18:41 23.03.2022
Քաղաքաշինության կոմիտեն նախաձեռնել է «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց- թանգարանի պատմական միջավայրի վերականգնման ուղղված նախագծի մշակման աշխատանքներ։ Կոմիտեի համակարգմամբ ծրագիրն իրականացվում է պետական ֆինանսավորմամբ: Ասիական զարգացման բանկի հետ գործակցության արդյունքում ներգրավվել են նաև իտալացի վերականգնող մասնագետներ և հայտնի ճարտարապետներ։
1980 թվականին ստեղծված «Կումայրի» արգելոց-թանգարանը մինչև երկրաշարժը հաշվառել էր քաղաքի պատմաճարտարապետական նշանակության հուշարձանները, որի ցանկում ներառված էին 1600 կառույցներ: Այդ թվերին, պետության աջակցությամբ, արգելոց թանգարանի մասնագետների ջանքերով վերականգնվեցին ու պահպանվեցին այնպիսի շենք-շինություններ, որոնք այսօր էլ համարվում են քաղաքի ճարտարապետական դիմագծի առանձնահատուկ գոհարներ:
88-ից հետո «Կումայրի» արգելոց-թանգարանը դադարել էր գործել, շինությունների մի մասն էլ փլուզվել կամ դարձել էր խիստ վթարային: Այսօր եզակի համարվող պատմական շենքերը պահպանման լուրջ խնդիրներ ունեն։ Ճարտարապետները պետական կառույցների նախաձեռնությամբ քայլ են անում վերստեղծել «Կումայրի» արգելոց-թանգարան բաց բաժնետիրական ընկերությունը, որին վերապահված կլինի հուշարձանների վերականգնման նախկին գործառույթը:
«Գյումրի քաղաքն ունի մի շարք այցեքարտեր և իր այցեքարտերից մեկն էլ «Կումայրի» արգելոց-թանգարանն է, որն իր մեջ ներառում է գրեթե 1200 և ավելի պատմական ժառանգություն ձևավորող շենք-շինություններ, և այս միջավայրի պահպանությունը, երբ որ մենք ասում ենք՝ միջավայր, նկատի չունենք միայն շենքերը, այլ նաև բնական լանդշաֆտները, միջավայրը, որում որ գտնվում են այդ շինությունները և նաև իրենց պաշտպանության գոտիները։ Ներկա նախաձեռնության նպատակն է ևս մեկ քայլ անել տարածքների պլանավորման և փաստաթղթերի առավել հստակ ձևակերպման ուղղությամբ»,- նշում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական, ճարտարապետ Արտավազդ Թարխանյանը։
Այսինքն՝ նոր ձևավորվող արգելոց-թանգարանը ունենալու է ավելի լայն հնարավորություններ ու ֆինանսական միջոցներ: Պատմական միջուկի տներում ապրող բնակիչներն ու բիզնես գործունեությամբ զբաղվող անհատները ևս մասնակցություն են ունենալու արգելոց-թանգարանի բյուջեի ձևավորման գործին:
«Պետությունից մենք առանձին փող չենք ուզում, ստեղծում ենք մի կառույց, որի տերը բնակչությունն է, հուշարձանների տերերը։ Էդ տերը ինչ գումար ունի, անշարժ գույք ունի, որը արժեք է ներկայացնում, ինքը տալիս է արգելոց-թանգարանի տնօրինությանը և էդ արժեքի դիմաց օգտվում է բոլոր արտոնություններից։ Բացի դրանից, նաև օրենքով պետք է որոշում կայացվի, որ էդ հատվածի եկամուտները, բիզնես կենտրոնները, ով որ խանութ ունի և դրանից եկամուտ է ստանում, դրանց եկամտահարկերը ոչ թե գնա բյուջե, այլ տրվի արգելոց- թանգարանին, որովհետև դա էլ է պետական կառույց»,- ասում է ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը։
Նախագծային աշխատանքներում ներգրավված են նաև Միլանի պոլիտեխնիկական ինստիտուտի հայտնի ճարտարապետներ, իսկ առաջիկա ամիսներին նրանց հետ Գյումրիում կաշխատեն ճարտարագիտական համալսարանի ուսանողները։
«Իսկապես Գյումրին յուրահատուկ և ունիկալ քաղաք է, որը շատ մեծ զարգացման պոտենցիալ ունի, իսկ զարգանալու համար պետք է լիարժեք օգտագործել անցյալից մնացած հարուստ ժառանգությունը: Մենք ուսումնասիրություններ ենք կատարել քաղաքի պատմական միջուկում. այն բավականին լավ է պահպանված, բայց կան շինություններ, որոնք խնամքի կարիք ունեն: Գյումրին այնպիսի քաղաք է, որտեղ պետք է աշխատես շատ զգուշորեն, այստեղ մարդիկ են ապրում, հենց նրանք են քաղաքի շարժիչ ուժը, և պետք է այնպես անել, որ նրանք շարունակեն մնալ այստեղ ու ապրել ավելի հարմարավետ պայմաններում»,- նշում է Միլանի պոլիտեխնիկական համալսարանի ճարտարապետ Մարիա Քրիստինա Ջանբրունոն։
Պատմական շինություններից շատերի դռները փակ են, իսկ սեփականատերերը երկրում չեն կամ Հայաստանում գտնվելով՝ շինության պահպանությամբ հետաքրքրված չեն: Փլուզման եզրին կամ անխնամ վիճակում հայտնված ճարտարապետական հուշարձանները առաջնահերթ կներառվեն արգելոց-թանգարանի պահպանության ու վերականգնման ծրագրերում:
Պատմական կառույցների հաշվառման, ապա անձնագրավորման գործընթացը կսկսվի ապրիլից: Աշխատանքների ավարտից հետո Քաղաքաշինության կոմիտեն տվյալները կներկայացնի մշակույթի նախարարություն և կառավարություն, որից հետո կձևավորվի «Կումայրի» արգելոց-թանգարան ԲԲԸ-ն՝ պատմական միջուկի շենք-շինությունների նկատմամբ վերահսկողական գործառույթով։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...