19:48 28.03.2022
Մարտի 28-ին տեղի է ունեցել Պաշտպանին առընթեր Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստ՝ պետական մարմինների, այդ թվում՝ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, պատգամավորների, Անվտանգության խորհրդի գրասենյակի, պաշտպանության նախարարության, դատախազության և Քննչական կոմիտեի ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների և անկախ փորձագետների մասնակցությամբ:
Նիստի սկզբում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է, որ ԶՈւ-ում մարդու իրավունքների ապահովմանն ուղղված գործունեությունը Պաշտպանն իրականացնում է երեք հիմնական ուղղություններով՝ աջակցել զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին, ներառյալ՝ վեր հանելով նրանց հուզող խնդիրներն ու առաջարկելով դրանց համար լուծումներ, աջակցել պետությանը, տվյալ դեպքում զինված ուժերին` նպաստելով զինված ուժերի բոլոր անդամների իրավունքների պաշտպանությանը և խթանմանը, վերահսկել պետական մարմիններին՝ երաշխավորելու համար իրավունքի գերակայության սկզբունքի անվերապահ ապահովումը:
Պաշտպանը նշել է, որ Սահմանադրությամբ ամրագրված զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ապահովման կարևոր մեխանիզմ է նաև Պաշտպանին առընթեր փորձագիտական այս խորհուրդը, որի աշխատանքներն անհրաժեշտ է ակտիվացնել։
ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ նման քննարկումները շատ օգտակար են թե Պաշտպանի հաստատության կողմից վերհանված խնդիրներն ու առաջարկությունները քննարկելու, և թե քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, գործադիր ու օրենսդիր իշխանության պատասխանատուների երկխոսությունը խթանելու համար։
Նիստի ընթացքում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի՝ «Իրավունքի գերակայության վրա հիմնված կարգապահությունը՝ որպես զինված ուժերում մարդու իրավունքների երաշխիք» արտահերթ հրապարակային զեկույցում տեղ գտած առաջարկությունները, որոնք ի թիվս այլնի վերաբերում են իրենց իրավունքների վերաբերյալ զորակոչիկների առավել արդյունավետ իրազեկման, պաշտպանական գերատեսչության կողմից առավել թիրախային ու ժամանակին հաղորդակցության իրականացման, սպայական անձնակազմի վերապատրաստման ու երաշխիքների ամրապնդման, հոգեբան-սպաների պատրաստմանն ու շարունակական վերապատրաստմանը և այլն:
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծել է, որ առանց զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության երաշխավորման, հնարավոր չէ ապահովել երկրի անվտանգությունը, ինչպես նաև հնարավոր չէ ունենալ արդյունավետ զինված ուժեր։
Պաշտպանության նախարարության և Անվտանգության խորհրդի ներկայացուցիչները ներկայացրել են ձեռնարկվող քայլերի մասին ընթացիկ տեղեկատվություն։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները համակարգված ձևով ներկայացրել են Պաշտպանի հաստատության կողմից իրականացված մշտադիտարկման այցերի ընթացքում վերհանված, ինչպես նաև Պաշտպանի տարեկան հաղորդմամբ արձանագրված խնդիրները:
Նշվել է, որ Պաշտպանի աշխատակազմում ակտիվ վարույթներում են գտնվում խաղաղ պայմաններում զինծառայողների մահացության դեպքերով մի շարք դիմում-բողոքներ ու սեփական նախաձեռնությամբ քննարկումներ։
Խորհրդի նիստում քննարկվել են նաև վարժական հավաքների հետ կապված օրենսդրական և գործնական խնդիրները, ներկայացվել են լուծման առաջարկներ:
Առանձին անդրադարձ է կատարվել Պաշտպանին առընթեր «Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով» փորձագիտական խորհրդի նիստերին խորհրդի անդամների, փորձագետների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների բարձրացրած հարցերին:
Պետական մարմինների ներկայացուցիչները հայտնել են իրենց դիրքորոշումները բարձրացված խնդիրների վերաբերյալ, մտքեր են փոխանակել բանակում կարգապահության բարձրացման մեխանիզմների մշակման հարցերի շուրջ, ձեռք են բերվել պայմանավորվածություն համատեղ աշխատելու, առկա խնդիրները վեր հանելու ու լուծումներ գտնելու վերաբերյալ:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...