16:34 12.10.2022
Սույն թվականի հոկտեմբերի 11-ին 82 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Միքայելի Հարությունյանը, տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Վլադիմիր Հարությունյանը ծնվել է 1940թ-ին: Նա 1964թ-ին ավարտել է Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտը, 1969թ-ին՝ Հայաստանի գիտությունների ակադեմիայի Էլեկտրոնիկայի և ռադիոֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրան։ 1965-1974թթ-ին […]
16:09 12.10.2022
Ծխելը ռիսկի գործոն է շատ ծանր հիվանդությունների համար, որոշ հետազոտությունների արդյունքով Հայաստանում ծխողների քանակը մոտ 28 տոկոս է: Հոկտեմբերի 12-ը ծխելու դեմ պայքարի ազգային օրն է: Ի՞նչ խնդիրներ կան ոլորտում և ի՞նչ է անում պետությունն այս ուղղությամբ: Թեմայի շուրջ ասուլիս են տվել առողջապահության ոլորտի ներկայացուցիչները: Մանրամասները՝ տեսանյութում:
15:50 12.10.2022
2020-21թթ-ին մանկապարտեզ, նախակրթարան հաճախող երեխաների թիվը, հատկապես գյուղերում, քիչ ընդգրկվածություն է ունեցել՝ պայմանավորված համավարակով՝ չնայած նրան, որ բարեփոխումներին, ապահով միջավայր ստեղծելուն ուղղված, պետությունը կառուցել է նոր նախակրթարաններ, հաստատություններ՝ 500 մանկապարտեզ ունենալու տեսլականով: Նախադպրոցական կրթության համակարգում էլ ի՞նչ բարեփոխումներ են իրականացվելու: Թեմայի շուրջ ասուլիս է տվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, խոսել […]
14:26 12.10.2022
Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ավտոհավաքակայանը համալրվել է 16 տոննա տարողությամբ 7 նոր բեռնատար և 2 ջրցան մեքենաներով: Առաջին խմբաքանակը ձեռք էր բերվել 2021 թվականին: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ ներկրված բեռնատարները մայրաքաղաքի վարչական բոլոր շրջաններում լուծելու են խնդիրներ, որոնք ավտոհավաքակայանի մեքենաների մաշվածության պատճառով նախկինում հնարավոր չէր լիարժեքորեն լուծել: Բեռնատարները ոլորտի կարիքներին […]
14:02 12.10.2022
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի սեփականատիրոջ կողմից քանդվել է պայթյունի հետևանքով մասնակի կանգուն մնացած մասնաշենքը: Տարածքը մաքրվել է, շինարարական աղբը՝ տեղափոխվել: Բարեկարգվելու է նաև հարակից մայթը: Հոկտեմբերի 12-ից Քրիստափորի փողոցում տրանսպորտային միջոցների համար վերականգնվել է երկկողմանի երթևեկությունը:
13:37 12.10.2022
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 03.30-ին, 1-02 ծառայություն էր զանգել Բանավան թաղամասում բնակվող մի կին և հայտնել, որ ամուսինը զենքով սպառնացել է, թե տան անդամներին կսպանի: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից ոստիկանները շտապ մեկնել են նշված վայր: Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ու քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողների հետ միջոցառմանը մասնակցել են նաև […]
12:46 12.10.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Դուստրիկ Ղազարյանին (Արմավիրի մարզ, քաղաք Էջմիածին) պատկանող մսամթերքի արտադրամասի գործունեությունը։ Ստուգման արդյունքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝ • մսամթերքի արտադրամասը ապահովված չի եղել պատշաճ հիգիենիկ պայմաններով և ենթակա է եղել վերանորոգման, […]
11:39 12.10.2022
Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գուգարք գյուղում բնակվող մի երիտասարդ անցած ամիսներին իրենց գյուղում գողություն է արել: Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: 20-ամյա երիտասարդը հրավիրվեց բաժին: Բացատրական աշխատանքի արդյունքում և փաստերի ճնշման տակ նա խոստովանեց: Ըստ նրա` իմանալով, որ համագյուղացին մեկնել է արտերկիր ու տանը մարդ չկա, օգոստոսի վերջերին […]
10:56 12.10.2022
Օրերս ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները, համայնքային ոստիկաններն ու պարեկապահակետային դասակի ծառայողները, համագործակցելով Արմավիրի մարզային վարչության գործընկերների հետ, բաժնի սպասարկման տարածքում իրականացրել են ուժեղացված ծառայություն, որի շրջանակներում հաջողությամբ իրացրել են նաև օպերատիվ տեղեկություններ։ Ծառայության ընթացքում հայտնաբերվել , ձերբակալվել ու ոստիկանության Արմավիրի բաժին բերման են ենթարկվել մի խումբ անձինք։ Նրանց խուզարկություններով հայտնաբերվել են կաթուցիչներ ու մարիխուանայի […]
10:37 12.10.2022
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը տեղեկացնում է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի սեփականատիրոջ կողմից իրականացված աշխատանքների արդյունքում քանդվել է պայթյունի հետևանքով մասնակի կանգուն մնացած մասնաշենքը: «Տարածքը մաքրվել է, շինարարական աղբը՝ տեղափոխվել: Աշխատանքներ են տարվում նաև հարակից մայթի բարեկարգման ուղղությամբ: Հոկտեմբերի 12-ից՝ Քրիստափորի փողոցում տրանսպորտային միջոցների համար վերականգնվել է երկկողմանի երթևեկությունը»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է […]
10:21 12.10.2022
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացչել 2022 թվականի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 29 դեպք, որից 23 դեպքով հաշվարկվել է 102.308.268 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 130.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել […]
09:20 12.10.2022
Հոկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Արևելքի Ասորի Եկեղեցու կաթողիկոս–պատրիարք Մար Ավա Գ Ռոյելին և նրա գլխավորած պատվիրակությանը, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունը: Ողջունելով ասորի կաթողիկոս–պատրիարքի այցը հայոց հոգևոր կենտրոն՝ Նորին Սրբությունն ընդգծեց, որ հայ և ասորի ժողովուրդների բարեկամական հարաբերություններն ու միջեկեղեցական […]
23:59 11.10.2022
Եվրամիության դեսպաններն այսօր համաձայնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։ Որոշումը կայացվել է Քաղաքական և անվտանգության հանձնաժողովի փակ նիստում: Սա արդեն վերջնակա՞ն որոշումն է, թե ևս ինչ-որ գործընթացներ պետք է իրականացվեն. «Հորիզոնի» տաղավարում թեմայի շուրջ մանրամասներ է հայտնել հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը: «Որոշումը պետք է հավանության արժանանա Եվրամիության անդամ […]
20:00 11.10.2022
«Երևանը երգում է Ֆորշի համար» խորագրով համերգային երեկոն նվիրված էր հայ երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Ֆորշի 55-ամյակին։ Մտերմիկ, ջերմ ու խոստումնալից երեկո. Ֆորշի ընկերները՝ հայտնի երգիչներն ու արվեստագետները, եկել էին իրենց սերն իրենց կատարումներով փոխանցելու սիրված արտիստին՝ երգի ու երաժշտության լեզվով շնորհավորելու հոբելյարին: Վահան Գեորգիի Գևորգյան, նույն ինքը՝ Ֆորշն ամեն ինչ սկսել է ջութակից, […]
19:52 11.10.2022
Վրաստանի ընդդիմադիր «Լելո» կուսակցությունը նախաձեռնել է օրենքի նախագիծ, որով Ռուսաստանից ժամանող քաղաքացիների համար մուտքի արտոնագիր է պահանջվելու։ Aliq Media-ի հաղորդմամբ՝ օրենքի նախագծի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներն օգտվում են առանց վիզայի Վրաստան մուտք գործելու և 1 տարի ժամկետով գտնվելու իրավունքից։ Նման ազատական մոտեցումը և այցելուների հոսքի վերջին աճը տրամաբանորեն կապված են սպառնալիքների ավելացման հետ, որի համար […]
19:07 11.10.2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսին։ Հայտնում են Սյունիքի մարզպտերանից։ Մարզպետը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ այս դժվարին ժամանակահատվածում Սյունիք այցելելու համար՝ նշելով, որ միջազգային գործընկերների այցերն ու աջակցությունը շատ կարեւոր են մարզային իշխանության համար։ Պատասխանելով դիվանագետի հարցերին՝ Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրել է սեպտեմբերյան պատերազմի օրերին մարզում ստեղծված […]
19:00 11.10.2022
Այսօր Նոր Նորք վարչական շրջանում միանգամից 6 ապօրինի շինություն է քանդվել՝ Սաֆարյան փ. 10/2, Գալշոյան փ. 8/1, Վիլնյուսի փ. 64/3, Դ. Մալյան փ. հ. 5 հասցեների հարակից տարածքներում, ինչպես նաև ինքնակամ Թ. Կրպեյանի անվան այգու վերջնամասում: Հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Բոլոր շինությունները կառուցված են եղել համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներում: Ավելի վաղ քաղաքացիները զգուշացվել և տուգանվել […]
18:55 11.10.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
18:50 11.10.2022
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հոկտեմբերի 11-ին այցելել է Տավուշի մարզ։ Հովք գյուղում նրան դիմավորել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և ուղեկցել Հովքի «Ուսուցման կանաչ» կենտրոն։ Հայկ Ղալումյանը տիկնոջը տեղեկացրել է, որ կենտրոնը հիմնադրվել է 2021 թ.-ին «Կանաչ արահետ» ՀԿ նախաձեռնությամբ, ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնության (EU-GAIA) ֆինանսական աջակցությամբ։ «Կանաչ արահետ» հկ-ն 8 տարի առաջ մեկ […]
18:20 11.10.2022
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից սկսված ռազմական գործողությունների արդյունքում Տավուշի ու Գեղարքունիքի մարզերում սահմանամերձ համայնքների բնակիչների համար ստեղծված խոցելի իրավիճակով պայմանավորված Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած աշխատանքային խմբերի կողմից 2022 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին այցեր են կատարվել Տավուշի և Գեղարքունիքի մարզեր տեղում առկա խնդիրներին ծանոթանալու, Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական մանդատի շրջանակներում դրանց լուծման ուղղությամբ […]
18:14 11.10.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Խարբերդի մասնագիտացված մանկատան» պայմանների բարելավման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներգրավմամբ՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և «Քեզ համար» հասարակական բարեգործական կազմակերպության միջև դրամաշնորհային ծրագրի պայմանագիր է ստորագրվել։ Միջոցառման շրջանակում «Խարբերդի մասնագիտացված մանկատունը» կապահովվի անհրաժեշտ գույքով․ այս նպատակով՝ կտրամադրվի ավելի քան 99,7 հազար դոլար։ Ստորագրման արարողության ընթացքում Աշխատանքի և […]
13:15 11.10.2022
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ երեկ՝ հոկտեմբերի 10-ին, Երևան քաղաքում ծնվել է 79 երեխա՝44 տղա, 35 աղջիկ։
12:59 11.10.2022
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը շնորհավորել է ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարին ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ: Մասնավորապես նշել է. «Հարգելի’ պարոն Քյարամյան, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ և Քննչական կոմիտեի անձնակազմին մասնագիտական տոնի՝ Քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ: Պատասխանատու ծառայություն իրականացնելով` Ձեր ղեկավարած կառույցն իր կարևոր դերակատարությունն […]
12:47 11.10.2022
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Տարեցների միջազգային օրվա առթիվ շնորհավորել և դրամով է պարգևատրել կյանքի մեկ դարը բոլորած և մարզի տարբեր բնակավայրերում ապրող ութ տարեցի։ Գեղարքունիքի մարզպետի շնորհավորանքին են արժանացել Գավառ համայնքի Հացառատ թաղամասի բնակիչ, 104 տարեկան Թագուշ Իսպիրյանը, Սարուխան գյուղի բնակիչ, 100 տարեկան Մեխակ Ավետիսյանը, Կարմիրգյուղի բնակիչ, 101 տարեկան Թամարա Մադոյանը, Մադինա գյուղի բնակիչ, 100 […]
12:19 11.10.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Դևդորակ թունելը հոկտեմբերի 11-ին ժամը 10։00-17։00-ն տեխնիկական աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, […]
12:09 11.10.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզայն կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «ՊԵՐՃ ԵՎ ՏԻԳՐԱՆ» (Արարատի մարզ, Լանջազատ համայնք) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող զովացուցիչ ըմպելիքի արտադրամասում։ Վերահսկողության արդյունքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝ • արտադրական հատվածը չի համապատասխանել հիգիենայի պահանջներին, • հատակների, պատերի մակերևույթները պատրաստված […]
11:03 11.10.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 10-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 46 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, թմրանյութի հայտնաբերման՝ 6, ընտանեկան բռնության՝ 5, խարդախության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և հոգեկան ներգործության՝ 2-ական, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, ապօրինի կերպով զենք կրելու, ապացույցներ կեղծելու, […]
10:22 11.10.2022
Երևանի փողոցները, այգիներն ու պուրակները կհամալրվեն նոր, արժեքավոր, եզակի ծառաթփատեսակներով, ինչպիսիք մայրաքաղաքում դեռ չեն տնկվել, հայտնում է Երևանի քաղաքապետարանը՝ ի գիտություն տնտեսվարող սուբյեկտների: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից հստակ սահմանվել են չափորոշիչներ՝ ծառերը պետք է լինեն ոչ պակաս, քան 3 մետր բարձրության, սաղարթը՝ ձևավորված, ճյուղերի երկարությունը՝ 1 մ եւ ավելի, բնի տրամագիծը՝ 5,5 […]