TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+21.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունը հաստատել է Գործազուրկների զբաղվածության ապահովման ծրագիրը

15:45 18.08.2022

Գործադիրը հաստատել է Գործազուրկների զբաղվածության ապահովման ծրագիրը: Ըստ այդմ՝ առաջարկվում է ծրագրում ընդգրկել այն գործատուին, որը չի հանդիսանում հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին, մինչև սույն ծրագրի համար դիմում ներկայացնելը գործել է առնվազն երկու տարի անընդմեջ, վերջին երեք ամսվա ընթացքում անընդհատ ունեցել է առնվազն 10 վարձու աշխատող, և նրա կողմից հաշվարկված եկամուտների փաստացի ֆոնդը […]

̰
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալն ազատվել է պաշտոնից

15:29 18.08.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալն ազատվել է պաշտոնից: Հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Նարինե Ավագյանին ազատել կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից»։ Ավագյանն այդ պաշտոնին էր նշանակվել 2020-ի հուլիսի 22-ին։

̰
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցական նամակներ է ստացել

15:07 18.08.2022

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների վերաբերյալ ցավակցական նամակներ է ստացել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինից և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյից: «Պետական դումայի պատգամավորների և իմ անունից խորապես ցավակցում եմ Երևանի առևտրի կենտրոնի հրդեհի ողբերգական հետևանքների համար»,- մասնավորապես ասված է […]

̰
Երուսաղեմի հայոց պատրիարքը ցավակցական ուղերձ է հղել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

14:52 18.08.2022

Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Մայր տաճարում 2022 թվականի օգոստոսի 20-ին կկատարվի հոգեհանգստյան կարգ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հոգիների խաղաղության և հանգստի համար: Երուսաղեմի հայոց պատրիարք Տ. Նուրհան արք. Մանուկյանը ցավակցական ուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասվում է. «Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանության և Սուրբ Երկրի հայ համայնքի անունից ցավակցություններ ենք հայտնում «Սուրմալու» առևտրի […]

̰
ԱՀ քաղաքաշինության նախարարն ընդունել է «Արցախյան պատերազմի վիրավորների միություն» հկ ներկայացուցիչներին

14:29 18.08.2022

Այսօր՝ օգոստոսի 18-ին, ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանն ընդունել է «Արցախյան պատերազմի վիրավորների միություն» հասարակական կազմակերպության մի խումբ ներկայացուցիչների։ Հանդիպմանը քննարկվել են վիրավոր ազատամարտիկների սոցիալ-կենցաղային խնդիրները։ Նախարար Սարգսյանը հայտնել է, որ պատրաստակամ է օժանդակել նրանց՝ ոլորտին առնչվող հարցերի լուծման ուղղությամբ։

̰
Բարձր ջերմային ֆոնը կպահպանվի. օգոստոսի 18-23-ի եղանակային կանխատեսումը

13:12 18.08.2022

Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված` օգոստոսի 18-ին և 19-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում, Սյունիքի հովիտներում և Երևանում կհասնի +38․․․+40 աստիճանի։ Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի […]

̰
Համայնքը կարող է անձանց կողմից ոչ սահմանված վայրում առևտուր իրականացնելու դեպքում առգրավել ապրանքը

13:00 18.08.2022

ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված օրենսդրական փաթեթը, որով համայնքը կարող է անձանց կողմից ոչ սահմանված վայրում առևտուր իրականացնելու կամ ծառայություն մատուցելու դեպքում առգրավել և հետագայում դատական կարգով բռնագրավել այն առարկաները (ապրանքը), որոնք վաճառվում են կամ օգտագործվում ծառայություն մատուցելիս։ […]

̰
«Սուրմալու»-ի պայթյունի վերաբերյալ ի՞նչ մանրամասներ են հայտնել վարչապետին կառավարության նիստի մեկնարկին

12:24 18.08.2022

«Սուրմալու»-ի պայթյունի վայրում փրկարարները գիտեն՝ կոնկրետ ում են փնտրում և որ հատվածում: Պայթյունի հետևանքով 4 մարդ շարունակում է բուժումը հիվանդանոցներում։ Քրեական գործով ահաբեկչության վերաբերյալ չկան փաստական տվյալներ։ Այս մասին կառավարության հերթական նիստի մեկնարկին զեկուցվել է վարչապետին։ Նիկոլ Փաշինյանն էլ հանձնարարել է խորքային ուսումնասիրություն կատարել դեպքի հանգամանքները պարզելու առնչությամբ և հանգել օբյեկտիվ եզրակացության։ Վարչապետն ու կառավարության […]

̰
Սգո օրը հրավառություն կազմակերպած անձը հայտնաբերվել է

12:18 18.08.2022

Օգոստոսի 17-ի երեկոյան ոստիկանություն մի քանի ահազանգ ստացվեց, որ Արաբկիր վարչական շրջանում հրավառություն է։ Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ հրավառությունը կատարվել է Վրացական փողոցում։ Կարճ ժամանակ անց հայտնաբերվել է նաև իրականացնողը, որը օտարերկրացի է։ Նա իրավապահներին ներկայացրել է հրավառության նյութերի դատարկ արկղը և հայտնել, որ տեղյակ չի եղել, որ օգոստոսի 17-ից […]

̰
ՀՀ նախագահը ցավակցական ուղերձ է հղել «Սուրմալու»-ում տեղի ունեցած ողբերգության առնչությամբ

10:45 18.08.2022

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության առնչությամբ ցավակցական ուղերձ է հղել: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունը, որը խլեց բազմաթիվ կյանքեր, ընդհանուր դժբախտություն դարձավ մեր երկրի բոլոր բնակիչների համար։ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված սգո այս օրերին՝ ի հիշատակ տեղի ունեցած ողբերգության զոհերի, խորապես ցավակցում եմ զոհվածների […]

̰
Որոշում է կայացվել, որ գիշերային ժամերին աշխատանքները դադարեցվեն, լույսը բացվելուն պես կշարունակվեն. Հայկ Կոստանյան

22:15 17.08.2022

«Այս պահին որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են՝ պայմանավորված այն տեղանքով, որտեղ ենթադրյալ եղել է պայթյունը, այդ հատվածում ունենք վտանգավոր պատկեր, քանի որ փլուզման վտանգն այդ հատվածում մեծ է, շտաբի կողմից որոշում է կայացվել, որ գիշերային ժամերին աշխատանքները դադարեցվեն, լույսը բացվելուն պես դրանք կշարունակվեն»,-լրագրողների հետ զրույցում ասել է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: Նշել է, որ դժվարությունները […]

̰
Ո՞ր դեպքերում են հայտարարվում սգո օրեր, ինչպե՞ս պետք է դա դրսևորվի սովորական քաղաքացիների վարքագծում. զրույց Տիգրան Հեքեքյանի հետ

22:07 17.08.2022

Ո՞ր դեպքերում են հայտարարվում սգո օրեր, ինչպե՞ս պետք է դա դրսևորվի սովորական քաղաքացիների վարքագծում. այս մասին «Հորիզոն» -ի տաղավարում Արտակ Հովհաննիսյանը զրուցել է դիրիժոր, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանի հետ:

̰
Փրկարարները փլատակներից դուրս են բերել 26 քաղաքացու, որոնցից 16-ը ցավոք մահացած. Հայկ Կոստանյան

21:54 17.08.2022

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից հետո 4 օրերի ընթացքում որոնողափրկարարական ու հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 935 հրշեջ-փրկարարներ, Կարմիր խաչի կազմակերպությունից 201 հոգի, 132 կամավորներ, նաև անհատներ ու կազմակերպություններ՝ թվով 250 հոգի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: Նա հայտնել է, որ հրդեհի բռնկումից և պայթյունից հետո 49 ժամվա ընթացքում […]

̰
Ծեծկռտուք ու կրակոցներ Արագածոտնի մարզում

20:57 17.08.2022

Երեկ՝ օգոստոսի 16-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել և կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկություն է փոխանցվել, որ Աշտարակ քաղաքում կրակոցներ են հնչել: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ահազանգով մեկնել է ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ Ալեք Մանուկյան փողոցի 23 […]

̰
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունն իջեցրել է դեսպանատան դիմաց տեղադրված ՌԴ պետական դրոշը

20:52 17.08.2022

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը ի նշան համերաշխության հայ ժողովրդի իջեցրել է դեսպանատան դիմաց տեղադրված ՌԴ պետական դրոշը. հայտնում է դեսպանության մամուլի ծառայությունը։ Հիշեցնենք, որ Հայաստանի և Արցախի Հանրապետություններում այսօր՝ օգոստոսի 17-ին և վաղը՝ օգոստոսի 18-ին, հայտարավել է սգո օր՝ ի հիշատակ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների։

̰
«Սուրմալու»-ում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել է մոտ 935 փրկարարական ծառայող

20:43 17.08.2022

Օգոստոսի 17-ին, ժամը 19։30-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, որոնց արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու դի: Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 62 քաղաքացի, որոնցից 4-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։ Օգոստոսի 14-ից 17-ն ընկած ժամանակահատվածում «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին հերթափոխերով մասնակցել են ՓԾ տարածքային և […]

̰
ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը Մարտունի բերդաքաղաքի Վերածննդի օրվա առթիվ ուղերձ է հղել

20:37 17.08.2022

2007 թվականից օգոստոսի 17-ը Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի ավագանու որոշմամբ նշվում է Մարտունու Վերածննդի օր։ Արցախի ԱԺ նախագահը այս առիթով հղած իր ուղերձում ասում է. «2020 թ․արցախյան պատերազմը թեև կոչված է 44-օրյա, բայց այն իրականում տևել է 45 օրացուցային օր։ Եռակողմ հայտարարությունից հետո շուրջ 14 ժամ թեժ մարտեր էին ընթանում Արցախի արևելյան ուղղությամբ, և թշնամին […]

̰
Հայկական Կարմիր խաչի ընկերության Աղետներին արձագանքման թիմը շարունակում է աջակցել որոնողափրկարարական աշխատանքներին

20:16 17.08.2022

Հայկական Կարմիր խաչի ընկերության Աղետներին արձագանքման թիմը շարունակում է աջակցել որոնողափրկարարական աշխատանքներին: Հայկական Կարմիր խաչի ընկերությունն իր ֆեյսբուքյան էջում այս մասին պատմող ֆոտոշարք է ներկայացրել:

̰
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի պատասխանատուները Տավուշի մարզում քննարկել են իրականացվող ծրագրերի ընթացքը

19:40 17.08.2022

Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի պատասխանատուներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Դպրոցական սնունդ» ծրագրի հետ կապված մի շարք հարցեր: Ծրագիրն իր մեջ ներառում է կրթական բաղադրիչ՝ երեխաներին և ծնողներին հնարավորություն տալով ավելի մոտ գտնվելու գյուղատնտեսությանը և բարելավելու գյուղատնտեսական նորարարական տեխնոլոգիաների վերաբերյալ սեփական գիտելիքներն ու հմտությունները։ Քննարկվել են նաեւ ամբողջական հացահատիկի […]

̰
Ստամբուլում կանցկացվի հոգեհանգստյան կարգ «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի զոհերի հիշատակին

19:00 17.08.2022

Ստամբուլում օգոստոսի 21-ին նախագահությամբ Պոլսո Հայոց Պատրիարք Սահակ Արքեպիսկոպոս Մաշալյանի կանցկացվի հոգեհանգստյան կարգ` «Սուրմալու» առևտրի կենտրոնի վթարի զոհերի հիշատակին և  աղոթք՝ վիրավորների շուտափույթ ապաքինման համար:   «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  հայտնում է  Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը:   Պոլսո Հայոց Պատրիարքն օգոստոսի 16-ին ցավակցություն է հայտնել Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:

̰
«Հայաստան» համահայկական հիմնադրամը բուժպարագաներ է տրամադրել ՀՀ ԱԻՆ-ին

18:48 17.08.2022

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրել է բժշկական նշանակության ապրանքներ (դեֆիբիլյատորներ, էնդոբրոնխիալ ասպիրացիոն կաթետրներ, վիրաբուժական սայրեր, ներծծվող թելեր, բժշկական անձեռոցիկներ և այլ պարագաներ): «Նշենք, որ բժշկական նշանակության ապրանքները Հիմնադրամին հատկացրել է Կանադայի Տորոնտո քաղաքի հայկական համայնքը: Հատկանշական է, որ «Հայաստան» հիմնադրամի հասցեով ստացված բեռների փոխանցումը տարբեր կառույցներին մշտապես կրում է նպատակային եւ հասցեական […]

̰
Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ` անմեղ զոհերի հոգիների համար

18:42 17.08.2022

Օգոստոսի 18-ին` ժամը 12-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ թեմի բոլոր եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ` «Սուրմալու» առեւտրի կենտրոնի վթարից մահացած անմեղ զոհերի հոգիների համար։ «Սիրելի՛ քույրեր ու եղբայրներ, միացե՛ք ընդհանրական աղոթքին»,- հայտնում է «Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը։

̰
Եվրոպական խորհրդի նախագահը ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

17:00 17.08.2022

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն իր ցավակցությունն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ: «Այսօր ես միանում եմ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների համար վշտացող բոլոր հայերին։ Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում այն ընտանիքներին, ովքեր կորցրել են իրենց հարազատներին: Բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է […]

̰
Երևանում բրիտանական դեսպանատան առջև կիսով չափ իջեցվել է Միացյալ Թագավորության դրոշը

16:55 17.08.2022

Երևանում բրիտանական դեսպանատան առջև կիսով չափ իջեցվել է Միացյալ Թագավորության դրոշը՝ ի հիշատակ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի զոհերի։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Բրիտանիայի դեսպանության տարածած հաղորդագրությունից: «Այս դժվար պահին Բրիտանական դեսպանությունն իր խորին ցավակցությունն է հղում Հայաստանի ժողովրդին»,-նշված է հաղորդագրության մեջ:  

̰
ՀՀ ոստիկանության պետն ու նրա տեղակալը կգործուղվեն Ղրղզստան

16:44 17.08.2022

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը և նրա տեղակալ Արա Ֆիդանյանը կգործուղվեն Ղրղզստան։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանին 2022 թվականի սեպտեմբերի 7-9-ը գործուղել Ղրղզստանի Հանրապետություն (Չոլպոն-Աթա)՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի […]

̰
«Սուրմալու»-ից ձեռք բերած հրավառության համար նախատեսված նյութերն և պարագաները ներկայացնել ոստիկանություն. ՔԿ

16:40 17.08.2022

ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր «Սուրմալու» առևտրի կենտրոնից ձեռք են բերել, սակայն դեռևս չեն օգտագործել հրավառության համար նախատեսված նյութեր և պարագաներ, դրանք չօգտագործել և նշված իրերը ներկայացնել ՀՀ ոստիկանության՝ իրենց բնակության վայրի բաժիններ: Միաժամանակ հավելում ենք, որ նշված գործողությունը քաղաքացիների համար չի առաջացնի իրավական հետևանքներ:  

̰
«Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի գործով հարցաքննվել է 50-ից ավելի մարդ

16:34 17.08.2022

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով հարցաքննվել է 50-ից ավելի մարդ՝ տաղավարի սեփականատերեր, տուժածներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը՝ հավելելով, որ առևտրի կենտրոնի սեփականատերը դեռ չի հարցաքննվել: « Գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող չկա»,- ավելացրեց Թադևոսյանը: «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) եւ 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) հատկանիշներով ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի առթիվ նախաձեռնված վարույթով քննությունը լայն ծավալով շարունակվում է։

̰
«Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունից տուժած 4 քաղաքացի բուժում է ստանում

16:28 17.08.2022

Օգոստոսի 17-ին, ժամը 16։00-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել է եռհարկանի շինությունը (մոտ 2889 քմ)։ Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու դի: Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 62 քաղաքացի, որոնցից 4-ը շարունակում […]

̰
ՀՀ ՊՆ-ն հայտարարել է վառելիքաքսուքային նյութերի պահպանման և մատակարարման ծառայությունների գնման մրցույթ

16:17 17.08.2022

ՀՀ զինված ուժերում վառելիքաքսուքային նյութերի պահպանման և մատակարարման ծառայությունների գնման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է «ՀՀ –ԵՄԾՁԲ-22-7/2» ծածկագրով երկփուլ մրցույթ, որի նախաորակավորման հայտարարությունը հրապարակվել է www.procurement.am կայքում։ Մրցույթի 1-ին փուլի հրավերը տրամադրվելու է նախաորակավորված անձին (անձանց)` գաղտնի աշխատանքներ իրականացնելու համար ՀՀ ԱԱԾ-ի կողմից տրված թույլտվությունը հավաստող փաստաթղթերը սահմանված կարգով ներկայացնելու դեպքում։ Նշված հանգամանքով պայմանավորված՝ մրցույթին մասնակցելու ցանկություն […]

̰
Օշականում տեղի է ունեցել Օշականի ճակատամարտի 195-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում

16:06 17.08.2022

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան պաշտոնյաների, Վաղարշապատ համայնքի ղեկավարի, Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ եկեղեցու հոգևորականների, զինվորականների և մեծաթիվ հյուրերի հետ այսօր այցելել է Օշականի ճակատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող-մատուռ, ներկա գտնվել ճակատամարտի 195-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառմանն ու հարգանքի տուրք մատուցել Էջմիածնի պաշտպանության ժամանակ զոհված ռուս մարտիկների և հայ կամավորականների […]

̰
BACK_TO_TOP