10:24 15.04.2022
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ 2022 թ. ապրիլի 17-ին` ժամը 14։00-20։00-ին, Երևանի Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բացօթյա տարածքում (Աբովյան 15/1) առաջին անգամ կանցկացվի «Զատկական փառատոն»։ Միջոցառման կազմակերպիչն է «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը: Փառատոնին կներկայացվեն «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի» և մասնագիտացված այլ կազմակերպությունների սաների ձեռքի աշխատանքները, երեխաները հանդես կգան երաժշտական կատարումներով։ Համերգային ծրագրում կընդգրկվեն նաև […]
09:15 15.04.2022
Մոսկվայի դատարանը կալանավորել է թմրանյութերի վաճառքի խոշորագույն՝ «Հիդրա» առցանց հարթակի համահիմնադիր Դմիտրի Պավլովին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Նշվում է, որ գործը հարուցվել է ՌԴ ՔՕ 228.1-րդ հոդվածի 5-րդ մասով («Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի կամ դրանց անալոգների ապօրինի արտադրություն, վաճառք կամ իրացում»): Ապրիլի 5-ին հայտնի էր դարձել հարթակի փակման մասին։ Գերմանական ուժային կառույցները […]
08:33 15.04.2022
Շանհայում կորոնավիրուսի հանդեպ «զրոյական հանդուրժողականության» քաղաքականության շրջանակում մարտի 28-ից փակվել են բոլոր կազմակերպությունները, բացառությամբ կենսական նշանակության գործունեություն իրականացնողների։ Շանհայում հասարակական տրանսպորտը ժամանակավորապես չի գործում, մեքենաների տեղաշարժը հնարավոր է միայն հատուկ անցակետերով։ Այդ պատճառով 25 միլիոնանոց Շանհայի բնակիչներից շատերը սկսել են սննդամթերք և առաջին անհրաժեշտության ապրանքներ փոխանակել, հայտնում է Bloomberg-ը։ Ապրանքների գնման հետ կապված խնդիրները կապված […]
20:58 14.04.2022
Գյումրիի թիվ 1 ավագ դպրոցի պատշգամբի և մարզադպրոցի նորոգման հարցը վերջնական հաստատում է ստացել։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի միկրոծրագրի ընտրության ժողովում ներկայացված առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներից ներկաների քվեարկության արդյունքում ավագ դպրոցի հայտն ընդգրկվել է ծրագիր։ Գյումրիի քաղաքապետարանը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին ներկայացնելու համար առանձնացրել էր առաջնահերթ լուծում պահանջող մի […]
20:50 14.04.2022
Ապրիլի 14-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանին կատարվեց Ոտնլվայի կարգը: Հընթացս արարողության՝ սուրբգրային ընթերցումներից հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց խորանի վրա դրված ջուրն ու յուղը, ապա հոգեպարար շարականների երգակցության ներքո, Աստվածորդու օրինակով, լվաց և յուղով օծեց Մայր Աթոռի միաբաններ՝ Տ․ Եզնիկ արքեպիսկոպոս […]
19:16 14.04.2022
Շիրակի մարզի ամբողջ տարածքում հաշվառված են 335 հիդրանտներ, դրանցից մոսկովյան տեսակի են միայն 165-ը, մնացածը՝ թուրքական են, որոնցից օգտվել չեն կարող: Դրանք ջրամատակարարման ցանցի նորացման ժամանակ են տեղադրվել, բայց մետաղյա կոնստրուկցիաներն ու բանալիները մարզային փրկարարական վարչությանը չեն տրամադրվել: Հրդեհների ժամանակ մեքենաները ջրով լիցքավորելու համար մոսկովյան տիպի հիդրանտներն են օգտագործում: «Հրդեհի ժամանակ, տեղադրելով ընդհանուր հոսքին, բանալիով […]
18:44 14.04.2022
ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: Օրակարգային առաջին հարցի շրջանակներում Կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Կամո Սահակյանը ներկայացրել է ընթացիկ տարվա մարտ ամսվա ընթացքում համապատասխան աշխատանքային խմբի կողմից ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները: Հիմնական զեկուցողն անդրադարձ է կատարել […]
12:41 14.04.2022
Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրը՝ ապրիլի 18-ին, Վանաձորում կանցկացվի «Լոռվա պատմամշակութային ժառանգությունը» խորագրով դպրոցական օլիմպիադա: Օլիմպիադան կազմակերպել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» և «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ները: Առաջին անգամ կազմակերպվող այս օլիմպիադային մասնակցության հայտ է ներկայացրել Լոռու մարզի 37 դպրոցի և վարժարանի շուրջ 200 աշակերտ։ Հարցաշարում ներառված են մարզի հուշարձաններին, […]
12:09 14.04.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատվիրակման միջոցով շարունակում է անհրաժեշտ ծառայություններ տրամադրել՝ շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաներին ընտանիք վերադարձնելու ու վերջիններիս մուտքը հաստատություններ կանխարգելելու ուղղությամբ։ Ծառայությունները մատուցվում են Երևանում, Կոտայքի և Տավուշի մարզերում։ Ծրագրի շրջանակում տարվում են աշխատանքներ՝ ուղղված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմանը, հաստատությունում հայտնվելու ռիսկի կանխարգելմանը, […]
11:59 14.04.2022
Ապրիլի 11-ին, ժամը 21.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժին հաղորդվել էր, որ գլխի և կրծքավանդակի ծակած-կտրած վերքերով բուժօգնության են տեղափոխվել 16 -ից 17 տարեկան երեք պատանի: Հիվանդանոց է մեկնել օպերատիվ-քննչական խումբ: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Ծանր մարմնական վնասվածք պատճառելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 11-ին, ժամը 20.00-ի սահմաններում, […]
20:24 13.04.2022
Ապրիլի 8-ի գիշերը Սարյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում վեճ ու կռիվ էր եղել: Ծեծկռտուքի մասնակիցներից երկուսը, մարմնի տարբեր հատվածներում ծակած-պատռված վերքերով, հիվանդանոց էին տեղափոխվել: Ոստիկանության Կենտրոնական բաժնում կատարվածի մասին տեղեկացան 1-ին համալսարանական հիվանդանոցից՝ ժամը 14-ի սահմաններում: Հիվանդանոց մեկնած ոստիկաններն ախտորոշումն արձանագրելուց հետո զրուցեցին տուժողների հետ: Անծանոթ անձանց հետ էին վիճել: Պատկերացում չունեին՝ ովքեր էին և որտեղ կարելի […]
19:54 13.04.2022
Այսօր՝ ապրիլի 13-ին, տեղի է ունեցել «Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի նոր ռազմավարության հիմնախնդիրներ» թեմայով համաժողով: Տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Համաժողովի ընթացքում քննարկվել են կառավարության որոշմամբ հաստատված քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քառամյա ռազմավարության 2021 թվականի համար նախատեսված 23 միջոցառումների կատարողականը, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկների օպտիմալացման, քրեակատարողական հիմնարկներն արդի ինժեներատեխնիկական միջոցներով վերազինելու, էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման, […]
19:20 13.04.2022
ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային պայմանագրի հիման վրա իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակներում մեկնարկել են դպրոցի վերակառուցման աշխատանքները: Այս դպրոցը ճանաչվել է սեյսմավտանգ և ենթակա է կրթական գործընթացի համար անհրաժեշտ քաղաքաշինական բարելավման: Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի հետ համատեղ շրջայց են կատարել Աբովյանի թիվ 2 […]
19:10 13.04.2022
ՍՊՏԾ ԲՏԱԲ-ի աշխատակիցների հերթական այցը Շիրակի մարզի Ղազանչի բնակավայրի միջնակարգ դպրոցն էր։ Անցկացվել է «Երկրաշարժը և երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնները» թեմայով զեկուցում։ Տեղեկացնում է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը։ Զեկուցումից հետո իրականացվել է վարժանք-տարհանում։ Այնուհետև ԲՏԱԲ-ի աշխատակիցները այցելել են վարչական ղեկավարի նստավայր, հանդիպում ունեցել վարչական ղեկավար Լուսինե Սիմավոնյանի հետ, որի ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր հետագա համագործակցության […]
17:00 13.04.2022
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ ապրիլի 15-ին՝ ժամը 14:00-ին, ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա քննարկում ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Հրավիրված են լրատվամիջոցների խմբագիրներ և ներկայացուցիչներ, լրագրողական կազմակերպություններ, օրենքի նախագծի հեղինակները, Ազգային ժողովի խմբակցությունները: Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ապրիլի 14-ը՝ […]
16:37 13.04.2022
Քրեական ոստիկանությունում անօրինական միգրացիայի կազմակերպման վերաբերյալ տեղեկություններն իրացվեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տարածաշրջանային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ։ Ապրիլի 12-ին ԱՄՆ դեսպանատան մոտից քրեական ոստիկանության գլխավոր վարչություն հրավիրվեցին մի խումբ անձինք: Իրավապահներն արդեն պարզել էին, որ նրանք թիավարությամբ զբաղվող հասարակական կազմակերպության անդամ չեն, սակայն ֆեդերացիայի նախագահը, որը Երևանի Շենգավիթ վարչական շրջանում հաշվառված 35-ամյա տղամարդ է, շահադիտական նպատակով […]
16:33 13.04.2022
«Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում հոգեմետ նյութերի ապօրինի ձեռքբերման, իրացման, ինչպես նաև կոռուպցիոն չարաշահումների դեպքերի առթիվ 2021թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված, ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի նարկոլոգ Ա. Ս.-ն, նախնական համաձայնության գալով նույն […]
16:20 13.04.2022
Ֆիլիպիններում առնվազն 67 մարդ է զոհվել «Մեգի» արևադարձային փոթորկի, ջրհեղեղների և սողանքների հետևանքով։ Տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում, չորեքշաբթի օրը հայտնել է ABS-CBN մեդիա խումբը։ Լեյտե նահանգում 13 մարդ է մահացել։ Շուրջ 150 մարդ անհետացել է ափամերձ Պիլար գյուղում այն բանից հետո, երբ ցեխի և հողի հեղեղը տները քշել է ծով։ Մինչդեռ Բեյբեյ քաղաքում […]
14:27 13.04.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն […]
13:20 13.04.2022
Twitter-ի բաժնետերերից մեկը դատի է տվել ամերիկացի ձեռներեց և աշխարհի ամենահարուստ մարդուն՝ Իլոն Մասկին, քանի որ վերջինս ընկերությունում մինչև վերջնաժամկետը չի հրապարակել իր մասնաբաժինը և կարողացել է ավելի ցածր գնով բաժնետոմսեր գնել։ Ապրիլի սկզբին SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը հայտարարեց, որ իրեն է պատկանում Twitter-ի 9,2%-ը, ինչից հետո ընկերության բաժնետոմսերը թանկացան ավելի քան 20%-ով։ […]
12:18 13.04.2022
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով քննություն է տարվում՝ Արթիկ քաղաքի 25-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: «Արթիկ» բժշկական կենտրոնից 2022թ. ապրիլի 13-ին՝ ժամը 00:05-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ «Կրծքավանդակի բազմաթիվ ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է […]
10:22 13.04.2022
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում ՀՀ ՔՕ 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ ապրիլի 13-ին Շիրակի մարզում տեղի ունեցած դանակահարության փաստով։ Այդ օրը, ժամը 00։05-ի սահմաններում «Արթիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի բազմաթիվ ծակած, կտրած վերքեր» ախտորոշմամբ՝ իրենց մոտ […]
21:07 12.04.2022
Այն, որ ապրիլի 12-ին օդի ջերմաստիճանն աստիճանաբար նվազելու էր և հանրապետության տարբեր վայրերում սպասվելու էր քամու ուժգնացում, հայտարարվել էր դեռ երեկ և ազգաբնակչությանը խորհուրդ էր տրվել պահպանել անվտանգության կանոնները։Այսօր արդեն կանխատեսելի՝ 30-35 մ/վ արագությամբ ուժգին քամին տարբեր շրջաններում ավերածությունների պատճառ դարձավ։ Օրվա տարբեր ժամերի ընթացքում ուժգին քամիների հետևանքով մարզերում և Երևանի տարբեր վարչական շրջաններում վնասվել […]
20:14 12.04.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 13-ին կդադարեցվի Երևանի Դավթաշեն վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. ժամը 10.00-22.00՝ Դավթաշեն 1-ին, 2-րդ և 3-րդ թաղամասերի, ժամը 09.30-22.00՝ Մելքումով, Գևորգյան փողոցների, Դավթաշեն գյուղի 7-րդ փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
19:33 12.04.2022
«ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ապրիլի 12-ին: Նախագիծը ներկայացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը: Նախագծի ընդունմամբ կկարգավորվեն ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման և անհաղթահարելի ուժի առաջացման հետևանքով ընդերքօգտագործման գործող իրավունքի ժամկետի երկարաձգման հետ կապված իրավահարաբերությունները: Կկարգավորվեն նաև ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերի […]
18:43 12.04.2022
Ընթացքի մեջ են Շիրակի մարզի ավտոմոբիլային ճանապարհների ամառային և ձմեռային ընթացիկ, ինչպես նաև ճանապարհների վրա առկա պարսպող համակարգերի (մետաղական արգելափակոցների) պահպանման աշխատանքները։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Մարզի ճանապարհները սպասարկող 4 ընկերություններն այժմ իրականացնում են ամառային սպասարկման աշխատանքներ։ Մասնավորապես, Արթիկի, Անիի, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում կատարվում են երթևեկելի պաստառի և կողնակների մաքրման (աղբից և օտար առարկաներից), […]
18:15 12.04.2022
Գյումրի գետակի հարակից տնակների համար հեղեղման վտանգի սեզոնն է։ Գարնանային անձրևներից ջուրն առատ է, հունից դուրս գալուն նպաստող պատճառներն էլ՝ շատ։ Հարակից տարածքում ու այլ թաղերում ապրողները գետակը դարձրել են աղբի կուտակման տարածք։ Ջրի ճամփան փակվելու հետևանքները հարևան տներում ու տնակներում են, իսկ դրանցից անկանոն տեղադրվել են հենց գետակի բերանին՝ շատ խիտ դասավորությամբ։ Գետակի մի […]