TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+23.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սպիտակ տանն Օբամայի հայտնվելով Բայդենը մենակ է մնացել

09:00 06.04.2022

Սպիտակ տանը տեղի ունեցած միջոցառման ժամանակ, որը նվիրված է եղել ամերիկացիների համար առողջապահական ծախսերի կրճատմանը, պարզվել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ավելի մեծ ժողովրդականություն է վայելում, քան ներկայիս ղեկավար Ջո Բայդենը: Նա միջոցառման ժամանակ ավելի մեծ ուշադրւթյան է արժանացել հավաքվածների կողմից։ Նախկին նախագահը շրջապատվել է մեծաթիվ մարդկանցով, ներգրավվել բուռն քննարկումների մեջ, մինչդեռ Բայդենը […]

̰
Կանանց թմրամիջոց իրացրած քասախցի երիտասարդը կալանավորվել է. ոստիկանության բացահայտումը

23:27 05.04.2022

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում մարտի 30-ին Մանթաշյան և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում հայտնաբերվեց և, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, բերման ենթարկվեց 33-ամյա մի տղամարդ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամին։ Մեթամֆետամին էր հայտնաբերվել նաև նույն օրը Մաշտոցի և Սայաթ-Նովայի […]

̰
«Պաշտպանելով Արցախը` պաշտպանենք Հայաստանը»․ հանրահավաք Ազատության հրապարակում

22:08 05.04.2022

Ազատության հրապարակում այսօր երեկոյան անցկացվել է «Պաշտպանելով Արցախը` պաշտպանենք Հայաստանը» խորագրով հանրահավաք: Այն կազմակերպել են ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները: Հնչել են համախմբման կոչեր: Հարթակից քննադատական ելույթներ են ունեցել պատգամավորներ Վահե Հակոբյանը, Տիգրան Աբրահամյանը, Արամ Վարդևանյանը, Հայկ Մամիջանյանը, Աննա Մկրտչյանը և Իշխան Սաղաթելյանը: Հանրահավաքին մասնակցել է նաև ՀՀԿ նախագահ, հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը: […]

̰
̰
ԱԱՏՄ ղեկավարը սահմանամերձ համայնքներում մասնակցել է խմելու ջրի զննման աշխատանքներին

19:33 05.04.2022

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը՝ կարևորելով խմելու ջրի նկատմամբ Տեսչական մարմնի վերահսկողական գործառույթները, կենտրոնական ապարատի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանի հետ մասնակցել է ԱԱՏՄ արևելյան տարածքային կենտրոնի տեսուչների կողմից սահմանամերձ համայնքներում իրականացվող խմելու ջրի զննման աշխատանքներին։ Զննումն իրականացվել է Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում։

̰
Արթուր Դավթյանը ԱԱԾ-ին հանձնարարել է ստուգել Հովիկ Աբրահամյանի որդու առանձնատունը կալանքից հանելու հանգամանքը

19:20 05.04.2022

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտին ստուգել Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի առանձնատան կալանքը հանելու և անմիջապես այն վաճառելու հանգամանքները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում  քննվող քրեական գործով իրեղեն ապացույցի՝ Երևան քաղաքի Ազատության պողոտայի 1/6 բնակելի տուն […]

̰
Բացահայտվել է Մարտունի համայնքի բնակչի սպանության դեպքը

18:56 05.04.2022

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ 55-ամյա տղամարդու սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակչուհին 2022թ. ապրիլի 5-ին՝ ժամը 02:15-ին, հաղորդում է տվել այն մասին, որ նախօրեին՝  ժամը 18:20-ի սահմաններում, 1967թ. ծնված ամուսինը, տանից դուրս է եկել և այլևս չի վերադարձել, նրա մասին տեղեկություն […]

̰
Սպիտակում Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն է կառուցվում

18:38 05.04.2022

Համաշխարհային բանկի Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագրով շարունակվում են Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների վերակառուցման աշխատանքները: Բերդում (Տավուշ) այն թևակոխել է ավարտական փուլ, իսկ Սպիտակի (Լոռի) նորակառույցը նոր է սկսվել։ Ծրագրով՝ միասնական ընդունարանի և մեկ պատուհանի սկզբունքով սոցիալական պաշտպանության բոլոր չորս ծառայություններ են մատուցվում արդեն իսկ 17 կենտրոններում: Տեղեկացնում է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակը։  

̰
Մենք ուզում ենք, որ Սփյուռքի ներուժի ներգրավումը մեր երկրի առաջ ծառացած խնդիրների լուծման գործում լինի ավելի շոշափելի. վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

18:07 05.04.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է Հայաստանի պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին: Ողջունելով նրանց՝ վարչապետը նշել է.  «Ուրախ եմ, որ մենք այս ծրագիրը շարունակաբար իրականացնում ենք՝ ի հեճուկս բոլոր դժվարությունների և բարդությունների: Նաև ուրախ եմ, որ կարող ենք արձանագրել՝ ծրագիրը կոնկրետ արդյունքներ ունի այն նպատակների իրագործման տեսակետից, որ մենք առաջադրել ենք: […]

̰
Մարտի 28-ից ապրիլի 3-ը ստուգայցեր են իրականացվել սննդի շղթայի 434 օբյեկտներում

13:35 05.04.2022

Ս/թ մարտի 28-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում ՍԱՏՄ տեսուչները վերահսկողական ստուգայցեր են իրականացրել հանրապետությունում գործող սննդի շղթայի 434 օբյեկտներում՝ վերահսկելու համար Covid-19-ի դեմ ձեռնարկվող միջոցառումների պահպանումը: Խախտումներ չեն հայտնաբերվել: Հիշեցում. հունվարի 22-ից հանրային սննդի մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ Covid-19 հարուցչի հակածնի հայտնաբերման արագ […]

̰
Գետն ընկած քաղաքացու որոնումները շարունակվում են

09:50 05.04.2022

Ապրիլի 5-ին, ժամը 07։15-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով Աճանան գետի մոտակայք է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին, ժամը 10։49-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նորաշենիկ գյուղի կամրջից քաղաքացին ընկել է գետը։ Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային […]

̰
Մասիս համայնքի աղբը արդեն տանում ենք այլ աղբավայր, գործող աղբավայրը փակվում է. համայնքապետ

08:25 05.04.2022

Մասիս համայնքի գործող աղբավայրը փակվում է, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը։ «Սիրելի մասիսցիներ, սա է Մասիսի աղբավայրի պատկերը։ Սրա համար պետք է փակվի աղբավայրը։ Տեղեկացնում եմ, որ Մասիս համայնքի աղբը արդեն տանում ենք այլ աղբավայր։ Աղբավայրի փակման գործընթացը սկսված է…»,– գրել է նա։ Ավելի վաղ Shamshyan.com-ը գրել էր, որ […]

̰
Գյումրիի նվերը քույր քաղաքին․ Մոն դը Մարսանում խաչքար է բացվել

19:59 04.04.2022

Ֆրանսիայի Մոն դը Մարսան քաղաքում տեղի է ունեցել խաչքարի բացում։ Խաչքարը Մոն դը Մարսանին՝ Գյումրու նվերն է, հեղինակը գյումրեցի ճարտարապետ Սուրեն Կուրազյանն է։ Խաչքարի բացման արարողությանը ներկա են եղել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, բարձրաստիճան պաշտոնյաններ Ֆրանսիայից, ոչ միայն Մոն դը Մարսանում բնակվող, այլ նաև Ֆրանսիայի տարբեր անկյուններում ապրող հարյուրավոր հայեր: Տեղեկացնում է Գյումրիի քաղաքապետարանը։ […]

̰
Տեղի է ունեցել «Մեծանուն հայեր. Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակ» թեմային նվիրված նամականիշի մարման արարողությունը

19:49 04.04.2022

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Արամ Խաչատրյան համերգասրահում մասնակցել է «Մեծանուն հայեր. Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակ» թեմային նվիրված նամականիշի մարման արարողությունը: 400 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցը (1897-1937թթ.)՝ իր ձեռագրերի խորապատկերին: Նամականիշի վրա նաև պատկերված է «125 ԱՄՅԱԿ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Նամականիշի մարումն իրականացրել են […]

̰
Շիրակի մարզի Վարդաքար գյուղում սելավատարի հունի մաքրման աշխատանքներ են

19:45 04.04.2022

Արթիկ համայնքի Վարդաքար բնակավայրում ընթանում են բնակավայրով անցնող սելավատարի հունի մաքրման աշխատանքներ, իրականացվել է շուրջ 180 մետր երկարությամբ հատվածի մաքրման աշխատանք։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ 2022 թվականի գարնանային հնարավոր վարարումների և սելավների ռիսկերից մարզի բնակավայրերը, տնտեսական արժեք ներկայացնող տարածքները, գյուղատնտեսական հողատեսքերն ու բնակչության գույքը պաշտպանելու նպատակով անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու համար, ղեկավարվելով Շիրակի մարզպետի «Հայաստանի […]

̰
Տաշիրի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատողին մեղադրանք է առաջադրվել քաղաքացիներից ապօրինի վարձատրություն ստանալու համար

19:41 04.04.2022

Ավարտվել է անապահովության գնահատման համակարգում հաշվառված մի շարք քաղաքացիներից ապօրինի վարձատրություն ստանալու փաստով քննված քրեական գործի նախաքննությունը։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Տաշիրի տարածքային կենտրոնի ավագ սոցիալական աշխատող Ա. Իսրայելյանի կողմից անապահովության գնահատման համակարգում հաշվառված մի շարք քաղաքացիներից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքեր: Քրեական գործով ձեռք […]

̰
Գեղարքունիքի մարզում գործարկման են պատրաստ յոթ սպանդանոց, երկուսի  շահագործումը ավարտական փուլում է

19:36 04.04.2022

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանում ընդունել է ՀՀ սննդի անվտանգության տեսչության պետ Գեորգի Ավետիսյանին։ Տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Գեղարքունիքի մարզում սննդի անվտանգության կանոնների պահպանման, սպանդանոցային մորթի ապահովման և անասնահամաճարակների դեմ պայքարի միջոցառումների իրականացման հետ կապված հարցեր։ Կարևորվել է սպանդանոցային մսի և մսամթերքի վաճառքի կազմակերպման գործընթացը և փողոցային մորթի, անհայտ ծագման մսամթերքի […]

̰
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանի ձեռքբերման պետական աջակցության ծրագրի շահառուների թիվն այս տարի ավելացել է

19:26 04.04.2022

2020 թվականից գործող ծրագրով երիտասարդ ընտանիքներին բնակարանի ձեռքբերման դեպքում պետությունը սուբսիդավորում է բնակարանի ընդհանուր արժեքի մոտ 50%-ը, իսկ ընտանիքում ծնված երեխայի համար հատկացնում է միանվագ աջակցություն: Երկու ծրագրերով, նախորդ տարվա համեմատ, դիմելիության թիվն ավելացել է, որն, ըստ էության, ծնելիության աճի ցուցանիշ է։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, խոսելով մշակվող նոր ծրագրերից, շեշտում է՝ դրանք […]

̰
Արցախի ՄԻՊ-ն այցելել է աուտիզմի ցերեկային խնամքի և բուժման կենտրոն

19:20 04.04.2022

Աուտիզմի իրազեկման միջազգային օրվա առթիվ ապրիլի 4-ին Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և ՄԻՊ աշխատակիցներն այցելել են Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում գործող աուտիզմի ցերեկային խնամքի և բուժման կենտրոն։ Այս մասին Գեղամ Ստեփանյանը հայտնում է  ֆեյսբուքյան իր էջում։ Պաշտպանը ծանոթացել է կենտրոնի ընդհանուր պայմաններին, երեխաների բուժման ընթացքին և նրանց առօրյային, ինչպես նաև զրույց ունեցել կենտրոնի […]

̰
Գյումրիում կանաչ միջավայրի պիլոտային ծրագիր է իրականացվելու

18:43 04.04.2022

  Գյումրիի 4 հատվածներում նախատեսվում է կանաչապատման պիլոտային ծրագիր իրականացնել, որն ունենալու է դիզայներական նոր լուծումներ, կանաչ միջավայրը համապատասխան է լինելու քաղաքի զբոսաշրջային գրավչությանը։ Փորձնական ծրագիրը սկսվելու է կենտրոնական հրապարակից, որը գրեթե զուրկ է կանաչ գոտիներից։ Գծագրումներն ու չափագրումները Գյումրիի քաղաքապետարանը պատվիրել է «Լանդշաֆտ» ընկերությանը։ Մոտ 2 շաբաթից քաղաքապետարան է ներկայացվելու հրապարակի կանաչապատման նոր դիզայնը։ […]

̰
Արծվաբերդի մանկապարտեզի նոր մասնաշենքը շահագործման է հանձնվել

18:30 04.04.2022

«Արծվաբերդի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նոր մասնաշենքն այսօր ընդունել է առաջին սաներին: Մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունը նախատեսված է ավելի ուշ: Տեղեկացնում է Տավուշի մարզպետարանը։ Մանկապարտեզի մասնաշենքի վերանորոգման աշխատանքներն իրականացվել են ամերիկյան «Փարոս» հիմնադրամի միջոցներով, Բերդի համայնքապետարանի ներդրմամբ: Գույքը տրամադրել է Focus on Children Now (FCN) բարեգործական կազմակերպությունը: Ներկայացվող աշխատանքներն իրականացվում են Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի նախաձեռնությամբ, […]

̰
Գյումրին և ֆրանսիական Մոն դը Մարսանը ճանաչվել են քույր քաղաքներ

18:20 04.04.2022

Գյումրին և Մոն դը Մարսանը կնքել են քույր քաղաքների հուշագիր։ Հուշագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Մոն դը Մարսանի քաղաքապետարանում: Մինչ հուշագրի ստորագրումը՝ կողմերը խոսել են երկու քաղաքների միջև մինչ այս եղած կապերի, հուշագրի ստորագրումից հետո համագործակցային ծրագրերի, դրանց շրջանակներում անհրաժեշտ աշխատանքների մասին: Տեղեկացնում է Գյումրիի քաղաքապետարանը։ Ողջույնի իր խոսքում Մոն դը Մարսանի քաղաքապետ Շառլ […]

̰
Զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ

18:14 04.04.2022

Մարտական գործողությունների վարման ժամանակ հրամանատարների հստակ և նպատակային որոշումների կայացման ունակությունները զարգացնելու նպատակով ապրիլի 4-ին N զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ։ Մարզումների շրջանակում առաջադրվել են պայմանական մարտական խնդիրներ, ճշգրտվել դրանց կատարման հաջորդականությունն ու ստորաբաժանումների փոխգործակցության կարգը։ Իրականացվել են նաև հարձակողական մարտի նախապատրաստման և վարման գործողություններ։ Ամփոփելով շտաբային մարզումների արդյունքները՝ վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել անձնակազմի պատրաստվածությունը։

̰
Ախուրյանում փողոց է անվանակոչվել Ապրիլյան պատերազմում զոհված ավագ լեյտենանտի անունով

18:08 04.04.2022

Ախուրյան համայնքի ավագանու որոշմամբ՝ նորակառույց բնակելի թաղամաս տանող բարեկարգ փողոցն այսուհետև կկրի 2016-ի Ապրիլյան պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Աշոտ Շահբազյանի անունը։ Նույն փողոցում 2017-ի հուլիսին Աշոտի հիշատակին բացվել է նաև հուշաքար-կոթող։ Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարանն ավարտելուց հետո Աշոտ Շահբազյանը զինվորական  ծառայության է մեկնում Ջաբրայիլ, որտեղ էլ 23 տարեկան ավագ լեյտենանտն իր զինվորների հետ մասնակցում […]

̰
Մահացել է ՀՀ բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը

15:30 04.04.2022

Մահացել է ՀՀ բնության և շրջակա միջավայրի պահպանության նախկին նախարար, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Դանիելյանի դուստրը։ Կարինե Դանիելյանը ծնվել է 1947 թ․ Երևանում։ 1964-1970 թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանի կենսաֆիզիկայի բաժնում, որն ավարտել է գերազանցությամբ: 1971-1974 թթ․ սովորել է ԳԱԱ Փորձառարական կենսաբանության ինստիտուտի […]

̰ ̰
Պարզվել են Գյումրիում կատարված զենքի գործադրմամբ խուլիգանության մի շարք հանգամանքներ

13:51 04.04.2022

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Գյումրի քաղաքի Մուշ թաղամասում հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քաղաքացուց 2022թ. ապրիլի 3-ին՝ ժամը 17:47-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի Մուշ թաղամասում գտնվող խանութի մոտակայքում կրակոցներ են հնչում: Ահազանգի հիման վրա անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը […]

̰
Վիճաբանության ժամանակ 23-ամյա կինը դանակահարել է ամուսնուն

12:41 04.04.2022

Ապրիլի 1-ին, ժամը 22.35-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախից կտրած-ծակած-թափանցող վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 24-ամյա երիտասարդ: Հիվանդանոցում երիտասարդի բարեկամը հայտնել էր, որ նա վնասվածքը ստացել է Սվաճյան փողոցում ընկնելու հետևանքով: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը տեղեկացել էր, որ երիտասարդն ի վիճակի չէ բացատրություն տալու: Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել […]

̰
Կրակոցներ Գյումրիում. կա ձերբակալված անձ

12:34 04.04.2022

Ապրիլի 3-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի խանութներից մեկի մոտ ավտոմատից կրակում են: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը սուպերմարկետի մոտ հայտնաբերել է իրար բախված «Մերսեդես» մակնիշի երկու մեքենա, իսկ վիճաբանության մասնակիցներ չեն հայտնաբերվել: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ […]

̰
Հրազենային վնասվածք և դանակահարություն. Մալաթիայի քրեական հետախույզների բացահայտումը

12:30 04.04.2022

Ապրիլի 1-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել անհայտ տղամարդ: Հիվանդանոցից հաջորդ ահազանգը ապրիլի 2-ին էր. ժամը 00.05-ին «ձախ կրնկի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել մեկ այլ երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նրանք ի վիճակի չէին բացատրություն տալու: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել էր հիվանդանոց տեղափոխվածների […]

̰
BACK_TO_TOP