22:17 28.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ «Ուժեղ երկրաշարժի դեպքում խոշորացված համայնքի բնակչության պաշտպանության կազմակերպումը և իրականացումը» թեմայով շտաբային ուսումնավարժանքներ է անցկացրել Լոռու մարզի Ալավերդի, Թումանյան, Բերդ և Շիրակի մարզի Ամասիա համայնքներում: Վարժանքներն անցկացվել են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի, համայնքապետարանների և այլ կառույցների հետ համագործակցությամբ: Շտաբային ուսումնավարժանքներն անցկացվել են համայնքների ղեկավարների […]
19:48 28.03.2022
Մարտի 28-ին տեղի է ունեցել Պաշտպանին առընթեր Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստ՝ պետական մարմինների, այդ թվում՝ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, պատգամավորների, Անվտանգության խորհրդի գրասենյակի, պաշտպանության նախարարության, դատախազության և Քննչական կոմիտեի ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների և անկախ փորձագետների մասնակցությամբ: Նիստի սկզբում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը […]
19:43 28.03.2022
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Մխիթար աբեղա Գրիգորյանը: Տնօրինության համար հիմք է ծառայել Մայր Աթոռի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի և Արցախի թեմի թեմակալ առաջնորդների դիմումները, ինչպես նաև Հայր Մխիթարի եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին խնդրագիրը։ Հիմք ընդունելով Արցախի առաջնորդի դիմումը և […]
19:23 28.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Լոռու մարզի Պուշկինի լեռնանցքը, Վանաձոր-Ստեփանավան (Բազում գյուղի հատված), Արագածոտնի մարզի H21 ավտոճանապարհից դեպի Բերքառատ, Վարդաբլուր, Հնաբերդ և Գեղաձոր գյուղեր տանող ավտոճանապարհները (բուք) փակ են: Վարդենյաց […]
19:17 28.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ խորտկարանում տեղի ունեցած դանակահարության դեպքը բացահայտելու ուղղությամբ: 2022թ. մարտի 26-ին՝ ժամը 21։28-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ Վարդանանց փողոցից, «պարանոցի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 62-ամյա տղամարդ։ Իրականացված անհետաձգելի միջոցառումների […]
18:54 28.03.2022
«Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագրի շրջանակում մշակված «Սոցիալական դեպքի վարման մեթոդաբանության և սոցիալական աշխատողների գործառնական ձեռնարկի» ներկայացման նպատակով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են նախարարության և միասնական սոցիալական ծառայության աշխատակիցներ, սոցիալական աշխատանքի մասնագիտական համայնքի, տեղական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է սոցիալական դեպքի […]
18:11 28.03.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: Ռուսական կողմում կա մոտ 100 բեռնատար ավտոմեքենա։ Տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը։
16:42 28.03.2022
Համաձայն ՀՀ վարչապետի «Հայաստանի Հանրապետության 2023 թ. բյուջետային գործընթացը սկսելու մասին» 2022 թվականի հունվարի 20-ի N 72-Ա որոշման հավելվածի 19-րդ կետի՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է նախարարության 2023-2025 թթ. բյուջետային հայտի հանրային քննարկումներ: Քննարկումներին հրավիրվում են համապատասխան ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս/թ մարտի 31-ը […]
16:13 28.03.2022
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 28-ի նիստում քննարկվել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել է, որ նախարարությանը 22 ծրագրի իրականացման համար 2021թ. հատկացվել էր 214,7 […]
15:52 28.03.2022
Այսօր՝ մարտի 28-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում Փրկարար ծառայությունն ամփոփել է մեկ ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանի զեկույցի համաձայն՝ համապատասխան հանձնարարական է տրվել ԱԻՆ ՓԾ տարածքային ստորաբաժանումների պետերին՝ գարնանային վարարումների շրջանում հնարավոր վարարումներից և ջրածածկումներից բնակչությանը պատճառված վնասի նվազեցման նպատակով կանխարգելիչ միջոցառումների իրականացման համար: Փետրվարի 28-ից մարտի 18-ն ԱԻՆ Փրկարար […]
12:54 28.03.2022
Մարտի 16-ին, ժամերի տարբերությամբ, նույն դեպքի վերաբերյալ ոստիկանության Սևանի բաժնում երկու հաղորդում ստացվեց. «Հրազդան» և «Սևան» բժշկական կենտրոններից հայտնում էին, որ ծակած-կտրած վերքերով երկու երիտասարդ են հիվանդանոցներ տեղափոխվել: Նրանց Երևան-Իջևան ճանապարհի գիշերային ակումբի մոտից էին բուժհաստատություններ տեղափոխել: Հիվանդանոցներում ոստիկաններն արձանագրեցին ախտորոշումները, զրուցեցին տուժողների հետ: Ընկերներ էին: Ըստ նախնական տվյալների՝ վիճել էին 20-ից 25 տարեկան անծանոթ […]
12:45 28.03.2022
2022 թվականի մարտից վերսկսվել են Գյումրու Բարեկամության զբոսայգու շինարարական աշխատանքները։ Ինչպես հայտնում են «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամից, Շառլ Ազնավուրի անվան հրապարակի մոտ տեղակայված և 7,2 հա տարածք զբաղեցնող այգու շինարարության պաշտոնական մեկնարկը տրվել էր դեռ 2021 թ․ հոկտեմբերին։ Հաշվի առնելով վերջին շաբաթների և ձմռան ամիսների անբարենպաստ եղանակային պայմանները՝ շինաշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին։ «Նոր […]
12:19 28.03.2022
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներն իրացրին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և հատուկ նշանակության գումարտակի ծառայողների հետ։ Մարտի 26-ին մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայի տներից մեկում հայտնաբերեցին ու Երևան քաղաքի վարչություն բերման ենթարկվեցին 24 և 29 տարեկան երկու գյումրեցի։ Նրանք մարտի 3-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էին սպանության մեղադրանքով։ Հիշեցնենք, որ […]
10:57 28.03.2022
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մարտի 27-ին՝ Թատրոնի համաշխարհային օրը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությանը: 2022-ի մրցանակաբաշխությունը նվիրված էր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակին: «Արտավազդ 2022»-ի շրջանակում մրցանակներ են հանձնվել 17 անվանակարգերում: Այս տարի ավելացել է ևս երկու անվանակարգ՝ «Լավագույն պլաստիկ ներկայացում» և […]
10:46 28.03.2022
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում մեկնարկել է ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածուների ցուցակի համալրման նպատակով նախատեսվող գրավոր քննության կազմակերպման գործընթացի նախապատրաստական աշխատանքների փուլը: Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը, օրենքով սահմանված կարգով, համալրում է քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովը: Քննչական կոմիտեի անձնակազմի կառավարման վարչությունից տեղեկացնում են, որ գրավոր քննությանը մասնակցելու հայտեր կարող են ներկայացնել այն […]
08:25 28.03.2022
Հոլիվուդի Dolby Theatre-ում անցկացվեց «Օսկար»-ի 94-րդ հեղինակավոր մրցանակաբաշխությունը։ Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխությանը «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթեց «ԿՈԴԱ (Խուլ ծնողների երեխան)» (CODA.Child of Deaf Adults) կինոնկարը: Այն «Օսկարի» արժանացավ նաև «Երկրորդ պլանի լավագույն դերասան» և «Սցենարի լավագույն ադապտացիա» անվանակարգերում: «Շան իշխանություն»-ը (The Power of the Dog) ֆիլմը, որը ներկայացված էր 12 անվանակարգում, ստացավ միայն մեկ մրցանակ «Լավագույն […]
00:05 28.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ ենԲերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վանաձոր-Դիլիջան և Լոռու մարզի Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Դիլիջանի ոլորաններին և Արագածոտնի մարզի […]
23:57 27.03.2022
Սննդաբան Նատալյա Գերասիմովան թվարկել է մի շարք ալկոհոլային խմիչքների օգտակար հատկությունները։ Մասնագետն ընդգծել է, որ բացարձակապես բոլոր ալկոհոլային խմիչքները որոշակի չափով վնասակար են: Այնուամենայնիվ, որոշները ունեն դրական ազդեցություն: Այսպիսով, ամենաքիչ վնասակարը, ըստ Գերասիմովայի, կարմիր գինին է: Այն պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, այդ թվում՝ ռեսվերատրոլ, որը դրական է ազդում սրտանոթային համակարգի վրա։ Դիետոլոգը նշել է, […]
23:30 27.03.2022
Գորշ արջերի կողմից համայնքների բնակիչներին հասցրած վնասների վերաբերյալ ահազանգերը գտնվում են Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում։ Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունը բնապահպանական կազմակերպությունների կողմից ահազանգ է ստացել Շիրակի մարզի Ամասիա համայնքում արջի հարձակումների և քաղաքացիներին ու նրանց տնտեսություններին պատճառած վնասների վերաբերյալ։ Հիմնախնդիրը լուրջ է, քանի որ իր մեջ կրում է քաղաքացիների առողջությանն ու կյանքին, սոցիալ-տնտեսական վիճակին […]
22:00 27.03.2022
Արարատի մարզի Վեդի համայնքում մարտի 27-ին կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 63,16%-ը։Քվեարկելու իրավուն ունեցող 37 հազար 15 քաղաքացիներից ընտրության մասնակցել է 23 հազար 378-ը։ Տեղեկացնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը։ Հիշեցնենք, այսօր Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով անցկացված ՏԻՄ ընտրություններին մասնակցում էին «Իմ Հզոր Համայնք» և «Քաղաքացիական Պայմանագիր» […]
20:55 27.03.2022
Այսօր առավոտյան Ամասիա համայնքի բնակիչ Արտյոմ Դավթյանը նկատել է, որ բակում տեղադրված մեղվի փեթակներից մի քանիսը բացված են, կոտրված, իսկ մեղվաթերթիկները դուրս թափված փեթակներից: Դավթյանները ձյան վրա տեսել են մեծ ոտնահետքեր և դրանցից ենթադրել են, որ բակ մտնողն ու փեթակները վնասողն արջն է։ Դավթյանները SHANTNEWS.am-ին փոխանցեցին, որ արջն իր հետ նաև մեղվաթեթիկներ էր տարել, մի […]
19:10 27.03.2022
Հանրապետության տարածքում`մարտի 28-31-ը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, մարտի 28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 29-31-ը և ապրիլի 1-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով: Երևան քաղաքում՝ մարտի 28-31-ը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 28-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-16 […]
18:55 27.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վանաձոր-Դիլիջան և Լոռու մարզի Ալավերդի-Ջիլիզա վտոճանապարհները դժվարանցանելի են։ Դիլիջանի ոլորաններին և Արագածոտնի […]
15:40 27.03.2022
Ժամը 14:00-ի դրությամբ Վեդի խոշորացված համայնքում ընտրություններին մասնակցել է ընտրողների 33.43 տոկոսը` կամ 37015 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 12373 ընտրող: Հիշեցնենք, այսօր Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում անցկացվում է ավագանու ընտրություն՝ համամասնական ընտրակարգով։ Ընտրություններին մասնակցում են «Իմ Հզոր Համայնք» և «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունները ։ Ընտրությունն անցկացնելու համար կազմավորվել են 28 ընտրական տեղամասեր համայնքի 19 բնակավայրերում:
15:25 27.03.2022
Ներքին գործերի նախարարության աշխատակիցները, իրականացրած հետաքննչական գործողությունների արդյունքում՝ Թբիլիսիում, Շիդա Քարթլիում, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, Կախեթում և Մցխեթա-Մթիանեթիում առգրավել են ապօրինի զենք-զինամթերք և ձերբակալել վեց մարդու։ Տեղեկությունը տարածում է ՆԳ նախարարությունը։ Փոխանցում է 1tv.ge-ն։ Հանցագործությունը նախատեսում է առավելագույնը 3-ից 7 տարվա ազատազրկում։ Ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք գնելու և պահելու փաստը հետաքննվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 236-րդ […]
14:50 27.03.2022
Շաբաթական հինգից վեց ձուն լավ հավելում է սպիտակուցի այլ ձևերին, ասել է դիետոլոգ, սննդաբան Ալեքսանդրա Ռազարենովան։ Sputnik ռադիոյին տված հարցազրույցում բժիշկ- դիետոլոգը խոսել է այս մթերքի սպառման չափի և պահպանման ժամկետների մասին։ Հավի ձուն պարունակում է մարսողության համար իդեալական սպիտակուց, ինչպես նաև կալցիում, ֆոսֆոր, լեցիտին և կալցիֆերոլ։ «Առողջ չափահաս մարդը կարող է օրական մինչև երկու-երեք […]
11:30 27.03.2022
Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտնել է, որ կիրակի օրը մարդկանց տարհանման համար երկու մարդասիրական միջանցք է համաձայնեցվել։ «Այսօրվա դրությամբ համաձայնեցված են երկու մարդասիրական միջանցքներ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների համար»,- ճեպազրույցում ասել է Վերեշչուկը։ Նա պարզաբանել է, որ Մարիուպոլի բնակիչները կկարողանան Զապորոժիա մեկնել սեփական տրանսպորտով, իսկ Բերդյանսկից տեղափոխումը կկազմակերպվի ավտոբուսով։ Լուգանսկի շրջանի Ռուբիժնեից մինչև Պոկրովսկ կկազմակերպվի […]
10:52 27.03.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
10:30 27.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վանաձոր-Դիլիջան, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային և Լոռու մարզի Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները դժվարանցանելի են։ […]
10:12 27.03.2022
Այսօր Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում անցկացվում է ավագանու ընտրություն՝ համամասնական ընտրակարգով։ Ընտրություններին մասնակցում են «Իմ Հզոր Համայնք» և «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունները ։ Ընտրությունն անցկացնելու համար կազմավորվել են 28 ընտրական տեղամասեր համայնքի 19 բնակավայրերում: Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 28 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: […]