11:27 07.05.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաքղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում՝ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված հավաքին մասնակցելուն հարկադրելու, այն է՝ Երևան քաղաքի մի շարք երթևեկելի հատվածներ բեռնատարներով առերևույթ հարկադրաբար փակելու դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մասնավորապես, նախօրեին համացանցում տեղեկատվություն և տեսանյութ է տարածվել՝ 2022թ. մայիսի 4-ին վարորդներին առերևույթ ստիպելու միջոցով Երևան քաղաքի […]
22:11 06.05.2022
Կառավարության ֆինանսավորմամբ սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում կանցկացվի միջազգային STARMUS 6 փառատոնը, որի հետհաշվարկի մեկնարկը պաշտոնապես ազդարարվեց այսօր։ Միջազգային STARMUS փառատոնի հյուրընկալումը մեր երկիր, ըստ կազմակերպիչների, աննախադեպ իրադարձություն է ոչ միայն Հայաստանի, այլ ողջ տարածաշրջանի համար։ Փառատոնի ձևաչափն ունիկալ է նրանով, որ հանրայնացնում և երիտասարդությանն է մոտեցնում գիտությունը՝ ամփոփելով այն արվեստով ու երաժշտությամբ։ Մեր հայրենակից, հայտնի աստղաֆիզիկոս […]
21:11 06.05.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են 2022թ. մայիսի 3-ին Երևան քաղաքի Սարյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մի շարք հանգամանքներ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նույն օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության աշխատակիցը, ընդգրկված լինելով ծառայությունում և իրականացնելով հասարակական կարգի պահպանություն, Երևան քաղաքի Սարյան […]
21:00 06.05.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին ընդունել է Ադրբեջանի կողմից բռնազավթված Հադրութի շրջանի վարչակազմի պատասխանատուներին և մի շարք համայնքների ղեկավարների, որոնք ստեղծված իրավիճակում շարունակում են կատարել իրենց գործառույթները: Հանդիպմանը, որին ներկա էին նաև ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանը, սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար […]
20:57 06.05.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ քաղաքացու կողմից ՀՀ վարչապետի հասցեին հայհոյանքներ հնչեցնելու և խուլիգանություն կատարելու դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հաղորդում է ՀՀ Քննչական կոմիտեն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տվյալներ են ստացվել այն մասին, որ 2022 թվականի ապրիլի 29-ին՝ ժամը 06:30-ին, Երևան քաղաքի Սայաթ-Նովա […]
20:45 06.05.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի պետական համալսարանի՝ Աբովյան փողոցում գտնվող մասնաշենքի դիմաց տեղի ունեցած խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ: Հաղորդում են ՀՀ Քննչական կոմիտեից։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հիշյալ մասնաշենքի դիմաց քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված […]
20:27 06.05.2022
Գառնի համայնքի Գեղադիր և Ողջաբերդ բնակավայրերում իրականացվել են ճանապարհների բարեկարգման և հարթեցման աշխատանքներ: Գեղադիր բնակավայրում բարեկարգվել է շուրջ 3 կմ ճանապարհահատված Ողջաբերդ բնակավայրում հարթեցվել է շուրջ 1 կմ դաշտամիջյան ճանապարհ:Տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանը
20:15 06.05.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ ոստիկանության ավտոմեքենան վնասելու, խուլիգանության, ինչպես նաև իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022թ. մայիսի 5-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Աթենք և Իսակով փողոցների […]
20:10 06.05.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արտյոմ Մեհրաբյանը նշանակվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արտյոմ Մեհրաբյանին նշանակել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
19:54 06.05.2022
Գյումրի-Արմավիր հանրապետական նշանակության ավտոճանապարհի ամենաքիչը 30 կմ-ը երթևեկելի չէ, իսկ նախորդ տարվանից սպասարկող ընկերությանը չի թույլատրվում ընթացիկ հարթեցումներ կատարել, գոնե անցանելի վիճակ ապահովելու համար։ «Էս ճանապարհով քշել հնարավոր չէ ուղղակի, 3 ժամ եղավ՝ Արագածից գուկամ, դեռ տեղ չեմ հասել։ Սա ճամփա չէ, սա ի՞նչ է, ավելի շատ դաշտի ճամփա է»,- դժգոհում է վարորդը։ Դաշտային ճամփա […]
15:52 06.05.2022
Մայրաքաղաքում և հանրապետության ճանապարհներին անցկացվող քաղաքացիական ակցիաների շրջանակում, ժամը 14:00-ի դրությամբ կա 48 բերման ենթարկված: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Համացանցում տեղեկատվություն է տարածվել, որ ոստիկանությունը բերման է ենթարկել նաև նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին: Ոստիկանությունից նշեցին, որ առանձին անձանց բերման ենթարկելու վերաբերյալ տեղեկատվություն չեն տրամադրում: Ընդդիմությունը մայիսի 6-ին շարունակել […]
15:45 06.05.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 5-ին «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» ընկերության PMI Science գիտահետազոտական կենտրոնում ներկա է գտնվել Ռիչարդ Թեյլերի «Սխալ վարքագիծ» գրքի շնորհանդեսին: Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռիչարդ Թեյլերի գիրքը խմբագրել է նախագահ Վահագն Խաչատուրյանը, իսկ անգլերենից թարգմանել՝ Նունե Գաբրիելյանը: «Սխալ վարքագիծ» գրքում ներկայացված է հետաքրքրաշարժ պատմություն ակադեմիական գիտակարգերը վերանայելու և տնտեսագիտության, ինքներս մեր ու աշխարհի […]
14:39 06.05.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 6-ին՝ ժամը 10։00-20։00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ Գոմաձոր և Ցամաքաբերդ թաղամասերի, 1-5 միկրոշրջանների, Էներգետիկների, Խաղաղության, Գրիբոյեդովի, Գործարանային, Կոմիտասի, Բաբաջանյան, Սարգիս Սևանցու փողոցների, Նալբանդյան 40ա-65, Սայաթ-Նովայի 17-27, Շինարարների 3, 5, Նաիրյան 168-187 համարների, Մաշտոցի անվան թիվ 1 և Զուրաբյանի […]
13:15 06.05.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում՝ ստուգում, են անցկացրել անհատ ձեռնարկատեր Աստղիկ Անանյանին պատկանող լիմոնադի արտադրամասում և հայտնաբերել սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի խախտումներ. արտադրամասի պատերը և առաստաղը լվացվող և ախտահանվող չեն եղել, սարքավորումները, գործիքները, բեռնարկղերը չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել […]
10:49 06.05.2022
Այս պահին մայրաքաղաքում ու մարզերում բոլոր ճանապարհները բաց են: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
10:39 06.05.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը կազմակերպում է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի նոր փուլը։ Ծրագիրը նախատեսված է ավագ դպրոցների, վարժարանների և քոլեջների սովորողների համար։ Այն անցկացվելու է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 13-26-ը։ Երկշաբաթյա ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան սովորելու դերասանի վարպետության և բեմական խոսքի հմտություններ, հանդիպելու […]
22:16 05.05.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործով ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ 2022թ. մայիսի 3-ին Երևան քաղաքի Սարյան փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, նախնական տվյալներով, նույն օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, […]
21:56 05.05.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 2022 թվականի մայիսի 2-ին Երևան քաղաքի Կիևյան փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի հանգամանքները: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, նույն օրը Երևան քաղաքի հիշյալ փողոցում քաղաքական […]
21:38 05.05.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դերասան Սոս Ջանիբեկյանի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, նախնական տվյալներով, 2022թ. մայիսի 4-ին՝ քաղաքական ընդդիմության կողմից […]
20:33 05.05.2022
N զորամիավորումում ամփոփվել են մայիսի 3-ին մեկնարկած հրամանատարաշտաբային մարզումների արդյունքները։ Քննարկվել է հրամանատարների կայացրած որոշումների և օպերատիվ գործողությունների մշակման արդյունավետությունը։ Վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել մարզումների մասնակիցների մասնագիտական գիտելիքները, տվել արձանագրված թերությունների շտկման հանձնարարականներ։
20:13 05.05.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն՝ ներկա գտնվել Հարկադիր կատարողի օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Վերջինիս ներկա են եղել նաև Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, Գլխավոր հարկատիր կատարող Սերգեյ Մեղրյանը և պաշտոնատար այլ անձինք: Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին Հարկադիր կատարողի օրվա առիթով և ընդգծել, որ ծառայությունը մեր իրականության մեջ նախկինում […]
20:05 05.05.2022
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն հյուրընկալել է ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, (ադյուտանտ գեներալ) գեներալ-մայոր Դեյվիդ Վայսհաարիին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ գործակցության հնարավորությունները: Ռուստամ Բադասյանը և Դեյվիդ Վայսհաարին այցելել են ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոն։ Նրանք շրջել են տարածքում, ծանոթացել ենթակառուցվածքի ընդլայնման ծրագրերին։ 2021 թվականից ՀՀ ՊԵԿ և ԱՄՆ […]
19:57 05.05.2022
N զորամասի պահպանության գոտու մարտական հենակետերում մայիսի 3-5-ն իրականացվել են ստուգայցեր։ Ստուգվել են մարտական հերթապահության կազմակերպման գործընթացը, զինծառայողների պատրաստության աստիճանը, կատարված ինժեներական աշխատանքներն ու հենակետերի կահավորվածությունը, անձնակազմի պատրաստության աստիճանը։
19:50 05.05.2022
Վերին Լարսի անցակետից մինչև 100 կմ և ավելի հեռավորության վրա տարբեր ճանապարհներին այս պահին կանգնած են շուրջ 2000 բեռնատարներ, որոնց 20 տոկոսը հայկական մեքենաներն են. հերթերը, սակայն, հետզհետե նվազում են, հարցը քննարկվել է նաև Մաքսային ծառայության հետ, հանձն են առել արագ փչացող բեռները ձևակերպելուց հետո արագ բաց թողնելու հարցում աջակել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին […]
19:25 05.05.2022
Տեղի է ունեցել «Համակարգային խնդիրների վերհանում. աջակցություն երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին» տարածաշրջանային ծրագրի մեկնարկը։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Ծրագիրն իրականացնում է ՍՕՍ մանկական գյուղեր միջազգային կազմակերպությունը՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) աջակցությամբ, քառամյա ծրագիրը կիրականացվի ՀՀ ամբողջ տարածքում, իսկ ընտանիքների ամրապնդման բաղադրիչը միայն Երևանում և Շիրակի մարզում։ Ներկա են գտնվել մարզպետի տեղակալներ […]
19:20 05.05.2022
Այսօր՝ մայիսի 5-ին, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, ադյուտանտ-գեներալ, գեներալ-մայոր Դեվիդ Ա. Վեյշարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը: Նախարար Փամբուխչյանը կարևորել է Կանզաս-Հայաստան համագործակցությունը, որը սկիզբ է դրվել դեռևս 2003 թվականին: Մինչ օրս համագործակցության շրջանակներում իրականացվել են փոխադարձ ճանաչողական այցեր, ուսուցողական դասընթացներ, […]
19:05 05.05.2022
N զորամիավորումում ընթացող ճամբարային հավաքների շրջանակում մայիսի 5-ին անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն։ Գնահատվել է պայմանական իրադրությունը, ընդունվել են որոշումներ, անձնակազմին առաջադրվել մարտի պլանավորման և ղեկավարման խնդիրներ։ Ներգրավված ստորաբաժանումները գերազանց կատարել են առաջադրված խնդիրները՝ հակառակորդի կրակակետերի հայտնաբերում, կոորդինատների փոխանցում, թիրախների խոցում։ Հրամանատարությունը բարձր է գնահատել զինծառայողների պատրաստությունը և ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակը։
18:44 05.05.2022
Վերջին օրերին մայրաքաղաքում և հանրապետության ճանապարհներին անցկացվող քաղաքացիական ակցիաների շրջանակում, ցավոք, սկսել են հաճախանալ օրինականության խախտման, համակեցության կանոնները չպահպանելու, համաքաղաքացիների սահմանադրական իրավունքները ոտնահարելու դեպքերը: Ավելին, ակցիաների որոշ մասնակիցներ քաշքշուկներ են հրահրում հասարակական կարգն ու հենց իրենց անվտանգությունը ապահովող ոստիկանների հետ, շշեր են նետում նրանց վրա, վնասում ոստիկանական մեքենաները, պոկում ոստիկանության ծառայողի կրծքանշանները և այլն: Արձանագրվում […]