TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+29.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պարզվել են Գյումրիում կատարված զենքի գործադրմամբ խուլիգանության մի շարք հանգամանքներ

13:51 04.04.2022

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Գյումրի քաղաքի Մուշ թաղամասում հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քաղաքացուց 2022թ. ապրիլի 3-ին՝ ժամը 17:47-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի Մուշ թաղամասում գտնվող խանութի մոտակայքում կրակոցներ են հնչում: Ահազանգի հիման վրա անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը […]

̰
Վիճաբանության ժամանակ 23-ամյա կինը դանակահարել է ամուսնուն

12:41 04.04.2022

Ապրիլի 1-ին, ժամը 22.35-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախից կտրած-ծակած-թափանցող վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 24-ամյա երիտասարդ: Հիվանդանոցում երիտասարդի բարեկամը հայտնել էր, որ նա վնասվածքը ստացել է Սվաճյան փողոցում ընկնելու հետևանքով: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը տեղեկացել էր, որ երիտասարդն ի վիճակի չէ բացատրություն տալու: Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել […]

̰
Կրակոցներ Գյումրիում. կա ձերբակալված անձ

12:34 04.04.2022

Ապրիլի 3-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի խանութներից մեկի մոտ ավտոմատից կրակում են: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը սուպերմարկետի մոտ հայտնաբերել է իրար բախված «Մերսեդես» մակնիշի երկու մեքենա, իսկ վիճաբանության մասնակիցներ չեն հայտնաբերվել: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ […]

̰
Հրազենային վնասվածք և դանակահարություն. Մալաթիայի քրեական հետախույզների բացահայտումը

12:30 04.04.2022

Ապրիլի 1-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել անհայտ տղամարդ: Հիվանդանոցից հաջորդ ահազանգը ապրիլի 2-ին էր. ժամը 00.05-ին «ձախ կրնկի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել մեկ այլ երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նրանք ի վիճակի չէին բացատրություն տալու: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել էր հիվանդանոց տեղափոխվածների […]

̰
Սպանության փորձ Ամիրյան փողոցում. 29-ամյա երիտասարդը ձերբակալվել է

12:20 04.04.2022

Ապրիլի 2-ին, ժամը 14.45-ին, ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Ամիրյան փողոցի ռեստորաններից մեկի մոտ հրազենային վիրավորում ստացած տղամարդ կա, նրան տեղափոխում են հիվանդանոց: Ժամը 15.00-ին հիվանդանոցից է հաղորդում ստացվել, որ «աջ սրունքի միջին 3-րդ գծային մակերեսի վերք, հրազենային վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 33-ամյա տղամարդ: Հինգ րոպե անց հիվանդանոցից երկրորդ հաղորդումն է ստացվել. «ձախ զստատեղի […]

̰
Շիրակի մարզում մարտին լույս աշխարհ է եկել 163 երեխա

12:06 04.04.2022

Շիրակի մարզում մարտ ամսին լույս աշխարհ է եկել 163 երեխա՝ 87 տղա և 76 աղջիկ։ Մարտին մարզում երկու զույգ է ծնվել։ Նախորդ շաբաթ՝ մարտի 28-ից ապրիլի 3-ը Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 40 երեխա, նրանցից 17-ը տղա է, 23-ը՝ աղջիկ, անցած շաբաթ մեկ զույգ է ծնվել։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։

̰
Գետն ընկած քաղաքացու որոնումները շարունակվում են

10:43 04.04.2022

Ապրիլի 4-ին, ժամը 09։25-ին որոնողական աշխատանքնեը վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին, ժամը 10։49-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նորաշենիկ գյուղի կամրջից քաղաքացին ընկել է գետը։ Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը […]

̰
Կայացել է նախարարին կից մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի նիստ

10:33 04.04.2022

Առողջապահության նախարարին կից մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի նիստում քննարկվել են պրենատալ սքրինինգի, բնածին արատների և գենետիկ հիվանդությունների վաղ պրենատալ ախտորոշման մեթոդների բարելավմանն առնչվող հարցեր։ Ներկայացվել են 2015-2021 թվականների ընթացքում ՀՀ-ում իրականացված արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգային հետազոտությունների վերլուծության արդյունքները, հնչել են առաջարկներ` գինեկոլոգիական հիվանդների վաղ հայտնաբերման համար կիրառվող միջոցառումների և սքրինինգային հետազոտությունների վերաբերյալ։

̰
Երևանի քաղաքապետարանում ներդրվել է փաստաթղթաշրջանառության նոր՝ Mulberry համակարգը

23:32 02.04.2022

Երևանի քաղաքապետարանում արդեն ներդրվել է փաստաթղթաշրջանառության նոր՝ Mulberry համակարգը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ «Սիրելի երևանցիներ, Ուզում եմ տեղեկացնել, որ ապրիլի 1-ից Երևանի քաղաքապետարանում արդեն ներդրվել է փաստաթղթաշրջանառության նոր՝ Mulberry համակարգը, որն, իհարկե, հնարավորություն կտա բարելավել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակն ու քաղաքապետարանի աշխատանքի արդյունավետությունը։ Այս համակարգի ներդրմամբ քաղաքացիներին մատուցվող […]

̰
̰
Ստամբուլում մահացել է պnլսահայ հայտնի գյnւղագիր Մկրտիչ Մարկnսյանը

20:40 02.04.2022

Ստամբnւլnւմ 93 տարեկանnւմ մահացել է պnլսահայ հայտնի գյnւղագիր Մկրտիչ Մարկnսյանը, փոխանցում է «Արմենպրեսը»։ Մկրտիչ Մարկոսյանը ծնվել է Տիգրանակերտում 1938 թվականին։ Նախակրթnւթյnւնը ստացել էր իր ծննդավայր վարժարանnւմ, հետn Ստամբnւլ գալnվ՝ Պեզճյան nւ Կենտրnնական վարժարաններnւմ։ Ավարտել է Ստամբnւլի համալսարանի փիլիսnփայnւթյան ֆակnւլտետը։ Մկրտիչ Մարկnսյանը 1966-1972 թվականներին զբաղեցրել է Սկյnւտարի Ս. Խաչ Դպրեվանքի տնօրենի պաշտnնը։ Հետn հայերեն nւ թրքերեն […]

̰
Մարտ ամսին Շիրակի մարզպետարան քաղաքացիներից ստացվել է 220 դիմում․ մեծ մասը վերաբերել է սոցիալական աջակցությանը

19:58 02.04.2022

Մարտ ամսին Շիրակի մարզպետարան քաղաքացիներից ստացված 220 դիմումներից 159 դիմումը վերաբերել է դրամական աջակցության տրամադրմանը։ Դիմումներն առնչվել են առողջապահությանը(11), գյուղատնտեսությանը(1), քաղաքաշինությանը(26), կրթությանը, մշակույթին և սպորտին(4), ՏԻՄ(9), ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանությանը(6), իրավական (1), աշխատանքի տեղավորման միջնորդությանը(1), մարզպետի մոտ ընդունելությանը(2)։ Դիմումներին տրվել են պարզաբանումներ, դրանց մի մասը դեռևս ընթացքի մեջ է։ Ֆինանսական օգնության տրամադրման աշխատանքային խմբի […]

̰
Ամփոփվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ Գյումրիում իրականացված Կումայրի արգելոց-թանգարանի պատմական ժառանգության ուսումնասիրության արդյունքները

19:27 02.04.2022

Քաղաքաշինության կոմիտեի և Ասիական զարգացման բանկի համատեղ նախաձեռնությամբ ներգրավված իտալացի փորձագետները Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, ինչպես նաև Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի ուսանողների ներգրավմամբ Գյումրիում ուսումնասիրություններ են կատարել՝ արգելոց-թանգարանի գոտևորման աշխատանքների շրջանակում մեթոդաբանության մշակելու համար: Կոմիտեի կազմակերպած տասնօրյա աշխատաժողովի ընթացքում կատարված համատեղ աշխատանքի արդյունքները ներկայացվել են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում՝ […]

̰
Մարտ ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 109 երեխա

19:02 02.04.2022

2022 թվականի մարտ ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 109 երեխա, որից 46-ը տղա են և 63-ը՝ աղջիկ: Տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։ 109 երեխաներից 14-ը ծնվել են Գավառի ԲԿ-ում, 19-ը՝ Սևանի ԲԿ-ում, 42-ը՝ Մարտունու ծննդատանը, 25-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում և 9-ը՝ Ճամբարակի Առողջության կենտրոնում:

̰
Գյումրիի շուրջօրյա խնամքի կենտրոնի երկու մասնաշենքերի հիմնանորոգումն ավարտվել է․ այս պահին խնամվողների թիվը 142 է

18:44 02.04.2022

Գյումրիի շուրջօրյա խնամքի կենտրոնի՝ նախկին տարեցների տուն-ինտերնատի երկու մասնաշենքերի հիմնանորոգումն ավարտվել է: Շենքային պայմաններն հարմարեցվել են  տարեցների ու անկողնային հիվանդների խնամքն իրականացնելու համար: Հիշեցնենք, 2020 թվականից կառույցը վերակազմավորվել է խնամքի շուրջօրյա կենտրոնի, որի կառավարման պատասխանատվությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանձնել է Հայկական Կարմիր խաչի ընկերությանը։ Գյումրիի շուրջօրյա խնամքի կենտրոնի հիմնանորոգված սանհանգույցներն հարմարեցված են […]

̰
Լոնդոնում բողոքի ցույցեր են սկսվել էներգակիրների գների աճի պատճառով

18:36 02.04.2022

  National Assembly շարժման ակտիվիստները հակակառավարական ցույցի են դուրս եկել Լոնդոնի կենտրոնում՝ էլեկտրաէներգիայի և գազի գների կտրուկ թանկացման պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Նրանք հավաքվել են Դաունինգ սթրիթում գտնվող վարչապետի նստավայրի դիմաց՝ պահանջելով Բորիս Ջոնսոնի և ողջ պահպանողական կառավարության հրաժարականը։ Բացի Լոնդոնից, շարժման ակտիվիստները հայտարարել երկրի երկու տասնյակ խոշորագույն քաղաքներում, այդ թվում՝ Լիվերպուլում և […]

̰
Ապրիլյան քառօրյա պատերազմում և արցախյան ազատամարտում զոհված շիրակցի հերոսների շիրիմներին այսօր ծաղիկներ են խոնարհվել

17:13 02.04.2022

Մարզային իշխանության ներկայացուցիչները, ուժային կառույցների ղեկավարներն ու զինվորականներն այսօր այցելել են «Շիրակ» գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն», ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք են մատուցել Ապրիլյան քառօրյա պատերազմում, ինչպես նաև Արցախյան պատերազմներում հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: «Դեռ վեց տարի առաջ մեզանից յուրաքանչյուրը մտածում էր, որ սա մեծագույն արհավիրքն է, որը կարող էր լինել մեր ժամանակներում և […]

̰
Կրակոց Երևանում․ կան վիրավորներ

11:15 02.04.2022

Ապրիլի 1-ին՝ վիճաբանություն-կրակոց է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։55-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ։ 10 րոպե անց նույն հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության […]

̰
Այսօր Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է

10:29 02.04.2022

Աուտիզմի իրազեկման միջազգային օրը նշվում է 2007 թվականից՝ նպատակ ունենալով հանրային իրազեկման միջոցով պայքարել առկա կարծրատիպերի դեմ, խթանել աուտիզմ ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանությունը:

̰ ̰
Ոստիկաններն ապօրինի ծառահատման նոր դեպք են բացահայտել

21:40 01.04.2022

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների հերթական կանխարգելիչ միջոցառումը մարտի 29-ին էր: Ժամը 22.30-ի սահմաններում Դսեղ գյուղում Թումանյանի ոստիկանները կանգնեցրել են 33-ամյա տղամարդու վարած առանց համարանիշերի «ԳԱԶ-66»-ը` բեռնված շուրջ 5 խմ փայտանյութով: Վարորդը չի ներկայացրել բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ: Նա հայտնել է, թե նույն օրը բենզասղոցով հատել է կաղնի և թխկի: Փայտանյութով մեքենան տեղափոխվել է բաժնի […]

̰
Կառավարություն ներկայացված Գյումրի քաղաքի 5 սուբվենցիոն հայտերը դրվել են հանրային քննարկման․ ծրագրերի ընդհանուր բյուջեն մոտ 3,3 միլիարդ դրամ է

20:24 01.04.2022

Այս տարի Գյումրիից կառավարություն է ներկայացվել հինգ սուբվենցիոն ծրագիր՝  երեք միլիարդ դրամից ավելի ընդհանուր արժեքով, իսկ համայնքի ներդրումը մոտ մեկ ու կես միլիարդ դրամ է։ Սուբվենցիոն 5 ծրագրերը ներկայացվել են հանրային քննարկման։ Այս տարվա ամենախոշոր սուբվենցիոն ծրագիրը վերաբերում է փողոցաշինությանը։ Կհիմնանորոգվեն 22 երկրորդային փողոցներ, կծախսվի մեկ միլիարդ չորս հարյուր հազար դրամ: Հաջորդ ծրագով նախատեսվում հիմնանորոգել […]

̰
Մասնագիտական օրվա առթիվ շնորհակալագրեր՝ երկար տարիների փորձ ու ներդրում ունեցած երկրաբաններին

18:23 01.04.2022

Երկրաբանների մասնագիտական տոնին ընդառաջ Երկրաբանների միությունը՝ «ԷՅԹԻ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության հետ համատեղ, կազմակերպել էր «Երկրաբանական ֆորում 2022» խորագրով միջոցառում: Ֆորումին մասնակցում էին նախարարներ, երկրաբանական ոլորտին առնչվող տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, գիտնականներ, մետաղական օգտակար հանածոներ արդյունահանող կազմակերպությունների տնօրեններ ու երկրաբաններ։ Ֆորումի ընթացքում մասնակիցները քննարկել են երկրաբանության ոլորտի ամենատարբեր հարցեր, օգտակար հանածոներ արդյունահանող կազմակերպությունների ղեկավարներն էլ մանրամասներ են […]

̰
Աշխատող կենսաթոշակառուները կենսաթոշակի վերահաշվարկման դիմումն այսուհետ կարող են ներկայացնել նաև առցանց եղանակով

09:28 01.04.2022

Աշխատող կենսաթոշակառուները կենսաթոշակի վերահաշվարկման դիմումն այսուհետ կարող են ներկայացնել նաև առցանց եղանակով՝ առանց Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն այցելելու։ Անհրաժեշտ է մուտք գործել www.socservice.am կայքի «Առցանց դիմումներ» բաժնի «Սոցիալական ապահովություն․ առցանց դիմումներ» պատուհան, ապա «Կենսաթոշակի և նպաստների առցանց դիմումներ» դաշտ և դիմում ներկայացնել «Մուտքագրել վերահաշվարկի դիմում» պատուհանում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական […]

̰
Դիսնեյը ապրիլին ամբողջությամբ կասեցնում է իր ֆիլմերի վարձույթը Ռուսաստանում

22:58 31.03.2022

Ապրիլի 7-ից Disney-ն ամբողջությամբ կասեցնում է իր ֆիլմերի վարձույթը ռուսական կինոթատրոններում, հայտնում է Film Distributor Bulletin-ը (BK)՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Ընդ որում, սահմանափակումը կտարածվի ինչպես արտասահմանյան «Մահը Նեղոսի վրա», այնպես էլ ռուսական ՝ «Мистер Нокаута» նախագծի վրա:  

̰
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը կալանավորվել է

21:00 31.03.2022

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին կալանավորելու միջնորդությունը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից: Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում արձանագրվել են ենթադրյալ հանցագործությունների կատարման բազմաթիվ դեպքեր, որոնցում ներգրավված են արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ինչպես նաև ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում`  տարբեր ստորաբաժանումների […]

̰
Էդուարդ Բաղդասարյանի և Օհան Դուրյանի 100-ամյակների համերգով ամփոփվել է Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը

20:25 31.03.2022

Ամփոփվել է Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը։ Փակման համերգը նվիրվել է Էդուարդ Բաղդասարյանի և Օհան Դուրյանի 100-ամյա հոբելյաններին։ Երեկոյի ընթացքում հնչել են Էդուարդ Բաղդասարյանի Դաշնամուրի կոնցերտի 1-ին մասը, Ռապսոդիան ջութակի և նվագախմբի համար, Նոկտյուրնը ջութակի և նվագախմբի համար, հատվածներ Օհան Դուրյանի «Կոմիտասական» սյուիտներից, ինչպես նաև Նուբար Ասլանյանի «Մուսալեռցիներ» ստեղծագործությունը։ Տեղեկացնում էՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Նվագախմբի […]

̰
«Ռ. Քոչարյանը և մյուսները» վերտառությամբ հայտնի գործով ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել. ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական

20:11 31.03.2022

Քանի որ նախընթաց ժամանակահատվածում ԶԼՄ-ների բազմաթիվ գործընկերներ պարբերաբար դիմել են համապատասխան տեղեկատվություն ստանալու համար, հայտնում եմ, որ ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Ռ. Քոչարյանի, Ս. Օհանյանի, Յ. Խաչատուրովի, Ա. Գևորգյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2021թ. նոյեմբերի 26-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած բողոքը: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ […]

̰
Սուբվենցիոն ծրագրով Պրիվոլնոյե բնակավայրում առաջին անգամ մանկապարտեզ կգործի

19:32 31.03.2022

Պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանականերում Լոռու մարզի Սարչապետ խոշորացված համայնքի Պրիվոլնոյե բնակավայրում վերակառուցվում է նախկին վարչական շենքը։ Տեղեկացնում է Լոռու մարզպետարանը։ Աշխատանքների ավարտից հետո այն համայնքին կծառայի որպես մանկապարտեզ։ Ծրագիրը մեկնարկել է դեռևս նախորդ տարի, այն այժմ ավարտական փուլում է։ Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմել է 51 մլն 635 հազար դրամ: Ընդհանուր […]

̰
Այս հարթակը կնպաստի նաև մեր երկրի անվտանգության համակարգերի հզորացմանը. նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել «ԱրմՀայԹեք 2022» 3-րդ միջազգային ցուցահանդեսի բացմանը

19:17 31.03.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել մարտի 31-ից ապրիլի 2-ն անցկացվող՝ «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունելով ներկաներին, իր խոսքում նշել է, որ իր համար այս միջոցառումն առանձնահատուկ նշանակություն ունի: «Մենք՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության պատասխանատուներս, հասկանալով այս ամենն ու գնահատելով […]

̰
BACK_TO_TOP