TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Ալիևի վերջին հայտարարություններին

15:55 05.05.2022

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպումից առաջ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել էր, որ եթե հանդիպումը անցնի կառուցողական մթնոլորտում, դրան կհաջորդի Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այսօր այդ մասին լրագրողի հարցին ի պատասխան Գրիգորյանը նշել է, որ դեռ հարցեր կան, որոնց պատասխանները ունենալուց հետո միայն կսկսեն քննարկել Փաշինյանի և Ալիևի հնարավոր հանդիպումը: […]

̰
Ուսուցչուհին գրքով հարվածել է աշակերտին․ ԿԳՄՍՆ-ը խստորեն դատապարտում է

15:38 05.05.2022

Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ ուսուցչուհին դասապրոցեսի ընթացքում գրքով հարվածում է աշակերտին, ինչն անընդունելի է և հարիր չէ մանկավարժական գործունեությանը: Այդ կապակցությամբ տեղեկացնում ենք, որ միջադեպը տեղի է ունեցել Երևանի Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում (8-րդ դասարան, անգլերենի դասաժամ): Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այժմ գտնվում են վերոնշյալ դպրոցում՝ դեպքի մանրամասներն ուսումնասիրելու նպատակով: Ուսումնասիրության արդյունքում […]

̰
35-ամյա կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է ամուսինը. ՔԿ-ի տեսանյութը

15:30 05.05.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ 35-ամյա կնոջ սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հիշյալ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022 թվականի մայիսի 5-ին՝ ժամը 01։53-ին, «Շտապբուժօգնություն» ՓԲ ընկերությունից և տեղեկացվել է, որ […]

̰
Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը 2022թ. հունվարի 1-ի դրությամբ

14:22 05.05.2022

Հայաստանի վիճակագրական կոմիտեն ներկայացրել է Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը 2022թ. հունվարի 1-ի դրությամբ։ Մանրամասները՝ այստեղ։

̰
2021-ին նորածիններին ավելի հաճախ տրվող անուններն ըստ սեռի

14:09 05.05.2022

Հայաստանի վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2021-ին նորածիններին ավելի հաճախ տրվող անուններն ըստ սեռի։ Մանրամասները՝ այստեղ։

̰
Հայ գրատպության 510-ամյակը կնշանավորվի «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» խորագրով միջազգային գիտաժողովով

12:11 05.05.2022

Հայաստանի ազգային գրադարանը կազմակերպում է «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Հայ գրատպության 510-ամյակին։ Գիտաժողովը 2022 թ. սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը կանցկացվի Երևանում: Գիտաժողովը միտված է միավորելու ոլորտի առաջատար և երիտասարդ մասնագետներին ամբողջ աշխարհից՝ դառնալով հարթակ գրադարանային միջազգային փորձի փոխանակման, արդի խնդիրների քննարկման, նորարարությունների ներկայացման, ինչպես նաև ընդունված միջազգային ձևաչափերի, կառավարման համակարգերի, […]

̰
Երկաթգծի Սանահին-Ալավերդի հատվածում 33-ամյա կինը դիպել է ընթացող գնացքին և մահացել

11:13 05.05.2022

Մայիսի 4-ին, ժամը 12.10-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության հերթապահ ծառայությունից հաղորդում է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի անցումի մոտ կին է ընկած: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ Այրում-Գյումրի բեռնատար գնացքի մեքենավարը ժամը 11.55-ի սահմաններում երկաթգծի Սանահին-Ալավերդի հատվածում՝ Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի հարակից տարածքում, նկատելով երկաթգծով անցնող կնոջը՝ միացրել է ազդանշանային շչակը, […]

̰
Մայիսի 5-ը ձեռքերի հիգիենայի համաշխարհային օրն է

10:53 05.05.2022

Ձեռքերի հիգիենայի համաշխարհային օրվա ամենամյա անցկացման մասին որոշումն ընդունվել է 2008 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից` ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանկական հիմնադրամի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ համատեղ (5.5. ամսաթիվը խորհրդանշում է մարդու յուրաքանչյուր ձեռքի 5 մատը): Աշխարհում գրիպի նոր ձևերի և կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) բռնկումների առումով` անձնական հիգիենայի, մասնավորապես` ձեռքերը լվանալու կարևորությունը հիմնական կանխարգելիչ միջոցառումների շարքում […]

̰
Կնոջը սպանել էր ամուսինը. Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են նրան

10:44 05.05.2022

Մայիսի 5-ին, ժամը 01.53-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգության խումբը կանչով մեկնել է Ադոնցի փողոցի 6-րդ շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել է 30-35 տարեկան կնոջ դիակ: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել է 1978 թ. ծնված Տաթևիկ Ա.-ի դին՝ պարանոցին և դեմքին բռնության հետքերով: Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների […]

̰
Արմավիրի գյուղերում մեքենաներից հափշտակել են մարտկոցներ, ինչպես նաև գումար՝ ավտոլվացման կետերում մետաղադրամ ընդունող սարքերից

10:11 05.05.2022

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են գողության, ինչպես նաև՝ գողության փորձի մի շարք դեպքեր: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 34-ամյա տղամարդը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, իր երկու ընկերների հետ նախնական համաձայնության գալով, 2021թ. մարտ ամսին մարզի տարբեր գյուղերի փողոցներում կայանած ավտոմեքենաներից հափշտակել են […]

̰
Հայաստանում տեղի է ունենալու դպրոցականների «Կենսաբանություն» առարկայի միջազգային օլիմպիադան․ իրականացվում է կամավորների հավաքագրում

22:40 04.05.2022

Հուլիսի 10-18-ը Հայաստանում տեղի է ունենալու դպրոցականների «Կենսաբանություն» առարկայի միջազգային օլիմպիադան, տեղեկացնում է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ Ակնկալում ենք, որ Հայաստան կայցելեն շուրջ 80 երկրների ավելի քան 500 պատվիրակներ։ Նման օլիմպիադաների ժամանակ շատ կարևոր աշխատանք են անում կամավորները։ Այժմ իրականացվում է կամավորների հավաքագրման գործընթացը։ Բոլոր մանրամասները ներկայացված են այս հղմամբ։

̰
Ներդրվում է Իրավաբանական անձանց իրական սեփականատերերի ռեգիստր

20:01 04.05.2022

Բաց կառավարման գործընկերության շրջանակներում Հայաստանն ստանձնել է իրավաբանական անձանց իրական սեփականատերերի հանրային ռեգիստրի ներդրման հանձնառություն։ Տեղեկացնում է ՀՀ Արդարադատության նախարարությունը։ ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Գագիկ Հարությունյանը և ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գլխավոր մասնագետ Հռիփսիմե Իսկանդարյանը ներկայացրել են իրավաբանական անձանց իրական սեփականատերերի հանրային ռեգիստրի ներդրման հանձնառության կատարման արդյունքներն, ինչպես նաև իրավաբանական անձանց պետական […]

̰
SHANTNEWS

20:00 04.05.2022

̰
Նախարար Նարեկ Մկրտչյանը արցախցի պաշտոնակցի հետ հանդիպմանը քննարկել է արցախահայության սոցիալական աջակցության ծրագրերը

19:58 04.05.2022

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանի հետ։ Տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆեյսբուքյան էջը: Կարևորելով աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում արդյունավետ համագործակցության շարունակականությունը՝ նախարարները քննարկել են արցախահայության աջակցության ծրագրերի ընթացքին, արդյունքներին ու ընթացակարգերին առնչվող մի շարք մանրամասներ։ Անդրադարձ է […]

̰
Մաքսանենգության դեպք վրաց-թուրքական սահմանին

19:42 04.05.2022

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը Վրաստանի մաքսային սահմանով առանձնապես խոշոր չափերի թանկարժեք մետաղից ապրանքներ տեղափոխելու փաստով երեք անձի է ձերբակալել: Փոխանցում է aliq.ge-ն։ Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալներն ապօրինի նյութական օգուտ ստանալու և մաքսատուրքերից խուսափելու նպատակով նախապես կազմակերպված խմբով Սարփիի մաքսային անցակետով (թուրք-վրացական սահմանային անցակետ) Թուրքիայի Հանրապետությունից Վրաստան MERED-BENZ մակնիշի բեռնատարով վաճառքի նպատակով բերել են […]

̰
Պատմական հուշարձան Կրասարի եռաթռիչք կամուրջն ամբողջական փլուզման վտանգի տակ է

19:16 04.05.2022

Շիրակի մարզի միակ եռաթռիչք կամուրջը 150 տարվա պատմություն ունի։ Կառուցվել է 1873 թվականին, Ախուրյան գետի վտակներից մեկի վրա՝ Կարսի կամրջի նմանությամբ։ Այն ունեցել է ռազմավարական նշանակություն, այստեղով ռազմական տեխնիկա է տեղափոխվել, հետո ծառայել է ժամանակի առևտրականներին։ 100 մետր դեպի արևելք գործել է քարավանատուն, որից ոչինչ չի պահպանվել, հիմա ամբողջովին փլուզման վտանգի տակ է կամուրջը։ «Օրեցօր […]

̰
Դեբեդ գետն ընկած փոքրիկի կյանքին վտանգ չի սպառնում. երեխան կմնա հիվանդանոցում մինչև նրա ճակատագրի որոշակիանալը

15:41 04.05.2022

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հանձնարարությամբ Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի մասնագետները տեսակցել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժում ստացող 2-ամյա Արևիկին, որն օրեր առաջ 3-4 մետր բարձրությունից ընկել էր Դեբեդ գետը: Մինչ այցելությունը բաժինն ամեն օր իրազեկվում էր երեխայի առողջական վիճակի մասին: «Արմենպրես»-ին Լոռու մարզպետարանից տեղեկացրել են, որ Լոռու մարզպետարանի […]

̰
Վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու պատրվակով ստացել էին գումարներ. ոստիկանների բացահայտումը

15:16 04.05.2022

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ երկու տղամարդ, որոնցից մեկը` Ագարակ գյուղի, մյուսը` մայրաքաղաքի բնակիչ, ոստիկանության ծառայողի անվան տակ, վարորդական իրավունքի վկայական տրամադրելու պատրվակով խաբեությամբ գումարներ են հափշտակում: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, տեղեկությունը ճշտելուց հետո Աշտարակի ոստիկաններն անցան կոնկրետ միջոցառումների: Ապրիլի 13-ի առավոտյան երկուսն էլ հայտնաբերվեցին և բերման ենթարկվեցին ոստիկանության […]

̰
Խորհուրդներ բանկային և ֆինանսական համակարգերում անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ

14:40 04.05.2022

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը ներկայացրել է խորհուրդներ բանկային և ֆինանսական համակարգերում անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ։ Ինչո՞ւ է կարևոր անձնական տվյալների պաշտպանությունը 1. Անվտանգություն 2. Ապահովություն 3. Մարդու իրավունքների պաշտպանություն 4. Կառույցի հեղինակություն 5. Չարաշահումների կանխարգելում։ Անձնական տվյալների պաշտպանությունը բանկային և ֆինանսական համակարգերում 1. Երբեք մի կատարեք անկանխիկ, օնլայն գնումներ կամ փոխանցումներ հանրային վայրերում առկա բաց […]

̰
Մի շարք հետախուզվողներ են հայտնաբերվել

13:50 04.05.2022

Ոստիկանության Աշոցքի բաժնի և Բավրայի սահմանապահ վերահսկողության բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 3-ին սահմանային անցակետում հայտնաբերվել և Աշոցքի բաժին բերման է ենթարկվել 34-ամյա Նարինե Խ.-ն, որը ապրիլի 20-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի (Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին տեղեկացվել […]

̰
Երևանի պարեկները մեթադոն են հայտնաբերել

13:30 04.05.2022

Ապրիլի 28-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ոստիկանները Երևանում ծառայություն իրականացնելիս, «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել երկու տղամարդու՝ երկուսն էլ մայրաքաղաքի բնակիչներ: 40-ամյա տղամարդը մեքենայի մեջից ոստիկաններին ներկայացրել է մեթադոնով սրվակներ, իսկ 39 տարեկանի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Լ» գրառմամբ 10 դեղահաբ: Նշանակվել է փորձաքննություն: Հանգամանքները պարզվում […]

̰
Անընդունելի է անձի՝ իր կամքին հակառակ նույնականցման իրականացումն էլեկտրոնային սարքերով․ ՄԻՊ

11:05 04.05.2022

ՀՀ ՄԻՊ-ն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իրավունքների վերաբերյալ իրազեկում․ «Վերջին օրերին Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբերի կողմից ոստիկանության տարբեր բաժիններ կատարած արագ արձագանքման այցերի արդյունքում արձանագրված շարունակական դարձած խնդիրը վերաբերում է անձի նույնականացման /ինքությունը պարզելու/ ձևավորված արատավոր պրակտիկային։ Այս առումով, Պաշտպանը դեռևս 02.05.2022թ. արված հայտարարությամբ նշել է, որ այն դեպքում, երբ անձը, օգտվելով […]

̰
Հունաստան բոլոր ժամանողներից այլևս չի պահանջվում ունենալ COVID-19-ի վերաբերյալ փաստաթղթեր

23:55 03.05.2022

Հունաստան բոլոր ժամանողներից այլևս չի պահանջվում ցուցադրել COVID-19 դեմ պատվաստման, ապաքինման վավեր վկայական կամ վարակի բացասական թեստի արդյունք։ Այս մասին հայտարարություն է տարածել Հունաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում։ «2022 թվականի մայիսի 1֊ից սկսած, և որքան դա թույլ կտան համաճարակաբանական տվյալները, Հունաստան բոլոր ժամանողներից, անկախ նրանց քաղաքացիության երկրից, այլևս չի պահանջվում ներկայացնել պատվաստման կամ COVID-19-ից ապաքինման […]

̰
Պարեկները սփայս թմրամիջոց են հայտնաբերել. բերման ենթարկվածը ձերբակալվել է

21:23 03.05.2022

Ապրիլի 30-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ոստիկանները մայրաքաղաքի Հովսեփյան փողոցում հայտնաբերել և ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել Արամուս գյուղի 38-ամյա մի բնակչի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է սփայս թմրամիջոցի նմանվող զանգված: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածն իրենն է՝ իր օգտագործման համար: Հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել է փորձաքննություն: Բերման ենթարկվածը ձերբակալվել […]

̰
Ապրիլին Գեղարքունիքի մարզում ծնվել է 95 երեխա

20:44 03.05.2022

2022 թվականի ապրիլ ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 95 երեխա, որից 50-ը՝ տղա, 45-ը՝ աղջիկ: 95 երեխաներից 16-ը ծնվել են Գավառի ԲԿ-ում, 24-ը՝ Սևանի ԲԿ-ում, 38-ը՝ Մարտունու ծննդատանը, 14-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում և 3-ը՝ Ճամբարակի ԱԿ-ում:

̰
21-ամյա երիտասարդը դանակահարել էր երկու համագյուղացիներին. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը

19:36 03.05.2022

Ապրիլի 30-ի երեկոյան Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում երկու անձ էր դանակահարվել: Գյուղում վեճ ու կռիվ էր եղել, և վեճի մասնակից մի երիտասարդ երկու համագյուղացու դանակահարել էր: Ո´չ այդ, ո´չ հաջորդ օրը որևէ բուժհաստատությունից ոստիկանություն ահազանգ չստացվեց: Կատարվածը թաքցնելու նպատակով տուժողները հիվանդանոց չէին դիմել, տնային պայմաններում էին մշակել վերքերը: Եվ, այդուհանդերձ, մայիսի 1-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի […]

̰
Բերման ենթարկվածի մեքենայում մարիխուանա է հայտնաբերվել

18:58 03.05.2022

Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի ոստիկանները մայրաքաղաքի Սեբաստիայի և Սվաճյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել ու, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 25-ամյա մի երիտասարդի՝ իր վարած «ԲՄՎ»-ով հանդերձ։ Նա մեքենայի սրահից իրավապահներին է ներկայացրել մոխրացված հետքերով կաթուցիչ և դեղնականաչավուն զանգվածով 2 փաթեթ՝ ընդհանուր 8 գրամ քաշով: Նշանակվել […]

̰
Զորամիավորումում մեկնարկել են հրամանատարաշտաբային մարզումները

18:42 03.05.2022

Մարտական գործողությունների վարման ընթացքում հրամանատարական կազմի գործնական հմտությունները զարգացնելու նպատակով N զորամիավորումում մայիսի 3-ին մեկնարկել են հրամանատարաշտաբային մարզումներ: Առաջադրվել են պայմանական մարտական խնդիրներ, ըստ ուղղությունների՝ ձեռնարկվել անհրաժեշտ միջոցներ դրանց լուծման համար: Ներկայացվել է հարձակողական մարտի նախապատրաստման և վարման ընթացքը, ճշգրտվել գործողությունների հաջորդականությունը:

̰
Հրետանային ստորաբաժանումների զինծառայողները անցկացրել են գործնական պարապմունքներ

18:18 03.05.2022

Հրետանային ստորաբաժանումների զինծառայողների մարտավարական մասնագիտական հմտությունների զարգացման և դաշտային վարժվածության մակարդակի ամրապնդման նպատակով զորամիավորումներից մեկում անցկացվել են գործնական պարապմունքներ: Բացազատվել են կրակի կառավարման կետեր, հրետանային միջոցները բերվել մարտական վիճակի: Զինծառայողները հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները։

̰
ՔՏՀԱ տեսչական մարմինը տուգանել է «Վիցի Գրուպ» ՍՊ ընկերությանը կարգադրագրերը չկատարելու համար

15:59 03.05.2022

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի մասնագետների կողմից վերստուգում է իրականացվել Բերդ քաղաքում գտնվող «Վիցի Գրուպ» ՍՊ ընկերությունում: Տեսչական մարմինը 2020 թվականի սեպտեմբերի 24-ից 25-ն իրականացված ստուգման արդյունքում կարգադրագրեր էր տվել ընկերությանը, որոնց համաձայն՝ վերջինս պետք է կատարեր ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի […]

̰
BACK_TO_TOP