավիթ Ներսիսյանը Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված բազկամարտի աշխարհի 43-րդ առաջնության +60 տարիքային խմբի 80 կգ քաշային կարգի եզրափակչում հաղթել է Իտալիայի ներկայացուցչին, նվաճել է ոսկե մեդալն ու ճանաչվել մարզաձևի աշխարհի կրկնակի չեմպիոն (ձախ ձեռքի մրցույթ), հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը: Մրցաշարն անցկացվել է հոկտեմբերի 13-ից 24-ը. մասնակցել են 56 պետության՝ ընդհանուր 1100 մարզիկ: ՊԵԿ հարկային […]
11:57 29.10.2022
Հոկտեմբերի 26-ի առավոտյան «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գանգուղեղային վնասվածքով բուժօգնության է դիմել Վերին Դվին գյուղի 36-ամյա մի բնակիչ: Նա հայտնել էր, որ ծառից ընկել է: Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 8-ի սահմաններում Այգեստան գյուղում հիվանդանոց տեղափոխված տղամարդն ու […]
11:10 29.10.2022
Հոկտեմբերի 24-ի երեկոյան ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Լոռու մարզի Եղեգնուտ գյուղում ստուգել են նույն գյուղի 27-ամյա բնակչի «ԳԱԶ» մակնիշի բեռնատարը: Մոտ 3,5 խմ փայտանյութով բեռնված մեքենան առանց հաշվառման համարանիշի էր: Տղամարդը հայտնել է, որ փայտանյութն իրենն է: Նույն օրն առավոտյան գյուղի հանդամասում բենզասղոցով հատել էր մոտ 15 կանգուն ծառ: Վարորդը փայտանյութի օրինականության […]
09:38 29.10.2022
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը տեղեկացնում է, որ Համաշխարհային հայկական գագաթնաժողովին ուղիղ եթերում հետևելու հնարավորություն կա: «Միացեք և դիտեք ուղիղ հեռարձակումներ պանելային քննարկումներից և գագաթնաժողովի նիստերից»,-ասվում է հաղորդագրությունում: Հիշեցնենք, որ սույն թվականի հոկտեմբերի 28-31-ին Երևանում իրականացվում է Համաշխարհային հայկական գագաթնաժողով: Այն կազմակերպվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից: Այն որպես նոր ձևաչափ և դինաﬕկ […]
08:56 29.10.2022
Հոկտեմբերի 27-29-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 24 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Աբովյան, Լոռու մարզի Վանաձոր, Տավուշի մարզի Դիլիջան և Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Ախուրյան գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները։
08:36 29.10.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
22:30 28.10.2022
Հայ մարզիկների վերջին շրջանում գրանցած հաջողությունների և սպասվող սպորտային իրադարձությունների մասին հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի հետ: ԿԳՄՍ փոխնախարարը նախ անդրադարձավ այս տարվա ընթացքում Աշխարհի և Եվրոպայի առաջնություններից հայ մարզիկների նվաճած մեդալների թվին: «Մեր լավագույն արդյունքը եղել է 2019-ին՝ 222 մեդալ, անցած տարին եզրափակել ենք 199 մեդալով, այս […]
22:15 28.10.2022
Երևանում այսօր մեկնարկել է Համաշխարհային հայկական քառօրյա գագաթնաժողովը, որի բացման արարողությանը մասնակցել են Հայաստնի վարչապետն ու Արցախի նախագահը: Գագաթնաժողովը, որը կազմակերպվել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից, որպես նոր ձևաչափ և դինամիկ հարթակ ծառայելու է սփյուռքի ներկայացուցիչների և տեղացի գործընկերների համար՝ քննարկելու համընդհանուր նշանակության մարտահրավերներն ու խնդիրները: Գագաթնաժողովին մասնակցում են 600 մասնակիցներ ավելի […]
20:42 28.10.2022
Մայրաքաղաքում ձնամաքրման համար «ԵԱՍՄ» համայնքային հիմնարկը նախատեսում է պահեստավորել շուրջ 11 հազար տոննա աղի և ավազի խառնուրդ, 6000 տոննան արդեն պահեստավորված է: Քաղաքապետարանում հրավիրված հանդիպում-քննարկման շրջանակում Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը վարչական շրջանների ղեկավարների, կառուցվածքային ստորաբաժանումների, համայնքային հիմնարկների պատասխանատուների, ինչպես նաև կենսաապահովման ոլորտում գործունեություն իրականացնող կառույցների, Պարեկային ծառայության ու ԱԻՆ ներկայացուցիչների հետ քննարկել է ձմռան […]
20:11 28.10.2022
Վլադիվոստոկում կկանգնեցվի Ստալինի հուշարձանը։ Նման որոշում է կայացրել քաղաքի ղեկավարին կից մշակույթի խորհուրդը, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։ Ըստ աղբյուրի՝ խորհրդի վեց անդամները որոշմանը կողմ են քվեարկել, երեքը՝ դեմ,իսկ երկուսը ձեռնպահ են մնացել։ Դեռ մայիսին Խորհրդային սպաների միությունը դիմել էր քաղաքային դումային՝Ստալինի հուշարձան տեղադրելու նախաձեռնությամբ։ Ստալինը ԽՍՀՄ-ի առաջնորդն է եղել 1924-1953 թվականներին։ Ստալինի կողմնակիցները պնդում են, […]
19:55 28.10.2022
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում գտնվող Գլաձոր հյուրանոցում անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացումը գազի պայթյունի հետևանքով հյուրանոցի մասնակի փլուզված մասնաշենքում» թեմայով: Այն ղեկավարել է ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը: Միջոցառումն անցկացվել է ԱԻՆ ՓԾ տնօրենի ուսումնական խմբի շրջանակներում, մասնակցել են կառուցվածքային և մարզային փրկարարական բոլոր վարչությունների ղեկավարները, […]
16:34 28.10.2022
Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները հոկտեմբերի 18-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գյումրիի բնակիչ, 31-ամյա մի կին տանն ու մեքենայի մեջ ապօրինի պահում է զենք ու թմրանյութ: Տեղեկությունը ճշտելուց հետո նախաձեռնվեց քրեական վարույթ: Հոկտեմբերի 19-ին, դատարանի որոշմամբ, կնոջ տանը կատարվեց խուզարկություն: Հայտնաբերվեց ատրճանակի նմանվող առարկա: Ու՝ ոչ միայն: Հայտնաբերվեցին նաև դեղնականաչավուն և սպիտակ […]
13:00 28.10.2022
Հոկտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունը: Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքին թափորով առաջնորդել են Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ–մկրտարան, ուր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս […]
12:58 28.10.2022
2023թ․ հունվարի 1-ից 1000 և ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում ևս կենսաթոշակներն ու ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկերի միջոցով: Այս մասին տեղեկացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Նշվում է, որ անկանխիկի անցման դրույթը վերաբերվում է մինչև 75 տարեկան, ինչպես նաև 1-ին կամ […]
12:52 28.10.2022
Հոկտեմբերի 27-ին ոստիկանության ՊՊԳՎ Վաղարշապատի պահպանության բաժնում տեղեկություն էր ստացվել, որ Նոր Արմավիր գյուղի մի բնակիչ գողացել է գյուղի դպրոցի բակում դրված տախտակները: Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: 51-ամյա նորարմավիրցին հրավիրվել է բաժին ու խոստովանել, որ հոկտեմբերի 20-ին դպրոցի բակից ինքն է գողացել տախտակները: Կազմված […]
12:45 28.10.2022
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Դավիթ քահանա Սահակյանը, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունը: Տնօրինության համար հիմք է ծառայել Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի միջնորդությունը և Մայր Աթոռի Կարգապահական Հանձնախմբի եզրակացությունը Դավիթ քահանայի՝ ամուսնալուծվելու և հոգևոր ծառայության վայրը լքելու վերաբերյալ։ […]
12:20 28.10.2022
ՀՀ տարածքում հոկտեմբերի 31-ին ժամը 08:00 – 10:00-ն ընկած ժամանակահատվածում կդադարեցվի հեռուստաալիքների հեռարձակումը, կանջատվեն նաև Երևանի հաղորդիչ կենտրոնից սփռվող FM տիրույթի ռադիոալիքները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը: «Հեռարձակման դադարեցումը պայմանավորված է Երևանի հաղորդիչ կենտրոնի էլեկտրասնուցման համակարգի արդիականացման և արբանյակային հաղորդիչ անտենայի վրա անհետաձգելի պրոֆիլակտիկ-վերականգնողական աշխատանքներով»,- նշված է հաղորդագրության մեջ:
12:03 28.10.2022
Հոկտեմբերի 26-ին, ժամը 20.00-ին, «Սևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ որովայնի ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 51-ամյա մի տղամարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ծովագյուղցի 51-ամյա տղամարդուն ժամը 19.45-ի սահմաններում շտապօգնության խումբն է Սևան քաղաքի Նաիրյան փողոցի շենքերից մեկի բակից տեղափոխել հիվանդանոց: Ոստիկանության […]
11:45 28.10.2022
Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել «Արփի լիճ» ազգային պարկից, մասնավորապես ցուցադրել է բնության պահպանվող տարածքի «Ախուրյանի կիրճ» տեղամասը:
11:41 28.10.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 27-ից 28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 33 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 5-ական, ընտանեկան բռնության՝ 3, ֆիզիկական ներգործության՝ 2, պետական-հասարակական ունեցվածքի գողության, խարդախության, յուրացնելու կամ վատնելու, շորթման, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները […]
11:34 28.10.2022
Մարդու իրավունքների Պաշտպանը վկայի դատավարական կարգավիճակ ունեցող անձի սահմանահատումներն արգելելու կապակցությամբ իրավունքների խախտման վերաբերյալ որոշում է կայացրել, տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը: Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքով վկայի դատավարական կարգավիճակ ունեցող անձանց ներկայացուցիչները տեղեկացրել են, որ իրենց վստահորդները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից փորձել են հատել Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, սակայն օդանավակայանում ծառայություն իրականացնող ՀՀ ազգային անվտանգության ծառայության […]
11:20 28.10.2022
Երեկ Երևան քաղաքում ծնվել է 72 երեխա՝ 40 աղջիկ և 32 տղա, այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
10:00 28.10.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
08:04 28.10.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Աջափնյակ վարչական շրջան՝ զորամաս, 11:00-15:00 Տիգրան Մեծի պող. 34 շենք, 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 41 շենք, Թբիլիսյան խճ․ 3, 3/14, 5, 5/1, 7 շենքեր և 7/4-79/2 առանձնատներ, Քանաքեռ ՀԷԿ թաղ. 5-30 […]
00:08 28.10.2022
Հոկտեմբերի 27-ին, ժամը 21։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ էլեկտրաքարշը բախվել է ավտոմեքենային. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Քաղսի գյուղում բախվել են բեռնատար էլեկտրագնացքը և «BMW» […]
00:03 28.10.2022
Երևանում հոկտեմբերի 28-31-ը և նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ներկայացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Մարզերում՝ Հոկտեմբերի 28-31-ը և նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Արցախում վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։
23:39 27.10.2022
Միացյալ Նահանգներում ընտրարշավը վճռորոշ փուլ է մտնում: Խորհրդարանական ընտրությունները կայանալու են նոյեմբերի 8-ն: Ինչո՞ւ են այս ընտրությունները կոչվում միջանկյալ: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը: «Օրենսդիր մարմինը վերընտրվելու է ոչ ամբողջությամբ: Ամբողջությամբ կվերընտրվի միայն Ստորին Պալատը՝ բոլոր 435 կոնգրեսականները, իսկ Վերին Պալատի սենատի միայն մեկ երրորդը ընտրությունների միջոցով այս անգամ հայտնի կդառնա, մնացածը պահպանում են իրենց […]
22:58 27.10.2022
Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման ավտոճանապարհի կմ14+400-կմ18+400 հատվածում միջին նորոգման աշխատանքների շրջանակում կատարվում է գծանշում, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը:
21:18 27.10.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը հոկտեմբերի 25-28-ն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում, հայտնում է ՏԿԵՆ մամուլի ծառայությունը: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից կազմակերպած «Միջուկային էներգետիկան 21-րդ դարում» խորագրով համաժողովի ընթացքում քննարկվել են միջուկային էներգիայի ոլորտում համաշխարհային զարգացումների, մաքուր էներգիայի աղբյուրների անցման գործում ատոմային էներգիայի դերի և այլ առանցքային թեմաներ: Հակոբ Վարդայանն […]