TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+29.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախագիծ. գիտական կադրերի որակավորման կարգ և գնահատման նոր չափանիշներ

10:57 08.04.2022

ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում գիտական կադրերի որակավորման կարգը և գնահատման չափանիշները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 3-ի N 935 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծի ընդունումը բխում է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածից, որն ամրագրում է գիտական […]

̰
Կայացել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման շինարարական աշխատանքների միջազգային մրցույթը. ՊԵԿ

10:31 08.04.2022

Մեղրիի սահմանային անցակետի շինարարական աշխատանքներն իրականացնելու համար 2021թ. դեկտեմբերի 23-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գնումների էլեկտրոնային համակարգում տեղադրվել էր մրցութային փաթեթ և հայտարարվել էր մրցույթ: Հայտերի ընդունելության վերջնաժամկետի լրանալով պայմանավորված՝ մրցութային ամբողջական փաթեթների ուսումնասիրման նպատակով գնահատող հանձնաժողովի կողմից պաշտոնապես բացվել են կազմակերպությունների ներկայացրած հայտերը։ Գնահատող հանձնաժողովը, որի կազմում են ՊԵԿ-ի և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, […]

̰
Աղբի տեսակավորման գործում հաճախ հանդիպող սխալներ

10:23 08.04.2022

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են․ «Սիրելի տեսակավորող քաղաքացիներ, նախ ուզում ենք շնորհակալություն հայտնել, որ չեք ափսոսում ձեր ժամանակը և տեսակավորում եք թափոնները։ Այս գործը մեր կենցաղում համեմատաբար նոր է և բոլորս դեռ շատ բան ունենք սովորելու։ Այդ նպատակով ներկայացնում ենք հաճախ հանդիպող սխալներ, որոնց շտկումը մեր գործը կդարձնի ավելի արդյունավետ։ ❌Սխալ 1 […]

̰
Անհետ կորած զինծառայողների ընտանիքի անդամներին աջակցության վճարման ժամկետը 12 ամսվա փոխարեն կսահմանվի 15 ամիս

21:53 07.04.2022

Անհետ կորած զինծառայողներին մինչև դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելն ընկած ժամանակահատվածում աջակցության գումարի տրամադրման գործընթացը շարունակելու նպատակով կառվարությունն ընդունել է համպատասխան որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը 12 ամսվա փոխարեն սահմանել 15 ամիս` անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ընձեռնելով հնարավորություն դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու գործընթացը ավարտին հասցնելու, ինչպես նաև աջակցության գումարների վճարման շարունակականությունն […]

̰
Գյումրիի երկրորդային փողոցների ասֆալտապատումը վերջին 4 տարում իրականացվում է սուբվենցիոն ծրագրերով

21:02 07.04.2022

Սուբվենցիոն ծրագրերով՝ կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում վերջին 4 տարիներին Գյումրի համայնքում իրականացված փողոցների կառուցման/նորոգման, ասֆալտապատման աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն է հրապարակել Շիրակի մարզպետարանը 2022 թ․ – երկրորդային 22 փողոցների հիմնանորոգում (8,3 կմ), 1,935,752,000 դրամ (նախանական), որից պետության համամասնությունը կազմում է 45%: 2021 թ․ – երկրորդային 8 փողոցների և 1 հրապարակի հիմնանորոգում (2,8 կմ), 740,244,341 դրամ, որից պետության […]

̰
Գյումրիի քաղաքապետարանի պատվիրակությանն ընդունել է ֆրանսիական Քրեթեյի քաղաքապետը

20:28 07.04.2022

Այս օրերին Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Գյումրիի պատվիրակությունը նախօրեին եղել է Գյումրու քույր քաղաք Քրեթեյում: Նրանց ընդունել է Քրեթեյի քաղաքապետ Լոռան Կատալային: Տեղեկացնում է Գյումրիի համայնքապետարանը։ Լոռան Կատալային ողջունել է հյուրերի այցը Քրեթեյ, ապա հյուրերին ներկայացրել Քրեթեյն իր պատմությամբ, խոսել այս պահին իրականացվող աշխատանքների ու ծրագրերի մասին: «Բալասանյան դաշինք» խմբակցության ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը ողջունել է ներկաներին, […]

̰
Սարչապետ բնակավայրում սուբվենցիոն ծրագրով կառուցվել է հանդիսությունների սրահ

20:05 07.04.2022

Պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն միջոցներով Սարչապետ խոշորացված համայնքի Սարչապետ բնակավայրում այսուհետ կգործի հանդիսությունների սրահ։ Ծրագիրը մեկնարկել է նախորդ տարի։ Տեղեկացնում է Լոռու մարզպետարանը։ Վերակառուցման աշխատանքներն արդեն ավարտվել են։ Բարձրացվել են գոյություն ունեցող մոտ 250 քառ. մետր մակերեսով շենքի պատերը, կառուցվել է տանիք,տեղադրվել են դռներ և պատուհաններ, կառուցվել է մամլոգրանիտե հատակ, կատարվել է ներքին և […]

̰
Հանրապետությունում կանցկացվի հերթական մարդահամարը

19:14 07.04.2022

Գործադիրն ընդունել է որոշում՝ «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի պահանջներին համապատասխան հերթական մարդահամար նախապատրաստման և անցկացման գործառույթները, ինչպես նաև մարդահամարի ծրագրին համապատասխան վիճակագրական տվյալների հավաքումը, մշակումն ու ամփոփումն ըստ սահմանված ժամկետների ապահովելու նպատակով:   Արդյունքում հանրապետությունում կանցկացվի հերթական մարդահամարը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և Միջազգային հանձնարարականներով սահմանված ընթացակարգերին համապատասխան: Մարդահամարները և գյուղատնտեսական համատարած հաշվառումներն անցկացվում են առնվազն […]

̰
Եվրոպայի խորհուրդը պատրաստակամ է շարունակել քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում աջակցել արդարադատության նախարարությանը

18:53 07.04.2022

Տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում» և «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրերի համակարգող խորհուրդների 5-րդ հանդիպումը։ Հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Հանդիպման ժամանակ ողջույնի խոսքով հանդես է եկել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և երկու ծրագրերի […]

̰
Վերսկսվել է Գյումրիի «Անի»  թաղամասի ջրամատակարարման ցանցի նորացման ծրագրի երրորդ փուլը

18:38 07.04.2022

Գյումրիի «Անի» թաղամասում վերսկսվել է գերմանական KFW բանկի միջոցներով ջրամատակարարման ցանցի նորացման ծրագրի երրորդ փուլը։ Նախորդ տարվանից մեկնարկած աշխատանքների արդյունքում արդեն փոխվել է թաղամասի ջրագծերի գլխավոր խողովակների 80 տոկոսը։ Այս տարի նախատեսվում է նորացնել ևս մի քանի տեղամասերի ջրագծերը, զուգահեռ կատարելու են տնային միացումները։ Ջրագծերի անցկացման աշխատանքներ են տարվում նաև Երկաթգծի բանավանում և Կոմիտաս փողոցում։ […]

̰
Ապրիլի 7-ի առթիվ ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ և անօթևանների ժամանակավոր կացարան

18:18 07.04.2022

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ապրիլի 7-ի առթիվ այցելել է Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ և անօթևանների ժամանակավոր կացարան, որտեղ շնորհավորել է տուն-ինտերնատի կանանց Մայրության և գեղեցկության տոնը: Պաշտպանը շրջել է տուն-ինտերնատի և կացարանի սենյակներով, նվիրել ծաղիկներ բնակիչներին, խոսել նրանց հետ և ծանոթացել առկա խնդիրներին և հաստատության պայմաններին: Հանդիպումը շարունակվել է մտերմիկ միջավայրում՝ ջերմ զրույցների […]

̰
ՊԵԿ-ը՝ անհատական բնակելի տան կառուցապատող համարվող ֆիզիկական անձանց կողմից անհատական բնակելի տան օտարման գործարքների մասով եկամտային հարկի հաշվարկման վերաբերյալ

16:00 07.04.2022

Անհատական բնակելի տան կառուցապատող համարվող ֆիզիկական անձի կողմից 2022թ.-ի հունվարի 1-ից հետո անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց անհատական բնակելի տան օտարման դեպքում՝ անհատական բնակելի տունը՝ դրա ավարտական ակտի ամսաթիվը ներառող հարկային տարվան հաջորդող երկու հարկային տարիների ընթացքում օտարվելու դեպքում, առաջանում է եկամտային հարկի պարտավորություն՝ 20% դրույքաչափով. անհատական բնակելի տունը՝ դրա ավարտական ակտի […]

̰
Առանձին գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր՝ մերձափնյա հատվածներում ջրածածկումներ

12:50 07.04.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են․ «Պայմանավորված հանրապետության տարածքում ինտենսիվ մթնոլորտային տեղումներով՝ ապրիլի 7-9-ը հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր՝ մերձափնյա հատվածներում ջրածածկումներ»։

̰
Համաշխարհային հսկա NVIDIA ընկերությունը գիտահետազոտական կենտրոն է հիմնում Հայաստանում

11:58 07.04.2022

Համաշխարհային բարձր տեխնոլոգիական առաջատարներից՝ NVIDIA ընկերությունը գիտահետազոտական կենտրոն է հիմնում Հայաստանում։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։ 2019 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել էր NVIDIA ընկերության կենտրոնակայան՝ Սիլիկոնյան հովտում։ Ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի հետ հանդիպման ընթացում քննարկեցինք հնարավոր համագործակցությունը NVIDIA-ի հետ։ «Այսօր ես ուրախ եմ […]

̰
Մեկնարկում է ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը

10:45 07.04.2022

Գնահատման և թեստավորման կենտրոնը սկսում է 2021-2022 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2022 թվականի բուհերի ընդունելության համար մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը: Միասնական և ներբուհական քննություններին մասնակցելու և ընտրած մասնագիտությունը նշելու համար շրջանավարտը (դիմորդը) առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքէջում (dimord.am) պետք է լրացնի ընդունելության դիմում-հայտ: 2021-2022 ուստարվա շրջանավարտները […]

̰
Պարզեցվել է սոցիալական նպաստների ու հրատապ օգնության, ինչպես նաև ավանդների փոխհատուցման կանխիկ վճարումների իրականացման գործընթացը

10:33 07.04.2022

Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառման և դրա հիման վրա տրամադրվող աջակցության, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների փոխհատուցման գործընթացները հստակեցնող կարգերում փոփոխություններ են իրականացվել։ Ըստ այդմ, պարզեցվել է ընտանեկան, սոցիալական նպաստների ու հրատապ օգնության, ինչպես նաև ավանդների փոխհատուցման կանխիկ վճարումների իրականացման գործընթացը․ թղթային ցուցակները փոխարինվել […]

̰
Հայ կինը մեր ժողովրդի դարավոր ավանդույթների կրողն ու փոխանցողն է, մեր ինքնության առանցքը․ Վահագն Խաչատուրյան

10:32 07.04.2022

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ապրիլի 7-ի առթիվ․ «Թանկագին մայրեր, տիկնայք, դուստրեր ու քույրեր, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության օրվա առիթով։ Այս օրը ևս մեկ առիթ է նորովի արտահայտելու մեր անսահման սերը, հիացմունքն ու ակնածանքը ձեր նկատմամբ։ Անուրանալի է կնոջ դերը ընտանիքում, երեխաներին դաստիարակելու ու կրթելու, սերունդների հանդեպ հարգանք և […]

̰
Այս օրը թող լավատեսության ու գարնան մի նոր էջ բացի մեր երկրի համար․ Նիկոլ Փաշինյան

10:24 07.04.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ․ «Սիրելի՛ կանայք՝ մայրեր, քույրեր, դուստրեր, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առիթով, որը կանանց մեկամսյակի գագաթնակետն է: Հայաստանը, թերեւս, բացառիկ երկիր է կանանց մեկամսյակի գոյության իմաստով: Այսպես ստացվել է հանգամանքների բերումով, բայց սրա մեջ արդիական մեծ օրակարգ կա, որովհետեւ մեր երկրի բնակչության մեծամասնությունը […]

̰
Մաղթում ենք, որ Փրկիչ մեր Տերը շնորհազարդի բոլոր ընտանիքներին․ Կաթողիկոսի ուղերձն Ավետման տոնի առթիվ

09:41 07.04.2022

ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Ավետման տոնի առթիվ․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առիթով: Այսօր բարեբանում ենք Սուրբ Աստվածածնին, ով հավատավոր հոգով և խոնարհ սրտով ընդունեց հրեշտակաձայն ավետիսը Աստծո Որդու աշխարհգալստյան՝ մարդկության փրկության և հարուցյալ կյանքի համար։ Սուրբ […]

̰
ԱՄՆ-ը 5 մլն դոլար է խոստացել ռուսաստանցի Սերգեյ Շնայդերի մասին տեղեկությունների համար

08:56 07.04.2022

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) Սեմյոն Մոգիլևիչի՝ նույն ինքը Սերգեյ Շնայդերի մասին տեղեկությունների համար խոստացել է մինչև 5 միլիոն դոլար պարգևավճար։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Նա ՀԴԲ-ի կողմից հետախուզման մեջ է 2003 թվականից: Ներկայում Մոգիլևիչը բնակվում է Ռուսաստանում: ԱՄՆ-ում նրան մեղադրում են խարդախության և փողերի լվացման մեջ։ Ենթադրվում է, որ 1993-ից 1998 թվականներին […]

̰
«Նա բնապահպանական մեր ցանցի ձայնափողն էր»․ գործընկերները՝ Կարինե Դանիելյանի մասին

20:47 06.04.2022

Կյանքից հեռացել է ճանաչված բնապահպան, պետական և հասարակական գործիչ Կարինե Դանիելյանը։ Նա եղել է ՀՀ բնության և շրջակա միջավայրի պահպանության առաջին նախարարը, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահը։ Կարինե Դանիելյանը շուրջ 270 գիտական հոդվածների և մենագրությունների հեղինակ է, ԵՊՀ պրոֆեսոր, ՄԱԿ-ի ազգային փորձագետ, Անանիա Շիրակացու մեդալակիր, Երևանի պատվավոր քաղաքացի։ Նրա 75 տարին դեռ չէր լրացել։ […]

̰
Մեծ Պարնիում ստեղծվել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

19:55 06.04.2022

Ավստրիական կարմիր խաչի հովանավորությամբ, Լոռու մարզի Մեծ Պարնի բնակավայրում ստեղծվել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ, որում ընդգրկված կամավորների առաջին հատուկ տակտիկական վարժանքն անցկացվել է այսօր Շիրակամուտ բնակավայրի միջնակարգ դպրոցի տարածքում։ Վարժանքն իրականացվել է ԼՄՓՎ հրշեջ փրկարարական ջոկատի ծառայողների հետ համատեղ և կրում էր «Ուժեղ երկրաշարժի ժամանակ աշակերտների և ուսուցիչների պաշտպանության կազմակերպում և իրականացում» խորագիրը։ Ներկա են […]

̰
ԱԺ հանձնաժողովն արտագնա նիստ է անցկացրել Գյումրիում

19:45 06.04.2022

Գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված օրենսդրական նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ Գյումրիում ապրիլի 6-ին կայացած արտագնա նիստում: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանը և Վաղարշակ Հակոբյանն առաջարկում են լրացումներ կատարել ՀՀ Հողային օրենսգրքում: Ներկայումս սեփականատիրոջ նախաձեռնությամբ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու դեպքում սեփականատերը համայնքային […]

̰
Արդարադատության նախարարը Ֆրանսիայի դեսպանին ներկայացրել է դատաիրավական ոլորտի բարեփոխումների ընթացքը

19:37 06.04.2022

Ապրիլի 6-ին ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին: Դեսպանը հետաքրքրվել է Հայաստանում դատաիրավական ոլորտի բարեփոխումների և ներքին գործերի նախարարության ձևավորման ընթացքով: Նախարար Անդրեասյանը ներկայացրել է արդեն իսկ կատարված աշխատանքները և ունեցած ձեռքբերումները: Մասնավորապես, քննարկման առարկա են դարձել դատաիրավական ոլորտի բարեփոխումների շրջանակներում էլեկտրոնային արդարադատության համակարգի ստեղծման ուղղությամբ կատարված և կատարվող […]

̰
Թուրքիայում հայ գլխարկագործ վարպետի ավանդույթները շարունակում է իր թուրք աշակերտը

19:15 06.04.2022

Չնայած Թուրքիայում օրեցօր զարգանում են գլխարկների պատրաստման և ձևավորման տեխնոլոգիաները, այնուամենայնիվ, հայ վարպետների թողած գործերն ու յուրահատուկ ձեռագրերը շարունակում են իրենց դրոշմն ունենալ գլխարկագործության մեջ: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Գլխակագործությամբ զբաղվող Թուրքիայի քաղաքացի 75-ամյա Իհսան Թաթուն «Güneş TV»-ին տված հարցազրույցում պատմել է, որ այդ արհեստը սովորել է հայ վարպետ Ավադիսից (Ավետիս-խմբ․)։ Թաթուի խոսքերով՝ նա 13 տարեկանից է […]

̰
Գյումրիի «վառեմ-մարեմ»-ի պատշգամբով շենքի վերակառուցման համար հայտարարվել է ճարտարապետական գաղափարների մրցույթ

19:07 06.04.2022

«Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի «վառեմ-մարեմ»-ի պատշգամբով փլուզվող շենքի վերակառուցման  համար հայտարարվել է ճարտարապետական  նախագծային գաղափարների մրցույթ։ Կառավարությունը մրցույթի կազմակերպումը պատվիրել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամին։ Ճարտարապետներն ու  նախագծային ընկերություններն իրենց մշակած կոնցեպտները մասնագիտական հանձնաժողով են ներկայացնելու  մեկամսյա ժամկետում։ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ ծրագիրն իրականացվում է կառավարության, «Սինոփսիս Արմենիա»-ի և Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի համագործակցությամբ, ֆինանսավորող կողմը […]

̰
«Երևան քաղաքի պատվավոր շինարար» կոչում՝ ճարտարապետ Հրաչյա Գասպարյանին

18:50 06.04.2022

Երևանի քաղաքապետի որոշմամբ ճարտարապետության բնագավառում ունեցած ձեռքբերումների և ներդրած նշանակալի ավանդի համար ճարտարապետ Հրաչյա Գասպարյանին շնորհվել է «Երևան քաղաքի պատվավոր շինարար» կոչումը։ Շնորհավորելով ճարտարապետին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նվիրված աշխատանքի ու եկեղեցիների վերականգնման գործում ներդրած ավանդի համար: Հարկ է նշել, որ Հրաչյա Գասպարյանի նախագծերով և հսկողությամբ վերականգնված ու կոնսերվացված բազմաթիվ գործերը ոչ միայն […]

̰
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

15:04 06.04.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]

̰
Թբիլիսին կցանկանար Կիևից ապացույցներ ստանալ ՌԴ ապրանքների մաքսանենգության մասին

14:50 06.04.2022

Վրաստանն ակնկալում է մոտ ապագայում Ուկրաինայից Ռուսաստանի Դաշնության պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների մատակարարման մասին ապացույցներ ստանալ, հակառակ դեպքում Թբիլիսին դա կհամարի սուտ։ Այս մասին չորեքշաբթի օրը լրագրողներին ասել է Վրաստանի փոխվարչապետ, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար Թեյա Ցուլուկիանին։ «Մենք հնարավորինս շուտ Ուկրաինայի կառավարությունից և համապատասխան ծառայություններից սպասում ենք այդ կեղտոտ ստի (պատժամիջոցային ապրանքների մատակարարում Ռուսաստանի […]

̰
Ալեն Սիմոնյանը մասնակցել է հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառմանը

12:58 06.04.2022

Ապրիլի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի կազմակերպած հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառմանը: Միջոցառման շրջանակում խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին` Ալեն Սիմոնյանը մասնավորապես ասել է, որ մեր երկրները, պահպանելով դրանց դարավոր ավանդական բարեկամական բնույթը, այսօր էլ զարգանում են ոչ միայն քաղաքական եւ տնտեսական ուղղություններով, այլեւ մշակույթի ու արվեստի […]

̰
BACK_TO_TOP