23:21 23.03.2022
Աշտարակի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արագածոտնի մարզի Օշական գյուղում գողություն են արել: Մարտի 19-ին, ժամը 10.15-ին, Օշական գյուղում նրանք կանգնեցրին «Տոյոտա» մակնիշի մի մեքենա: 27-ամյա վարորդը Էջմիածնի բնակիչ էր, ուղևորը հենց օշականցի էր՝ 17 տարեկան: Մեքենայում կար ևս մեկ շնչավոր. բոլորը, մեքենայով հանդերձ, տեղափոխվեցին Աշտարակի բաժին: Ոստիկանությունում պարզվեց հետևյալը։ Նրանք մարտի 17-ի […]
19:59 23.03.2022
Ձյունն ու բուքը Աշոցքում չի դադարում։ Տեխնիկայի մաքրելուց րոպեներ անց նորից ուժեղ քամին ճամփեզրերին կուտակած ձյունը լցնում է ճանապարհին։ Աշոցքի տարածաշրջանի որոշ հատվածներում ձյան շերտի բարձրությունը հասնում է 4-6 մետրի, իսկ տեսանելիությունը գրեթե զրոյական է։ Ձյան հաստ շերտը շատ հատվածներում կարծրացել է, ինչը բարդացնում է մաքրող տեխնիկաների աշխատանքը։ Սպասարկող ընկերության աշխատակիցները 4-րդ օրն է՝ գիշեր-ցերեկ […]
19:32 23.03.2022
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Պաշտպան Գրիգորյանը ողջունել է դեսպան Սվենսոնին ՄԻՊ գրասենյակում և, ներկայացնելով Պաշտպանի աշխատակազմի գործունեության առաջնահերթությունները՝ ընդգծել է սահմանային անվտանգության, իրավահավասարության, խտրականության բացառման, կանանց իրավունքների պաշտպանության և ատելության խոսքի բացառման ուղղությամբ Պաշտպանի մանդատի առաքելության լավագույնս իրացնելու իր հաստատակամության մասին: […]
19:20 23.03.2022
Մարտի 23-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին։ Ողջունելով դեսպանին՝ Վահե Ղազարյանը նախ ցավակցություն հայտնեց չինական օդանավի վթարի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ։ ՀՀ ոստիկանության պետը բարձր գնահատեց երկու պետությունների միջև ձևավորված հարաբերությունները, այդ թվում՝ երկկողմ համագործակցությունը իրավապահ բնագավառում, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության […]
19:07 23.03.2022
Ռուսաստանը ավելի քան 6000 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Դոնբաս և Ուկրաինայի որոշ շրջաններ, հայտնում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ «Մինչ օրս առաքվել է ավելի քան 6000 տոննա մարդասիրական բեռ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Գերատեսչությունը նշում է, որ խոսքը հիմնականում սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների մասին է։ «Օգնությունը գալիս է Ռուսաստանի բոլոր շրջաններից։ Հակամարտության սրման […]
18:41 23.03.2022
Քաղաքաշինության կոմիտեն նախաձեռնել է «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց- թանգարանի պատմական միջավայրի վերականգնման ուղղված նախագծի մշակման աշխատանքներ։ Կոմիտեի համակարգմամբ ծրագիրն իրականացվում է պետական ֆինանսավորմամբ: Ասիական զարգացման բանկի հետ գործակցության արդյունքում ներգրավվել են նաև իտալացի վերականգնող մասնագետներ և հայտնի ճարտարապետներ։ 1980 թվականին ստեղծված «Կումայրի» արգելոց-թանգարանը մինչև երկրաշարժը հաշվառել էր քաղաքի պատմաճարտարապետական նշանակության հուշարձանները, որի ցանկում ներառված էին 1600 […]
17:41 23.03.2022
Նոր Մոսկվայի Սկանդինավսկի բուլվարում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել 43 մարդու, այդ թվում՝ տղամարդու, որը դանակով հարվածել է վեճի մասնակիցներից մեկին։ Այս մասին հայտնել է մայրաքաղաքի ոստիկանության շտաբի պետ Օլեգ Բարանովը։ «Ժամանակ առ ժամանակ Մոսկվա քաղաքի տարածքում ընդհարումներ են լինում տարբեր էթնիկ խմբերի միջև, բոլորն էլ, որպես կանոն, ունենում են ինչ-որ […]
15:34 23.03.2022
Ուկրաինայում իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ԱԳ նախարարի հրամանով Հունգարիա է գործուղվել ԱԳՆ ներկայացուցիչ, որը շուրջօրյա ռեժիմով պատասխանել է հեռախոսազանգերին, համագործակցել է Հունգարիայի պատկան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, բազմաթիվ ՀՀ քաղաքացիների, նրանց ընտանիքի անդամ հանդիսացող Ուկրաինայի քաղաքացիների տրամադրել է հյուպատոսական աջակցություն (օրինակ՝ ապահովել է ՀՀ վերադարձի վկայականների տրամադրում), կազմակերպչական և այլ խնդիրների հետ կապված խորհրդատվություն: Այս մասին գրել […]
12:58 23.03.2022
Էկոնոմիկայի նախարարությունը բողոքներ է ստանում անշարժ գույքի սեփականատերերի կողմից վարձակալության պայմանագրերով իրենց պարտավորությունները չկատարելու վերաբերյալ։ «Խնդրում ենք նկատի ունենալ, որ ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1151-Ն որոշմամբ հաստատվել են նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձևերը։ Անշարժ գույքի վարձակալության պայմանագրի ձևը կարող եք տեսնել ՀՀ կադաստրի կոմիտեի կայքում։ Տեղեկացնում ենք նաև, որ պայմանագիրը կնքելու […]
12:44 23.03.2022
Մարտի 21-ին, ժամը 03.42-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ մի տղամարդ զենքի սպառնալիքով Մոսկովյան փողոցի խանութից գողացել է փող և ծխախոտ: Դեպքի վայր մեկած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 02.30-ի սահմաններում անհայտ անձը մոտեցել է կրպակին և ցույց տալով զենքի նմանվող առարկա՝ պահանջել է փող և ծխախոտ, ապա հափշտակելով դրանք՝ հեռացել է: Ոստիկանության […]
11:51 23.03.2022
Այսօր՝ մարտի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ռոսիա մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի հարևանությամբ կառուցվող շենքի տարածքում տեղադրված վերամբարձ կռունկի վրա մի աղջիկ է բարձրացել, և նրան իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մինչ կժամանեին […]
21:49 22.03.2022
Ուկրաինայի Դոնեցկի շրջանի Կրամատորսկ քաղաքի հայությանը աստիճանաբար տարհանում են գնդակոծման տակ գտնվող քաղաքի մնացած բնակչության հետ միասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ AnalitikaUA.net-ին այդ մասին հայտնել է Կրամատորսկի հայ համայնքի ներկայացուցիչ Վահե Մամիկոնյանը: «Համայնքի բոլոր այն ներկայացուցիչներին, ովքեր ցանկանում են տարհանվել, աստիճանաբար դուրս են բերում քաղաքից դեպի ավելի անվտանգ շրջաններ, բայց համայնքի հիմնական մասը դեռ քաղաքում է: Իշխանությունները […]
21:11 22.03.2022
Աննախադեպ տեղումնառատ եղանակ, ձնաբքից առաջացած փակ ճանապարհներ, մաքրման աշխատանքների ընթացում ունեցած դժվարություններ․ թեմայի վերաբերյալ ասուլիս է տվել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի Ճանապարհների պահպանման ու շահագործման բաժնի պետ Գոռ Մարգարյանը։ «Ձնաբքի, առատ տեղումների պատճառով, լեռնային հատվածներում, հիմնականում՝ ոլորաններում, որոշ ժամանակ ունեցել ենք ճանապարհների փակման անհրաժեշտություն, քանի որ մեքենա-մեխանիզմները չէին կարողանում աշխատել, առաջ գնալ։ Որոշ տեղերում մոտավորապես 100-150 […]
19:59 22.03.2022
Առաջին անգամ Շիրակի մարզում իրականացվում է միայնակ մայրերի զբաղվածության խթանման ծրագիր: Այն նպաստելու է մարզի աշխատունակ միայնակ մայրերի ներգրավվածությանը բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում։ Միասնական սոցիալական ծառայության Շիրակի մարզի տարածքային կենտրոններում արդեն ընդունվում են ծրագրին մասնակցել ցանկացողների հայտադիմումները: Ծրագիրն իրականացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան, «Զայեդ» բարեգործական և […]
18:46 22.03.2022
Մարտի 22-ին՝ ժամը 17։42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մոսկվա քաղաքի «Վնուկովո» օդանավակայանից չվերթ իրականացնող ինքնաթիռում, որը վայրէջք է կատարել ժամը 18:20-ին, ռումբ կա տեղադրված: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և Բժշկական […]
13:44 22.03.2022
Ի պատասխան քաղաքացիների հարցումների՝ ԱՀ տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ Ստեփանակերտում և Արցախի մնացած բնակավայրերում ջրամատակարարման ընդհատման հետ կապված որևէ խնդիր չկա, և ջրամատակարարման համակարգերն աշխատում են բնականոն ռեժիմով: «Որևէ խնդիր չկա նաև խմելու ջրի որակի հետ կապված, և քաղաքացիները կարող են նախկինի պես օգտվել մատակարարվող ջրից»,- ասված է հաղորդագրության մեջ:
13:34 22.03.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Արագածոտնի մարզում եղանակային անբարենպաստ պայմանների և ձյան առատ տեղումների պատճառով, ս.թ․ մարտի 22-ից դադարեցվել «Յոթաղբյուր» կոչվող աղբյուրից սնվող Գեղադիր, Բերքառատ և Սադունց գյուղերի ջրամատակարարումը: Մինչև խնդրի լիարժեք լուծումը, նշված գյուղերի ջրամատակարարումը կիրականացվի շրջիկ ավտոցիստեռնների միջոցով: Նույն պատճառներով խնդիրներ են առաջացել նաև Վանաձորը սնուցող Լոռու մարզի […]
23:42 21.03.2022
Մարտի 18-ին, ժամը 20-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները քաղաքի Ավետիսյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել Այգեշատ գյուղի 59-ամյա մի բնակչի: Նա մարտի 11-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության, կաշառք տալուն հանցակցելու և կաշառք տալու փորձի մեղադրանքով։ Խափանման միջոցը` կալանք: Հետախուզվողը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
23:15 21.03.2022
Մարտի 13-ի գիշերը Արտաշատի մի խանութից գողություն էին արել: Մտել էին Իսակովի փողոցի մթերային խանութ և դրամարկղից գողացել փող, սրահից՝ տարբեր ապրանք: Սեփականատիրոջը պատճառվել էր մոտ 400 000 դրամի վնաս: Իսակովի փողոց մեկնած օպերատիվ խումբը փորձում էր պարզել՝ գողությունը երբ և ինչպես էր եղել. կարևոր էր յուրաքանչյուր հետք ու հանգամանք: Խանութի հետնամասի կիսակառույց շինությունը դուռ […]
23:00 21.03.2022
Լուսանկարում պատկերված տղամարդը տաքսիով երթևեկելիս վարորդից բջջային հեռախոս է խնդրել և նրա «idram» հավելվածով վարկ ձևակերպել՝ խաբեությամբ հափշտակելով գումարը։ Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Նրա հանցավոր գործողություններից տուժած այլ անձանց խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա կամ Շենգավիթի բաժին, կամ զանգել 1-02 հեռախոսահամարով։
19:45 21.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Սարավան-«Զանգեր», Վայոց ձորի մարզի Վայք-Ջերմուկ, Գնդեվազ-Ջերմուկ, Արարատի մարզի Լանջառ-Լուսաշող, Սյունիքի մարզի Կապան-Տաթև-Գորիս, Գորիս-Սիսիան, Շիրակի մարզի Մեծ Ալագյազ-Արթիկ, Արթիկ-Մանթաշ, Ցողամարգ-Բավրա, Ամասիայի և Աշոցքի, Արագածոտնի […]
19:40 21.03.2022
Գյումրիի քաղաքապետարանը երեք ամսում ներհամայնքային երթուղիների սպասարկման երրորդ մրցույթն է հայտարարել, երեք անգամ էլ որևէ կազմակերպություն հայտ չի ներկայացրել։ Մրցույթը վերաբերում է թիվ 1 և 40 ավտոբուսային, թիվ 18 միկրոավտոբուսային երթուղիների սպասարկմանը։ Ներքաղաքային մյուս երթուղիների մրցույթները տեղի են ունեցել երկու տարի առաջ՝ 2020 թվականի հուլիսին։ Իսկ բոլոր երթուղիները սպասարկող ընկերությունը մեկն է, որն էլ այս […]
19:06 21.03.2022
Մարտի 16-20-ը ՀՀ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության սպաները ստուգայցեր են իրականացրել N զորամիավորումում։ Զորամիավորման ենթակա զորամասերում և մարտական հենակետերում ստուգվել են զենք-զինամթերքի պահպանության ու պաշտպանության, ինչպես նաև զորքերի ծառայության կազմակերպման գործընթացը։ Ստորաբաժանումների հրամանատարական կազմին ցուցաբերվել է մեթոդական օգնություն, հրահանգներ են տրվել հայտնաբերված թերությունների շտկման վերաբերյալ։
18:56 21.03.2022
Ուժեղ քամու պատճառած վնասները ճշտելու, հետևանքների մասին ամբողջական տեղեկատվություն ունենալու նպատակով Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հանձնարարությամբ ձևավորվել են աշխատանքային խմբեր։ Մարզպետի տեղակալներ Ալբերտ Այվազյանի և Կարեն Մանուկյանի գլխավորությամբ մարզպետարանի ոլորտային պատասխանատուները եղել են մի շարք համայնքներում, համայնքապետների, համայնքներում ձևավորված տեղական խմբերի հետ ծանոթացել իրավիճակին։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Նախորդ օրվանից մարզպետարանի պատասխանատուների, համայնքների ղեկավարների հետ […]
18:42 21.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործի շրջանակներում կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևան քաղաքի Արին Բերդի 4-րդ նրբանցքի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեպքի առթիվ 2022թ. մարտի 21-ին՝ ժամը 08։50-ին, […]