18:14 02.05.2022
Պահլավունի տոհմի կառուցած Մարմաշենի վանական համալիրը միջնադարյան Հայաստանի մշակութային և կրոնական կենտրոններից է։ 10-11-րդ դարերի կառույցը մշտապես ուխտագնացությունների, հարսանիքների ու մկրտությունների ցանկալի վայր է, նաև ներգնա տուրիզմում Շիրակի մարզի պահանջված ուղղություններից մեկն է, թեև հստակ թվային տվյալներ չկան, թե տարեկան ինչքան մարդ է այցելում։ Վահրամաբերդ գյուղից մինչև համալիր մոտ 2,5 կմ ավտոճանապարհը քանդված է, մեքենաները […]
15:58 02.05.2022
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ մայիսի 7-ին Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրականացվի համապետական ծառատունկ, որի ընթացքում Լոռու («Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղ), Արագածոտնի («Արագածոտնի անտառտնտեսություն») և Սյունիքի («Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղ) մարզերում կտնկվի շուրջ 15 հա անտառ։ Համապետական ծառատունկին կարող են մասնակցել նաև հասարակական և մասնավոր հատվածի տարբեր կազմակերպություններ և անհատ քաղաքացիներ, որոնց Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից կտրամադրվեն […]
14:59 02.05.2022
Ոստիկանության Գորիսի բաժնի ՔՀԲ ծառայողները մայիսի 1-ին Շինուհայր գյուղի ավազահանք տանող ճանապարհի հարակից դաշտից բերման են ենթարկել 29-ամյա Վարդան Ա.-ին, որը ապրիլի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), 147-րդ (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը), 258-րդ (Խուլիգանությունը) և 332-րդ (Արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Ոստիկանության Գորիսի բաժնի […]
13:27 02.05.2022
Ապրիլ ամսին Շիրակի մարզում 172 երեխա է լույս աշխարհ եկել՝ 92 տղա, 80 աղջիկ։ Իսկ նախորդ շաբաթ՝ ապրիլի 25-30-ը, մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 37 երեխա՝ 19 տղա և 18 աղջիկ։
13:09 02.05.2022
2022 թվականի մայիս ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի մայիսի 3-ից, տեղեկացնում են Միասնական սոցիալական ծառայությունից:
12:59 02.05.2022
Մայիսի 1-ին, ժամը, 19.20-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդում է ստացվել, որ Քարի տակ կոչվող տարածքում կրակում են: Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ Երևան-Մեղրի ճանապարհի 116,5-րդ կմ-ին տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում կրակոցներ են հնչել: Ժամը 19.25-ին հիվանդանոցից է հաղորդում ստացվել, որ «գլխի ջնջխված վերք» վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Եղեգնաձորի բնակիչ, 56-ամյա տղամարդ. […]
12:32 02.05.2022
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գծում ժամը 12։00-ի դրությամբ աշխատում է 1 լրացուցիչ շարժակազմ։ Գնացքների միջև միջակայքը 7 րոպե է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։ «Վաղ առավոտից, ուղևորահոսքի ավելացման հետ կապված, գծում աշխատում էր 3 լրացուցիչ շարժակազմ։ Գնացքների միջև միջակայքը 5 րոպե էր»,-ասաց նա։
12:16 02.05.2022
ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանը և ԲԴԽ անդամ Դ. Խաչատուրյանն այսօր՝ մայիսի 2-ին, ընդունեցին Եվրոպայի խորհրդի իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին և ԵԽ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին դատաիրավական ոլորտին առնչվող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Քննարկման մասնակիցները պայմանավորվածություն ձեռք բերեցին համանման հանդիպումները շարունակական դարձնելու և […]
12:13 02.05.2022
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից «Հրաշք այգի» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում կայացվել էր գործողությունը կասեցնելու վերաբերյալ որոշում։ ✅ Ընկերությունը ստացել է սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների թույլտվություն՝ վերացնելով արձանագրված խախտումները։ ✅ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ Ընկերության նկատմամբ գործողության կասեցումը վերացվել է։
12:09 02.05.2022
Մայիսի 1-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի Շիրակի խճուղու բենզալցակայանի մոտ Արևաշող գյուղի 34 և 33 տարեկան երկու բնակիչների և բենզալցակայանի սեփականատիրոջ միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ բենզալցակայանի 51-ամյա սեփականատերը, խախտելով հասարակական կարգը, իր անվամբ գրանցված որսորդական հրացանից կրակոցներ է արձակել, սակայն ոստիկանները կանխել են հնարավոր զարգացումները: 33-ամյա արևաշողցին գլխի հատվածում ստացել է վնասվածք: Անձնական […]
12:07 02.05.2022
Երևանի մի շարք փողոցներ փակելու համար ժամը 11:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 189 անձ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվական վարչությունից: Ոստիկանությունից նշեցին, որ նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)նախատեսված արարքի համար: Ընդդիմությունը Երևանի տարբեր հատվածներում բողոքի ակցիա է իրականացնում՝ փակելով […]
12:05 02.05.2022
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Մեղրաձոր բնակավայրի բնակիչների կողմից խուլիգանություն կատարելու և իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները: Նախնական տվյալներով, 2022թ ապրիլի 30-ին՝ ժամը 20:50-ին, մի խումբ անձինք իրենց վատառողջ բարեկամին Երևան քաղաք տեղափոխելու հարցի շուրջ վիճաբանել են «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բժշկական անձնակազմի և շտապօգնության հերթապահ բժշկի […]
11:46 02.05.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի հետ համատեղ իրականացնում է ծրագիր՝ «Երեխաների անվտանգության և դիմակայունության հզորացումը՝ Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դպրոցներում» թեմայով: Գեղարքունիքի մարզի Թթուջրի, Վահանի, Ճամբարակի թիվ 1 և ավագ, Կախակնի, Տրետուքի և Կուտականի դպրոցներում արդեն իսկ անցկացվել են ուսումնավարժություններ՝ երկրաշարժի և հրդեհի սցենարներով։ Մասնագետները հետևել են […]
11:37 02.05.2022
Երևանում նախորդ շաբաթ ծնվել է 357 երեխա` 203 տղա, 154 աղջիկ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը: «Շաբաթը սկսենք բարի լուրով: Նախորդ շաբաթ Երևանում ծնվել է 357 երեխա` 203 տղա, 154 աղջիկ։ Առողջ ու խաղաղ մանկություն բոլոր նորածիններին»,- նշել է Գևորգ Սիմոնյանը:
11:17 02.05.2022
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ այսօր 24 պոլիկլինիկա է գործում: Դրանց գրեթե 80 տոկոսի պայմաններն ու խնդիրները միանման են: Բժշկական այս հաստատությունները շահագործման օրից ի վեր երբևէ հիմնանորոգման չեն ենթարկվել: Առաջնային օղակի, առաջնային խնդիրներին լուծում տալու նպատակով հենց տեղերում իրականացվել է նախնական կարիքների գնահատում, սահմանվել են առաջնահերթությունները: Ընթացիկ տարում ծրագրեր կիրականացվեն տարբեր ուղղություններով: Տարեկան շուրջ 1 մլն […]
23:26 30.04.2022
Աշխատանքային այց Հանրապետության հարավային սահմանագոտի. պաշտպանության նախարարը հետևել է առաջնագծի վերազինման ընթացքին, զրուցել դիրքապահների և եռամսյա վարժական հավաքների մասնակիցների հետ։ Արգելագոտու հաղթահարում ու թիրախների խոցում. վարժադաշտում ապագա տանկիստներն են. Ռազմական համալսարանի կուրսանտները գործնական ակտիվ վարժանքներով ամրապնդում են տեսական գիտելիքները։ Չկա կապ, չկա ղեկավարում։ Հմուտ կապավոր դառնալու պատրաստակամությամբ բանակի կրտսեր հրամանատարների նոր հերթափոխը պատրաստվում է գերազանցության […]
19:37 30.04.2022
Եվրամիության և Արթիկի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ և «ԵՄ հանուն Հայաստանի կայուն Էներգետիկայի» նախագծի շրջանակներում, այսօր Արթիկում շահագործման է հանձնվել Հայաստանում առաջին համայնքային արևային էներգակայանը, որի հզորությունը կազմում է 600 կՎտ, այն տարեկան կարտադրի ավելի քան 900,000 կվտ/ժ էլեկտրաէներգիա։ Կայուն էներգիայի ապահովման արդյունքում նաև կկրճատվի նաև ածխաթթու գազի արտանետումների քանակը՝ տարեկան 480 տոննայով: 1,2 հեկտար տարածքում կառուցված […]
19:14 30.04.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ամփոփել է այսօր` ապրիլի 30-ին, կայացած համապետական շաբաթօրյակի արդյունքները: Ըստ ՀՀ մարզերից և Երևան համայնքից ստացված տեղեկատվության՝ ընդհանուր առմամբ ՀՀ մարզերում շաբաթօրյակին մասնակցել են հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, մարզային ու համայնքային ենթակայության հիմնարկների, մասնավոր ընկերությունների աշխատակիցներ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, դպրոցականներ, ուսանողներ և բազմաթիվ կամավորներ։ Շաբաթօրյակին ներգրավվել է 1830 […]
18:42 30.04.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ Քաղաքացու օրվա առթիվ հանդիպում է ունեցել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի անդամներին, որոնք ներկայացնում են հանրապետության տարբեր դպրոցների 8-11-րդ դասարանները: Հանդիպմանը ներկա են եղել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Հանդիպման ընթացքում վարչապետը աշակերտների հետ զրուցել է ժողովրդավարական […]
18:08 30.04.2022
2021 թվականի ընթացքում Վրաստանում ժողովրդագրական իրավիճակը կտրուկ վատթարացել է։ Երկրում մահացածների պաշտոնական թիվը կազմել է 59 հազար 906։ Հաղորդում է aliq. ge-ն։ 2021 թվականին Վրաստանում ծնվել է 45 հազար 946 երեխա, որի արդյունքում բնական աճը կազմել է 13 հազար 960։ Նշենք, որ սա ամենավատ արդյունքն է 1994 թվականից ի վեր։ Վրաստանից արտագաղթը նույնպես աճել է […]
12:24 30.04.2022
Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները մասնակցել են համապետական շաբաթօրյակին: Ապրիլի 30-ին կոմիտեի աշխատակիցները վաղ առավոտից ձեռնամուխ են եղել ՊԵԿ վարչական շենքի և տարածքային ստորաբաժանումների հարակից տարածքների մաքրման և կանաչապատման աշխատանքներին: Շաբաթօրյակի մասնակիցները իրականացրել են տարածքների մաքրման աշխատանքեր և ծառատունկ ոչ միայն մայրաքաղաք Երևանում, այլև ՊԵԿ մարզային բոլոր կառույցներում։ Շիրակի մարզպետարանի աշխատակազմը մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ մասնակցել […]
11:36 30.04.2022
Այսօր Ջազի միջազգային օրն է։ Իմպրովիզներով ու հանպատրաստից կատարումներով աչքի ընկնող այս երաժշտաոճն այսօր լայն տարածում ունի ողջ աշխարհում։ Երևանի քաղաքապետարանը և Ջազի հայկական ասոցիացիան Գաֆեսճյանի արվեստի կենտրոնի պուրակում այսօր՝ ժամը 18:30-ից ներկայացնում են բացօթյա համերգ՝ Վահագն Հայրապետյանի, Լևոն Մալխասյանի, Հայաստանի պետական ջազ նվագախմբի և շատ այլ ջազային երաժիշտների, ինչպես նաև արտերկրից ժամանած Չայնա Մոսեսի […]
10:36 30.04.2022
Համապետական շաբաթօրյակը մեկնարկել է։ ՏԿԵ նախարարության աշխատակիցները մաքրում են Հրազդանի կիրճի տարածքը։ Այս մասին հայտնում է նախարարության ֆեյսբուքյան էջը։ Շաբաթօրյակին մասնակցում է նաև նախարար Գնել Սանոսյանը։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցները մասնակցում են համապետական շաբաթօրյակին՝ մաքրելով Հրազդանի կիրճի մի հատվածը։ Շաբաթօրյակին մասնակցում են նաև ճանապարհաշինական կազմակերպությունները։ ՀՀ կառավարության ապրիլի 28-ի նիստում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն անդրադարձել […]
10:16 30.04.2022
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում էստոնական կենդանաբանական այգու մասին անեկդոտով է պատասխանել ՌԴ-ի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության խախտման վերաբերյալ հնչած մեղադրանքներին։ Նրա խոսքերը մեջբերել է ՌԻԱ Նովոստին։ «Մայրը փոքր երեխայի հետ նայում էր կոկորդիլոսին: Նրանց կողքին կանգնած էր մի տղա և գարեջուր էր խմում։ Հանկարծ երեխան ընկնում է ջրավազանը՝ կոկորդիլոսների մոտ։ […]
09:18 30.04.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Քաղաքացու օրվա առթիվ «Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Քաղաքացու օրվա առիթով: Այս տոնը ամրագրվեց՝ արձանագրելու ժողովրդավարական պետության կարևորագույն ինստիտուտի՝ Քաղաքացու առանցքային դերակատարումը պետության կայացման և զարգացման գործում: 2018 թվականին տեղի ունեցած Ոչ բռնի, թավշյա, ժողովրդավական հեղափոխությունը Քաղաքացու իշխանության հաստատման խորհրդանիշն է Հայաստանում և այդ արժեքն անշրջելի է ու […]
21:17 29.04.2022
Ապրիլի 27-ին՝ ժամը 21.55-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել․ «1-02» էր զանգահարել «Անտարես» հրատարակչության տնօրենը և հայտնել, որ Լեոի փողոցի 12 հասցեի մոտ ցուցարարները հարձակվել են իր վրա և վնասվածք պատճառել: Նույն օրը՝ ժամը 21.58-ին, 1-ին համալսարանական հիվանդանոցից բաժնում հաղորդում էր ստացվել, որ «քթի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Արարատի մարզի բնակիչ, 49-ամյա մի […]
21:00 29.04.2022
Եվրոպական Միության «Քաղաքապետների դաշնագրի նախագծերի» EuropeAid/155713/DH/ACT/Multi դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Էներգախնայողության աջակցման հիմնադրամ» ՀԿ և «Համայնքների Միություն» ՀԿ հետ համատեղ իրականացվող «ԵՄ հանուն Հայաստանի կայուն էներգիայի» ծրագրի տեսանելիության բարձրացման նպատակով ապրիլի 28-ին, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում մեկնարկեցին «Կայուն էներգետիկայի օրեր» եռօրյա միջոցառումների շարքը։ Միջոցառումների նպատակն է բարձրացնել իրազեկվածության մակարդակը դպրոցական տարիքի երեխաների շրջանում, մայրաքաղաքից հեռու գտնվող […]
20:44 29.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]
20:28 29.04.2022
Դիետոլոգ, սննդաբան Եվգենի Արզամասցևը բացատրել է, թե ինչու է կարևոր ձուն լվանալ ուտելուց առաջ։ Մասնագետը նշել է, որ կեղևի վրա կարող են ապրել տարբեր վնասակար նյութեր, որոնք կարող են թունավորումներ առաջացնել, ուստի մի թերագնահատեք ուտելուց առաջ ձուն լվանալու կարևորությունը։ Ամենամեծ վտանգը, ըստ սննդաբանի, սալմոնելլա բակտերիան է, որն առաջացնում է սալմոնելոզ՝ աղիքային սուր վարակ։ Դիետոլոգը զգուշացրել […]
19:39 29.04.2022
Մայիսի մեկից Գյումրիում կարգելվի բացօթյա առևտուրը քաղաքի մի շարք տարածքներում, մասնավորապես՝ Շահումյան փողոցի, Հաղթանակի պողոտայի, Լաչինի միջանցք կոչվող հատվածներում, ինչպես նաև Ավտոկայան տանող ճանապարհին, Անի թաղամասում ու կայարանամերձ հրապարակին հարող տարածքում։ Արգելքի մասին իրազեկումներն ու պահանջները քաղաքապետարանի պատասխանատու բաժինները առևտրականներին ավելի շուտ են ներկայացրել։ Փողոցային առևտուրն արգելելու դիմաց վաճառականներին առաջարկում են փակ տարածք, որը մասնավորին […]