19:24 26.03.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 26-ին՝ ժամը 18։10-ի դրությամբ, Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և […]
17:47 26.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունն Արարատի մարզի Սուրենավան բնակավայրում գտնվող բիտումի գործարանի տարածքում անցկացրել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն` «Նավթավերամշակման գործարանում առաջացած ուժեղ հրդեհի դեպքում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով: Միջոցառումը տեղի է ունեցել Փրկարար ծառայության տնօրենի ուսումնական խմբի մասնագիտական պատրաստության պարապմունքների շրջանակում։ Վարժանքին հետևել են ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, ՓԾ տնօրենի […]
12:12 26.03.2022
Մարտի 25-ին, ժամը 10.40-ի սահմաններում, պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի ոստիկանները ծառայության ընթացքում «Արմենիա» բժշկական կենտրոնի տարածքում նկատել են շարժիչը միացված «Օպել»։ Մեքենայի հետևի նստելատեղին գտնվող տղամարդը չի արձագանքել պարեկներին։ Ոստիկանները նկատելով, որ մեքենայի դռները կողպված են, և տղամարդն անգիտակից վիճակում է, կոտրել են ապակին և բժիշկների հետ անգիտակից տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց։ Ըստ […]
12:04 26.03.2022
Մարտի 26-ի ժամը 05.08-ից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն տարբեր քաղաքացիներից ահազանգեր են ստացվել, որ Այգեստանի 9-րդ փողոցում կրակոցի ձայներ են լսվում: Պարզվել է, որ 30-ամյա տղամարդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել, ինչից հետո շարժվել է Ալեք Մանուկյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկի ուղղությամբ: […]
11:11 26.03.2022
Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է ոլորտի մի շարք գործիչների: Շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նվիրված աշխատանքի համար: «Ձեր ներկայացումների միջոցով դուք հանդիսատեսին փոխանցում եք ոչ միայն սեր ու ջերմություն, այլև ձևավորում եք մեր վաղվա քաղաքացուն, կազմավորում նրանց աշխարհայացքը: Ցավոք, վերջին երեք տարիներն իրենց հետքը թողեցին նաև այս […]
20:35 25.03.2022
Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչները մասնակցել են «Կովկաս․ շինարարություն և վերանորոգում EXPO 2022» ցուցահանդեսի բացմանը 18-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը կազմակերպել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը։ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արտավազդ Թարխանյանը կոմիտեի անունից շնորհավորել է ցուցահանդեսի կազմակերպիչներին և մասնակիցներին` նշելով, որ ցուցահանդեսը խոշորագույն միջոցառում է ոչ միայն Հայաստանի, այլև […]
20:27 25.03.2022
Գյումրիի Մուշ 2/2 թաղամասի շենքերի բակերում թափված են ուժեղ քամիների հետևանքով տանիքներից, օդատարներից պոկված թիթեղները։ Մի քանի օրերի քամին այս թաղամասում այլ վնասներ էլ է պատճառել. շենքերի երեսապատման սալիկները, ջրհորդաններն է պոկել, կոտրել է մուտքերի դռները։ Թաղամասը սպասարկող «Երազ» համատիրության տարածքում գտնվող 38 շենքերի կեսը քամիներից միշտ վնասներ է կրում, պատճառը ոչ միայն շենքերի հյուսիսային […]
20:11 25.03.2022
Գյումրի համայնքի ղեկավար Վարգդես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանն այսօր՝ մարտի 25-ին, ընդունել են Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանը՝ գլխավորությամբ Լիոնի քաղաքապետի միջազգային կապերի, համագործակցության և համերաշխության գծով տեղակալ Սոնիա Զդորովցոֆֆի: Պատվիրակության կազմում էին նաև Լիոնի գործերով հանձնակատար Ռոքսան Բենեյտոնը, Լիոնի քաղաքապետարանի և Լիոնի Մետրոպոլի՝ Հայաստանի հետ կապերի գծով ծրագրերի ղեկավար Վալերի դե Ռոզան: Տեղեկացնում է […]
20:06 25.03.2022
Ապրիլի 8-ից վարորդական իրավունքի վկայականի ձեռք բերման համար այսուհետ տեսական քննության մասնակիցները 630-ի փոխարեն կպատասխանեն 1200 հարցի։ Ոլորտի մասնագետները սա գնահատում են որպես ապագա վարորդների համար ճանապարհային երթևեկության կանոններին հստակ տիրապետելու քայլ։ «Կարիք առաջացավ հարցաշարն ավելացնելու․ դա բխում էր նաև ճանապարհային երթևեկության ոլորտում Եվրոպական միության 2006 թվականի 126 N հրահանգի պահանջից, որին Հայաստանի Հանրապետությունը միացել […]
19:45 25.03.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանն այսօր այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն: Նախագահ Խաչատուրյանը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի, «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել ստեղծված հնարավորություններին, զրուցել կենտրոնում իրենց բուժումը ստացող անձանց հետ: Նախագահ […]
16:35 25.03.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի hանրային հեռուստաընկերության աջակցությամբ, Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ Հայաստանի թատերական գործիչների միությունը մարտի 27-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կանցկացնի «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը` նվիրված Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակին: «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության շրջանակում մրցանակներ կհանձնվեն 17 անվանակարգերում (այս տարի […]
16:25 25.03.2022
Այսօր՝ մարտի 25-ին, Դոհայից Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանած ուղևորն օդանավակայանի վերահսկելի գոտում մոռացել էր ձեռքի ուղեբեռը, որտեղ եղել է 5000 ԱՄՆ դոլար, հեռախոսներ և այլ իրեր, տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։ Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցը գտել էր ուղևորի պայուսակը և ամբողջ պարունակությամբ ու համաձայն ընթացակարգի փոխանցել էր Կորած և գտնված իրերի բաժին, որից […]
12:50 25.03.2022
Շուշիի Դ. Ղազարյանի անվան երաժշտական մասնագիտացված միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Մհեր Համբարձումյանը Երևանում կայացած առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում պատմություն առարկայից գրավել է առաջին տեղը՝ արժանանալով առաջին կարգի դիպլոմի: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: Մհերը ԱՀ Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղից է: Պատերազմից հետո գյուղն անցել է թշնամու վերահսկողության տակ։ […]
12:44 25.03.2022
Ոստիկանության Վաղարշապատի բաժին մի քաղաքացուց դիմում էր ստացվել, որ իր բանկային քարտից անհայտ պայմաններում ելք է արվել 462 000 դրամ: Դիմումի քննարկման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ փետրվարի 25-ին քաղաքացու բանկային քարտից մի կայքի հաշվեհամարին փոխանցելու միջոցով նշված գումարը հափշտակել է երևանցի 30-ամյա մի կին: Մարտի 24-ին նա ներկայացվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին […]
20:38 24.03.2022
Մարտի 24-ին ՀՀ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Նախարարը ԱՄՆ դեսպանին ներկայացրել է Արդարադատության նախարարությունում իրականացվող բարեփոխումները և դրանց ընթացքը: Քննարկվել է արդարադատության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության ռազմավարությունը: ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին խոսել է, մասնավորապես, Ոստիկանության բարեփոխումների և համատեղ իրականացվող մի շարք այլ ծրագրերի մասին՝ վերահաստատելով դեսպանատան պատրաստակամությունը շարունակել փոխգործակցությունը […]
20:28 24.03.2022
Մարտի 23-ին կայացել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլը: Հարցազրույցին ներկա էին Սահմանադրական բարեփոխումների խորհրդի 11 անդամներից 9-ը, Էդմոն Մարուքյանը և Տիգրան Եգորյանը ինքնաբացարկ էին հայտնել հանձնաժողովի մեկական թեկնածուների հետ շահերի բախման պատճառով: Թեկնածուներից հարցազրույցի փուլին մասնակցել են՝ Արսեն Սարդարյանը, Լիլիթ Երեմյանը, Դավիթ Հակոբյանը, Ռաֆիկ Գրիգորյանը, Լուսինե Հակոբյանը, Անահիտ Մանասյանը, […]
20:17 24.03.2022
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ու Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր աշխատանքային հանդիպում են ունեցել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի և Նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի հետ: Պաշտպան Գրիգորյանը ողջունելով նախարարին՝ շնորհակալություն է հայտնել նման ձևաչափով աշխատանքային քննարկման առաջարկին արձագանքելու համար: Քրիստիննե Գրիգորյանը որպես նախաբան նշել է, որ ՄԻՊ աշխատակազմում քաղաքացիների կողմից ստացվող բողոք-դիմումների […]
19:10 24.03.2022
Մարտի 24-ին՝ տեղական ժամանակով ժամը 18:36-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:36-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.21⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […]
18:54 24.03.2022
Մարտի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Երկրապահ կամավորականների միություն։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի կիսանդրու մոտ։ Այնուհետև ԵԿՄ վարչության անդամների հետ անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը ներկայացրել է պաշտպանության նախարարության և ԵԿՄ համագործակցության շրջանակում իրականացված ծրագրերը, անդրադարձել լուծման կարիք ունեցող մի շարք հարցերի։ Պաշտպանության […]
18:42 24.03.2022
Շիրակի երկրագիտական թանգարանի նոր շենքի վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթուղթը պատրաստ է: Նախագծային աշխատանքների համար, որոնք տևել են մոտ երկու տարի, ծախսվել է 15 միլիոն դրամ, իսկ շենքի ամբողջական վերակառուցումն, ըստ նախագծի, գնահատվել է 912 մլն դրամ։ Թանգարանին հատկացված եռահարկ շենքի 3000 քմ մակերեսից բացի, ցուցասրահներ են լինելու նաև նկուղային հարկում: Ցուցադրության են հանվելու 30 տարուց ավելի […]
15:33 24.03.2022
Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարություններին ինչպե՞ս է արձագանքում միջազգային հանրությունը և ի՞նչ ակնկալել․ հարցին անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։ «Բնականաբար մեր ակնկալիքն ուղղակի հայտարարություն անելը չէ, և դա նաև արտահայտվում է այն գործողություններով, որոնք թե՛ պարոն Ստեփանյանի հետ համագործակցված, և թե՛ այսպես յուրաքանչյուրս մեր հերթին կատարում ենք, դրանք և խորհրդապահական զրույցներ ու փաստերի […]
13:11 24.03.2022
NBC News-ի փոխանցմամբ՝ 74 տարեկանում մահացել է GIF-ի ստեղծող Սթիվեն Ուիլհայթը։ Ըստ լրատվամիջոցների՝ Ուիլհայթը մահացել է ԱՄՆ-ում մարտի 14-ին COVID-19-ի հետևանքով։ Դա հաստատել է նրա կինը՝ Քեթլինը։ Ուիլհայթը ստեղծել է գրաֆիկական փոխանակման ձևաչափը (GIF) 1987 թվականին, երբ աշխատում էր Compuserve-ում: Տարիների ընթացքում պատկերի այս ձևաչափը դարձել է սոցիալական ցանցերում էմոցիաներ փոխանցելու հիմնական մեթոդներից մեկը։ 2013-ին […]
12:40 24.03.2022
Ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Շենաթաղ գյուղի 57-ամյա մի բնակիչ ապօրինի թմրանյութ է պատրաստում, պահում և օգտագործում: Մարտի 22-ին նրա տանը, տնամերձ հողամասում և կից շինություններում կատարված խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող չորացված, մանրացված զանգվածներով չորս փաթեթ՝ ընդհանուր 58 գրամից ավելի քաշով: Ըստ 57-ամյա տղամարդու՝ հայտնաբերված մարիխուանան պատրաստել էր իր տնամերձ հողամասում […]
12:23 24.03.2022
Մարտի 13-ին Գյումրի քաղաքի մի բնակչից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ ժամը 12.30-ից 15.00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տանը մարդ չլինելու հանգամանքից, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանի ճաղավանդակը պոկել, մտել էին տուն և գողացել ոսկյա զարդեր: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումներով պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Գյումրեցի 38-ամյա տղամարդը հայտնաբերվել և […]
11:18 24.03.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2022 թ․ ընթացքում շարունակում է անհրաժեշտ աջակցություն տրամադրել ընտանիքում բռնության ենթարկված անձանց։ «Ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների ծառայություններ» ծրագրի շրջանակում Երևանում և մարզերում գործող աջակցության կենտրոններում, ընտանիքում բռնության ենթարկված անձանց տրամադրվում է սոցիալ-հոգեբանական, իրավաբանական աջակցություն, տեղեկատվություն՝ իրենց իրավունքների, հասանելի ծառայությունների և օրենքով սահմանված պաշտպանության այլ միջոցներից օգտվելու ընթացակարգերի վերաբերյալ։ […]
23:21 23.03.2022
Աշտարակի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արագածոտնի մարզի Օշական գյուղում գողություն են արել: Մարտի 19-ին, ժամը 10.15-ին, Օշական գյուղում նրանք կանգնեցրին «Տոյոտա» մակնիշի մի մեքենա: 27-ամյա վարորդը Էջմիածնի բնակիչ էր, ուղևորը հենց օշականցի էր՝ 17 տարեկան: Մեքենայում կար ևս մեկ շնչավոր. բոլորը, մեքենայով հանդերձ, տեղափոխվեցին Աշտարակի բաժին: Ոստիկանությունում պարզվեց հետևյալը։ Նրանք մարտի 17-ի […]
19:59 23.03.2022
Ձյունն ու բուքը Աշոցքում չի դադարում։ Տեխնիկայի մաքրելուց րոպեներ անց նորից ուժեղ քամին ճամփեզրերին կուտակած ձյունը լցնում է ճանապարհին։ Աշոցքի տարածաշրջանի որոշ հատվածներում ձյան շերտի բարձրությունը հասնում է 4-6 մետրի, իսկ տեսանելիությունը գրեթե զրոյական է։ Ձյան հաստ շերտը շատ հատվածներում կարծրացել է, ինչը բարդացնում է մաքրող տեխնիկաների աշխատանքը։ Սպասարկող ընկերության աշխատակիցները 4-րդ օրն է՝ գիշեր-ցերեկ […]
19:32 23.03.2022
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Պաշտպան Գրիգորյանը ողջունել է դեսպան Սվենսոնին ՄԻՊ գրասենյակում և, ներկայացնելով Պաշտպանի աշխատակազմի գործունեության առաջնահերթությունները՝ ընդգծել է սահմանային անվտանգության, իրավահավասարության, խտրականության բացառման, կանանց իրավունքների պաշտպանության և ատելության խոսքի բացառման ուղղությամբ Պաշտպանի մանդատի առաքելության լավագույնս իրացնելու իր հաստատակամության մասին: […]