20:08 15.04.2022
«Հիդրոֆտորածխածինների փուլային կրճատման ծրագրի» մշակմանն ուղղված հերթական հանդիպում-քննարկումն է կայացել Գեղարքունիքի մարզպետարանում
«Հիդրոֆտորածխածինների փուլային կրճատման ծրագրի» մշակմանն ուղղված հերթական հանդիպում-քննարկմանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության, կրթության, առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունների և մարզի խոշորացված համայնքների ներկայացուցիչներ։
Ծրագրի առանձին դրույթների իրազեկմամբ հանդես են եկել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու, օզոնային շերտի հարցերով ազգային համակարգող Լիաննա Ղահրամանյանը և «Օզոնային շերտի պահպանության ծրագրի» տվյալների հավաքագրման փորձագետ Սամվել Գրիգորյանը։
Բանախոսների ներկայացմամբ՝ շրջակա միջավայրի նախարարության «Օզոնային շերտի պահպանություն» ծրագիրն ուղղված է ջերմոցային գազեր հանդիսացող հիդրոքլորֆտորածխածինների և դրանք պարունակող սարքավորումների վերաբերյալ տվյալների հավաքագրմանը: Գործընթացն իրականացվում է Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների շրջանակներում, որը ենթադրում է հիդրոֆտորածխածինների չափաքանակի որոշում՝ հիմքում ունենալով Հայաստանի տնտեսական կարիքների գնահատումն այդ ոլորտում:
Հայաստանի պարտավորությունները ծագել են 2019 թվականին «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխության վավերացմամբ: Միջոցառումներն իրականացվելու են Հայաստանի 10 մարզերում եւ Երևան քաղաքում, առաջիկա 3 ամսվա ընթացքում, որին մասնակցելու են մարզպետարանների եւ համայնքապետարանների համապատասխան ստորաբաժանումների, շրջակա միջավայրի պատասխանատու ներկայացուցիչները, շրջակա միջավայրի նախարարության «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի փորձագետները եւ սառնարանային եւ օդորակման ոլորտի մասնագետները:
«Ծրագրի փորձագիտական խումբը ոլորտի մասնագետների ուղեկցությամբ մարզային միջոցառումների շրջանակներում այցելելու է սառնարանային կայանքներ, ինչպես նաեւ օդորակման համակարգերով զինված օբյեկտներ: Հարկավոր է հավաքագրել ճշգրիտ տվյալներ, որոնց հիման վրա էլ ծրագիրը կմշակվի անթերի եւ արդյունավետորեն կդրվի գործողության մեջ։ Իսկ դրա համար անչափ կարևոր է Շրջակա միջավայրի նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի եւ մարզի համայնքապետարանների համապատասխան ստորաբաժանումների և «Հիդրոֆտորածխածինների փուլային կրճատման ծրագրի» համակարգողների եւ փորձագետների փոխհամագործակցված աշխատանքը»,- նշել է Լիաննա Ղահրամանյանը։
«Հիդրոֆտորածխածինների փուլային կրճատման ծրագրի» մշակման հարցերը քննարկվել են Գեղարքունիքի մարզում
14:20 01.06.2025
Եվրոպայում գրանցվել է թոշակի անցնելու ռեկորդային տարիք14:00 01.06.2025
Հայաստանի և Տաջիկստանի միջև բնապահպանական համագործակցությունը խորանում էՏաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացած սառցադաշտերի պահպանմանը նվիրված բարձր մակարդակի միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը պաշտոնական հանդիպում է ունեցել Տաջիկստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության կոմիտեի նախագահ պարոն Բահոդուր Շերալիզոդայի հետ, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ «Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են Հայաստանի և Տաջիկստանի միջև բնապահպանական ոլորտում ձևավորված գործընկերության կարևորությունը։ […] ...
13:40 01.06.2025
Միշա Ջորկաեֆֆը՝ Հայաստանի մինչև 19 տարեկանների գլխավոր մարզիչՀայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Միշա Ջորկաեֆֆը։ Թիմի նախկին գլխավոր մարզիչ Վահագն Մինասյանը համալրել է ազգային հավաքականի մարզչական շտաբը: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից։ «Ջորկաեֆֆի գլխավորությամբ Հայաստանի Մ-19 հավաքականը հունիսի 1-ից 4-ը կանցկացնի մարզական հավաք, որից հետո հունիսի 5-ին կմեկնի Մոլդովա՝ ընկերական հանդիպումներ անցկացնելու Վրաստանի Մ-19, Մոլդովայի Մ-19 և Մոլդովայի Մ-20 հավաքականների հետ։ […] ...
13:22 01.06.2025
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միխայիլ Միշուստինի հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։ ՌԴ կառավարության ղեկավարը ՀՀ վարչապետին շնորհավորել է ծննդյան 50–ամյակի առիթով և բարեմաղթանքներ փոխանցել։ Նիկոլ Փաշինյանը Միխայիլ Միշուստինին շնորհակալություն է հայտնել զանգի և շնորհավորանքի համար։ Քննարկվել են նաև ՀՀ–ՌԴ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։ ...
13:08 01.06.2025
«Հայրիկս ինձ ասում է, որ աշխատավայրում տանկ է քշում»․ ՊՆ տեսանյութը«Հայրիկս ինձ ասում է, որ աշխատավայրում տանկ է քշում»․ ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել․ ...
12:48 01.06.2025
Ձեր մեծ երազանքներն իրականացնելու ճանապարհին ձեր կողքին է ամենամեծ աջակիցը՝ պետությունը․ Նարեկ ՄկրտչյանԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ․ «Սիրելի՛ երեխաներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ Այս տոնը՝ լինելով ձերը, միաժամանակ մեզ՝ մեծահասակներիս համար հիշեցում է՝ շարունակելու անել ամենը՝ ձեր ձայնը լսելի դարձնելու, ձեր ցանկությունները հաշվի առնելու և ձեզ համար ապահով, սիրով ու հավասար հնարավորություններով լի միջավայր […] ...
12:28 01.06.2025
Տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցը Պուտինի հետՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմր Պուտինի հետ։ ՌԴ նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին ծննդյան 50–րդ տարեդարձի առիթով եւ իր բարեմաղթանքները հղել։ ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել զանգի եւ բարեմաղթանքների համար։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերվող հարցեր։ ...