19:04 31.03.2022
Մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ իրականացվող ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակում խորհրդարանում տեղի է ունեցել «Տարածելով պաշտպանության թևերը» խորհրդանշական խորագիրը կրող սեմինար, որի հիմնական թեման ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն է բնության պահպանության ոլորտում: Սեմինարին մասնակցել են ներկայացուցիչներ օրենսդիրից և գործադիրից, Եվրոպական միությունից, ՀՀ-ում հավատարմագրված արտակարգ և […]
18:58 31.03.2022
Այս տարի բնակարանների գնման վկայագրեր կտրամադրվեն 1988-1992 թվականներին Ադրբեջանից Հայաստան բռնագաղթած այն ընտանիքներին, որոնք մինչև հիմա չեն օգտվել պետական բնակապահովման որևէ ծրագրից։ Այն փախստականներին վերաբերող ԲԳՎ ծրագրի 4-րդ փուլն է, որը վերաբերում է նաև մարզերին։ Նախորդ 3 փուլերն իրականացվել են միայն Երևանում բնակվող փախստականների համար։ Շիրակի մարզում, 2013 թվականի փաստագրման տվյալներով, բնակարանի շահառու է համարվում […]
18:50 31.03.2022
Հարավային Օսիայի դե ֆակտո Հանրապետությունում արդեն 2-րդ օրն է, ինչ ընթանում են զորավարժություններ։ Լրատվամիջոցների համաձայն՝ Վրաստանի սահմանակից գյուղերում ևս հնչում են կրակոցների և պայթյունների ձայներ։ Փոխանցում է aliq.ge-ն։ Հիշեցնենք, որ մարտի 29-ին Հարավային Օսիայի դե ֆակտո հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Զարծեմ գյուղի հրաձգարանում մեկնարկել են մոտոհրաձգային գումարտակի զորավարժությունները, որոնց նպատակն է կատարելագործել հրազենային […]
18:38 31.03.2022
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, հանձնաժողովի անդամներ Մաթևոս Ասատրյանը և Սերգեյ Բագրատյանը մարտի 31-ին հանդիպել են Չեխիայի խորհրդարանական պատվիրակության անդամների հետ, որոնք Հայաստան են ժամանել՝ մասնակցելու «Կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն և կայուն օգտագործում Հայաստանում՝ Եվրոպական միության չափանիշներին համապատասխան» թեմայով սեմինարին: Միջոցառումը կազմակերպվել է «ՀՀ […]
11:45 31.03.2022
Մարտի 15-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «պոլիտրավմա, ծակած վերք՝ հարցականով և հրազենային վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա տղամարդ: Հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նա վնասվածքները ստացել է Երևան-Սևան ճանապարհի հանրային սննդի օբյեկտներից մեկում: Մարտի 16-ին, ժամը 00.40-ին, հիվանդանոցից նոր ահազանգ էր ստացվել. «աջ ձեռնաթաթի հրազենային կույր վիրավորում, աջ ազդրի կտրած վերք, […]
11:09 31.03.2022
2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց տրամադրվող սոցիալական աջակցության միջոցառման իրականացումը երկարացվել է 3 ամսով (ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 17 N 316-Լ որոշում)։ Միջոցառումից կարող են օգտվել այն շահառուներն, ովքեր մինչ […]
11:04 31.03.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը մարտի 31-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓21 նոր դեպք ✓2024 թեստավորում ✓108 առողջացած ✓2 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 519 դեպք, որոնցից 409 987-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8613 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 975 223 թեստավորում:
23:47 30.03.2022
Գիշերային շրջայցի արդյունքում հերթական բացահայտումն են արել Սևանի ոստիկանները: Մարտի 25-ին, առավոտյան ժամը 5.45-ին, Սևան քաղաքի Խաղաղության փողոցի շենքերից մեկի բակից բերման են ենթարկել հրազդանցի երկու երիտասարդի` «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ: Անձնական խուզարկությամբ 18-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել են դիմակի ձևափոխած բրդյա գլխարկ, պտուտակահան և շինարարական ձեռնոցներ: Նրանք խոստովանել են, որ բռնվելուց րոպեներ առաջ քանդել-հանել են […]
23:35 30.03.2022
Էրեբունու քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումները տրամաբանական ավարտին հասան մարտի 18-ին: Ժամը 21.20-ին Երևանի Դավիթ Բեկի փողոցից նրանք բաժին բերման ենթարկեցին 28 և 25 տարեկան երիտասարդների, երկուսն էլ՝ մայրաքաղաքի բնակիչներ: Կասկածանքը թմրանյութ պահելը, իրացնելն ու օգտագործելն էր: 28-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով յոթ փաթեթ: Պլաստիկ չորս ձողիկ և նույնանման զանգված հայտնաբերվեց նաև […]
20:27 30.03.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 31-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի` Չարենցի փողոցի և նրբանցքների, Ալ.Մանուկյան, Ե.Քոչարի, Քաջազնունի, Ռոստոմի, Տոլստոյի, Արհեստավորների, Կորի, Ս.Վրացյան, Զավարյան, Ֆիզկուլտուրնիկների, Գրողների, Աղյուսագործների, Շարա Տալյան, Այգեստան 1-8 փողոցների, Քրիստափորի փող. 20-130, Սայաթ Նովայի պող. 28-44, Վարդանանց փող. 20-130, […]
19:54 30.03.2022
ՀՀ կառավարության աջակցությամբ 127 միլիոն 628 հազար 500 դրամ կհատկացվի, որպեսզի Կարմիրգյուղը լուծի իր առջև ծառացած առաջնային կարևորության սոցիալական բովանդակության խնդիրները։ Տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։ Գավառ խոշորացված համայնքի Կարմիրգյուղ բնակավայրի փողոցների առանձին հատվածների ասֆալտապատման և ջրահեռացման առուների կառուցման սուբվենցիոն ծրագրի շինարարական աշխատանքները, որոնք մեկնարկել էին 2021 թվականից, կվերսկսվեն և կավարտվեն 2022 թվականի ընթացքում։ Ծրագրի համար […]
19:17 30.03.2022
Համաշխարհային բանկի Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագրով պաշտոնապես բացվեց նաև Իջևանի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնը։ Այն միասնական ընդունարանի սկզբունքով սոցիալական ծառայություններ է մատուցելու շուրջ 47,000 շահառուի։ Այս ծրագրով Հայաստանում արդեն իսկ գործում են նմանատիպ 17 կենտրոններ: Տեղեկացնում է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակը։
18:38 30.03.2022
2020 թվականի դեկտեմբերին Արցախի Խծաբերդ գյուղի հատվածում գերեվարված զինվորականներից 62-ը Շիրակի մարզից էին։ Հիշեցնենք, որ տղաների գերեվարումը տեղի է ունեցել 44-օրյա պատերազմից հետո, հրադադարի հաստատումից մեկ ամիս անց։ Շիրակցի տղաների մի մասը տարբեր ժամանակներում վերադարձվել է հայրենիք, նրանցից 30-ը դեռ պահվում են Բաքվում։ Գերեվարվածների հայրենիք վերադարձի ուղղությամբ կատարվող աշխատանքներին ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձել է Շիրակի […]
16:57 30.03.2022
Մարտի լույս 30-ի գիշերը ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի Խանջյան փողոցի խանութներից մեկը մտած անձինք բանկոմատից փորձում են գողություն անել։ Օպերատիվորեն դեպքի վայր հասած Քաջարանի ոստիկանները նկատել են, որ խանութի սրահից դիմակավորված անձ է դուրս եկել ու փախել, իսկ ևս երկուսը խանութում են։ Ոստիկանության Քաջարանի բաժանմունքի պետը ներկայանալով՝ պահանջել է հանձնվել։ Այդ ընթացքում […]
16:34 30.03.2022
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները մարտի 29-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման են ենթարկել Մերաբի Ջ.-ին, որը 2018 թ. նոյեմբերի 15-ից Դոնի Ռոստով քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողություն) մեղադրանքով: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Խափանման միջոցը՝ կալանք:
13:37 30.03.2022
ԱՀ ԱԺ-ում անցկացվել է հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված է եղել 6 հարց՝ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։ Հարցերից մեկն էլ վերաբերել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելուն։ Մանրամասները՝ տեսանյութում։
12:54 30.03.2022
Ռուսաստանի Դաշնության Վորոնեժ քաղաքում «Էքսպերիմենտալ տեխնիկական դպրոցը» մարտի 21-27-ն առցանց կազմակերպել էր «Ռոբոարտ 2022» մրցույթ-փառատոնը, որին ներկայացվել էր մասնակցության 915 հայտ Հայաստանի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսի Հանրապետությունից և Ղազախստանի Հանրապետությունից։ Հայաստանը ներկայացնում էր «Ֆիզմաթ-Արմենիա» թիմը, որի կազմում էին Ա․Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի աշակերտներ Նարեկ Սարգսյանը (12-րդ դասարան) և Գևորգ Սարգսյանը (11-րդ դասարան)։ «Ֆիզմաթ-Արմենիա» թիմը, […]
11:06 30.03.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի մարտի 28-ի թիվ 482-Ա/2 հրամանով հաստատվել են 2021-2022 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական, կենտրոնացված ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման կարգը և ժամանակացույցը: Կարգով սահմանվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարանում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարանում ավարտական և կենտրոնացված ավարտական և 12-րդ դասարանում պետական […]
19:59 29.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Տավուշի մարզի Թթուջուր-Նավուր, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Հ21 ավտոճանապարհից դեպի Բերքառատ և Վարդաբլուր գյուղեր տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Մ3 ավտոճանապարհի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող […]
19:51 29.03.2022
75 երեխայի համար ու երեք խմբասենյակով նոր մանկապարտեզի շենքի կառուցումն ավարտված է, ներսի աշխատանքները ևս։ «Սուրբ Մարիամ» մանկապարտեզի շինաարությունը սկսվել էր 2020 թվականի ամռանը՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ֆինասնավորմամբ, որից 10%-ը Գյումրիի տեղական բյուջեի ներդրումն է։ Շենքն ավարտուն տեսք ունի, բայց լիարժեք ապահովված չէ գույքով։ Թեև սա չէ պատճառը, որ չեն վերաբացվում, շինարարական թերություններ են […]
19:45 29.03.2022
Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2022 թվականի փետրվարի 24-ից մարտի 20-ն ընկած ժամանակահատվածում Վրաստան է մուտք գործել Ռուսաստանի 35 028 քաղաքացի։ Փոխանցում է aliq.ge-ն։ Նշենք, որ ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին մարտի 17-ին խորհրդարանում խոսել էր Վրաստան մուտք գործող ՌԴ քաղաքացիների թվի մասին։ Նախարարն հայտարարել էր, որ 2022 թվականի փետրվարի 24-ից մարտի 17-ը Վրաստան է մուտք […]
19:20 29.03.2022
Այսօր Գյումրիի ավագանու հաստատմանն է ներկայացվել Գյումրիի թիվ 1 ավագ դպրոցի պատշգամբի և մարզադահլիճի հատակի հիմնանորոգման համար գումար հատկացնելու նախագիծը։ Պատմաճարտարապետական արժեք պատշգամբի և մարզադպրոցի հատակի հիմնանորոգման նախագիծը դեռ երկու տարի առաջ կազմել էր Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, բայց աշխատանքների մեկնարկի համար պարտադիր է նաև համայնքի 10 տոկոս համաֆինանսավորումը։ «Խնդիրն այն է, որ 10 տոկոս […]
19:13 29.03.2022
Այսօր Գյումրիում մեկնարկել է «Անկախ կյանք» միջմարզային երկօրյա ֆորումը, որի ընթացքում ամփոփվել են Գյումրու «Ագաթ» և Վանաձորի «Հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնների գործունեության արդյունքները: Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Ֆորումի մասնակիցներին Շիրակի մարզպետի անունից ողջունել է մարզպետի խորհրդական Արթուր Նաջարյանը․ «Ուրախալի է մասնակցել այսպիսի կարևորություն ունեցող թեմայով ֆորումի, քանի որ մեր ժամանակներում […]
19:06 29.03.2022
Մարտի 29-ի ժամը 13։00-ի դրությամբ Վանաձոր-Ստեփանավան (Բազում գյուղի հատված) ավտոճանապարհի (ժամը 15։00-ի դրությամբ) երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։ Տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։ Հիշեցնենք, որ մարտի 28-ին՝ ժամը 14:01-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 8-10-րդ կմ-ին՝ Բազում գյուղի տարածքում, տեղի է ունեցել ձնահյուս: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական […]
18:46 29.03.2022
Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող փողոցաշինական աշխատանքների առաջին տրանշը Գյումրիում 2018-ին էր, երկրորդը՝ 2020-ին։ Երկրորդ փուլում նախատեսվում էր հիմնանորոգել ընդհանուր 13 կմ՝ 23 փողոց, բայց ի հայտ եկած խնդիրների ու նախագծային փոփոխությունների պատճառով մի քանի փողոցներում աշխատանքները նախորդ տարի մնացին անավարտ։ Երկրորդ փուլն ավարտին է հասցվելու, զուգահեռ նաև երրորդն է մեկնարկելու։ Իսկ երրորդ […]
18:39 29.03.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար, քաղաքացիական պաշտպանության պետ Արտակ Բեգլարյանը մարտի 29-ին հրավիրել է խորհրդակցություն՝ քաղպաշտպանության բոլոր ծառայությունների ղեկավարների ընդգրկմամբ: Պետական նախարարը, նախ, անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի կողմից վերջին օրերին Փառուխ գյուղ ներխուժմանն ու մոտակա բնակավայրերի ուղղությամբ սադրանքներին, տեղում իրականացված քաղաքացիական պաշտպանության միջոցառումները գնահատել է բավարար: Արտակ Բեգլարյանը նշել է, որ Փառուխ և Խրամորթ բնակավայրերի բնակչության […]
18:33 29.03.2022
Գրագիտություն տարածելու համար Ալեքպոլում 19-րդ դարի առաջին կեսին բացվեցին առաջին քաղաքային դպրոցները, որտեղ առանձին էին սովորում աղջիկներն ու տղաները։ 1839-40 թվականներին Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն կից կառուցվել է առաջին արական դպրոցը։ Քառամյա կրթությամբ դպրոցի ավարտական ատեստատը պահվում է Գյումրիի պատմության թանգարանում։ «Մենք տեսնում ենք, որ կրթական վկայագիրը երկլեզու է եղել՝ հայերեն ու ռուսերեն։ Առարկաների ցանկը՝ կրոն, […]
18:26 29.03.2022
Ավելի քան 3,9 միլիոն ուկրաինացիներ լքել են Ուկրաինան հատուկ ռազմական գործողության պատճառով։ Վերջին շրջանում փախստականների օրական հոսքը նվազել է մինչև մոտ 40 հազար մարդու, տվյալները հրապարակել է ՄԱԿ-ը։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը հայտնել է, որ Ուկրաինայից հեռացել է 3 901 713 քաղաքացի։ ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունը նշում է, որ ուկրաինացի փախստականներից բացի, Ուկրաինայից հեռացել են […]
12:18 29.03.2022
«Կայուն զարգացման հայկական հիմնադրամը» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ և ՈՒԵՖԱ-ի «Երեխաների համար» հիմնադրամի համաֆինանսավորմամբ իրականացնում է «Սպորտային սերունդ» ծրագրի երրորդ թողարկումը, որի նպատակը հայ երիտասարդության շրջանում սպորտային մշակույթի խթանումն է: Ծրագրի շրջանակում այս տարի նախատեսվում է սպորտային գույքով համալրել հանրակրթական 25 դպրոց՝ յուրաքանչյուրին 1 մլն ՀՀ դրամ արժողությամբ, ինչպես նաև […]