16:01 01.07.2022
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ այսօրվանից մեկնարկում է անկանխիկ գործարքների դեպքում՝ կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագիրը։ Այսուհետ, կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիներն, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կկատարեն գործարքներ, հաջորդ ամիս կստանան 10 %-ի չափով հետվճար, […]
14:08 01.07.2022
2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական նոր օրենսգրքերը, որոնցով փոփոխությունների են ենթարկվում գործող օրենսդրությամբ նախատեսված մոտեցումներն ու ինստիտուտները: Նոր օրենսդրությունը սահմանում է որակական նոր նշաձող քրեական արդարադատության ոլորտում՝ միտված լինելով հանցավորության դեմ առավել արդյունավետ պայքարին, քրեական վարույթի արդյունավետ կառուցակարգի նախատեսմանը, կալանքի, ազատազրկման կիրառման նվազեցմանը, պատժի անհատական պլանավորման ներդրմանը […]
11:31 01.07.2022
Հունիսի 29-ին, ժամը 23.50-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած, թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 29-ամյա երիտասարդ: Օպերատիվ խումբը մեկնել էր հիվանդանոց: Ըստ բժշկի տեղեկանքի՝ երիտասարդն ի վիճակի չէր բացատրություն տալու: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների և Կումայրիի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում […]
10:43 01.07.2022
Հայաստանի Հանրապետության և Վրաստանի, Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանների շրջանակներում հուլիսի 4-ին՝ ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր» դահլիճում կցուցադրվի «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմը: Այն պատմում է անվանի դերասանի՝ հնդկական ֆիլմերում ունեցած դերակատարումների մասին: Ցուցադրությունը նվիրված է նաև մեծանուն արտիստի ծննդյան օրվան: Ֆիլմի ցուցադրությունից առաջ կինոթատրոնի […]
20:50 30.06.2022
«Ոռոգման համակարգերի արդիականացման» ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերականգնել ու վերակառուցել Սալվինազի ջրանցքի մեկ ու կես կմ հատվածը, որն անցնում է Գյումրիի Կոմիտաս փողոցի սեփական տներով բնակեցված թաղամասի և հարակից գործարանի տարածքով։ «Նախատեսվում է կառուցել շրջանցիկ ջրատար։ Ծրագրի բուն նպատակն է ներկայիս գործող Սալվինազի ջրանցքը, որն անցնում է Գյումրիի Կոմիտաս թողամասի ամբողջությամբ խիտ բնակեցված տարածքներով, էդ […]
20:37 30.06.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին։ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է մարզպետին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել։ Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նախագահին է ներկայացրել մարզում տիրող ընդհանուր իրավիճակը, ինչպես նաև ներկայումս Սյունիքում իրականցվող և ծրագրված բազմաճյուղ ոլորտային ծրագրերը։ Մարզպետը մանրամասներ է ներկայացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ՝ Սյունիքի մարզի բնակիչների կենցաղային […]
20:30 30.06.2022
Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված 4-րդ համաժողովի շրջանակներում Շիրակի մարզի պատվիրակության անդամները, մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ, հանդիպել են Շիրակի մարզի Արթիկ քաղաքի ֆրանսիական քույր քաղաք Վո Ան Վլենի ղեկավարության հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Լիոնում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Լևոն Դավթյանը։ Արթիկի համայնքապետ Անան Ոսկանյանը և պատվիրակության անդամները շեշտադրել են հայկական կողմի պատրաստակամությունը՝ գործակցությունը շարունակելու հարցում։ Վո Ան Վլենի […]
20:17 30.06.2022
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2021 թվականին Վրաստանում մահացել է 59 հազար 906 մարդ։ Հաղորդում է Aliq Media-ն։ Տվյալների համաձայն՝ մահվան պատճառ են հանդիսացել արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, որոնց բաժին է ընկնում մահերի 37,0 տոկոսը, կորոնավիրուսային հիվանդությունները՝ 18,8 տոկոս, ուռուցքները՝ 12,8 տոկոս: Geostat-ի տվյալներով՝ 2020 թվականին Վրաստանում մահացել էր 50 հազար 537 մարդ: Ինչպես […]
19:10 30.06.2022
«Բացառվում է Հայաստանի տարածքով միջանցքային տրամաբանությամբ որևէ ճանապարհ», լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հայկական կողմը կիրականացնի սահմանային վերահսկողություն։ «Միանշանակ սահմանային վերահսկողություն լինելու է։ Մենք բազմիցս ասել ենք, որ բացառվում է Հայաստանի տարածքով միջանցքային տրամաբանությամբ որևէ ճանապարհ։ Եվ մեր քաղաքականությունը շարունակում է սա մնալ։ Երբ մենք հայտարարում […]
18:51 30.06.2022
Կառավարության այսօրվա որոշմամբ՝ Գյումրի քաղաքի Տիգրան Մեծ 5 շենքի երեք մուտքերի ուժեղացման, վերականգնման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար հատկացվել է 15 մլն 581 հազար դրամ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 283 մլն դրամ է։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։
12:36 30.06.2022
53 միգրանտների շնչահեղձության պատճառ դարձած բեռնատարի վարորդ Հոմերո Զամորանոյին և նրա հանցակից Քրիստիան Մարտինեսին սպառնում է մահապատիժ, գործում ներգրավված է ևս երկու մարդ, նրանց սպառնում է մինչև տասը տարվա ազատազրկում, ասվում է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի մամուլի հաղորդագրության մեջ։ Տեխասի ճանապարհներից մեկի վրա օրեր առաջ դիերով լի բեռնատար էր հայտնաբերվել։ Սան Անտոնիոյի հրշեջ ծառայության տվյալներով՝ բեռնատարում […]
12:21 30.06.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 29-ից 30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 72 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու` 15, անձնական ունեցվածքի գողության՝ 13, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, խարդախության՝ 6, ընտանեկան բռնության՝ 5, գույքը դիտավորությամբ վնասելու, սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու, խուլիգանության և 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու՝ […]
12:16 30.06.2022
ՀՀ ԱԺ պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան գրառում է արել. 2023թ. հունվարի 1-ից կունենանք. ✅ կենսաթոշակների բարձրացում, ✅ նվազագույն աշխատավարձի բարձրացում (68.000 դրամից 75.000 դրամ), ✅ հանրային ծառայողների աշխատավարձերի բարձրացում
11:55 30.06.2022
Հունիսի 29-ին, ժամը 07.30-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ջրվեժի Բանավան թաղամասի շենքերից մեկի մոտ կրակոցների ձայն է լսվել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 06.30-ին Բանավան թաղամասի բնակիչներից մեկը նշված շենքի հարակից այգում որսորդական ողորկափող հրացանով կրակոցներ է արձակել: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 պարկուճ: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի […]
11:38 30.06.2022
Հունիսի 29-ին, ժամը 19.00-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքով բուժօգնության է ընդունվել 67-ամյա տղամարդ: Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 29-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի տներից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 67-ամյա տղամարդուն սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել […]
21:50 29.06.2022
Չորեքշաբթի Պետդուման առաջին ընթերցմամբ օրինագիծ է ընդունել, որը նախատեսում է Ռուսաստանում ճանաչել ՀՀ քաղաքացիների ազգային վարորդական վկայականները Ռուսաստանի Դաշնությունում ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն ծավալելիս, հայտնում են ռուսական լրատվամիջոցները: «Ծրագրված փոփոխությունները Ռուսաստանի Դաշնության տարածքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազգային վարորդական վկայականների ճանաչում են նախատեսում՝ տրանսպորտային միջոցներ վարելու հետ կապված ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության իրականացման համար»,- ասված է […]
19:56 29.06.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը հունիսի 28-ին մասնակցել է «Ապակենտրոնացումը Հայաստանում. նոր օրակարգ՝ Հայաստանում իրականացված տարածքային և վարչական բարեփոխումներից հետո» միջազգային համաժողովին: Տեղեկացնում է ՀՀ ՏԿԵ նախարարությունը։ Համաժողովի նպատակն էր գնահատել Հայաստանի կառավարության և տեղական իշխանությունների առջև ծառացած ընթացիկ մարտահրավերները քաղաքականության մշակման, ապակենտրոնացման ռազմավարության և գործողությունների ծրագրի […]
19:45 29.06.2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հանդիպել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների գործակալության (ՄԱԿ ՓԳՀ) գործառնությունների գծով ավագ ղեկավար Ալմազ Բուրկուտովին, իրավաբանական բաժնի ղեկավար Անդրեյ Արյուպինին, ՄԱԿ ՓԳՀ Գորիսի գրասենյակի ղեկավար Սահականուշ Եղիազարյանին։ 2021 թ․ վերջին ՄԱԿ ՓԳՀ-ն գրասենյակ է հիմնել նաև Գորիսում և Սյունիքում անցած մեկ տարում ավելի քան 17 ծրագիր է իրականացրել՝ ուղղված Արցախից […]
19:32 29.06.2022
Գարգառ բնակավայրով անցնող ճանապարհահատվածում գտնվող կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանն աշխատանքային այցով Գյուլագարակ համայնքի Գարգառ վարչական տարածքում էր՝ նպատակ ունենալով ծանոթանալ Մ-3՝ Թուրքիայի սահման – Մարգարա – Վանաձոր – Տաշիր – Վրաստանի սահման ճանապարհի Գարգառ բնակավայրով անցնող հատվածում գտնվող վթարավտանգ կամրջի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Գարգառ բնակավայրի վարչական ղեկավար Միշա […]
18:53 29.06.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ Դավիթ Խաչատրյանը, Աննա Ժամակոչյանը և Ռուբեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում են ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության ներկայացուցիչների հետ։ Ներկայացնելով աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում սահմանված առաջնահերթություններն ու իրականացվող բարեփոխումները՝ նախարարի տեղակալները բարձր են գնահատել գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը։ Նախարարի […]
16:46 29.06.2022
«Մոնթե Մելքոնյան փողոցում մեքենայից չերևացող փոսերը, վնասված ու ճաքճքած ասֆալտը ջերմաստիճանի կտրուկ նվազումից լուրջ խնդիր են դառնում»,-ասում են մասնագետները: Հենց դրա համար էլ ճանապարհի առաջին գոտիներն ամբողջությամբ նորոգվում են: Տեղ-տեղ փոսային նորոգումն այստեղ խնդրի լուծում չէր: «Երթևեկելիս ցանցաձև ճաքերը նկատելի չեն վարորդին: Այս ճանապարհը կառուցումից հետո չի հիմնանորոգվել: Ցուրտ եղանակին ասֆալտը միանգամից ուռչում է և […]
16:35 29.06.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները, քաղաքապետարանից ստացված ահազանգի հիման վրա, ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Կարեն Ղարիբյանին պատկանող մսամթերքի արտադրությունում: Արդյունքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ, մասնավորապես՝ տեխնոլոգիական գործընթացը կազմակերպված չի եղել այնպես, որ բացառվի հումքի և կիսապատրաստվածքների հանդիպակաց հոսքը պատրաստի սննդամթերքի հետ, արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը, բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները […]
16:04 29.06.2022
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Մեծամոր համայնքի Ամասիա բնակավայրի 50-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պատրաստում, պահում և օգտագործում: Հունիսի 22-ին նշված տանը կից ավտոտնակի զննությամբ հայտնաբերվեցին ապակե երեք տարայով՝ ընդհանուր 750 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներ, ինչպես նաև նույն բուսական զանգվածով չորս փաթեթ և երեք կաթուցիչ, որոնցից մեկում […]
15:36 29.06.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են օրեր առաջ Նոր Խարբերդ համայնքի տներից մեկում տեղի ունեցած միջադեպի մի շարք հանգամանքներ: Քննությամբ պարզվել է, որ 2022 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի տներից մեկում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է […]
14:35 29.06.2022
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի գլխավորությամբ «Տեխնիկական փորձաքննություններ» ՍՊ ընկերության արտադրական տարածքում տեղի ունեցավ տրանսպորտային միջոցների գազաբալոնների տեղադրման ու վկայագրման նոր ստուգաթերթերի փորձարկումը։ Փորձարմկանը ներկա էին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի, ՀՀ տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարության պատասխանատու աշխատակիցները և տրանսպորտային անվտանգության, ռիսկի գնահատման, վերլուծությունների վարչությունների մասնագետները։ […]
14:21 29.06.2022
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին թմրավաճառության վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունը, որն իրացրին Արաբկիրի քրեական հետախույզների հետ համագործակցելով: Հունիսի 23-ին մայրաքաղաքի Հրաչյա Քոչարի փողոցից նրանք բերման ենթարկեցին 30 և 33 տարեկան երկու տղամարդու՝ «Մերսեդեսով» հանդերձ: Արաբկիրի բաժնում նրանք խուզարկվեցին։ Հայտնաբերվեցին տարբեր քաշով կոկաին, մեթամֆետամին, հերոին ու գաղտնի փականով դանակ: Օպերատիվ-հետախուզական […]
11:47 29.06.2022
Հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով Փարաքար-Էջմիածին մայրուղում (ՀՀ Արմավիրի մարզ) 2022 թվականի սեպտեմբերի 21-ին կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը: Մրցաշարի մեկնարկը կտրվի Փարաքար գյուղի մերձակա տարածքից, ժամը՝ 13:00-ին. մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան մրցումներից երկու ժամ առաջ, անձը հաստատող փաստաթղթով: Մրցաշարը կանցկացվի […]
11:16 29.06.2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Մարսել այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ միասին այցելել եմ տրանսպորտի կառավարման կենտրոն, տեղում ծանոթացել աշխատանքներին: Շուրջօրյա ժամանակացույցով աշխատող կառույցն ամբողջությամբ համակարգում և վերահսկում է 35 շարժակազմով աշխատող մետրոյի, շուրջ 650 ավտոբուսի ու 30 տրոլեյբուսի բնականոն աշխատանքը: Երևանը, ևս մտել է տրանսպորտային համակարգի բարեփոխումների մեծ փուլ […]
10:14 29.06.2022
Հայաստանում կկազմակերպվի բնապահպանական ամառային դպրոց։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) այս տարի ամռանը կիրականացնի Արևորդի բնապահպանական ամառային դպրոց նախաձեռնությունը։ Դպրոցը նախատեսված է 12-15 տարեկան երեխաների համար։ Դպրոցի շրջանակում երեխենարը կիմանան վայրի բնության մեջ գոյատևման գաղտնիքներ, կիրականացնեն ձիարշավներ ու հեծանվարշավներ անտառային հրաշալի արահետներով, կսովորեն ժայռամագլցում, կմասնակցեն քարանձավային քվեստի, ինչպես նաև մեդիագրագիտության, պրոֆեսիոնալ լուսանկարչության, […]