TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախում աճել է ծնունդների թիվը. հայտնի են նորածինների` ծնողների կողմից նախընտրելի անունները

18:57 05.07.2022

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Արցախում գրանցվել է 864 ծնունդ, որը, 2021 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ, ավելի է 204-ով կամ 131 տոկոսով: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի սոցիալ-ժողովրդագրության և աշխատանքի շուկայի վիճակագրության բաժնի պետ Լիլիա Պետրոսյանը։ «Ծնված երեխաների թվում գերակշռել են տղաները՝ կազմելով 53,6 տոկոս: Ըստ անվանակոչության՝ […]

̰
Հայաստանի 27 միավորված համայնքում ֆոտովոլտային կայաններ են տեղադրվում

18:50 05.07.2022

Շուրջ 2 միլիարդ դրամով Հայաստանի 27 միավորված համայնքում ֆոտովոլտային կայաններ են տեղադրվում: Կառավարության, Համաշխարհային բանկի միջոցներով իրականացվող ծրագրով էլեկտրաէներգիայի խնայողություններ կլինեն մշակույթի տներում, մարզադպրոցներում, մանկապարտեզներում և համայնքային այլ կառույցներում: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։

̰
Լարսի անցակետն աշխատում է արտակարգ ռեժիմով

18:15 05.07.2022

Վրաց-ռուսական սահմանի Լարսի անցակետն աշխատում է արտակարգ ռեժիմով,  Aliq Media-ի փոխանցմամբ՝ հայտնում է Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ): «Օրական աշխատունակությունը 2-3 անգամ ավելացել է։ Բոլոր 13 գրանցման ուղիներն աշխատում են, չնայած դրան, գրանցման կետում կան ուշացումներ՝ թե՛ թեթև, թե՛ բեռնափոխադրումների դեպքում. հետևաբար, Վրաստան մեկնել ցանկացող զբոսաշրջիկներին նախարարությունը զգուշացնում է հաշվի առնել սահմանին տիրող իրավիճակը»,- […]

̰
Արցախի նախագահը և «Արցախյան պատերազմի վիրավորների միություն» ՀԿ ներկայացուցիչները քննարկել են վիրավոր ազատամարտիկների սոցիալական խնդիրները

18:08 05.07.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի  5-ին ընդունել  է «Արցախյան պատերազմի վիրավորների միություն» ՀԿ ներկայացուցիչներին՝ կազմակերպության նախագահ Դավիթ Բաբայանի գլխավորությամբ: Հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։   Քննարկվել են վիրավոր ազատամարտիկների սոցիալական խնդիրները, ինչպես նաև 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված ռազմաքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը։   Հանդիպման ընթացքում շոշափվել են նաև առկա խնդիրների հաղթահարման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքին […]

̰
Գեղարքունիքի մարզում 24 ժամ ջուր չի լինի

13:14 05.07.2022

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 6-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 7-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի. 💎Ծովազարդ, 💎Բերդկունք, 💎Հայրավանք, 💎Լճափ, 💎Չկալովկա, 💎Նորաշեն 💎Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: 💧Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Պարեկների ծառայության անցած շաբաթվա արդյունքները Երևանում, Շիրակում և Լոռիում

23:20 04.07.2022

Հուլիսի լույս 1-ի գիշերը Շենգավիթ վարչական շրջանում ծառայություն իրականացրած պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները նկատել են, որ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը գրպանից հանել է ինչ-որ փաթեթ ու նետել ավտոմեքենայի տակ: Պարեկները ժամը 01.30-ին «Մերսեդեսի» 39-ամյա վարորդին և ուղևորին, ավտոմեքենայով հանդերձ, բերման են ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Բաժնի ծառայողներին է ներկայացվել նաև նշված փաթեթը, որի մեջ […]

̰
Վրաստանում համալիր հետաքննության արդյունքում բացահայտվել է ավելի քան 2 մլն դոլարի ապօրինի եկամուտների օրինականացման հանցագործություն

19:52 04.07.2022

Վրաստանի գլխավոր դատախազությունում անցկացված համալիր հետաքննության արդյունքում բացահայտվել է 2 000 000 դոլարի ապօրինի եկամուտների օրինականացման անդրազգային հանցագործություն,- այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի գլխավոր դատախազությունը։ Գերատեսչության տեղեկություններով քրեական հետապնդում է սկսվել՝ մեկ ֆիզիկական և երեք իրավաբանական անձի նկատմամբ: «Հետաքննությունը պարզել է, որ ԱՄՆ-ում գրանցված ձեռնարկության սեփականատերը և նրա հետ հանցավոր կապ ունեցողները բարձր համբավ […]

̰
Բացվել են «Հյուսիս-հարավ»-ի Սիսիան-Քաջարան 60կմ ճանապարհահատվածի շինաշխատանքների ձեռքբերման մրցույթի մասնակցության հայտերը

18:53 04.07.2022

Տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան մոտ 60 կմ ճանապարհահատվածի շինաշխատանքների ձեռքբերման մրցույթի գնահատող հանձնաժողովի նիստը։ Բացվել են մրցույթին դիմած կազմակերպությունների ներկայացրած հայտերը, և մեկնարկել է գնահատման գործընթացը։ Տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը 2022 թ. փետրվարի 16-ին հայտարարել էր «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան կմ0+000-կմ60+022 ճանապարհահատվածի […]

̰
Նշվել է ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության կազմավորման 30-ամյակը

18:41 04.07.2022

Հուլիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության կազմավորման 30-ամյակին։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի, աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահները, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը, բարձրաստիճան զինվորականներ, պետական […]

̰
Բայդենին խորհուրդ են տվել Սպիտակ տան պրակտիկանտին ուղարկել տնտեսագիտության հիմունքներ սովորելու

17:52 04.07.2022

ԱՄՆ Նավթի և գազի ասոցիացիան, ի պատասխան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ բենզալցակայանների սեփականատերերին ուղղված գազի գների իջեցման պահանջին, առաջարկել է նախագահի թվիթերյան հաղորդագրությունների համար պատասխանատու Սպիտակ տան ստաժորին ուղարկել տնտեսագիտության հիմունքներ ուսումնասիրելու: Ավելի վաղ Բայդենը Twitter-ում բենզալցակայանների սեփականատերերից պահանջել էր իջեցնել բենզինի գները։ Ինչպես ասել էր Միացյալ Նահանգների նախագահը, այսպես պետք է վարվեն գազալցակայանների շահագործողները, […]

̰
Շարունակվում են արձանագրվել սնկից թունավորման դեպքեր

15:11 04.07.2022

Ընթացիկ տարում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սնկից թունավորման 16 դեպք՝ 27 տուժածով։ Դեպքերի գերակշիռ մասն արձանագրվել է Լոռու մարզում, տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանց ոչ ճիշտ մշակման հետևանքով, արդյունքում՝ թունավորում, ընդհուպ մինչև մահ: Որոշ տեսակի սնկեր սննդում կարելի է օգտագործել միայն համապատասխան խոհարարական […]

̰
8-ամյա տղան պատահական կրակոցից մարմնական վնասվածք էր ստացել

12:52 04.07.2022

Հուլիսի 2-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «հրազենային բազմաթիվ արճճային վնասվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 8-ամյա տղա: Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են, որ Ջրվեժ գյուղի տներից մեկում 51-ամյա տանտերը, իրեն պատկանող որսորդական ողորկափող հրացանի հետ անփույթ վարվելու հետևանքով, կրակոց է արձակել՝ մարմնական վնասվածք պատճառելով բակում խաղացող հարևանի 8-ամյա տղային: 51-ամյա տղամարդը ներկայացրել է որսորդական […]

̰
Մեքսիկացի քաղաքապետն ամուսնացել է կոկորդիլոսի հետ. Daily Mail

12:26 04.07.2022

Մեքսիկական Օահակա նահանգի Սան Պեդրո Հուամելուլա քաղաքի քաղաքապետ Վիկտոր Հյուգո Սոսան ամուսնացել է 7-ամյա կոկորդիլոսի հետ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Քաղաքի բնակիչները երաժշտությամբ ու պարով շքեղ տոնախմբություն են կազմակերպել։ Փեսան հարսնացուին գրկած շրջել է փողոցներով, իսկ տղամարդիկ գլխարկներով երկրպագել են նրանց։ Հարսանիքից հետո Սոսան համբուրել է Փոքրիկ արքայադստերը և պարել նրա հետ։ Էլյա […]

̰
Խորենացու շենքերից մեկի բնակարանում վեճի ժամանակ 37-ամյա կինը դանակով խփել է ամուսնու կրծքավանդակին

11:29 04.07.2022

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ հուլիսի 3-ին, ժամը 20.25-ի սահմաններում, Մովսես Խորենացու փողոցի շենքերից մեկի մի բնակարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 37-ամյա կինը դանակով խփել է ամուսնու կրծքավանդակին: Նույն օրը, ժամը 21.30-ին, հիվանդանոցից է հաղորդում ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ 54-ամյա տղամարդ […]

̰
Ուկրաինայում կարող են օրենք ընդունել  անվճար ատրճանակներ կրելու մասին

14:03 03.07.2022

Օրենք, որը թույլ կտա ուկրաինացիներին ազատորեն զենք կրել, կարող է ընդունվել ամռանը կամ աշնանը, ասել է ՆԳՆ ղեկավարի խորհրդական Վիկտոր Անդրուսիվը։ Ավելի վաղ Գերագույն ռադան ստացել էր քաղաքացիական հրազենի իրավունքի մասին օրինագիծ։ Բացատրական գրության մեջ նշվում է, որ օրինագիծը պետք է կարգավորի «ակտիվ անձնական պաշտպանության» իրավունքի դրույթը, իսկ հրազենը, ըստ հեղինակների, «քաղաքացիների սահմանադրական ինքնապաշտպանության իրավունքի […]

̰
Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո 34-ամյա հետախուզվող է բերման ենթարկվել

20:50 02.07.2022

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հուլիսի 1-ին Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 34-ամյա Ալեքսանդր Կ.-ն, որը հունվարի 6-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

̰
Սերբիա-Հունգարիա սահմանին ներգաղթյալների փոխհրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել

19:32 02.07.2022

Հունգարիայի հետ սահմանին սերբական Սուբոտիցա քաղաքի ծայրամասում միգրանտների միջև փոխհրաձգության հետևանքով զոհվել է մեկ մարդ, կան վիրավորներ։ Շաբաթ օրը՝ հուլիսի 2-ին, հայտնեռլ է սերբական РТС հեռուստաալիքը։ «Սուբոտիցա քաղաքի մերձակայքում գտնվող Մակովա-Սեդմիցա գյուղում միգրանտների միջև զինված բախման հետևանքով, ըստ պաշտոնապես չհաստատված տեղեկությունների, զոհվել է մեկ մարդ, ավելի քան հինգը վիրավորվել են: Բոլոր տուժածները տեղափոխվել են քաղաքային […]

̰
Շառլ դը Գոլ օդանավակայանում հրշեջների գործադուլի պատճառով չեղարկվել են տասնյակ չվերթներ

19:05 02.07.2022

Շաբաթ օրը Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում տասնյակ չվերթներ են չեղարկվել հրշեջների գործադուլի պատճառով։ Նրանք պահանջում են աշխատավարձերի բարձրացում։ Այս մասին հայտնում է BFM հեռուստաալիքը։   Ավելի վաղ Ֆրանսիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը կոչ է արել ավիափոխադրողներին չեղարկել ուրբաթ և շաբաթ օրերին թռիչքների մի մասը՝ կապված հրշեջների գործադուլի հետ։ Գերատեսչությունը մանրամասնել է, որ գործադուլի պատճառով […]

̰
Արագածոտնի մարզպետարանին լրացուցիչ 58 մլն դրամ է հատկացվել 2021-ին մեկնարկած  սուբվենցիոն ծրագրերի համար

18:20 02.07.2022

ՀՀ Կառավարության որոշմամբ  1, 385 մլրդ դրամ է տրամադրվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին՝ 18 բնակավարյում իրականացված և դեռ ընթացքում գտնվող 24 սուբվենցիոն ծրագրերի կատարման համար: Արագածոտնի մարզպետարանին հատկացվել է 58 միլիոն դրամ, որը կբաշխվի 2021 թ. հետևյալ սուբվենցիոն ծրագրերի համար․ Աշտարակ համայնքի բանուկ թաղամասերի լուսավորության նոր համակարգի […]

̰
3000-ից ավելի մասնակից և 60 ՏՏ ընկերություն․ Գյումրիում մեկնարկել է Tech Week Gyumri-2022 միջոցառումը

17:54 02.07.2022

Տեխնոլոգիական ընկերությունների ջանքերը մեկ տարի առաջ համախմբվել էին Արցախում։ Tech Week 2021-ը  պատերազմից հետո Ստեփանակերտում անցկացված ամենամասշտաբային միջոցառումներից էր։ «Ե՛կ Արցախ» խորագրի շուրջ էին հավաքվել IT ոլորտի տասնյակ ներկայացուցիչներ ու հազարավոր մասնակիցներ։ Tech Week 2022-ը տեխնոլոգիական փառատոնի է վերածվել Գյումրիում, դառնալով ավելի մասշտաբային։ Tech Week Gyumri 2022-ը մեկ հարկի տակ է համախմբել հաջողությունների հասած համաշխարհային […]

̰
Մենք սիրում ենք քեզ, Հայաստան. 50 Cent-ը Երևանում կատարեց իր լավագույն հիթերը

12:10 02.07.2022

«Հայա» երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանը հյուրընկալեց հանրահայտ ամերիկացի ռեփեր 50 Cent-ին, որի համերգը տեղի ունեցավ հուլիսի 1-ին, «Հրազդան» մարզադաշտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախքան աստղի բեմ բարձրանալը ռեփերին անհամբերությամբ սպասող երկրպագուներին հաճելին մատուցեցին «3. 33», «Մի քանի հոգի» խմբերն ու Ամերիկայում ապրող, ստեղծագործող ռեփեր R-Mean-ը, որոնց հանդիսատեսը ջերմ ընդունեց և երգեց նրանց հետ: 50 Cent-ը բեմ դուրս […]

̰
Հետսովետական շրջանում առաջին անգամ կառուցվել է տրոլեյբուսային երթուղու նոր ուղեհատված

23:08 01.07.2022

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի համաքաղաքացիներ, Հետսովետական շրջանում առաջին անգամ կառուցվել է տրոլեյբուսային երթուղու նոր ուղեհատված։ Համար 2 տրոլեյբուսային երթուղու (երկարությունը՝ 1,1 կմ)՝ մինչև Հովիկ Հայրապետյանի անվան ձիարշավարան ուղեհատվածն ամբողջությամբ պատրաստ է. այն ներառում է Շիրակի փողոցի՝ Արտաշեսյանից մինչև «Կլայկ» առևտրի կենտրոնի հատվածը, և շուտով կհանձնվի շահագործման։ Նշեմ նաև, որ […]

̰
Հայ-գերմանական տնտեսական համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի․ կայացել է Վահան Քերոբյանի ու Սվենյա Շուլցեի մամուլի ասուլիսը

22:42 01.07.2022

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել երկօրյա այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարար Սվենյա Շուլցեի հետ։ Գործընկերները հայ և գերմանացի լրագրողների համար հանդես են եկել մամուլի ասուլիսով՝ ամփոփելով հայ-գերմանական տնտեսական նոր համագործակցության շուրջ ունեցած քննարկումները։ «Այսօրվա մեր հանդիպման ընթացքում ես շեշտել եմ, որ մեր համագործակցությունը պետք է ընդլայնել հիմնականում […]

̰
ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԵՄ-ն Սյունիքի երեք համայնքներում նախադպրոցական կրթության կենտրոններ են հիմնել

20:56 01.07.2022

Հարթաշեն, Քարաշեն և Խոզնավար բնակավայրերում բնակվող ավելի քան 123 երեխա այսուհետ նախադպրոցական կրթություն կստանա: Տեղեկացնում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։  ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Եվրոպական միության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների համագործակցության արդյունքում Սյունիքի երեք գյուղական բնակավայրերում բացվեցին նախադպրոցական կրթության կենտրոններ: Այս երեք բնակավայրերում բնակվող երեխաները Հայաստանի մի շարք այլ փոքր գյուղական […]

̰
Հունիս ամսին Շիրակի մարզպետարանի քարտուղարությունում մուտքագրվել է քաղաքացիներից ստացված 138 դիմում

20:52 01.07.2022

Հունիս ամսին Շիրակի մարզպետարանի քարտուղարությունում մուտքագրվել է քաղաքացիներից ստացված 138 դիմում։Տեղեկացանում է Շիրակի մարզպետարանը։ Ինչպես նախորդ ամիսներին, հունիսին ևս դիմումների գերակշիռ մասը վերաբերվել է դրամական աջակցության տրամադրմանը(91), դիմումներ են ստացվել քաղաքաշինական(27), կրթական-մշակութային(5), առողջապահական(4), ընտանիքի կանանց երեխաների իրավունքների պաշտպանության(4), սոցիալական(3), ՏԻՄ(1), ընդունելությանը(1), գյուղատնտեսական(1) հողաշինության(1) բնագավառներին։ 18 դիմում դեռևս ընթացքի մեջ է, մնացածին տրվել են պարզաբանումներ։ Շիրակի […]

̰
Վարդազարյանի հրապարակած ձայնագրության կապակցությամբ նախապատրաստված նյութերով նախաձեռնվել է քրեական վարույթ

20:47 01.07.2022

ՀՀ քննչական կոմիտեում Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրության կապակցությամբ նախապատրաստված նյութերով, ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) 1-ին մասով և 486-րդ հոդվածի (Արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) 2-րդ մասի 2-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին «Լուրերին» հայտնել են […]

̰
Գեղարքունիքի մարզում հունիս ամսին ծնվել է 106 երեխա

20:23 01.07.2022

2022 թվականի հունիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 106 երեխա, որից 59-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: 20 երեխա ծնվել են Գավառի ԲԿ-ում, 20-ը՝ Սևանի ԲԿ-ում, 40-ը՝ Մարտունու ծննդատանը, 18-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում և 8-ը՝ Ճամբարակի ԱԿ-ում ։ Տեղակացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։

̰
Քաղաքաշինության կոմիտեի և Ասիական զարգացման բանկի պատասխանատուներին Գյումրիի քաղաքապետի տեղակալը ներկայացրել է «Կումայրի» արգելոց թանգարանի գոտևորման աշխատանքները

20:00 01.07.2022

Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանն ընդունել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ Ասիական զարգացման բանկի քաղաքաշինության ավագ մասնագետ, մշտական առաքելությամբ Հայաստանում գտնվող Մարիա Պիա Անկոռայի: Դավիթ Առուշանյանը, ողջունելով ներկաներին, խոսել է Գյումրու պատմամշակութային շենք-շինությունների, դրանց պահպանման համար կատարվող աշխատանքների մասին, ապա անդրադարձել նաև պատմական շենք-շինությունների վերականգնման, արտաքին տեսքի պահպանության համար կատարվող […]

̰
Անկանխիկ եղանակով կենսաթոշակի վճարումներից Շիրակի մարզում օգտվում է թոշակառուների մոտ 60%-ը

19:43 01.07.2022

Վերջին 1 ամսում Միասնական սոցիալական ծառայությունների Գյումրիի տարածքային կենտրոնում փաստաթղթային ձևակերպումների ակտիվ գործընթացներ են։ Դիմում են այն քաղաքացիները, որոնք կենսաթոշակների կամ նպաստների գումարների ստացման կանխիկ եղանակից անցում են կատարում անկանխիկի։ Ուժի մեջ մտած փոփոխությունը թոշակառուների, նպաստառուների և ընդհանուր՝ «Փարոս» համակարգում ընդգրկված անձանց համար առայժմ կամավոր է։ Այսօրվանից կիրառության դրված փոփոխություններով վճարային քարտով խանութներից կամ ծառայություններ […]

̰
Ավարտվել է 30-ամյա տղամարդու կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

16:15 01.07.2022

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի 30-ամյա բնակչի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունություն իրականացնելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ հիշյալ 30-ամյա տղամարդը, 2019-2020 թվականների ընթացքում իր բնակության վայրում, ինչպես նաև իր կողմից վարձակալած գրասենյակային տարածքում տեղադրելով համացանցին համակցված հատուկ սարքավորումներ, […]

̰
BACK_TO_TOP