19:44 08.07.2022
Մարտունի համայնքի Վարդաձոր գյուղի մշակույթի տանը հանդիսավորությամբ բացվել է «Ռուսական կենտրոն»։ Կրթամշակութային կենտրոնը բացվում է Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ, Գեղարքունիքի մարզպետարանի օժանդակությամբ և Վարդաձոր գյուղի բնակիչ, գործարար Անդրանիկ Բաղդասարյանի բարերարությամբ։ Նորաբաց «Ռուսական կենտրոն»-ում կանցկացվեն ռուսերենի անվճար դասընթացներ և կգործեն տարբեր խմբակներ։ Կենտրոնը կահավորված և հագեցած է ժամանակակից համակարգչային տեխնիկայով, որը հնարավորություն է […]
18:46 08.07.2022
Shantnews-ի նկարահանող խումբն այսօր եղել է Այրվածքաբանության ազգային կենտրոնում և նոր մանրամասներ իմացել հուլիսի 6-ին Աշտարակի բանկերից մեկում տեղի ունեցած հրդեհից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ հրդեհի հետևանքով բանկի աշխատակիցներից մեկը նույն օրը մահացել էր, 6 տուժածներից 4-ը՝ տարբեր աստիճանի այրվածքներով, տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, 2 տուժածները Աշտարակի հիվանդանոցում բուժօգնություն ստանալով՝ դուրս […]
16:55 08.07.2022
Ընտանիքում 2022 թ․ հունվարի 1-ից հետո ծնված, կարգաթվով երրորդ և հաջորդ երեխաների համար նախատեսված 50,000 դրամ աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է, տեղեկացնում են նախարարությունից։ Հուլիս ամսվա դրությամբ՝ 4133 երեխայի արդեն իսկ նշանակվել է աջակցություն։ Հիշեցնենք, որ աջակցությունը տրամադրվում է մինչև երեխայի 6 տարեկան դառնալը։ Այն նշանակվում է, եթե՝ աջակցության համար դիմող երեխայի […]
16:31 08.07.2022
Միասնական սոցիալական ծառայությունից տեղեկացնում են, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստի և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումը կսկսվի 2022 թվականի հուլիսի 8-ից, իսկ երրորդ և հաջորդ երեխայի (մինչև 6 տարեկան) խնամքի նպաստի վճարումը՝ 2022 թվականի հուլիսի 11-ից։
16:14 08.07.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ կասեցվել է «Արա-Արեգ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (Գեղարքունիքի մարզ, գ. Լճաշեն): Որոշման հիմքը Տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են: Մասնավորապես՝ այդ արտադրամասում արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը մաքուր և նորոգ վիճակում չեն եղել (մետաղական հատվածները ժանգոտ են, պատերը և […]
12:58 08.07.2022
Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն մահափորձից հետո արյան փոխներարկում է ստանում, հայտնել է նրա կրտսեր եղբայրը և պաշտպանության նախարար Նոբուո Կիշին։ «Ես աղոթում եմ նրա շուտափույթ ապաքինման համար: Ներկայումս Նարայի հիվանդանոցում հնարավոր ամեն ինչ արվում է նրա կյանքը փրկելու համար, ներառյալ արյան փոխներարկումը», – ասաց նա: Այնուամենայնիվ, նա հրաժարվել է մեկնաբանել ԶԼՄ-ների այն լուրերը, թե Աբեն […]
12:20 08.07.2022
Հուլիսի 8-ին, ժամը 00.05-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են ընդունվել «քթոսկրի կոտրվածք, աջ ուսահոդի առաջնային և հետին մակերեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ՝ 40-ամյա տղամարդ և «ձախ բազկի, աջ գոտկային շրջանի կողմնային և հետին մակերեսների կտրած-ծակած վերքեր, դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ՝ 17-ամյա պատանի: Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, […]
22:30 07.07.2022
Հուլիսի 6-ին, ժամը 16.55-ին, ԱԻՆ Լոռու մարզի «911» ծառայությունից ոստիկանության Ստեփանավանի բաժին հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգել Կուրթան գյուղի 27-ամյա մի բնակիչ և հայտնել, որ ձորաբերանին ներքև իջնող ոտնահետք է նկատել, նաև դիակի հոտ է առնում: Մեկնած օպերատիվ խումբը Լոռու մարզի Կուրթան գյուղի հարակից ձորում հայտնաբերել է տղամարդու հոշոտված դիակ: Նշանակվել է դատաբժշկական […]
20:59 07.07.2022
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկա գտնվեց Վայք քաղաքում իրականացվող «Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների կայունության և դիմակայունության ամրապնդում» ծրագրի 3-րդ փուլի շրջանակներում իրականացված ծրագրերի ամփոփիչ միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա էին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ջոն Գալագերը, Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի […]
19:52 07.07.2022
Ամեն օր քաղաքի փողոցներում է հայտնվում մի նոր շուն. ոմանք բարձրաձայնում են շների քանակի ու ագրեսիվության, ոմանք՝ կենդանիների պաշտպանության մասին: «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն»-ն ամեն օր տեղափոխում, հետազոտում, ստերջացնում ու պատվաստում է տասնյակ շների: Մի մասին նաև քնեցնում են, բայց դա արվում է բացառապես կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում, օրինակ՝ լեյշմանիոզ, ժանտախտ հիվանդությունների առկայության ժամանակ: Մանրամասները՝ […]
19:12 07.07.2022
Հունիսին Վրաստան է մուտք գործել 90 հազար 239 Ռուսաստանի քաղաքացի, ինչը 503 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Վրաստան մուտք գործած օտարերկրացիների 23 տոկոսը կազմում են Ռուսաստանի քաղաքացիները։ Հաղորդում է Aliq Media-ն։ Ընդհանուր հաշվով հունիսին Վրաստան է այցելել 387 հազար 781 միջազգային այցելու, ինչը 164 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ, թեև այս թիվը 47 […]
18:45 07.07.2022
2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություններ ընդունված, այն ավարտած և սպայական ծառայության անցած զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով կհատկացվեն բնակարաններ: Ռազմաուսումնական հաստատություն ընդունված քաղաքացիների հետ կնքվող զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը սահմանվել է 20 տարի, որից ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության ժամկետը՝ որպես պարտադիր զինվորական ծառայություն, իսկ ուսումնառությունն ավարտելուց հետո՝ որպես հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն: Ռազմաուսումնական հաստատությունն […]
15:58 07.07.2022
Լարսը բաց է, և այժմ բեռնատար մեքենաներն անցնում են Լարսի անցակետով: Այս մասին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ հայտնել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, որի կարծիքով մեկ ամսվա ընթացքում Լարսում հերթերն ամբողջությամբ կվերանան։ «Մեր արած աշխատանքի արդյունքում վերջին 1․5 ամսվա ընթացքում կարողացել ենք հասնել նրան, որ Լարսի թողունակությունն էապես մեծացել է, և եթե 2 ամիս առաջ Լարսի […]
12:23 07.07.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանրային քննարկում, որին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների կրթության վարչությունների, մանկավարժական կրթություն իրականացնող բուհերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև դպրոցների տնօրեններ: Հանդիպմանը ներկայացվել են հանրային քննարկման դրված «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգը […]
11:57 07.07.2022
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում պարզվել են 22-ամյա երիտասարդի կողմից hամակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպքի հանգամանքերը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 22-ամյա երիտասարդը 2021 թվականի սեպտեմբերի 04-ին, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, «adjarabet.am» բուքմենյքերական կայքում մուտքագրել է ծանոթի անվամբ իրեն հայտնի գրանցված նույնականացման համարի խաղային հաշվի մուտքանունն և գաղտնաբառը, հասանելիություն ստացել նրա […]
20:47 06.07.2022
Վերագործարկվել է «Արզնի 2 – Երևան» մայրուղային ջրատարը: «Վեոլիա ջուր» ընկերությունից տեղեկացնում են, որ Արզնիի աղբյուրի ջուրն արդեն հասել է Երևան և առաջիկա ժամերին Արաբկիրում լիարժեք կվերականգնվի ջրամատակարարումը:
19:53 06.07.2022
2022-ի առաջին կիսամյակի ընթացքում Լոռու մարզպետարանի աշխատակազմի քարտուղարությունում մուտքագրվել է թվով 9874 փաստաթուղթ՝ պաշտոնական և ոչ պաշտոնական գրություններ, հանձնարարականներ, դիմումներ և այլն: Հաշվետու ժամանակաշրջանում առցանց համակարգով և առձեռն եղանակով քաղաքացիների կողմից մարզպետարան մուտք է եղել շուրջ 2478 դիմում, բողոք, առաջարկություն, տեղեկատվական հարցում: Սահմանված կարգով և ժամկետներում պատասխանվել են բոլոր գրություններին: Դիմումների գերակշիռ մասը՝ 1549 դիմում, […]
19:35 06.07.2022
Հուլիսի 4-ից սաների առաջ իր դռներն է բացել նորակառույց «Սուրբ Մարիամ» մանկապարտեզը։ «Սուրբ Մարիամ» մանկապարտեզը կառուցվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրի շրջանակներում: Ծրագրի իրականացման համար ներդրվել է մոտ 172 մլն դրամ, որից համայնքի ներդրումը կազմում է մոտ 20 մլն դրամ: Մանկապարտեզը նախատեսված է […]
19:30 06.07.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում դեղորայքը հատկացվում է անվճար։
19:05 06.07.2022
Արևմտյան Վրաստանի Սամեգրելոյի շրջանում ձերբակալվել է պատվաստվածների բազայում գումարի դիմաց քաղաքացիներին գրանցած բուժքույրը, aliq.ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը։ Տեղեկությունների համաձայն քաղաքացիները բուժքրոջը վճարել են 300 լարի։ Այս պահի դրությամբ ծառայությունից օգտված 15 անձի ինքնություն է բացահայտվել։ Բուժքրոջ մյուս հաճախորդներին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ «Նախնական տվյալներով՝ նույն հանցավոր եղանակով պատվաստվածների էլեկտրոնային բազայում […]
18:57 06.07.2022
Փոխվարչապետ, Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Համբարձում Մաթևոսյանն այսօր մասնակցել է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի 2022 թվականի շրջանավարտների ավարտական հանդիսությանը։ Միջոցառմանը մասնակցել և ելույթով են հանդես եկել նաև կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ուսանողները, այլք։ Փոխվարչապետը շնորհավորել է […]
16:59 06.07.2022
Կորոնավիրուսի տարածման առումով ի՞նչ իրավիճակ է աշխարհում ու մեր երկրում, արդյո՞ք վիրուսը նոր մուտացիայի է ենթարկվում և սպասե՞լ բռնկման։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը ասուլիսի ընթացքում այս թեմայից զատ անդրադարձել է նաև ամռանը բնորոշ աղիքային վարակիչ հիվանդություններին ու թունավորման դեպքերին։ Վերջին 7 օրվա ընթացքում […]
16:07 06.07.2022
Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվել է տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության և սպորտի ոլորտները զարգացնելու նպատակով ընդլայնել պարզեցված կարգով քաղաքացիություն ստացող այն անձանց շրջանակը, որոնք իրենց նշանակալի ավանդը կունենան մի շարք բնագավառներում: «Օրինագծով նախատեսվում է վերոնշյալ բնագավառներում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշները սահմանելու լիազորությունները վերապահել ՀՀ կառավարությանը»: Այս մասին նշել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա […]
14:11 06.07.2022
Կիևի պնդումները, թե իբր ռուսական բանակը հարվածներ է հասցնում սեփական քաղաքներին, սուտ են, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Կարճ ասած, (նրանք) ստում են: Եվ փաստերը հայտնի են, դրանք ամեն օր ներկայացնում է մեր ՊՆ-ն»,- ասաց նա` չորեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում պատասխանելով ՏԱՍՍ-ի թղթակցի համապատասխան հարցին: Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ […]
12:53 06.07.2022
Այսօր 14-րդ Դալայ Լամա Տենզին Գյացոն դառնում է 87 տարեկան. երկուսուկես տարվա կորոնավիրուսային պանդեմիայից հետո նա դուրս է եկել կարանտինից և մոտ օրերս կլինի Հնդկաստանի հյուսիսում գտնվող Դհարամսալա քաղաքում, որտեղ նրա հիմնական նստավայրն է։ Տաճար կայցելեն ուխտավորներ՝ աշխարհի տարբեր ծայրերից, այդ թվում՝ Ռուսաստանից։ Մոսկվայում նրա ծննդյան օրը հանդիսավոր կերպով կնշվի Կինոյի տանը։ Դալայ Լաման, որպես […]
12:18 06.07.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի մասնագիտական չափանիշները սահմանելու մասին նախագիծը։ Նախագծով ներկայացվող կարգավորումներով առաջարկվում է ուսուցչի մասնագիտական չափանիշը դիտարկել զարգացման ոլորտների, մասնագիտական գործունեության ձևերի, կարողունակության մակարդակների և մանկավարժի բնութագրերի տեսանկյունից: Ուսուցչի մասնագիտական չափանիշների համար սահմանվել է զարգացման չորս ոլորտ՝ առարկայի իմացություն, դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողություններ, […]
12:15 06.07.2022
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից իրականացրած մշտադիտարկման այցերի ընթացքում արձանագրվել է քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց բժշկական զննության ժամանակ վնասվածքների չարձանագրման շարունակվող խնդրահարույց պրակտիկան: Այդ կապակցությամբ բազմաթիվ են նաև Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքները։ Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացված ուսումնասիրությունները վկայում են, որ քրեակատարողական հիմնարկ ընդունվող ազատությունից զրկված անձի մոտ […]
11:07 06.07.2022
Շարունակվում է ՀՀ-ում բնակվող արցախցիների ժամանակավոր զբաղվածության ապահովմանն ուղղված «Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» և «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում» ծրագրերի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը: Միջոցառումից կարող են օգտվել 2020 թվականի պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիները, որոնք մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ն առնվազն վերջին 3 ամսվա ընթացքում բնակվել […]
23:06 05.07.2022
Այս տարի արդեն իսկ մոտ 10․000 մարդ է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։ «2022 թվականի միայն առաջին 6 ամիսների ընթացքում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ներկայացվել է շուրջ 9917 դիմում։ Դա մոտ 2 անգամ ավելի շատ է 2017 և 2018 թվականների նույն […]
20:44 05.07.2022
Սպիտակ խոշորացված համայնքի ամառային զորակոչի առաջին հավաքի նորակոչիկներն այսօր մեկնեցին պարտադիր ժամկետային զինվորական ծառայության։ Ինչպես տեղեկացրին Լոռու մարզպետարանից, նրանց ճանապարհելու էին գնացել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը, համայնքապետարանի պաշտոնյաներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, զինակոչիկների հարազատներն ու ընկերները։ Նորակոչիկները օրհնություն և օրհնված խաչեր ստացան՝ անփորձանք լինելու ու զինվորական ծառայությունը պատվով կատարելու մաղթանքով: Գոռ […]