15:51 21.03.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորhային մրցույթ` դպրոցականների ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով: Դրամաշնորհի ծրագրով նախատեսվում է «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում և տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» միջոցառման իրականացման համար պետական բյուջեի միջոցներից մրցույթի հաղթող կազմակերպությանը 321 մլն 638 հազար 400 ՀՀ դրամ գումարի հատկացում: Ամառային ճամբարները պետք է ապահովեն զոհված, հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների, ծնողազուրկ և անապահով, բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան, ընդհանուր թվով՝ 3200 երեխաների ամառային […]
15:22 21.03.2022
Հայաստանում Նովրուզը նշելու նպատակով օդային ճանապարհով Իրանից 3 հազարից ավելի զբոսաշրջիկների այց է սպասվում։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ արդեն մի քանի թռիչքն իրականացվել է, և օդանավերը ծանրաբեռնված են գալիս։ Մինչև ապրիլի սկիզբ Իրանի ուղղությամբ նախատեսված է 30 թռիչք։ «Բնականաբար այս օրերին մենք սրանից ավելի այցելություններ սպասում […]
11:43 21.03.2022
Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, մարտի 19-ին Օշական համայնքում հայտնաբերել և, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել օշականցի 17-ամյա պատանու և էջմիածինցի 27-ամյա երիտասարդի՝ նրա վարած «Տոյոտա» մակնիշի մեքենայով հանդերձ. մեքենայում 1 գլուխ ոչխար կար: Բացատրական աշխատանքի շնորհիվ նրանք խոստովանական բացատրություն են տվել, որ մարտի 17-ի գիշերը Օշական համայնքում գողացել են […]
22:31 20.03.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 20-ին՝ ժամը 22։00-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Որոտանի լեռնանցքը (Սարավան- Զանգեր), Գորայք-Սիսիան, Գորիս-Սիսիան, Կապան-Տաթև ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ, Թթուջուր-Նավուր, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Լանջառ-Լուսաշող, Վանաձոր-Դիլիջան, Թորոսգյուղ-Աշոցք-Բավրա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Դիլիջան-Իջևան-Նոյեմբերյան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները, Դիլիջանի և Սպիտակի ոլորանները, Ստեփանավանի լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների […]
17:38 20.03.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 20-ին՝ ժամը 17։15-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Որոտանի լեռնանցքը (Սարավան-Զանգեր), Գորայք-Սիսիան, Գորիս-Սիսիան, Կապան-Տաթև ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ, Թթուջուր-Նավուր, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Լանջառ-Լուսաշող, Վանաձոր-Դիլիջան, Թորոսգյուղ-Աշոցք-Բավրա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Դիլիջան-Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհը, Դիլիջանի և Սպիտակի ոլորանները, Ստեփանավանի լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ […]
16:39 20.03.2022
Մարտի 21-ին՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող հ. 37, Րաֆֆու անվան հ. 36, Ղազարոս Աղայանի անվան հ. 63 և Ալեքսանդր Շիրվանզադեի անվան հ. 21 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ներում, «Ռուսալ Արմենալ» և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ներում, Զինվորական դատախազությունում, հ. 25 մանկապարտեզ ՀՈԱԿ-ում, «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում փորձարկվելու են շչակներ: Խնդրում ենք չանհանգստանալ:
16:23 20.03.2022
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Վանաձոր-Դիլիջան, (վատ տեսանելիության պատճառով), Ալագյազ-Արթիկ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի խաչմերուկից մինչև Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր», Կապան-Տաթև, Գորիս-Տաթև, Արարատի մարզի Լանջառ-Լուսաշող, Շիրակի մարզի Մեծ Սարիար-Կրաշեն-Լեռնուտ, Արթիկ-Նահապետավան, Ցողամարգ-Բավրա, Ամասիայի և Աշոցքի, Արագածոտնի մարզի Միրաքի գյուղի խաչմերուկից մինչև […]
15:17 20.03.2022
Հանրապետության տարածքում` Մարտի 20-ի ցերեկը, 24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 21-22-ը, 23-ի, 25-ի գիշերը և երեկոյան առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյուն, 20-ին՝ ինտենսիվ: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 23-ի և 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-7 մ/վ, մարտի 20-ին […]
19:59 19.03.2022
Մասնագետները վերականգնել են Դոնեցկի 31 հազար բնակիչների էլեկտրամատակարարումը, ասվում է ԴԺՀ-ի ածխի և էներգետիկայի նախարարության հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Դոնեցկի քաղաքապետ Օլեքսի Կուլեմզինը հայտնել էր, որ ուկրաինական զորքերի գնդակոծության հետևանքով Դոնեցկի Պետրովսկի շրջանի մոտ 31 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության, քաղաքում հոսանքազրկվել է նաև 26 կաթսայատուն։ «Ժամը 16.30-ին հոսանքազրկված բոլոր սպառողները սնուցվում են», – […]
19:48 19.03.2022
ՌԴ -ում 2022 թվականին սոցիալական կենսաթոշակները ինդեքսավորվելու են 8,6 տոկոսով։ Կառավարության համապատասխան որոշումն արդեն հրապարակվել է, լրագրողներին հայտնել են ՌԴ աշխատանքի նախարարության մամուլի ծառայությունից։ Սոցիալական կենսաթոշակների տարեկան ինդեքսավորումն իրականացվում է ապրիլի 1-ին՝ հաշվի առնելով վերջին մեկ տարվա ընթացքում կենսաթոշակառուի կենսապահովման նվազագույնի աճի տեմպը։ «Ինդեքսավորման համար մինչև այս տարվա վերջ դաշնային բյուջեից կհատկացվի 33,7 միլիարդ ռուբլի: […]
18:30 19.03.2022
Ճարտարապետական հարուստ ժառանգությամբ քաղաքի զարգացումն ու ընդլայնումը 19-րդ դարում եղավ Ամենափրկիչ եկեղեցու շուրջ, որի կառուցման պատմությունը սկսվում է 1858-1872 թվականներից։ Ալեքպոլցի վարպետները ոչ թե Անիի Մայր Տաճարի կրկնությամբ, այլ ճարտարապետական նմանությամբ կառուցեցին։ Ամենափրկիչը հայկական մանրանկարչությանն ու որմնանկարչությանը բնորոշ զարդանախշերով եկեղեցի էր մինչև խորհրդային աստվածուրացության տարիները։ Ու մինչև 88-ի երկրաշարժը եկեղեցին ծառայել է որպես թանգարան, հետո […]
17:57 19.03.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 19-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Աշոցքի տարածաշրջանի՝ Մ-1 միջպետական նշանակության Թորոս-Աշոցք-Բավրա ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ, Թթուջուր-Նավուր, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Վեդի-Լանջառ ճանապարհահատվածները, Ախուրյանի տարածաշրջանի՝ Ջաջուռի լեռնանցքը սաստիկ բքի պատճառով դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Մեղրիի […]
17:11 19.03.2022
Ուկրաինայի քաղաքացիների գրեթե մեկ քառորդը ստիպված է եղել լքել իրենց տները Ռուսաստանի ներխուժման պատճառով, ասվում է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի վերջին զեկույցում: Տեղեկատվության համաձայն՝ պատերազմի պատճառով Ուկրաինայից փախել է գրեթե 6,5 միլիոն մարդ, ավելի քան 3,3 միլիոնը լքել է երկիրը։ Ընդհանուր առմամբ, պատերազմի հետևանքով երկրից հեռացածների թիվը կազմում է մոտավորապես 9,8 միլիոն մարդ։ […]
12:42 19.03.2022
Մարտի 16-ին, ժամը 06.00-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել 27-ամյա երիտասարդ, որը վնասվածքների վերաբերյալ ոչինչ չի հայտնել: Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երիտասարդին մարմնական վնասվածքները պատճառել է Երևանի բնակիչ 17-ամյա պատանին: Բացատրական աշխատանքի արդյունքում մարտի 18-ին նա ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին և […]
12:15 18.03.2022
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները և համագործակցելով ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու Շենգավիթի բաժնի գործընկերների հետ, մարտի 17-ին մայրաքաղաքի Ներքին Չարբախ թաղամասում հայտնաբերել ու Մարտունու բաժին բերման են ենթարկել 41-ամյա հետախուզվողի։ 2021 թվականի ապրիլին ԱԱԾ-ում խարդախության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել էր, որ 41-ամյա տղամարդը 44-օրյա պատերազմի ժամանակ Երևանում, Մարտունիում, Աբովյանում և […]
12:10 18.03.2022
Մարտի լույս 8-ի գիշերը, ժամը 02.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Երևանի Մոսկովյան փողոցի բնակիչ, 50-ամյա տղամարդ։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբերը պարզեցին, որ տղամարդուն բուժհաստատություն են տեղափոխել Մոսկովյան փողոցի թիվ 31 շենքի բակից։ Դեպքի վայր մեկնեցին նաև քննչական խմբեր ու փորձաքրեագետներ։ Տեղում իրականացված օպերատիվ-հետախուզական […]
23:28 17.03.2022
Հայաստանում փետրվար ամսին հավի ձուն էժանացել էր. կարելի էր անգամ 35 դրամով ձու գնել: Դրա հետեւանքով ձու արտադրող հատկապես մանր ու միջին ընկերությունները խնդրի առաջ էին կանգնել. վաճառում էին ինքնարժեքից ցածր գնով: Խնդիրը հասկանալու ու լուծման տարբերակներ գտնելու ակնկալիքով՝ մարտի 17-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը նախաձեռնել է […]
20:30 17.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։ Տավուշի մարզի Իջևան, […]
20:23 17.03.2022
Մարտի 17-ին, ժամը 15։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում, որը վայրէջք կկատարի ժամը 18։00-ին, ռումբ է տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, փրկարարական ուժերի վարչության […]
20:15 17.03.2022
Գյումրիի անշարժ գույքի շուկայում նկատվում է փոփոխությունների դինամիկ շարժ։ Այն էականորեն տարբերվում է 5-6 տարի առաջվա ցուցանիշներից, իսկ համեմատ անցած տարվա՝ տարբերությունը շեշտակի է։ Գյումրիում 1 տարում բնակարանների գներն աճել են միջինը 23,6%-ով, այն նույնիսկ Երևանի համեմատ 2 անգամ բարձր է համարվում։ Սա միայն Գյումրիի հանդեպ հետաքրքրություններով չի պայմանավորված, որոշակի ազդող գործոն են դիտարկվում […]
19:48 17.03.2022
Մինչև տարեվերջ Թումո Գյումրին իր մասնաճյուղերը կբացի մարզի չորս տարածաշրջաններում: Մասնաճյուղերը կլինեն Թումո-տուփերի տեսքով, և արդյունքում տեխնոլոգիական կրթությունն ավելի հասանելի կդառնա գյուղական բնակավայրերի 12-18 տարեկան պատանիների համար: Թումո-տուփերի աշխատանքը համայնքներում կհամակարգվի Գյումրիի կենտրոնից: Շարժական տուփերի տեղադրումով կնվազեցվի Գյումրի Թումոյի ծանրաբեռնվածությունը, որտեղ այժմ սովորող ուսանողների թիվը 2500-ն է: Գյումրի Թումո ստեղծարար կրթական կենտրոնում 7 տարիների ընթացքում […]
19:35 17.03.2022
Ազգային պոլիտեխնիկական համալսարանն այսօր հյուրընկալել է կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանին։ Ցերեկույթին մաեստրոն պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին, կիսվել իր ուսանողական կյանքի դրվագներով և տվել խորհուրդներ։ Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորատի որոշմամբ, Տիգրան Մանսուրյանը պարգևատրվել է համալսարանի ոսկե հուշամեդալով։ Մանրամասները՝ տեսանյութում։
19:01 17.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են քննչական և դատավարական անհետաձգելի գործողություններ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողի հրազենային մահացու վիրավորում ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022թ. մարտի 17-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանը (ծնված 2003թ.) հրաձգային գումարտակի հետնամասում, իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակոցից […]
18:45 17.03.2022
Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության տարածքում քաղաքացիների տեղաշարժի բոլոր սահմանափակումները հանվում են մարտի 18-ի կեսգիշերից, հինգշաբթի կառավարության նիստում հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Մարտի 18-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00.00-ից Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության տարածքում քաղաքացիների տեղաշարժի բոլոր սահմանափակումները հանվում են»,- ասել է նա։ Նախարարների կաբինետի ղեկավարը հիշեցրել է, որ այդ […]
15:07 17.03.2022
ՀՀ ԱԱԾ-ում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում 2021թ. նոյեմբերի 27-ին հարուցված և քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Երևան քաղաքի մի բնակիչ տեղեկանալով, որ ՀՀ Արարատի մարզի Նշավան համայնքի բնակիչ Գ. Գ.-ն կարող է օժանդակել փաստացի առանց սահմանված կարգով քննություններ հանձնելու վարորդական իրավունքի վկայական ստանալու հարցում, այդ նպատակով դիմել է վերջինիս՝ պատրաստակամություն […]
12:57 17.03.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երեկ Երևանի քաղաքապետարանում մասնակցել է Սոցիալական աշխատողի օրվան նվիրված միջոցառմանը։ Յուրաքանչյուր տարի մարտ ամիսը նշվում է որպես սոցիալական աշխատանքի համաշխարհային ամիս և մարտի երրորդ երեքշաբթին՝ մասնագիտական օր: Իր ելույթում նախարարը ողջունել է Երևանի քաղաքապետին, միջոցառման մասնակիցներին և իր աջակցությունը հայտնել սոցիալական ոլորտի բարեփոխումներին ուղղված ծրագրերին։ Նախարարն ընդգծել […]
12:23 17.03.2022
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Մուրացան» համալսարանական հիվանդանոց էր դիմել 14-ամյա երեխա՝ գանգատվելով աջ այտային շրջանում ցավերից, այտուցից: Այնուհետև պարզվել է, որ օրեր առաջ երեխան ընկերների հետ խաղալու ժամանակ ստացել է խաղալիք ատրճանակից հարված: Կատարված ռենգեն հետազոտությամբ հայտնաբերվել է աջ այտային շրջանի փափուկ հյուսվածքներում մետաղական գնդիկի առկայություն: Վիրահատական միջամտությամբ այն հեռացվել […]
11:42 17.03.2022
ՊԵԿ-ն իրազեկող հոլովակ է հրապարակել, ըստ որի՝ միջազգային փոստային փոխադրումներով դեղորայք պատվիրելիս ֆիզիկական անձինք ունեն արտոնություն․ 🔸Օրացուցային տարվա ընթացքում թույլատրվում է մեկ անգամ ներմուծել մինչև հինգ անվանում դեղորայք, յուրաքանչյուրից երեք սպառողական փաթեթ։ 🔸Առողջապահության նախարարության թույլտվության հիման վրա քանակները կարող են փոփոխվել։ ❗️ Ուշադրությո՛ւն, հոգեմետ դեղեր տեղափոխելն արգելվում է։ Եղե՛ք տեղեկացված։