TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+16.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

̰
Արտյուշ Գրիգորյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ

12:58 10.05.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արտյուշ Գրիգորյանին արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ նշանակելու մասին։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Արտյուշ Գրիգորյանն ազատվել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից:

̰
Կինն ընկել է քարափից ու մահացել․ դժբախտ պատահար Փոքր Այրում գյուղում

12:50 10.05.2022

Մայիսի 10-ին, ժամը 10։49-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Այրում գյուղի մոտակայքում գտնվող քարափից կին է ընկել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները հայտնաբերել են քաղաքացու (Ա. Հ., ծնված 1937 թ.) դին:

̰
Գործատուների կողմից ներկայացվել է ավելի քան 2,800 թափուր աշխատատեղ

12:37 10.05.2022

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է․ «Հարգելի՛ քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ մայիս ամսվա դրությամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայություն գործատուների կողմից ներկայացվել է ավելի քան 2,800 թափուր աշխատատեղ։ 📌 Երևանում և մարզերում աշխատանք առաջարկող կազմակերպություններին, թափուր հաստիքներին, աշխատանքային գործառույթներին և այլ պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3yrrPJy: Բացված պատուհանում անհրաժեշտ […]

̰ ̰
Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսվել են

09:27 10.05.2022

Մայիսի 10-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը, հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Ժամը 07։50-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են․ աշխատանքներին ներգրավված է թվով 9 ջրային տեխնկա։ Հիշեցնենք, որ մայիսի 6-ին՝ ժամը 18:16-ին, Գեղարքունիքի մարզային […]

̰
Գյումրիում կազմակերպված ավտոերթի ընթացքում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն է գործադրվել.  հանգամանքները պարզվում են

22:15 09.05.2022

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում, քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված ավտոերթի ընթացքում, տեղի ունեցած խուլիգանության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Միջադեպի վերաբերյալ 2022 թվականի մայիսի 8-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակցի կողմից զեկուցագիր է ներկայացվել այն մասին, որ նույն […]

̰
Սևանա լճում կորած քաղաքացիների որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք

21:08 09.05.2022

Մայիսի 9-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ժամը 07։31-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են։ Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը և ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը։ Որոնողական աշխատանքներն ավարտվել են […]

̰
Սյունիքի մարզպետը և Հատուկ բանակային կորպուսի հրամանատարն այցելել են սահմանային դիրքեր

19:57 09.05.2022

Մայիսի 9-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Հատուկ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Ա․ Բուդաղյանի հետ այցելել է Սյունիքի սահմանային դիրքեր ու շնորհավորել առաջնագծում ծառայող մեր զինվորներին։ Մարզպետն այսօր նաև ծաղկադրում է կատարել Գորիսի պանթեոնում՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում ու Արցախյան պատերազմներում զոհված հայորդիների։

̰
Հաղթանակի այգի․ մեծերը հպարտորեն փոքրերին են պատմում իրենց մեծերի գործած սխրանքների մասին, խոնարհում ծաղիկներ

19:08 09.05.2022

Մեդալները՝ կրծքին, ծաղիկները՝ ձեռքին, Հաղթանակի այգում կրկին վետերաններն են։ Հաղթական տրամադրությամբ ու վառ հիշողություններով եկել են անհայտ զինվորի գերեզմանին ծաղիկներ խոնարհելու և զինվորական շքերթին մասնակցելու։ Հայրենական մեծ պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու 77 տարի առաջ կերտած հաղթանակում իրենց ավանդն են ունեցել 600 հազար հայորդիներ: Հայաստանում այսօր Հայրենական մեծ պատերազմի մասնակից 101 վետերան է ապրում: Նրանցից […]

̰
«Մեծ հաղթանակների դեմքերը». Գյումրիում բացվել է Մեծ Հայրենականի մասնակից 110 վետերանների դիմանկարների ցուցահանդեսը

18:27 09.05.2022

Հաղթանակի 77-ամյակի առիթով այսօր Գյումրիի քաղաքային պատկերասրահում բացվել է լուսանկարիչ Տաթև Մնացականյանի հեղինակային «Մեծ հաղթանակների դեմքերը» խորագրով լուսանկարների ցուցահանդես, որտեղ ներկայացվել են Մեծ հայրենականի  մասնակից 110 վետերանների դիմանկարները։ Նախագծի հեղինակը անցած տարի շրջել է Հայաստանի բոլոր բնակավայրերով, հանդիպել ու լուսանկարել է վետերաններին, որոնց մի մասն արդեն հատել է կյանքի մեկ դարը։ «Իմ կատարած աշխատանքը նվիրված […]

̰
«Հաղթանակ» զբոսայգում անցկացվել է տոնական միջոցառում

16:00 09.05.2022

Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և օրենսդիր ու գործադիր մարմնի անդամների ուղեկցությամբ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի: ՀՀ բարձրագույն ղեկավարությունը ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին ու հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման պայքարում զոհված հերոսների հիշատակին: Այնուհետև տեղի է ունեցել […]

̰
ԱԻ նախարարը հանդիպել է Հայրենական պատերազմի մասնակից 98-ամյա Հակոբ Ավետյանին

15:46 09.05.2022

Այսօր՝ մայիսի 9-ին, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն այցելել է չորս տասնամյակ հրշեջ ծառայությունում աշխատած, Հայրենական պատերազմի մասնակից, վետերան, 98-ամյա Հակոբ Ներսեսի Ավետյանին։ Նախարարի հետ հանդիպմանը Հակոբ Ավետյանը կիսվել է իր հիշողություններով, աշխատանքային դրվագներով և խորհուրդներով։ Նախարար Փամբուխչյանը, կարևորելով վետերանի փորձն ու վաստակը, քաջառողջություն է մաղթել նրան, շնորհավորել տոնի առթիվ։

̰
Արարատի մարզի որոշ գյուղերում 24 ժամ ջուր չի լինի

13:51 09.05.2022

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված` ս.թ. մայիսի 10-ին՝ ժամը 09:00-ից մինչև մայիսի 11-ը ժամը 09:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերի և Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Պետական այրերը շնորհավորել են Հայրենական մեծ պատերազմի վետերաններին

12:24 09.05.2022

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, Կառավարության անդամների եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 77-րդ տարեդարձի առթիվ ծաղիկներ է խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին: Պետական այրերը շնորհավորել են Հաղթանակի զբոսայգում ներկա Հայրենական մեծ պատերազմի վետերաններին: Հայրենական մեծ պատերազմում ավելի […]

̰
Հայաստանում ապրում է Հայրենական պատերազմի մասնակից 101 վետերան

10:40 09.05.2022

Հայաստանում Հայրենական պատերազմի մասնակից 101 վետերան է ապրում: Նրանցից ամենաերիտասարդը 96 տարեկան է, ամենատարեցը՝ 101: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի վետերանների միության նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանն ասաց, որ 101 վետերաններից 11-ը կանայք են: Սիմոն Եսայանը նշեց, որ այս տարի Հայաստանում ապրող վեց վետերան կնշի 100 ամյակը: «Այս պահին վետերաններ կան և Երևանում, և մարզերում»,-հավելեց նա: Անդրադառնալով […]

̰
Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսվել են

08:11 09.05.2022

Մայիսի 9-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ժամը 07։31-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսել են։ Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով […]

̰
Ապրիլին ներգնա զբոսաշրջիկների քանակը կազմել է 96,938․ Քերոբյան

15:09 08.05.2022

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացնում է, որ ապրիլ ամսին ներգնա զբոսաշրջիկների քանակը կազմել է 96,938։ Նախորդ տարիների տվյալները` 2021-ին` 41,881, 2020-ին` 0; 2019-ին` 137,597,  2018-ին` 133,205, 2017-ին` 116,485, 2016-ին` 93,079։ Տարվա առաջին երեք ամիսների տեղեկատվությունը՝ ստորև․

̰
Ինչ միջոցառումներ տեղի կունենան մայիսի 9-ին Արցախում

13:08 08.05.2022

Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ մայիսի 9-ին՝ Ժամը 11:00-ին, Արցախի Հանրապետությունում կհայտարարվի է Լռության րոպե՝ ի հիշատակ Մեծ հայրենականում, Արցախյան առաջին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում հանուն Հայրենիքի զոհվածների: Խնդրում ենք բոլորին, անկախ գտնվելու վայրից, հոտնկայս հարգանքի տուրք մատուցել: Լռության րոպեից անմիջապես հետո (ժամը 11:01-ին) Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարում կկատարվի հոգեհանգստյան կարգ` ի […]

̰
Հրազդանի որոշ հասցեներում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

12:24 08.05.2022

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Չարենցի, Կոստանյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը:

̰
Սևանա լճում կորած քաղաքացիների որոնողական աշխատանքները վերսկսվել են

10:47 08.05.2022

Մայիսի 8-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: ժամը 08։00-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են։ Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով […]

̰
Հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու մեղադրանքով Արմավիրի մարզի երկու բնակիչները կալանավորվել են

10:16 08.05.2022

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակվում է ընդդիմության կողմից կազմակերպված հավաքներին մասնակցելու նպատակով Արմավիրի մարզի բնակչին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կազմակերպված հավաքներին մասնակցելու համար կազմակերպիչներից գումար ստանալու մասին հրապարակում և տեսագրություն տարածվել էր համացանցում, որում երկու անձինք հեռախոսազրույցի ընթացքում քննարկում են կազմակերպված հավաքներին մասնակցելու […]

̰
Ներքին Շորժայում անասուններ արածեցնելիս կայծակնահարությունից մահացել է նախրապանը

22:54 07.05.2022

Մայիսի 6-ի երեկոյան Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ներքին Շորժա գյուղի տարածքում կայծակի հարվածից զոհվել է նույն համայնքի Շատվան գյուղի բնակիչ 38 տարեկան Սուրեն Զոհրաբյանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիսի բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Շահեն Շահինյանը, ահազանգը ստանալուն պես բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ներքին Շորժա գյուղ, որտեղ հայտնաբերվել է քաղաքացու դի։ «Դիակը մեզ մոտ […]

̰
Աննա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած

20:14 07.05.2022

Ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 33-ամյա Աննա Հակոբյանը։ Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին ՀՀ ոստիկանությունը խնդրում է դիմել ոստիկանության Մաշտոցի կամ մոտակա բաժին, կամ զանգել 1-02 հեռախոսահամարով։

̰
Իջևանում կազմակերպվել է Աշխատանքի տոնավաճառ․ մասնակցել են մոտ 40 կազմակերպություններ

19:50 07.05.2022

Եվրոպական Միության աջակցությամբ, EU4Youth Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում կանաչ առաջընթացի համար ծրագրի շրջանակներում, Կանաչ Արահետ ՀԿ-ն՝ ԵՊՀ ԻՄ-ի հետ համատեղ, Իջևանում կազմակերպել էր Աշխատանքի տոնավաճառ: Տեղեկացնում է Տավուշի մարզպետարանը։ Աշխատանքային տոնավաճառի նպատակն է կապ ստեղծել Տավուշի մարզում գործող ընկերությունների և մարզաբնակ երիտասարդների միջև, հնարավորություն ընձեռնելով նրանց ինքնակենսագրականները թողնել իրենց նախընտրած գործատուների մոտ, ինչպես նաև մասնակցել […]

̰
Շիրակի մարզպետը ԵՄ դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է շիրակցի գերիների հայրենադարձման խնդրին

19:34 07.05.2022

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր հյուրընկալել է Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։Հայտնում են Շիրակի մարզպետարանից։ Ողջունելով դեսպանին՝ Շիրակի մարզպետը նշել է, որ կարևորում է ԵՄ հետ արդեն հաստատված համագործակցությունն ու Եվրամիության կողմից մարզում իրականացրած ծրագրերը տարբեր ուղղություններով․ «Բարով եք եկել Շիրակի մարզ, տիկին դեսպան։ Ուրախ ենք ձեզ հյուրընկալելու և Շիրակի զարգացմանն առնչվող ծրագրերին […]

̰
Հաղթանակի 77-ամյակի առիթով Լոռու մարզում ծաղկեպսակներ են խոնարհել հայ-ռուսական բարեկամության խորհրդանիշ Իոսիվ Մոնտրեզորի հուշակոթողին

19:26 07.05.2022

Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 77-ամյակի առթիվ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի, Երրորդ բանակային կորպուսի հրամանատար Ալեքսանդր Ցականյանի, 102-րդ ռազմաբազայի գնդապեդ Դմիտրի Ավչերովի մասնակցությամբ հարգանքի տուրք են մատուցել, ծաղիկներ ու ծաղկեպսակներ խոնարհել հայ ռուսական բարեկամությունը խորհրդանշող Իոսիվ Մոնտրեզորի հուշակոթողին։ Հայատնում է Լոռու մարզպետարանը։ Հիշատակի միջոցառմանը ներկա են գտնվել նաև մարզպետարանի պաշտոնյաներ, Սպիտակի քաղաքային իշխանությունների, ռուսական 102-րդ ռազմաբազայի, […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ Լարսը փակ է բեռնատարների համար

18:24 07.05.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար և փակ  բեռնատար […]

̰
Գյումրիի Կարա-Մուրզայի անվան երաժշտական քոլեջում բացվեց անվանի ջութակահար, պրոֆեսոր Հմայակ Դուրգարյանի անվան լսարանը

17:58 07.05.2022

Գյումրիի  Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջում բացվեց ՀՀ վաստակավոր արտիստ, «Մոսկվայի Վիրտոուզներ» կամերային նվագախմբի ջութակահար և դիրիժոր, պրոֆեսոր Հմայակ Դուրգարյանի անվան լսարան։ Միջոցառմանը ներկա են գտնվել  անվանի դիրիժորը, նրա ընտանիքի անդամներն ու նրա արվեստի երկրպագուները։ 80-ամյա Հմայակ Դուրգարյանը մասնագիտական կրթությունը Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանում է ստացել և սկսել իր երաժշտական գործունեությունը։ Դաշնակահար մայրը ցանկանում էր, […]

̰
Քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպած հավաքի մասնակիցը կալանավորվեց

12:57 07.05.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է քաղաքական ընդդիմության կազմակերպած հավաքի երկու մասնակիցների կողմից Երևան քաղաքի Աթենք և Իսակով փողոցների հատման խաչմերուկում խուլիգանություն կատարելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից […]

̰
BACK_TO_TOP