TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+18.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

44-օրյա պատերազմի ժամանակ երկու որդի կորցրած ընտանիքում տղա է ծնվել

23:21 28.06.2022

44-օրյա պատերազմի ժամանակ երկու որդի կորցրած ընտանիքում տղա է ծնվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բժիշկ, գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Անուշ Աբրահամյանը՝ կից հրապարակելով լուսանկար։ «Կյանք տվեց բոլորին էս փոքրիկը»,- գրել է Աբրահամյանը։

̰
Կենտրոնական հավաքակայանում անցկացվել է ամառային զորակոչի հերթական փուլը

20:42 28.06.2022

Գնդապետ Սահակյանը Կենտրոնական հավաքակայանի վիճակահանության սենյակում հերթով ներկայացնում է այն թմբուկները, որոնցում եղած յուրաքանչյուր կտրոնի դուրս բերմամբ նորակոչիկն ինքն է որոշում, թե որ զորամասում է ծառայության երկու տարին անցկացնելու։ Կան նաև բացառություններ, եթե նորակոչիկը ցանկություն է հայտնել ծառայությունն անցկացնելու զինվոր եղբոր զորամասում կամ ունի առողջական խնդիր և պետք է ծառայությունն անցկացնի հեշտացված օրակարգով։ Սակայն բոլորի […]

̰
«Հանուն հավերժության»․ մենագրություններ 44-օրյա պատերազմում զոհված  շիրակցի տղաների մասին

19:55 28.06.2022

44-օրյա պատերազմում զոհված շիրակցի տղաների կենսագրության, անավարտ երազանքների ու նպատակների, պատերազմի  հերոսական դրվագների մասին կպատմեն մենագրությունները։ «Հանուն հավերժության» խորագրով մենագրությունները հավաքել, մշակել և մեկտեղել են «Ժեստ» հոգեբանական ակումբի մասնագետները։ Մարտի դաշտում հերոսական ուղի անցած տղաների պատմությունները դարձել են կենսագրական գրքեր, որոնցում ծնողների հուշերն ու տղաների կյանքի հետաքրքիր դրվագներն են: Հերոսների ծնողները հոգեբաններին պատմել են իրենց […]

̰
Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի հերթական բացահայտումը Մեղրիում

19:49 28.06.2022

Անօրինական թմրաշրջանառության դեմ պայքարի հերթական դրվագն արձանագրել են Մեղրիի ոստիկանները:   Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նրանք պարզել են, որ Լեհվազ գյուղի բնակիչ, 51-ամյա տղամարդու տնամերձ հողամասում կանեփի բույսեր կան: Կատարված զննությամբ հայտնաբերվեց 12 թուփ:   Տղամարդը բերման է ենթարկվել, նշանակվել են փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են:

̰
Էկոնոմիկայի նախարարի տեղակալը հանդիպել է Հայ իրավաբանների ասոցիացիայի Մտավոր սեփականության/Տեղեկատվական տեխնոլոգիաների իրավունքի կոմիտեի անդամներին

19:33 28.06.2022

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հանդիպել է Հայ իրավաբանների ասոցիացիայի Մտավոր սեփականության/Տեղեկատվական տեխնոլոգիաների իրավունքի կոմիտեի անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտի ներկայիս իրավական և գործնական խնդիրները։ Անդրադարձ է եղել նաև մտավոր սեփականության իրավունքների կիրարկման և մտավոր սեփականության իրազեկման բարձրացման, ինչպես նաև Մտավոր սեփականության գրասենյակի կարողությունների հզորացման վերաբերյալ հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մտավոր […]

̰
Զորամասում անցկացվել է շարային ստուգատես

19:16 28.06.2022

N զորամիավորման զորամասերից մեկում հունիսի 28-ին անցկացվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի, զինվորական ունեցվածքի շարային ստուգատես։ Հրամանատարությունը ստուգել է անձնակազմի հաստիքային միջոցները, հանդերձանքը, տեխնիկայի շահագործման և պահպանման կարգը, ցուցումներ տվել հայտնաբերված թերությունների վերացման ուղղությամբ։

̰
Սուբվենցիոն ծրագրով Գյումրիում հիմնանորոգվելու է «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի» պատշգամբը

19:03 28.06.2022

2022թ.-ի սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվելու է «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի» պատշգամբը: Պատշգամբի հիմնանորոգման աշխատանքների համար հայտարարված մրցույթը կայացել է: Ըստ ընթացակարգի իրականացվում են հաջորդ գործընթացները: Առաջիկա օրերին կտրվի շինաշխատանքների մեկնարկը: Տեղեկացնում է Գյումրիի համայնքապետարանը։

̰
Հրաձգային ստորաբաժանումների զինծառայողները մասնակցում են ճամբարային հավաքների

18:56 28.06.2022

Հրաձգային ստորաբաժանումների զինծառայողների մասնագիտական կարողությունների զարգացման, մարտի վարման և կրակի կառավարման հմտությունների կատարելագործման նպատակով N զորամասի ուսումնական կենտրոններից մեկում հունիսի 28-ին մեկնարկել են ճամբարային հավաքներ:

̰
Գագիկ Բեգլարյանից և նրան փոխկապակցված անձանցից ընդհանուր շուրջ 16.8մլրդ դրամ արժեքով ապօրինի ծագման գույքն ու ակտիվները բռնագանձելու դատախազության հայցադիմումը դատարանն ընդունել է վարույթ

18:30 28.06.2022

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 2022թ. մայիսի 26-ին ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում, որն ընդունվել է վարույթ։ Հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։   Համաձայն հայցադիմումի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, […]

̰
Նորակոչիկների հետ անցկացվում են տեսական և գործնական պարապմունքներ

18:26 28.06.2022

Ամառային զորակոչի շրջանակում զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկ զինծառայողների հետ զորամասերում պարբերաբար անցկացվում են տեսական և գործնական պարապմունքներ։ Նորակոչիկները ծանոթանում են զինծառայության առանձնահատկություններին, զինված ուժերի կանոնագրքերի պահանջներին, զինծառայողների իրավունքներին և պարտականություններին։ Հունիսի 28-ին N զորամասի հրամանատարը խմբային և անհատական զրույցներ է անցկացրել նորակոչիկների հետ, ծանոթացել իրականացվող աշխատանքներին և զինծառայողների բարոյահոգեբանական վիճակին, պարզաբանումներ տվել բարձրացված հարցերի […]

̰
ԱԻ նախարարը Շիրակի մարզում քննարկել է ՀՓՋ-ների շենքային ու տեխնիկական հագեցվածության հարցերը

18:08 28.06.2022

Այսօր Շիրակի մարզ է այցելել ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։ Նախարարը եղել է մարզի տարածաշրջանների հրշեջ փրկարարական ջոկատներում, տեղում ծանոթացել  շենքային պայմաններին։ Այս պահին շենքային ու գույքային ապահովածության խնդիր ունի միայն Ամասիայի հրշեջ փրկարարական ջոկատը, որի մասնաշենքը նաև վթարային է։ «Այո՛, այսօրվա այցի շրջանակներում  հիմնական խնդիրը մենք արձանագրել ենք Ամասիայում, Աշոցքում կառուցվում է նոր մոդելի ՀՓՋ […]

̰
Սիսիան քաղաքում և Ույծ գյուղում 24 ժամ ջուր չի լինի

14:12 28.06.2022

«Վեոլիա Ջուր» ընկերությունը հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 29-ի ժամը 10:00-ից մինչև հունիսի 30-ը՝ ժամը 10:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի և Ույծ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Ժամկետային զինծառայողներն աստիճանաբար կազատվեն մարտական հերթափոխերում ընդգրկվելուց․ Սահակ Սահակյան

13:57 28.06.2022

2022-ի ամառային զորակոչը մեկնարկել է հունիսի 13-ից։ Ժամկետային զինծառայողներն աստիճանաբար ազատվելու են մարտական հերթափոխերում ընդգրկվելուց։ Նրանց փոխարինելու են պայմանագրայինները: Այս մասին լրագրողներին հայտնեց ԶՈՒ գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակ Սահակյանը։ «ՀՀ պաշտպանության նախարարի, ԶՈՒ ԳՇ նպատակներից մեկը դա է, որ ժամկետային զինծառայողներին որքան հնարավոր է առաջնագծից հանենք։ Ժամկետային զինծառայողները զբաղվելու […]

̰
ՊԵԿ համալիր ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված է 725 հարկ վճարողի մոտ

13:15 28.06.2022

725 հարկ վճարողի մոտ Պետական եկամուտների կոմիտեն, 2022թ. հուլիսի 1-ից մինչև 2023թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, կիրականացնի համալիր հարկային ստուգումներ: Ինչպես տեղեկացնում են ՊԵԿ-ից, տնտեսվարողները ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկվում են բացառապես ռիսկերի գնահատման ինքնաշխատ համակարգի միջոցով՝ տնտեսվարողի ներկայացրած հաշվարկ-հաշվետվությունների և դրանցում արտացոլված ցուցանիշների հիման վրա: Այս տարվա ստուգումների ծրագրում նույնպես գերակշռում են բարձր ռիսկայնության խմբում […]

̰
Կոտայքի մարզում 60-ամյա տղամարդը ալեհավաքը ուղղելու նպատակով աստիճաններով բարձրանալիս վայր է ընկել ու մահացել

10:50 28.06.2022

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 26-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով։ Այդ օրը՝ ժամը 21։50-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղից իրենց մոտ են տեղափոխել մի քաղաքացու, ով կարճ ժամանակ անց հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող […]

̰
Տեղեր գյուղի վանքին հարակից ժայռից երկու քաղաքացի ընկել է ձորակը

08:09 28.06.2022

Հունիսի 28-ին, ժամը 02։07-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տեղեր գյուղի վանքին հարակից ժայռից երկու քաղաքացի ընկել է ձորակը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացիների և ոստիկանների հետ համատեղ պատգարակով դուրս են բերել ձորից (մոտ 600 մ) […]

̰
Բնակապահովման ծրագիր՝ սուբվենցիոն հայտով․ Գյումրիում 14 բնակարան կվերանորոգվի և կհատկացվի տնակներում ապրող ընտանիքներին

19:47 27.06.2022

Բնակարանային ապահովման ծրագիր է մեկնարկում Գյումրիում՝ նոր  բաղադրիչով։ Հաստատված սուբվենցիոն հայտով առաջին անգամ  պետական և համայնքային բյուջեի համաֆինանսավորմամբ համայնքապատկան 14 բնակարաններ են վերանորոգվելու, որոնք նախատեսվում է հատկացնել տնակներում ապրող ընտանիքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվել է մոտ 19 միլիոն դրամ: «Պետք է տանք սոցիալական բնակարան, որովհետև սոցիալական բաղադրիչով տալուց հետո մարդը չի փորձելու վաճառի ու նորից […]

̰
Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել է ինքնակամ կառուցված սրճարան

18:56 27.06.2022

Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համագործակցությամբ Կենտրոն վարչական շրջանի «Օղակաձև զբոսայգու» 2-րդ հատվածում՝ մետրոյի «Երիտասարդական» կայարանի անմիջական հարևանությամբ, ապամոնտաժվել է ինքնակամ կառուցված սրճարան: Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։ Ընդ որում, տնտեսվարողը մի քանի անգամ զգուշացվել է կառույցը սեփական նախաձեռնությամբ քանդելու անհրաժեշտության մասին, ավելին՝ տրվել էին խելամիտ ժամկետներ, որոնք քաղաքացու […]

̰
Ենոքավանում 8-րդ անգամ անցկացվել է «Հայ բույս» փառատոնը

18:41 27.06.2022

Տավուշի մարզի Ենոքավան գյուղում 8-րդ անգամ կայացել է հայկական բույսերի «Հայ բույս» փառատոնը։ Փառատոնի ավելի քան 50 մասնակիցներ ներկայացրել են թեյեր, բույսերից պատրաստված տիկնիկներ, բուսական կոսմետիկա: Միջոցառմանը ներկա են եղել նաև Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արման Գևորգյանը և ՀՀ-ում Շվեյցարիայի փոխդեսպան Վերներ Թութը: Նրանք զրուցել են նմանատիպ միջոցառումների կարևորության և հետագա համագործակցության մասին: Մասնակիցները ծանոթացել […]

̰
Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուները շրջայց են կատարել Հանրապետության մարզական կառույցների շինհրապարակներ

18:30 27.06.2022

Հանրապետությունում իրականացվող մարզական կառույցների շինարարական աշխատանքների ընթացքի վերահսկողության նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը կոմիտեի պատասխանատուների, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ միասին շրջայց է կատարել մայրաքաղաքի և Արմավիրի մարզի շինհրապարակներում: Մասնավորապես՝ Երևանում կոմիտեի ղեկավարը հետևել է Հեծանվային սպորտի ու Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցների կառուցման աշխատանքներին, […]

̰
Գնել Սանոսյանը ծանոթացել է Մարտունի-Վարդենիս միջպետական ավտոճանապարհի և Մարտունի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի հիմնանորոգման աշխատանքներին

16:00 27.06.2022

Հունիսի 24-ին ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի ուղեկցությամբ Մարտունի համայնքում ծանոթացել է Մարտունի-Վարդենիս միջպետական ավտոճանապարհի և Մարտունի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի հիմնանորոգման աշխատանքներին։ Մարտունի-Վարդենիս միջպետական նշանակության ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը տրվել է 2021 թվականին։ Շինարարության պայմանագրային արժեքը կազմում է 743,5 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվել […]

̰
ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

15:05 27.06.2022

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում պահվող հայերին: Հունիսին կայացած հերթական տեսակցության ընթացքում ԿԽՄԿ ներկայացուցիչները օգնել են գերեվարված անձանց նամակների, հեռախոսազանգերի և տեսաուղերձների միջոցով կապ հաստատել իրենց ընտանիքների հետ: Տեղեկությունը «Լուրերին» փոխանցել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Հիշեցնենք՝ Ադրբեջանը հաստատում է 38 անձի գերությունը:

̰
ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 578 դեպք, որից 197-ը՝ արտակարգ

14:24 27.06.2022

Հունիսի 20-26-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 578 դեպք, որից 197-ը արտակարգ, այդ թվում՝ 78 հրդեհի, 4 փլուզման, 6 ինքնասպանության փորձի դեպք, 81 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև 165 կենցաղային կանչ. տուժել է 137 մարդ։ Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 10 մահ: Արձանագրվել է թունավորման 8 դեպք: Եղանակային պայմաններով և այլ գործոններով […]

̰
Հունվար-մայիսին 10.2% տնտեսական ակտիվության աճ է գրանցվել․ Բաբկեն Թունյան

14:18 27.06.2022

ՀՀ ԱԺ պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան գրառում է արել և տեղեկացրել տնտեսական ակտիվության նոր ցուցանիշի մասին։  «Այս տարվա մայիսին Հայաստանի տնտեսական ակտիվության աճի տեմպն արագացել է: Վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2022 թվականի հունվար-մայիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՏԱՑ-ը (տնտեսական ակտիվության ցուցանիշ) աճել է 10.2%-ով: Ամսական կտրվածքով (մայիսը անցած տարվա մայիսի […]

̰
Կոլումբիայում ցլամարտի ժամանակ տրիբունայի փլուզման հետևանքով հարյուրավոր տուժածներ կան

13:57 27.06.2022

Կոլումբիայի Տոլիմա դեպարտամենտում ցլամարտի ժամանակ հանդիսատեսներով տրիբունայի փլուզման հետևանքով տուժել է ավելի քան 300 մարդ։ Այս մասին կիրակի օրը հայտնել է շրջանի առողջապահության վարչության ղեկավար Մարտա Պալասիոսը։ «Մենք կարևոր ենք համարում հայտնել, որ շտապ բուժօգնության է դիմել 322 մարդ»,- ասել է նա՝ մարզային կառավարության ֆեյսբուքյան էջում հեռարձակված մամուլի ասուլիսում: Պալասիոսի խոսքերով՝ չորս տուժած գտնվում է […]

̰
Գագիկ Ջհանգիրյանը հոսպիտալացվել է. նրան վիրահատելու են

12:52 27.06.2022

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի լիազորությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանը հոսպիտալացվել է: ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է, որ Ջհանգիրյանը Երևանի հիվանդանոցներից մեկում է: «Նա հետազոտման և բուժման փուլում է, որի շրջանակներում բժիշկները կորոշեն, թե, ըստ անհրաժեշտության, երբ կվիրահատեն»,- նշեց խոսնակը՝ հավելելով, որ այլ մանրամասներ փոխանցել չի կարող: Նշենք, որ ՀՀ Ազգային […]

̰
Շիրակի մարզում հունիսի 20-26-ը գրանցվել է 45 ծնունդ

11:28 27.06.2022

Հունիսի 20-26-ը Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում լույսաշխարհ է եկել 27 տղա,19 աղջիկ։ Նախորդ շաբաթ գրանցվել է 45 ծնունդ, որից մեկը զույգ է եղել։

̰
ԱԱԾ-ի կողմից կանխվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպք

10:30 27.06.2022

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի ծառայողների կողմից 2022 թվականի հունիսի 20-ին ԻԻՀ քաղաքացի Բ. Զ-ի կողմից «Հայփոստ» ՓԲԸ-ին հանձնված, Ավստրալիական Միություն ուղարկվող առաքանիում հայտնաբերվել է ստվարաթղթե արկղի սնամեջ կողային հատվածներում թաքնված առանձնապես խոշոր չափերի՝ 3025,76 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոց: Թմրամիջոցների մաքսանենգության փորձի և իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների […]

̰
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ են

10:10 27.06.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Սպանդարյանի բազալտի հանքավայր, Հաղթանակ թաղ. 11, 21, 37, 38 տեղամասեր, Հաղթանակ թաղ. 2, 3, 4, 6, 7, 9, 10, 18 փողոցների բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Նոր Արեշ 26փ. 1-85 […]

̰
Սննդաբանը խոսել է սուրճի և համեմունքների վնասակարության մասին

22:44 26.06.2022

Սննդաբան, Սամարայի դիետոլոգիայի և դիետիկ թերապիայի գիտահետազոտական ​​ինստիտուտի տնօրեն Միխայիլ Գինցբուրգը պատմել է, թե ինչպես չգիրանալ նիհարելու գործընթացում։ Այս մասին նա ասել է Sputnik ռադիոյին տված հարցազրույցում։ Մասնագետը պարզաբանել է, որ օրգանիզմում նյութափոխանակության գործընթացներն ընթանում են տարբեր արագությամբ՝ որոշակի գործոնների ազդեցության տակ։ Կարծիք կա, որ մի շարք մթերքներ արագացնում կամ դանդաղեցնում են նյութափոխանակությունը։ Գինսբուրգը հայտարարել […]

̰
BACK_TO_TOP